Բևեռային Շրջան

Բևեռային շրջան, մոլորակի մակերևույթի վրա երևակայական գիծ, զուգահեռական, որի լայնությունից վեր (հասարակածից հեռու) լինում է բևեռային ցերեկ և բևեռային գիշեր։ Բևեռային շրջան կարող է գոյություն ունենալ միայն այն մոլորակում, որն ունի պտտման առանցք։ Բևեռային շրջանների լայնությունը որոշվում է մոլորակի պտտման առանցքի թեքության անկյունով.

բևեռի լայնությունից (90°) հաշվում են մոլորակի առանցքի թեքությունը աստիճաններով։

Բևեռային Շրջան
Բևեռային շրջանները Երկրի քարտեզի վրա

Բևեռային շրջան կա և՛ Հյուսիսային կիսագնդում, և՛ Հարավային կիսագնդում։ Բևեռային շրջանի լայնության վրա ձմեռային արևակայության օրը (տվյալ կիսագնդում), կեսօրին սկավառակի կենտրոնական կետը հպվում է հորիզոնի գծին։ Մոլորակի բևեռային շրջանից մինչև աշխարհագրական բևեռն ընկած է աշխարհագրական գոտին։

Երկրի վրա

Երկրի վրա բևեռային շրջանները տեղակայված են ± 66°33′44″ լայնության վրա։ Հյուսիսային բևեռային շրջանից մինչև Հյուսիսային բևեռն ընկած հատվածն անվանում են «Անդրբևեռաշրջան»։

Շնորհիվ աստղագիտական ռեֆրակցիայի և այն հանգամանքի, որ Արեգակը մակերևույթից դիտարկվում է ոչ թե որպես կետավոր օբյեկտ, այլ սկավառակ, Երկրի վրա գոյություն ունի երկու գոտի 53 կմ լայնությամբ, որտեղ կա բևեռային ցերեկ, սակայն չկա բևեռային գիշեր։ Հյուսիսային գոտում է գտնվում Կանդալակշա քաղաքը։

Մեկ կիսագնդում կարելի է առանձնացնել բևեռային շրջանի լայնության երկու կետ։ 65,392 լայնության վրա բևեռային ցերեկը տևում է մեկ օր Հյուսիսային կիսագնդում հունիսի 22-ին, իսկ Հարավային կիսագնդում՝ դեկտեմբերի 22-ին, սակայն բևեռային գիշեր դեռ չի լինում. տարվա ամենակարճ օրը տևում է 3 ժամ 1 րոպե։ Եթե որևէ վայրում ցերեկվա նվազագույն տևողությունը տարվա ընթացքում չի գերազանցում 3 ժամը, ապա ակնհայտ է, որ այնտեղ բևեռային ցերեկ արդեն կա։ Կան քաղաքներ, որտեղ նկատվում է բևեռային ցերեկ, սակայն չկա բևեռային գիշեր։ Այդպիսիք են՝ Ռովանիեմի, Ուելեն, Տուրուխանսկ, Վարզուգա, Սալեխարդ, Լաբիտնանգի և այլն։

67,727 լայնության վրա, որտեղ բևեռային գիշերը տևում է մեկ օր Հյուսիսային կիսագնդում դեկտեմբերի 22-ին, իսկ Հարավային կիսագնդում՝ հունիսի 22-ին, բևեռային ցերեկն արդեն տևում է 42 օր, հունիսի 1-ից մինչև հուլիսի 13-ը կամ դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 13-ը։ Եթե որևէ վայրում բևեռային ցերեկը տևում է տարվա մեջ 1-41 օր, ապա ակնհայտ է, որ այնտեղ բևեռային գիշեր դեռ չի լինում։

Այսպիսի անհամաչափությունը բացատրվում է երեք պատճառով.

