Գրիֆիթի Աստղադիտարան

Գրիֆֆիթի աստղադիտարան, հաստատություն Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգում։ Այն գտնվում է Լոս Անջելեսի Գրիֆիթ պարկում, Հոլիվուդ լեռան հարավային լանջին։ Այստեղից բացվում է տեսարան դեպի Լոս Անջելեսի ավազան, որը հարավ-արևելքում ընդգրկում է քաղաքի կենտրոնական գործարար մասը, հարավում՝ Հոլիվուդը և Խաղաղ օվկիանոսը՝ հարավ-արևմուտքում։ Աստղադիտարանը տեսարժան վայր է զբոսաշրջիկների համար, որտեղից հրաշալի կերպով երևում է տիեզերական ու գիտական ցուցանմուշների լայն բազմազանություն և Հոլիվուդ խորհրդանիշ ուղենիշը։ Աստղադիտարանը բացվել է 1935 թվականին և այդ ժամանակից ի վեր մուտքն անվճար է բարեգործ Գրիֆիթ Ջ.

Գրիֆիթի կտակի համաձայն, ում անունով կոչված է աստղադիտարանը։

Գրիֆիթի Աստղադիտարան
Գրիֆիթի աստղադիտարան
Գրիֆիթի Աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան և կազմակերպություն
ԵրկիրԳրիֆիթի Աստղադիտարան ԱՄՆ
ՏեղագրությունԼոս Անջելես
ԲԾՄ300 մետր
Ճարտարապետական ոճար-դեկո
Կազմված էZeiss telescope?
Անվանված էGriffith J. Griffith?
Հիմնադրված էմայիսի 14, 1945
Բացվածմայիսի 14, 1955
ՃարտարապետJohn C. Austin?
ՏնօրենEd Krupp?
Պաշտոնական կայք

Պատմություն

Աստղադիտարանի մերձակա տարածքից 12,20 կմ² (3,015 հա) նվիրաբերվել է Լոս Անջելես քաղաքին Գրիֆիթ Ջ. Գրիֆիթի կողմից 1896 թվականի դեկտեմբերի 16-ին։ Իր կտակում Գրիֆիթը ֆինանսական միջոցներ է հատկացրել, որպեսզի նվիրաբերված հողատարածքում կառուցվեն աստղադիտարան, ցուցանմուշների սրահ և պլանետարիում։ Գրիֆիթի նպատակն էր՝ աստղագիտությունը հասանելի դարձնել հանրությանը, հակասելով այն գերիշխող գաղափարին, որ աստղադիտարանները պետք է տեղակայված լինեն հեռավոր լեռնագագաթներին և սահմնահափակվեն գիտնականներով։

Գրիֆիթը նախագծեց մանրամասն դասակարգումներ աստղադիտարանի համար։ Հատակագիծը կազմելիս նա խորհրդակցեց Մաունթ Ուիլսոն աստղադիտարանի ապագա ղեկավարի՝ Ուոլթեր Սքոթի և Ջորջ Էլլերի Հեյլի հետ, ով Էնդրյու Քարնեգիի հետ միասին հիմնադրեց Լոս Անջելեսում առաջին աստղաֆիզիկայի հեռադիտակը։

Աստղադիտարանը և ուղեկցող ցուցանմուշները բացվեցին հասարակության առջև1935թվականի մայիսի14-ին, որպես երկրի երրորդ պլանետարիում։ Իր գործունեության առաջին հինգ օրերի ընթացքում աստղադիտարանն արձանագրել է ավելի քան 13,000 այցելու։ Թանգարանի սկզբնական տարիներին այն ղեկավարում էր Դինսմոր Ալթերը։

Կառույցը իր մեջ միավորում է հունական արվեստի և գեղարվեստի ազդեցությունը, իսկ դրսից զարդարված է հունական հիմնական նախշերով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պլանետարիումն օգտագործվել է օդաչուներին տիեզերագնացության նախապատրաստելու համար։ Այս նպատակով այն կրկին օգտագործվել է1960 թվականին Ապպոլլո ծրագրի տիեզերագնացներին առաջին լուսնային հանձնարարությունների նախավարժանքների ընթացքում։

