Նաղշե Ռոսթամ: նեկրոպոլիս Իրանում

Նաղշե Ռոսթամ ( ֆարսի՝ نقش رستم‎‎ ), հնագույն գերեզմանատուն կամ մեռյալների քաղաք է Պերսեպոլիսից 12 կմ.

դեպի հյուսիս-արեւմուտք՝ Իրանի Ֆարսի նահանգում։ Բաղկացած է ժայռի մեջ հատած ցայտաքանդակներից, որոնք վերաբերում են Աքեմենյանների ու Սասանյանների ժամանակաշրջանին։ Նաղշե Ռոսթամն Աքեմենյան արքայատոհմի ( Ք.ա. 500–330 թթ.), գերեզմանատունն է չորս մեծ շիրիմներով, որոնց վրա պատկերված են «Աստծո կողմից կարգված» թագավորների դիմանկարները։ Ավելի ներքեւում՝ ժայռային ռելիեֆի տարածքում են գտնվում Սասանյանների գերդաստանի արքաների շիրիմները տարբեր իրադարձությունների տեսարաններով։

Նաղշե Ռոսթամ: Հուշարձաններ, Աքեմենյանների շիրիմներ, Քաբայե Զարթոշթ
Նաղշե Ռոսթամի համայնապատկեր

Հուշարձաններ

Նաղշե Ռոսթամ: Հուշարձաններ, Աքեմենյանների շիրիմներ, Քաբայե Զարթոշթ 
Աքեմենյան թագավոր Քսերքսես Առաջինի շիրիմի վերին մասի գրանցամատյան

Նաղշե Ռոսթամի հնագույն ռելիեֆը թվագրվում է Ք.ա. 1000 թվականով։ Չնայած վերջինիս վատ վիճակին՝ այունամենայնիվ երևում է անսովոր գլխաշորով մարդու պատկեր, որը ենթադրաբար էլամական (նախաիրանական քաղաքակրթության) ծագում ունի։ Նրա պատկերն ավելի երկար ժայռի մի մասն է կազմում, որը քանդվել է Բահրամ 2-րդի հրամանով։ Այս պատկերը հանդիսանում է այս վայրի անվանակոչման պատճառը՝ Նաղշե Ռոսթամ կամ «Ռոսթամի ցայտաքանդակ» անվանումից, քանի որ համարում են, որ այն առասպելական հերոս Ռոսթամին է ներկայացնում։

Աքեմենյանների շիրիմներ

Աքեմենյան արքաներին պատկանող չորս շիրիմները փորագրվել են ժայռային մասերով՝ գետնից հարաբերական բարձրության վրա։ Վերջիններս հայտնի են նաև «Պարսկական խաչեր» անվամբ՝ ճակատամասերի սրության պատճառով։ Յուրաքանչյուր շիրիմի մուտքն ամեն խաչի կենտրոնն է, որը տանում է դեպի մի փոքր սենյակ, ուր սարկոֆագում թագավորի մարմինն է։ Ամեն մի շիրիմի ճակատամասի հորիզոնական ճառագայթը համարում են Պերսեպոլիսյան մուտքի պատճենը։
Շիրիմներից մեկի վրա հստակ գրված է, որ այն Դարեհ առաջինի շիրիմն է (Ք.ա. 522-486 թթ.), իսկ մյուս երեքը ենթադրում են, որ Քսերքսես առաջինի, Ատարքսերքսես առաջինի ու Դարեհ երկրորդի շիրիմներն են։ Հինգերորդ անավարտ շիրիմը ենթադրաբար Արտարքսերքսես երրորդի կամ Դարեհ երրորդի համար էր, ով Աքեմենյան արքայատոհմի վերջին թագավորն էր։ Գերեզմանները թալանվել են Ալեքսանդր Մեծի՝ Աքեմենյան Պարսկաստան արշավանքի ժամանակ։