  • Երկիրը գունդ է, և նրա տեսանելի մակերեսը դիտողից փակում է երկնային մակերևույթի կեսից ավելին,
  • մթնոլորտի բաղադրությունը ընդարձակում է ցերեկվա տեսանելի տևողությունը,
  • բևեռային ցերեկվա և բևեռային գիշերվա մեջ ընդգրկվում է հորիզոնի նկատմամբ ոչ թե Արևի կեսը, այլ Արևն ամբողջությամբ, որն ունի անկյունային տրամագիծ մոտավորապես 32 անկյունային րոպե։

Միևնույն ժամանակ, եթե նույնիսկ Արևի վերին հատվածը սահմանակցում է հորիզոնի անտեսանելի մասին, արդեն ցերեկ է, և հորիզոնից —18′-ից շատ իջնելու դեպքում թեև արդեն գիշեր է, սակայն Արևը կարող է տալ լրացուցիչ լուսավորություն. այն դեպքում, երբ այն կամ նրա մի հատվածը հորիզոնից վերև է, միշտ համարվում է ցերեկ։ Կարևոր գործոն է համարվում նաև մթնոլորտում լույսի ռեֆրակցիան (բեկումը), որն առավել ուժգին է դրսևորվում հորիզոնում։ Եթե աշխարհագրական տեսանկյունից արևի սկավառակն ամբողջությամբ հորիզոնի հետևում է, ապա ռեֆրակցիայի արդյունքում դիտողի համար այն դեռ ամբողջությամբ հորիզոնի վրա է։

Կարելի է առանձնացնել նաև ստվերային բևեռային շրջան, որը գտնվում է հասարակածից 66,34°-ի վրա։ Հյուսիսայինի դեպքում հունիսի 22-ի կեսգիշերին Արևը առաջացնում է ստվեր, այսինքն՝ ամբողջությամբ չի անցնում հորիզոնի հետևը։

Ներկայումս Երկրի առանցքի թեքությունը դանդաղորեն փոքրանում է, և բևեռային շրջաններն աստիճանաբար տեղաշարժվում են դեպի մոտակա բևեռը` ավելի հեռանալով հասարակածից։ Ձմեռային արևակայության օրը հյուսիսային բևեռային շրջանի լայնության վրա Արևը չի ծագում (հարավային լայնության վրա` մայր չի մտնում) որոշակի ժամանակ, իսկ ամառային արևակայության օրը՝ ընդհակառակը։ Բևեռին մոտ այդ երևույթներն ավելի տևական են, մասնավորապես՝ բևեռներում բևեռային ցերեկն ու գիշերը տևում են համապատասխանաբար 189 և 176 օր։

Տիեզերական տարածությունում Երկրի անհամաչափ շարժման արդյունքում բևեռային շրջաններն անընդհատ տեղաշարժվում են, նրանց աշխարհագրական դիրքը կայուն չէ։ Փաստացի դրանք տեղաշարժվում են օրվա ընթացքում գրեթե 4 սմ, իսկ տարվա ընթացքում՝ 14,4 մ։ Ժամանակակից տեխնոլոգիական միջոցների օգնությամբ ցանկացած պահի կարելի է որոշել բևեռային շրջանների դիրքը։

Տարածքներ, որտեղով անցնում են բևեռային շրջանները

(Զրոյական միջօրեականից դեպի արևելք ուղղությամբ)

Հյուսիսային

Բևեռային Շրջան  ՆորվեգիաՆուրլան ադմինիստրատիվ-տարածքային միավոր,

Բևեռային Շրջան  ՇվեդիաՆորբոթեն,

Բևեռային Շրջան  ՖինլանդիաԼապլանդիա (նահանգ),

Բևեռային Շրջան  ՌուսաստանԿարելիայի Հանրապետություն, Մուրմանսկի մարզ, Արխանգելսկի մարզ` Նենեցյան ինքնավար օկրուգ, Կոմի Հանրապետություն, Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ, Կրասնոյարսկի երկրամաս, Յակուտիա, Չուկոտկայի ինքնավար օկրուգ,