Վերակառուցում և ընդարձակում

Գրիֆիթի Աստղադիտարան 
Գրիֆիթի աստղադիտարանը և կենտրոնական Լոս Անջելեսը բաց երկնքի տակ
Գրիֆիթի Աստղադիտարան 
Աստղադիտարանի կողմնային տեսքը 2007 թվականի վերանորոգումից հետո

2002 թվականին աստղադիտարանը փակվեց վերականորոգման և ցուցադրության տարածքի ընդարձակման նպատակով և վերաբացվեց 2006 թվականի նոյեմբերի 3-ին՝ պահպանելով իր արտ-դեկո արտաքինը։ 93 միլլիոն դոլար արժողությամբ վերակառուցումը մեծ մասամբ վճարվել է հանրային հիմնախնդիրների պարտատոմսերով, որը վերականգնեց կառույցը, ինչպես նաև փոխարինեց հնացող պլանետարիումի գմբեթը։ Շինությունը մեծացվեց նաև ստորգետնյա մասում. ավելացվեցին նոր ցուցանմուշներ, սրճարան, նվերների խանութ և նոր Լեոնարդ Նիմոյի Իվենթ Հորիզոն թատրոնը։

2007թվականի մայիսի10-ին բլուրներից ինքնաբուխ հրդեհ տարածվեց դեպի աստղադիտարան։

2017 թվականի հոկտեմբերի 15-ին թփուտներում սկսված հրդեհը մոտեցավ աստղադիտարան տանող արահետին, սակայն այն մարվեց, նախքան կառույցին որևէ վնաս կպատճառեր։

2008 թվականի մայիսի 25-ին աստղադիտարանն իր այցելուներին առաջարկեց ուղիղ եթերով հետևել Փյունիկ տիեզերական սարքի վայրէջքին՝ Մարս մոլորակի վրա։

Աստղադիտարանի ներկայիս տնօրենը դոկտոր Էդ Կրուպն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գրիֆիթի Աստղադիտարան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիֆիթի աստղադիտարան» հոդվածին։

Tags:

Գրիֆիթի Աստղադիտարան ՊատմությունԳրիֆիթի Աստղադիտարան ԾանոթագրություններԳրիֆիթի Աստղադիտարան Արտաքին հղումներԳրիֆիթի ԱստղադիտարանԼոս ԱնջելեսԿալիֆոռնիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ուսուցման մեթոդներՄուրացանԴաշտանԱբու-Լալա Մահարի (պոեմ)Հայաստանի զինված ուժերԴվինԼոգիստիկաԱլեն ՍիմոնյանԱնանիա ՇիրակացիՈրոշիչԿենդանակերպի նշաններՀամակարգային կարմիր գայլախտԻլոն ՄասկՀունգարիաՓողԱռիթմիաԴերբայԱշտարակի շրջանՁայնԼուսինՀռոմեական կայսրությունՐաֆֆիԹռչուններԱրտաշեսյանների թագավորությունԶատիկը ՀայաստանումՖոտոսինթեզՊատվաստումներՈրովայնային ցավՇագանակագեղձի բարորակ գերաճԹթվածինԱրմավիրՍիրտԳոշավանքԼյարդՄարտիրոս ՍարյանՄաշկի սնկային հիվանդություններՍտորոգյալԱնի (համայնք, Շիրակի մարզ)ԱսիաԳենդերային ինքնությունՄարդու առնանդամի չափսՁկներՀունաստանՏյառնընդառաջԹոքաբորբԲյուզանդական կայսրությունՀեպատիտ CՍրբանային սեքսՌուսաստանԴաշտանային ցիկլԱծական անունԱրվեստԿոնքի բորբոքային հիվանդությունԱնգլերենի այբուբենԲելառուսԾաղկազարդԱռողջ ապրելակերպՔաղցկեղԱդրբեջանՓորկապությունՆար-ԴոսԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՀրազդան մարզադաշտՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԱստվածԱստվածաշունչԳևորգ Մարզպետունի (վեպ)ՌումինիաՄարիխուանաԴեքսամետազոնԿոնվենցիաԿարիճներՍոսի🡆 More