Բյուլենթ Էջևիթ

Մուստաֆա Բյուլենթ Էջևիթ (թուրքերեն՝ Mustafa Bülent Ecevit), (մայիսի 28, 1925(1925-05-28), Ստամբուլ, Թուրքիա - նոյեմբերի 5, 2006(2006-11-05), Անկարա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, լրագրող։ 1974, 1977, 1978- 1979, 1999- 2002 թվականներին եղել է Թուրքիայի վարչապետ։ Կատարել է թարգմանություններ անգլերենից թուրքերեն։ Նրա թարգմանությամբ թուրքերեն լույս են տեսել Թոմաս Էլիոթի և Ռաբինդրանաթ Թագորի մի շարք աշխատություններ։

Բյուլենթ Էջևիթ
Բյուլենթ Էջևիթ
 
Կուսակցություն՝ Democratic Left Party? և Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Ռոբերթ քոլեջ, Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց և Անկարայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող և դիվանագետ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մայիսի 28, 1925(1925-05-28)[…]
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Վախճանի օր նոյեմբերի 5, 2006(2006-11-05)[…] (81 տարեկան)
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա
Թաղված Թուրքական պետական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բյուլենթ Էջևիթ Թուրքիա
Հայր Ahmet Fahri Ecevit?
Մայր Nazlı Ecevit?
Ամուսին Rahşan Ecevit?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Ռումինիայի աստղ» շքանշան

Կենսագրություն

Բյուլենթը ծնվել է մտավորականների ընտանիքում։ Հայրը եղել է Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր, իսկ մայրը Թուրքիայի առաջին կանանցից մեկն էր, ով պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է գեղանկարչությամբ։ Աշխատել է որպես թարգմանիչ Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Սովորել է Լոնդոնի համալսարանի արևելագիտության և աֆրիկագիտության դպրոցի արվեստի պատմության բաժնում, սակայն այն չի ավարտել։ Դրան զուգընթաց ուսումնասիրել է նաև սանսկրիտ և բենգալերեն, որպեսզի կարդա Ռաբինդրանաթ Թագորի աշխատությունները օրիգինալ լեզվով։

1972—1980 թվականներին ղեկավարել է Հանրապետական ազգային կուսակցությունը՝ փոխարինելով այդ պաշտոնում Իսմեթ Ինյոնյուին։ 1974, 1977, 1978- 1979, 1999- 2002 թվականներին եղել է Թուրքիայի վարչապետ, ընդ որում 1979 թվականին նրա հիմնական ընդդիմադիրը եղել է Սուլեյման Դեմիրելը։

1980 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, նրան արգելվել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Սակայն որոշ ժամանակ անց արգելքը հանվեց, իսկ 1987—1988 և 1989—2004 թվականներին գլխավորել է Ձախ դեմոկրատական կուսակցությունը, որը հիմնվել էր 1985 թվականին նրա կնոջ Ռահշան Էջևիթի և մի խումբ կողմնակիցների կողմից, ովքեր լքել էին Սոցիալ- դեմոկրատական ազգային կուսակցությունը։

1999—2002 թվականներին Բյուլենթ նորից դարձավ Թուրքիայի վարչապետ։ Նրա կառավարման վերջին տարում կնքվեց համաձայնագիր ԵՄ-ի հետ, ինչպես նաև ձերբակալվեց Քրդական բանվորական կուսակցության պարագլուխ Աբդուլլահ Օջալանը։ Էջևիթին այդ պաշտոնում փոխարինեց Աբդուլա Գյուլը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բյուլենթ Էջևիթ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուլենթ Էջևիթ» հոդվածին։

Tags:

19251974197719781979199920022006d:Q192634ԱնգլերենԱնկարաԹոմաս ԷլիոթԹուրքերենԹուրքիաՄայիսի 28Նոյեմբերի 5Ռաբինդրանաթ ԹագորՍտամբուլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Անանիա ՇիրակացիԴավիթ ԲեկԵրևանԵս և նաՀակոբ ՊարոնյանՍոս ՍարգսյանՀայկական դրամՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԲնությունՂազարոս ԱղայանԲուլինգՎարդանանք (պատմավեպ)ՖաշիզմԽոսքի մասերԱրտաշատԱնալ սեքսԳնարբուկԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Պարզ նախադասությունՀնդկաստանի մշակույթԲաժանարարների աղյուսակԿայծակՀարավային ԱմերիկաՏորք ԱնգեղԳլանՀապավումԱշոտ Գ ՈղորմածԱշտարակ (քաղաք)Ավարայրի ճակատամարտԻրանԲրազիլիաԽաղաղ օվկիանոսԽՍՀՄ փլուզումԱլբերտ ԱզարյանՍևանավանքՍևանի իշխանԵրկկենցաղներԼենկթեմուրԷնվեր փաշաՍյունիքի մարզԴարձվածքՄետաղԲնական թիվՄայր Հայաստան հուշահամալիրԾիրանի փողըՈրդան կարմիրԳուրգեն ՄահարիԱռաքյալը (Մուրացան)ՓոխաբերությունԶինվորական կոչումներԹաջ ՄահալՄանկական և պատանեկան հանրագիտարաններՀայկական պարԲագրատ ԳալստանյանՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՊարագաներԿույր աղիքԳրիգոր ԼուսավորիչԿռունկներՄխիթար ՍպարապետՀայերենԲառակապակցությունԺառանգական հիվանդություններՄշակույթՄարդ բանականՍպիտակուցներՓոշոտումԿրիաներԱրջերՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայաստանի ձկների ցանկԿանադաԿապույտ հազԱղվան ՎարդանյանՄարսողությունԹվական անունԹութակներ (ընտանիք)🡆 More