Գոթա

Գոթա (գերմ.՝ Gotha), քաղաք Գերմանիայում։ Մտնում է Գոթայի շրջանի կազմի մեջ։

Բնակավայր
Գոթա
գերմ.՝ Gotha
Զինանշան
Գոթա

Գոթա
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես69,58 կմ²
ԲԾՄ300 մետր
Բնակչություն46 019 մարդ (դեկտեմբերի 31, 2022)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ03621
Փոստային դասիչ99867
Ավտոմոբիլային կոդGTH
Պաշտոնական կայքgotha.de(գերմ.)
Գոթա (Գերմանիա)##
Գոթա (Գերմանիա)
Գոթա

Քաղաքի բնակչությունը՝ 45 733 մարդ (2019 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Զբաղեցնում է 69,52 կմ² տարածք։ Քաղաքը բաժանված է 7 քաղաքային շրջանների։ Պաշտոնական կոդ՝ 16 0 67 029:

Գոթան Գերմանիայի ամենահին քաղաքներից է, հանդիսանում է Թյուրինգիայի մշակութային և պատմական կենտրոնը։ Քաղաքի խորհրդանիշը Ֆրիդենշտայն ամրոցն է, որը կառուցվել է 1567 թվականին բարոկկո ոճով։

Պատմություն

Այս քաղաքի մասին առաջին գրավոր հիշատակումը թվագրված է 775 թվականի հոկտեմբերով հայտնի Թյուրինգյան անտառի մոտ։ Հենց այդ ժամանակ էր, որ Կարլ Մեծ կայսրը Հերսֆելդի վանքին նվիրեց անտառապատ տարածքներ և դաշտեր Gothaha վիլլայի մոտ։ Քաղաքը հիմնված է երկու ճանապարհների հատման կետում, ինչի շնորհիվ երկար ժամանակ առևտրային կարևոր կենտրոն է եղել։ Տեղական առևտրականներին պատկառելի շահույթ բերող գլխավոր ապրանքը գինին էր։

Քաղաքի պատմական տեսարժան վայրերից մեկը 1369 թվականին անցկացված Լեյնի 12 կիլոմետրանոց ջրանցքն է։ Այն կառուցվել է կոմս Բալթազարի կարգադրությամբ՝ Գոթային ջուր մատակարարելու համար, և օգտագործվում է այդ նպատակով մինչ օրս։

XVII դարում քաղաքը դարձել է բողոքական Սաքսեն-Կոբուրգ-Գոթայի դքսության նստավայրը։ Այդ կարգավիճակում է մնացել մինչև 1918 թվականը։ Ինչպես նշում են պատմաբանները, հերցոգները Գոթան վերածել են օրինակելի, ցուցադրական քաղաքի՝ ինչպես վարչական, այնպես էլ ֆինանսատնտեսական առումով։

Լուսավորյալ կառավարիչները ոչ պակաս ուշադրություն են դարձրել գիտության և մշակույթի զարգացմանը։ Այդ իսկ պատճառով քաղաքը դարձել է քարտեզագրական և հրատարակչական գործի կենտրոն։ 1826 թվականին Գոթայում Իոսիֆ Մեյերը կազմակերպել է հրատարակչական Մատենագիտական ինստիտուտը։ Բացի այդ, հենց այստեղ է, որ առաջին անգամ Գերմանիայում ներդրվել է պարտադիր դպրոցական ուսուցում տղաների և աղջիկների համար։ Քաղաքային դղյակում ստեղծվել է պալատական թատրոն՝ առաջին մշտական թատերախմբով։ Այսօր գերմանական առաջին թատրոնը կրում է Կոնրադ Էքհոֆի անունը՝ ի պատիվ նրա հիմնադիրներից մեկի։

Դուքս Էռնստ Երկրորդը կարգադրել է քանդել քաղաքային ամրոցները և դրանց տեղում անգլիական այգի հիմնել։ Այստեղ էլ նրա հրամանով կանգնեցվել է աստղադիտարան, որի՝ որպես հուշարձանի հսկումը կարգադրել էր կտակով։