Բևեռային Շրջան  ԱՄՆԱլյասկա (նահանգ),

Բևեռային Շրջան  ԿանադաՅուկոն (Կանադայի տարածք), Նունավուտ,

Բևեռային Շրջան  ԴանիաԳրենլանդիա,

Բևեռային Շրջան  ԻսլանդիաՆորդուրլանդ Էյստրա։

Հարավային

Բևեռային Շրջան  Անտարկտիդա — Էնդերբի երկիր, Վիլհելմ 2-րդի երկիր, Մերի թագուհու երկիր, Ուիլկսի երկիր, Ադելի երկիր, Գևորգ 5-րդի երկիր։

Նշագծեր հյուսիսային բևեռի գծի վրա

Մարսի վրա

Մարս մոլորակն իր առանցքի շուրջը պտտվում է գրեթե այնպես, ինչպես Երկիրը. պտտման առանցքն ուղեծրի մակերևույթի հանդեպ թեքված է 25,19°-ով, որը գրեթե հավասար է երկրի առանցքի թեքությանը (23,45°): Դա նշանակում է, որ գիշերվա և ցերեկվա, ինչպես նաև տարվա եղանակների հերթափոխը Մարսի վրա ընթանում է գրեթե այնպես, ինչպես Երկրի վրա։ Բևեռային շրջանի դիրքը ևս գրեթե համընկնում է` մոտ 64.81 լայնություն։ Բացի այդ, Արևից մեծ հեռավորություն ունենալու արդյունքում նրա տեսանելի անկյունային չափերը Մարսի վրա ավելի փոքր են, քան Երկրի վրա, և այն լայնությունը, որտեղ կարելի է տեսնել բևեռային ցերեկը և բևեռային գիշերը, ևս քիչ է տարբերվում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Բևեռային Շրջան Երկրի վրաԲևեռային Շրջան Մարսի վրաԲևեռային Շրջան Տես նաևԲևեռային Շրջան ԾանոթագրություններԲևեռային Շրջան Արտաքին հղումներԲևեռային ՇրջանԱշխարհագրական լայնությունԲևեռային գիշերԲևեռային ցերեկԶուգահեռականՀասարակածՄոլորակՊտտման առանցք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀիսուսԵրվանդ ԱզատյանԱրաքսԽաչակրաց արշավանքներԶատկի ավանդույթներԹոքաբորբՀուլիոս ԿեսարՀռոմեական կայսրությունԻմպրեսիոնիզմՀամաստեղություններՎարդանանց պատերազմՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀայաստանի զինանշանԱմբողջ թիվՍասնա ծռերՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՀամակարգային կարմիր գայլախտԱնհանգիստ ոտքերի համախտանիշԱրա Գեղեցիկ և ՇամիրամՍամվել (վեպ)ԱղանդավորությունԾաղկազարդՍոֆի ԴևոյանԺամԱնտարկտիդաԻոսիֆ ՍտալինԴանիել ՎարուժանԿապ (խոսքի մաս)44-օրյա պատերազմՀանրային ֆինանսներԹմրամիջոցՄարդու առնանդամի չափսՎիտամին AՏեղեկատվական տեխնոլոգիաներԱմբոխները խելագարվածՀովհաննավանքՄարսողական համակարգԶևսՇնչառությունԱռնանդամի գլխիկԿարճատեսությունՀունական դիցաբանությունՄոնթե ՄելքոնյանՍահմանական եղանակՀարրի Փոթեր (վիպաշար)ՈսկիԲանկԳրիգոր ՏաթևացիԶինվորական կոչումներՀամբարձում (տոն)ԿանադաԱբեղախոտՀասարակ հերպեսՎարդանանք (պատմավեպ)Արցախյան ազատամարտԱնուղղակի խնդիրՇավարշ ԿարապետյանՀեքիաթՏրդատ ԳՀայոց ցեղասպանությունՌումինիաՇախմատԹթվածինՍիֆիլիսՀայաստանԲեզոարյան այծՀին ԵգիպտոսԶատիկը ՀայաստանումՍևրի պայմանագիրԿոկորդի քաղցկեղՀայաստանի բուսական աշխարհՀայկական իժԱշնան արև (ֆիլմ, 1977)ԵրկիրՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրք🡆 More