Բյալա Պոդլյասկա

Բյալա Պոդլյասկա (լեհ.՝ Biała Podlaska, բելառուս․՝ Белая/Белая Падляшская, ուկրաիներեն՝ Біла Підляська), քաղաք Լեհաստոնում։ Մտնում է Լյուբլինի վոևոդության մեջ։ Մակերեսը 49.46 կմ² է, բնակչությունը`57.471 մարդ (2014)։

Բնակավայր
Բյալա Պոդլյասկա
բելառուս․՝ Белая
Դրոշ Զինանշան
Բյալա Պոդլյասկա Բյալա Պոդլյասկա

Բյալա Պոդլյասկա
Սուրբ Ծննդյան եկեղեցի
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1345 թ.
Մակերես49,4 կմ²
ԲԾՄ137±1 մետր, 142 մետր
Բնակչություն55 429 մարդ (մարտի 31, 2021)
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ83
Փոստային դասիչ21-500, 21-501, 21-502, 21-506, 21-527
Ավտոմոբիլային կոդLB
Պաշտոնական կայքbialapodlaska.pl
Բյալա Պոդլյասկա (Լեհաստան)##
Բյալա Պոդլյասկա (Լեհաստան)
Բյալա Պոդլյասկա

Աշխարհագրություն

Քաղաքը գտնվում է Հարավպոդլյանսկի սարահարթի ու Արևմտյան Պոլեսիեի կցվածքում։ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքի մակերեսը 49.4 կմ² է, և այն Հարավային Պոդլեսիեի ամենամեծ քաղաքն է։

Քաղաքով հուսում են մի քանի գետեր, որոնցից խոշորագույնը Կշնան է` Բուգի ձախ վտակը, ինչպես նաև նրա վտակները` Կլյուկովկան ու Ռուդկան։

Պատմություն

Քաղաքի մասին առաջին հիշատակությունները վերաբերում են 1345 թվականին։ 16-րդ դարում բնակավայրը հիշատակվում է Բելայա Ռաձիվիլովսկա (լեհ.՝ Biała Radziwiłłowska) կամ Բելայա Կնյաժեկա (լեհ.՝ Biała Książęca) անվանումներով։ 1569 թվականին այն որպես ժառանգություն Իլյինիչներից անցել է Ռաձիվիլներին` ի դեմս Նիկոլայ Սիրոտկայի։

1933 թվականին Ալեքսանդր Լյուդվիգ Ռաձիվիլը իր նստավայրը Նեսվիժսկի ամրոցից տեղափոխել է Բյալա, որն ավելի մոտ էր Վարշավային։ Ամրոցի շինրարությունը շարունակվել է ամբողջ 17-րդ դարի ընթացքում։ Բյալայի ամրոցն իր վերջնական տեսքը ստացել է 18-րդ դարի կեսերին Հիերոնիմ Ֆլորիանի և Մախաիլ Կազիմիր Ռաձիվիլների օրոք։ Ռեչ Պոսպոլիտայի շրջանում քաղաքը մտել է Բրեստի վոևոդության մեջ։ 1837-1841 թվականներին այն ընդգրկվել է Պոդլյասի նահանգի, ապա Սեդլեցկի նահանգի մեջ։

1890 թվականի քաղաքի բնակչությունը 10.029 մարդ է եղել։ Այստեղ աշխատել են օճառի արտադրության, երկու կաշեգործական և գարեջրի գործարաններ, արական գիմնազիա, երկու մանկատուն, երկու ուսումնարան և հիվանդանոց։

1919-1939 թվականներին քաղաքն ընդգրկվել է Լյուբլինի վոևոդության մեջ։ Երբ 1939 թվականին նացիստական Գերմանիան ներխուժել է Լեհաստան, քաղաքն ընդգրկվել է գեներալ-նահանգապետության մեջ։

1944 թվականին՝ խորհրդային զորքերի մուտքից հետո, կատարվել են օդանավակայանի ընդարձակման աշխատանքներ։

1946-1975 թվականներին մտել է Լյուբլինի վոևոդության մեջ։ 1975-1998 թվականներին քաղաքը համարվել է Բյալոպոդլյասկի վոևոդության կենտրոն։

