Գերհոսունություն

Գերհոսունություն, հեղուկ հելիումի՝ 2,19°K֊hg ցածր ջերմաստիճանում առանց դիմադրության հոսելու հատկությունը։ Հեղուկ հելիումը 2,19°K ջերմաստիճանում (X կետ) երկրորդ սեռի ֆազային անցում է ունենում։ λ կետից ցած հեղուկ հելիումը (Не II) դառնում է գերհոսուն։ Այդ երևույթը բացահայտել է Պյոտր Կապիցան (1938)։

Գերհոսունություն
Հեղուկ հելիումի (Не II) անոմալ շարժում

Գերհոսունության հիմնական հատկանիշը բացարձակ զրոյին մոտ ջերմաստիճանում հեղուկ հելիումի մածուցիկության բացակայությունն է, երբ այն հոսում է նեղ մազանոթով։ Դա էապես քվանտային էֆեկտ է և չի կարելի բացատրել, ելնելով դասական ֆիզիկայի պատկերացումներից (ըստ դասական ֆիզիկայի, ցանկացած հեղուկ պետք Է ունենա վերջավոր մածուցիկություն)։

Գերհոսունություն
Հեղուկ հելիումի էներգետիկ սպեկտրը գերհոսունության դեպքում

Երևույթի որակական բացատրությունը տվել է Լև Լանդաուն (1941 թվականին)։

Երևույթի բացատրությունը

Քվանտային հեղուկի՝ հելիումի ցանկացած թույլ գրգռված վիճակ կարելի է ներկայացնել որպես իրար հետ համարյա չփոխազդող «քվազիմասնիկների» համակարգ։ Քվազիմասնիկները բնութագրվում են որոշակի էներգիայով և շարժման քանակով, որոնց կապը (էներգետիկ սպեկտր) He II-ի համար, համաձայն Լև Լանդաուի, ունի նկարում տրված տեսքը։ Երևում է, որ փոքր շարժման քանակներին համապատասխանում են երկայնական տատանումներ, որոնց տարրական գրգռումները (քվազիմասնիկները) ձայնային քվանտներ՝ ֆոնոններ են։ Եթե մազանոթով հոսող հելիումը ենթարկվում է շփման, ապա նրա կինետիկ էներգիայի մի մասը փոխակերպվում է ջերմայինի։ Հելիումի տաքացումով է պայմանավորված նրա ատոմների անցումը գրգռված վիճակի (քվազիմասնիկների, ֆոնոնի ծնունդ)։ Նկարում պատկերված էներգետիկ սպեկտրի դեպքում փոքր արագությամբ շարժվող հեղուկ հելիումում, էներգետիկ տեսանկյունից, քվազիմասնիկի ծնունդն անհնար Է, հետևաբար հեղուկը շարժվում է առանց էներգիայի կորստի, այսինքն՝ առանց շփման։

Գրականություն

  • Халатников И․ М․, Введение в теорию сверхтекучести, М ․, 1965;
  • Кресин В․ 3․, Сверхпроводимость и сверхтекучесть, М․, 1968․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 30 Գերհոսունություն 

Tags:

1938Լամբդա կետՀելիումՊյոտր ԿապիցաՖազային անցում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Էլեկտրական հոսանքՍինուսիտՎարդան ՄամիկոնյանԿոմիտասԼիմֆոմաՎրաստանՀայկական մշակույթՀրազդան (քաղաք)ՖեյսբուքԵրկրորդ համաշխարհային պատերազմԼևոն ՇանթՄարքեթինգԱղերՄեքքաՊորտուգալիաԱրտաշեսյանների թագավորությունԿիպրոսի դրոշԲյուզանդական կայսրությունՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՀորոսկոպՀռոմՀայաստանի քաղաքներըԵրիկամաքարային հիվանդությունԱշոտ ՆավասարդյանՀույզերՀղիություն (մարդ)Էպիլեպտիկ նոպաԷդուարդ ՍպերցյանՄակերեսԱնգկոր ՎատԿենդանիներՌուսաստանՂանձիլՀայկյան տոմարԿոսովոյի հուշարձաններԳորտերԱնորոշ դերբայԳործակալ 044Քառօրյա պատերազմԿիստաՍինգապուրՀանրապետության հրապարակ (Երևան)ԵգիպտոսԿաթնասուններՖրեդերիկ ԲանտինգՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՀապավումԲրյունետ (երգչուհի)Վինսենթ վան ԳոգԹոքաբորբՊակիստանԱզոտՍևանա լիճՄխիթար ԳոշՎեներա (մոլորակ)ԴիկլոֆենակՍասնա ծռերԵրևանի պետական համալսարանԽոսրովի անտառ պետական արգելոցԱլեքսանդրիայի կամուրջՍրտային անբավարարությունՎարդանանց պատերազմԵրևանի պատմությունՎիլյամ ՍարոյանՎատիկանԱնգլերենԱռաջավորասիական ընձառյուծԴանիել ՎարուժանՌուսական կայսրությունՄեջքի ցավՇագանակագեղձՍնկեր🡆 More