Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս

Գայոս Սվետոնիոս Տրանքվիլլոս (լատին․՝ Gaius Suetonius Tranquillus, մոտ 70 կամ մոտ 69, անհայտ - մոտ 126 կամ 140, Հռոմեական կայսրություն), հռոմեացի պատմագիր և գրող։ Մոտ 119—122 թվականներին եղել է կայսր Ադրիանոսի (Հադրիանոս) քարտուղարը։ Սվետոնիոսի բազմաթիվ գործերից գրեթե ամբողջությամբ պահպանվել է «Տասներկու Կեսարների Կյանքը» և «Նշանավոր մարդկանց մասին» աշխատությունից՝ հատվածներ։ «Տասներկու Կեսարների Կյանքը» պարունակում է Հուլիոս Կեսարի և հռոմեական տասնմեկ կայսրերի (Օգոստոս, Տիբերիոս, Կալիգուլա, Կլավդիոս, Ներոն, Գալբա, Օթոն, Վիտելլիոս, Վեսպասիանոս, Տիտոս, Դոմետիանոս) կենսագրությունները, որոնք գրված են որոշակի սկզբունքով (կայսեր կյանքը մինչև իշխանության գլուխ անցնելը, պետական գործունեությունը, անձնական կյանքը, մահը) և ընդգծված վավերականությամբ։

Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս
լատին․՝ Caius Suetonius Tranquillus
Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս
Ծննդյան անունլատին․՝ Caius Suetonius Tranquillus
Ծնվել էմոտ 70 կամ մոտ 69
Ծննդավայրանհայտ
Վախճանվել էմոտ 126 կամ 140
Վախճանի վայրՀռոմեական կայսրություն
Մասնագիտությունգրող, պատմաբան, քարտուղար, կենսագիր, բանաստեղծ և antiquarian
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ժանրերկենսագրություն
Ուշագրավ աշխատանքներՏասներկու Կեսարների Կյանքը
Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս Suetonius Վիքիպահեստում

«Նշանավոր մարդկանց մասին» երկում, որը կազմված էր տարբեր գրքերից («Քերականների ու հռետորների մասին», «Բանաստեղծների մասին» են) տրված են հռոմեական մի քանի հայտնի քերականների, հռետորների և գրողների (այդ թվում՝ Վերգիլիոսի և Հորացիոսի) գործունեությունն ու բնութագիրը։ Սվետոնիոսը իրադարձությունները շարադրել է առանց խորանալու դրանց պատճառահետևանքային կապի մեշ։ Սվետոնիոսի երկերը կարևոր տեղեկություններ են պարունակում հռոմեական կենցաղի, սովորույթների, գրականության, պատմության վերաբերյալ։ Օգոստոսի, Տիբերիոսի, Կալիգուլայի, Ներոնի կենսագրություններում որոշ տեղեկություններ կան Հայաստանի մ.թ.ա. 1-ին դարի 1-ին կեսի պատմության վերաբերյալ։

Սվետոնիոսը շատ նմանակողներ է ունեցել ինչպես անտիկ դարաշրջանում (օրինակ՝ «Scriptores Historiae Augustae»), այնպես էլ միջնադարում (նրա աշխատությունը որպես հիմք է ծառայել Էյնհարդի համար Կարլոս Մեծի կենսագրությունը գրելիս)։ Հենց «Տասներկու կեսարների կյանքից» են սերվում հռոմեական կայսրերի հետ կապված որոշ հանրածանոթ պատմություններ (Կալիգուլայի ձին, Ներոնի թատերական վարժանքները, «փողը հոտ չունի»՝ Վեսպասիանոսի խոսքերը, «ընկերներ, ես օր եմ կորցրել»՝ Տիտոսի խոսքերը)։

«Տասներկու կեսարների կյանքը» ռուսերենից հայերեն է թարգմանվել Վ.Ա.Դիլոյանի կողմից, հրատարակվել է 1986 թ.։

Ծանոթագրություններ

Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս» հոդվածին։

Tags:

6970119122126140ԱդրիանոսԳալբաԼատիներենԿալիգուլաԿլավդիոսՀուլիոս ԿեսարՀռոմեական կայսրությունՆերոնՎեսպասիանոսՎիտելլիոսՏիբերիոսՏիտոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշխարհի երկրներն ըստ բնակչությանԳարեգին ԲՂազախստանԲաժանարարների աղյուսակՋորջ ԲայրոնՍայաթ-ՆովաԹոնդրակյաններՓողՍերմնահեղուկԱրաքսԱնորոշ դերբայԹվական անունԴեղաբույսերՆևրոզներՍողուններԽաչատուր ԱբովյանՈւրբաթագիրքԵգիպտոսՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՈւիլյամ ՇեքսպիրԱլեն ՍիմոնյանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՎանաձորՍննդային ալերգիաՀոմանիշՇեշտԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՀայկական դիցաբանությունԿալցիումԱռյուծԷյֆելյան աշտարակԱրարատի մարզԳևորգ ՄկրտչյանՀաղարծնի վանքՇիկացման լամպԱրծիվներԶուգահեռագիծԱնմոռուկԱռաքյալը (Մուրացան)Աշխարհի բնակչությունՅոհան ԳուտենբերգՀակոբ ԿոջոյանԵս և նաՄակդիրՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Որովայնային ցավՀայկական մշակույթՆոյյան տապանՄարս (մոլորակ)Աշխարհի մայրաքաղաքների ցանկԿոնքի բորբոքային հիվանդությունՀայաստանի Հանրապետության բնակչությունՀարավային ԿովկասՀիսուսի ծնունդՀայաստանի թռչունների ցանկԱդրբեջանՍտորոգյալԱլպիական մանուշակ (պատմվածք)Գուլիվերի ճանապարհորդություններըՁվարանի կիստաԱրիստոտելՇաղկապՌափայել ՊատկանյանԱծխաջուրԵրեքնուկՆախադասության գլխավոր անդամներԿրծքագեղձի քաղցկեղՖոտոսինթեզՍևանի իշխանԼուսինԿենդանակերպԹթվածինԹուրք-հայկական պատերազմ (1920)Վարդգես ՍուրենյանցԴեռահասի հոգեբանությունԳագիկ ԲԲարդ ստորադասական նախադասություն🡆 More