Տեսարժան վայրեր

  • Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցի
  • Ռաձիվիլների պալատական համալիր
  • Էկլեկտիկ ոճի բնակելի տներ (19-րդ դար - 20-րդ դարի սկիզբ)
  • Սուրբ Աննայի եկեղեցի (1572)
  • Սուրբ Անտոնիոսի եկեղեցի (1672)
  • Յու. Կրաշևսկու հուշարձան (1928)
  • Հարավային պոդլյասի թանգարան
  • Փայտե վիլլաներ Նարուտովիչի, Կոլեյով փողոցներում
  • Հրեական դամբարան (18-րդ դար)
  • Աուստերիա
  • Մագիստրոսի շենք (1935)
  • Առաջին համաշխարհային պատերազմում զոհված գերմանացի և ավստրիացի զինվորների դամբարան

Ժողովրդագրություն

Բյալա Պոդլյասկա

Նշանավոր բնակիչներ

  • Յուլիան Բարտոշևիչ (1821—1870) — լեհ պատմաբան, մանկավարժ
  • Քսենիա Դենիկինա (1892—1973) — ռուս զորավար Անտոն Դենիկինի կինը
  • Պավել Կորոլ (1890 — ?) — լեհ բժիշկ, III հավաքի Սեյմի պատգամավոր (1928—1930).
  • Ջեք Տվորկով (1900—1982) — ծագումով լեհ ամերիկացի նկարիչ, աբստրակտ իմչեսիոնիստ
  • Վլադիսլավ Հոլևինսկի (1834—1919) — լեհ իրավաբան, քաղաքացիական իրավունքի պրոֆեսոր
  • Ալեքսանդր Ճիժևսկի (1897—1964) — ռուս գիտնական բանաստեղծ, գյուտարար, փիլիսոփա
  • Լեոնիդ Չիժևսկի (1861—1929) — գեներալ, գյուտարար-հրետանավոր

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բյալա Պոդլյասկա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյալա Պոդլյասկա» հոդվածին։

Tags:

Բյալա Պոդլյասկա ԱշխարհագրությունԲյալա Պոդլյասկա ՊատմությունԲյալա Պոդլյասկա Տեսարժան վայրերԲյալա Պոդլյասկա ԺողովրդագրությունԲյալա Պոդլյասկա Նշանավոր բնակիչներԲյալա Պոդլյասկա Քույր քաղաքներԲյալա Պոդլյասկա ՊատկերասրահԲյալա Պոդլյասկա ԾանոթագրություններԲյալա Պոդլյասկա Արտաքին հղումներԲյալա ՊոդլյասկաԲելառուսերենԼեհերենՈւկրաիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՅուԹյուբՊարզ թիվՎազգեն ՍարգսյանՄարդկային ռեսուրսներԴուբայԻջևանՄիքելանջելոՁեռնաշարժությունԳևորգյան հոգևոր ճեմարանՖեմինիզմՄիքայել ՆալբանդյանԹաթուլ ԿրպեյանԱրագածոտնի մարզՍուր բրոնխիտԴաշտանՍրտամկանի ինֆարկտԽոյ (կենդանակերպի նշան)ԳոշավանքՀեմոգլոբինՊարզ նախադասությունԱրարատԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՀեշտոցի սնկային վարակՍարկոմաԱրտաշես ԱԳառնի (գյուղ)ԵրկիրՎիքիպեդիաՀայկական առածներ և ասացվածքներԱլպիական մանուշակ (պատմվածք)Սնկային թունավորումներԵվրոՏիգրան ԱվինյանԺանտախտՀայոց ցեղասպանությունԱրմեն Տիգրանյան (երգահան)Շաքարային դիաբետՎարդգես ՍուրենյանցՄարքեթինգԵվրոպայի դրոշներՎրաստանՄուշեղ ԳալշոյանՊյոտր ՉայկովսկիԿաթնասուններՍերժ ՍարգսյանՊարՎարդավառՕրգազմԴավիթ ՄուրադյանԳոռ Վարդանյան (դերասան)Սև բերդԱմերիկաԽոսրովի անտառ պետական արգելոցԱնահիտԿունիլինգուսԱլյումինՀամանուններՇվեյցարիաԲրյունետ (երգչուհի)Վիտամին D-ի անբավարարությունԷվերեստԻսրայելԵրվանդունիների թագավորությունՓարիզի Աստվածամոր տաճարը (վեպ)Ալցհայմերի հիվանդությունԿոնԱրագիլներՂազախստանԱրաբական Միացյալ ԷմիրություններՍրտի կծկումների հաճախականությունՋիվան ԳասպարյանՀայաստանի դրոշՆեյմարՈրոշիչԱստղԱպրիլի 29Զվարթնոց🡆 More