Գաբրիել Կաֆյան

Գաբրիել Գերասիմի Կաֆյան (1860, Շուշի, Ռուսական կայսրություն - 1930, Թիֆլիս, ԽՍՀՄ), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Գաբրիել Կաֆյան
Ծնվել է1860
ԾննդավայրՇուշի, Ռուսական կայսրություն
Մահացել է1930
Մահվան վայրԹիֆլիս, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԳաբրիել Կաֆյան Ռուսական կայսրություն և Գաբրիել Կաֆյան ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
ԱնդամությունSecond International?

Կենսագրություն

Գաբրիել Կաֆյանը սովորել է Ցյուրիխի համալսարանում։ 1887 թվականին Ա․ և Մ. Նազարբեկների հետ մասնակցել է «Հնչակ» թերթի և կուսակցության հիմնադրմանը։ 1889 թվականին ծանոթացել է Գ. Պլեխանովի և նրա խմբի գործիչների հետ, Փարիզում մտել երկրորդ Ինտերնացիոնալի մեջ։ 1890 թվականների սկզբներին գործել է Կոստանդնուպոլսում, մասնակցել Գում-Դափուի հակասուլթանական ցույցին։ Նրա մասնակցությամբ հայ ազատագրական շարժման խմբակներ և կազմակերպություններ են ստեղծվել Արաբկիրում, Սեբաստիայում, Մարզվանում, Ամասիայում, Ակնում։

Աշխատանքային գործունեություն

Կաֆյանը մեծ ջանքեր է գործադրել Դերսիմի քրդերին ներգրավելու հակասուլթանական շարժման մեջ, սակայն 1893 թվականին ձերբակալվել ու նետվել է բանտ։ Սամսունի բանտից տեղափոխելու ժամանակ նրան հաջողվել է փախչել և նորից հեղափոխական գործունեություն ծավալել Արևմտյան Հայաստանում։ Այնուհետև Գաբրիել Կաֆյանը մեկնել է Հունաստան, որոշ ժամանակ աշխատել Աթենքում, ապա տեղափոխվել Եվդոկիա, աշխատել որպես հայկական դպրոցների տեսուչ։ Եվդոկիայում նորից ձերբակալվել և տեղափոխվել է Կ. Պոլիս։ Թուրքական դատաքննիչները, երկար տանջանքների ենթարկելուց հետո, որպես ռուսահպատակի, նրան հանձնել են Կ. Պոլսի ռուսական հյուպատոսին։ Գաբրել Կաֆյանը փոխադրվել է Պետերբուրգ։ Ցարական դատարանը նրան դատապարտեց ազատ աքսորի՝ Վոլոգդայի նահանգը։ Մասնակցել է 1917 թվականի Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությանը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գաբրիել Կաֆյան Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Կաֆյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 354 Գաբրիել Կաֆյան 

Tags:

Գաբրիել Կաֆյան ԿենսագրությունԳաբրիել Կաֆյան Աշխատանքային գործունեությունԳաբրիել Կաֆյան ԾանոթագրություններԳաբրիել Կաֆյան Արտաքին հղումներԳաբրիել Կաֆյան18601930ԹբիլիսիԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՇուշիՌուսական կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վերաբերական (խոսքի մաս)Դանիել ՎարուժանԱնահիտՕրալ սեքսԵրևանի վարչական բաժանումՀայերԴեղանյութերԱկնաղբյուր (Տավուշի մարզ)Մադագասկար7-ZipԱրգանդի միոմաԿասկադ համալիրՏերունական աղոթքՄկաններԼույսի արագությունԵրազահանՄայր Հայաստան հուշահամալիրԵրկրաշարժ1-ին տիպի շաքարային դիաբետԳիրքՀայոց ցեղասպանության ճանաչումԶարնի-ՊարնիԴերանունՇնչառությունԱրա ԳեղեցիկՀայաստանի պատմական մայրաքաղաքներԵրկրաչափական պրոգրեսիաԹբիլիսիՄիավորված ազգերի կազմակերպությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներԿարսի պայմանագիրԱլեքսանդր ՊուշկինՄարդու կմախքԾաղիկՍարդարապատի հերոսամարտApp StoreՍիֆիլիսԿառլես ՊուչդեմոնԽենթըՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Պարբերական հիվանդությունՕստեոարթրոզԿույր աղիքՔոբայրի վանքԽրիմյան ՀայրիկՄարքեթինգՊարագաներՀարրի Փոթեր (վիպաշար)Հայերենի կետադրությունՊյոտր ՉայկովսկիՀարաբերական ածականներՍտորոգյալԿոտայքի մարզՇեղանկյունՕձունի տաճարՇունԵրևանի պետական համալսարանՄարդու ատամՆահանջը առանց երգիՀայաստանի անկախության հռչակագիրՊարզ թիվՀայկական գորգՄարդու իրավունքներԱրշակունիներԹարախակույտՔութեշԱրևմտյան ՀայաստանՉինաստանՎագրԵվրոպաԱրցախյան շարժումԷվերեստՀովհաննես ԹումանյանԽատուտիկԼիմֆոմաՎանի թագավորություն🡆 More