Քաբայե Զարթոշթ

Նաղշե Ռոսթամ: Հուշարձաններ, Աքեմենյանների շիրիմներ, Քաբայե Զարթոշթ 
Քաբայե Զարթոշթ
Նաղշե Ռոսթամ: Հուշարձաններ, Աքեմենյանների շիրիմներ, Քաբայե Զարթոշթ 
Առաջին պլանում՝ Քաբայե Զարթոշթը, ետեւում՝ Դարեհ Երկրորդի շիրիմով, իսկ ավելի բարձր՝ Սասանյան արքայատոհմի արքա Բահրամ Երկրորդի՝ հեծյալի պատկերով ցայտաքանդակը

Քաբայե Զարթոշթ (Զրադաշտի խորանարդ), Ք.ա. 5-րդ դարի Աքեմենյան քառակուսի աշտարակ է, որը Փասարգադաեի «Սուլեյմանի բանտ»-ի (Զենդան-է Սոլայման) կառույցի պատճենն է։ Քաբայե Զարթոշթը կառուցել են կամ Դարեհի առաջինի օրոք, ով այնուհետև տեղափոխվեց Պերսեպոլիս, կամ էլ Արտարքսերքսես երկրորդի կամ երրորդի օրոք։ Աշտարակը գոտևորող պատը կառուցել են Սասանյանների ժամանակահատվածում։
1923 թ. գերմանացի հնէաբան Էրնսթ Հերցֆելդը Դարեհ Առաջինի շիրիմի գրություններից պատճեններ է անում, որոնք 1946 թվականից ի վեր պահվում են Ֆրիրի արվեստի պատկերասրահում և Արթուր Մ. Սաքլերի պատկերասրահում, որը գտնվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում։ Նաղշե Ռոսթամը պեղվել է 1936-39 թթ. ընթացքում՝ Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտի մասնագետ Էրիկ Շմիթի ղեկավարած խմբի կողմից։

Ծանոթագրություններ

Նաղշե Ռոսթամ: Հուշարձաններ, Աքեմենյանների շիրիմներ, Քաբայե Զարթոշթ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաղշե Ռոսթամ» հոդվածին։

Tags:

Նաղշե Ռոսթամ ՀուշարձաններՆաղշե Ռոսթամ Աքեմենյանների շիրիմներՆաղշե Ռոսթամ Քաբայե ԶարթոշթՆաղշե Ռոսթամ ԾանոթագրություններՆաղշե ՌոսթամԱքեմենյանԻրանՊերսեպոլիսՍասանյանՖարսի նահանգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հյուսիսային ԱմերիկաՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Հին ԿտակարանՍև անգղԽաչակրաց արշավանքներԱսկարիդոզԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱրաբոՀեռուստատեսային կենտրոնԵրազՊատմություն Հայոց (Խորենացի)Ձեռքբերովի անօգնականությունՍիրտԱրմավիրԽենթըԱրյունՍեպսիսՈրոնողական ռոբոտՍրբանային սեքսՈւղիղ խնդիրՄարդու ատամՇնչառությունԱդրբեջանՀոգեբանական մանիպուլյացիաԿիլիան ՄբապպեԱդոլֆ ԻվոնՀրայր ԴժոխքՍպիտակուցներՄոսկվաՄեծ Հայքի նահանգների ցանկԵռանկյան մակերեսԱմբոխները խելագարվածԻսրայել ՕրիԱնգլերենի այբուբենԵրկրաշարժՁեռնաշարժությունՆատրիումի քլորիդՀունաստանԱլբերտ ԱյնշտայնԲարդ համադասական նախադասությունՎիտամին CԴժոխք (Աստվածային կատակերգություն)Լյարդի հիվանդություններՀայաստանի ամերիկյան համալսարանԾառ8 նոր ժամադրություններԱրմավիրի մարզԷներգիաՄարքեթինգԹարախակույտԱրևածաղիկՀայաստանի պատմական մայրաքաղաքներԳարեգին ՆժդեհԿրոնԱլգորիթմԿատաղությունԳլանԴեղանյութերԱլեքսանդր ՊուշկինՀովհաննավանքՁիՀամակարգային կարմիր գայլախտՀայաստանի զինանշանՐաֆֆիԿանդիդոզԱղմուկ ականջներումՉեխիաԱրտավազդ ԲՇաքարային դիաբետՄեծ ՀայքԾավալԱծանցՀեմանգիոմաԱռաջավորասիական ընձառյուծԹթվածին🡆 More