Գոթան համարվում է Գերմանիայի ժամանակակից ապահովագրական բիզնեսի ծննդավայրը։ 1820-ին Էռնստ-Վիլհելմ Առնոլդին այս քաղաքում ստեղծել է փոխադարձության սկզբունքի վրա հիմնված ապահովագրական Gothaer Feuerversicherungsbank բանկը, այժմ` Gothaer՝ Քյոլնում գտնվող գլխամասային գրասենյակով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքը փաստացի չի տուժել, քանի որ գերմանացի պարետն այն ժամանակին հանձնել է ամերիկյան զորքերին։ Ավելի ուշ այն դարձել է Խորհրդային օկուպացիոն գոտու մի մասը և, համապատասխանաբար, հայտնվել ԳԴՀ-ի տարածքում։

Քաղաքում էր գտնվում Gothaer Waggonfabrik գործարանը՝ նաև տրամվայներ արտադրող, որոնք շահագործվում էին ԽՍՀՄ որոշ քաղաքներում (մասնավորապես՝ Եվպատորիայում, Լվովում

Հայտնի մարդիկ

  • Աննա Ֆրանտիշկա Բենդա (1728—1781)՝ չեխ երգչուհի (սոպրանո)
  • Ադոլֆ Բուբե (1802—1873) — գերմանացի բանաստեղծ և արխիվագետ, ծնվել և մահացել է Գոթայում։
  • Լյուդվիգ Լյուդվիգի Բոնշտեդտ (1822—1885)՝ ճարտարապետ, մահացել է Գոթայում 1885 թվականի հունվարի 3-ին։
  • Քրիստիան Վերմուտ (1661—1739)՝ բարոկկոյի դարաշրջանի գերմանացի հայտնի մեդալագործ և դրամահատ
  • Ռիխարդ Ալեքսանդր Հես (1835—1916)՝ գերմանացի անտառագետ գիտնական
  • Կարլ Էռնստ Ադոլֆ ֆոն Գոֆֆ (1771—1837)՝ գերմանացի երկրաբան և աշխարհագրագետ
  • Ֆրիդրիխ Միկոնիուս (1491—1546)՝ գերմանացի լյութերական աստվածաբան, ֆրանցիսկյան վանական, Ռեֆորմացիայի գործիչ
  • Տե՛ս List of people associated with the town (German Wikipedia)

Քույր քաղաքներ

Գրականություն

  • «Գոթա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գոթա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոթա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 144 Գոթա 

Tags:

Գոթա ՊատմությունԳոթա Հայտնի մարդիկԳոթա Քույր քաղաքներԳոթա ԳրականությունԳոթա ԾանոթագրություններԳոթա Արտաքին հղումներԳոթաԳերմաներենԳերմանիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարդու կմախքԱրեգակԱմբողջ թիվՋրծաղիկԹրաֆիքինգԱրյան շրջանառությունՏիգրան ՊետրոսյանՆահապետ (ֆիլմ)Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱրամ (ֆիլմ)ՄակբայՄատենադարանԷպիլեպսիաԱլբերտ ԱյնշտայնՕքեյՁայնավորներՏրանսպորտՕսմանյան կայսրությունՈրոշիչԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄարդու պապիլոմավիրուսԴվինՄովսես ԳորգիսյանԷյֆելյան աշտարակՄուսա լեռան հերոսամարտՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՍևանա լճի պահպանությունԵռանկյան մակերեսԱնմոռուկՀոգեբանությունԱվստրալիաԿռունկ (երգ)ԵրկկենցաղներԻսրայելԱնհանգիստ ոտքերի համախտանիշՀայաստանի ազգային հերոսԱնրի ՎերնոյՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Հարկադրական եղանակԵգիպտոսՀայկական բանակ (1918-1920)Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Նոյյան տապանՕրգազմՂազախստանԵհովայի վկաներՇեղանկյունԼևոն Տեր-ՊետրոսյանԻոսիֆ ՍտալինԳոյական անունՄանդակՈւղղանկյուն եռանկյունԱռաջին համաշխարհային պատերազմԱրտարգանդային հղիությունԷպոսՔրիստափոր ԿոլումբոսԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԳևորգ ՄկրտչյանՔիմիական տարրերի ցանկՀայաստանի լեռներՀայոց ցեղասպանությունԱվետիք ԻսահակյանՍննդային շղթաՄերկուրի (մոլորակ)Մխիթար ՍպարապետՄիսաք ՄեծարենցՀայկական լեռնաշխարհԹութքՆԱՏՕՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Մի խելագարի պատմություն (ֆիլմ)ԵղինջՑեղակրոնությունՀավերժության հայկական նշանՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Մեր հայրենիք🡆 More