Բեն Քինգսլի

Բեն Քինգսլի (անգլ.՝ Ben Kingsley, ծնյալ՝ Կրիշնա Պանդիտ Բհանջի, դեկտեմբերի 31, 1943(1943-12-31), Snainton, Scarborough, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), մեծբրիտանացի դերասան։

Բեն Քինգսլի
Բեն Քինգսլի
անգլ.՝ Ben Kingsley
Բեն Քինգսլի
Ծնվել էդեկտեմբերի 31, 1943(1943-12-31)[…] (80 տարեկան)
ԾննդավայրSnainton, Scarborough, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄանչեստրի Քերականական դպրոց, Սոլֆորդի համալսարան և Pendleton College?
ՔաղաքացիությունԲեն Քինգսլի Միացյալ Թագավորություն
Կրոնհինդուիզմ և Atheism in Hinduism?
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Daniela Lavender?
Երեխա(ներ)Ֆերդինանդ Քինգսլի
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր Ասպետ-բակալավր Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ
Օսկար լավագույն դերասանի համար

Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ

BAFTA մրցանակ լավագույն խոստումնալից նորեկ գլխավոր դերերում

Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ տարվա լավագույն դերասանի համար

Նյու Յորք Ֆիլմի քննադատների շրջանակի մրցանակ լավագույն դերասանի համար

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն դերասանի համար

Ոսկե գլոբուս մրցանակ տարվա նոր աստղ դերասանի համար

Լոս Անջելեսի կինոքննադատների միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

«Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ դերասան անվանակարգում

Բրիտանական անկախ կինոմրցանակ բրիտանական անկախ ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար

Հեռարձակվող ֆիլմերի քննադատների ասոցիացիայի մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «հեռուստաֆիլմում կամ մինիսերիալում տղամարդու լավագույն դերի համար»

Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն դերասանին

և

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Կենսագրություն և կարիերա

Բեն Քինգսլին ծնվել է 1943 թվականին Մեծ Բրիտանիայի Յորքշիր կոմսության Սկարբորո քաղաքում։ Հայրը ծագումով քենիացի մասնագիտությամբ բժիշկ Ռախիմտուլ Հարջի Բհանջին էր, մայրը ծագումով հրեա բրիտանացի դերասանուհի և մոդել Անն Լինա Մերի Գուդմանը։ Դերասանական կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան։ Հոր խորհրդով վերցնում է Բեն Քինգսլի անունը։ 1967 թվականից Շեքսպիրյան Թագավորական թատրոնի անդամ է։

Սկսած 1960-ական թթ. վերջից նկարահանվում է հեռուստատեսային սերիալներում։ Առաջին դերը գեղարվեստական ֆիլմում 1972 թվականին նկարահանված «Վախը բացում է դռները» ֆիլմն էր։ Դրան հաջորդող երկրորդ ֆիլմը՝ «Գանդի», դարձավ Քինգսլիի ամենանշանավոր և հաջողված աշխատանքներից մեկը։ Ինքը Քինգսլին ստացավ Օսկար լավագույն դերասան անվանակարգում, իսկ ֆիլմն արժանացավ ևս մի քանի մրցանակների, որոնց թվում հեղինակավոր Օսկար լավագույն ֆիլմի համար։ Եվս 2 ֆիլմի համար ներկայացվեց Օսկարի, 2002 թ. «Սեքսուալ գազանը» և 2003 թ. «Ավազից և մշուշից տունը»։

Անձնական կյանք

Բեն Քինգսլին 4 անգամ ամուսնացած է եղել և ունի չորս երեխա՝ Թոմաս և Ջասմինա Բհանջի, դերասանուհի Անջելա Մորանտից և Էդմունդ ու Ֆերդինանդ Քինգսլի թատերական ռեժիսոր Էլիսոն Սատկլիֆից։

2007 թվականի սեպտեմբերի 3-ից մինչ օրս ամուսնացած է բրազիլացի դերասանուհի Դանիելա Լավենդերի հետ։ Արդեն շուրջ տասը տարի ապրում է Անգլիայի Սպելսբուրի համայնքում։

Ֆիլմագրություն

Խաղացել է մոտ 100 ֆիլմում, որոնցից առավել նշանավորներն են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1982 «Գանդի» Ռիչար Աթենբորոու Մարտին Շին
Դանիել Դեյ-Լյուիս
1985 «Հարեմ» Արթուր Ժոֆֆե Նաստասյա Կինսկի
1987 «Մորիս» Ջեյմս Այվորի Հյու Գրանտ
Հելենա Բոնեմ Քարթեր
1988 «Առանց ոչ մի ապացույցի» Թոմ Էբերհարդտ Մայքլ Քեյն
1988 «Լենին, գնացք» Դամիանո Դամիանի
1991 «Բագսի» Բարի Լևինսոն Հարվի Քեյթլ
Ուորեն Բիթի
Անեթ Բենինգ
1994 «Բոբի Ֆիշերի որոնումներում» Սթիվեն Զեյլիեն Լոուրենս Ֆիշբորն
1993 «Դեյվ» Իվան Ռայթման Քվեին Քլայն
Սիգուրնի Ուիվեր
Բոնի Հանտ
Առնոլդ Շվարցենեգեր
1993 «Շինդլերի ցուցակը» Սթիվեն Սփիլբերգ Լիամ Նիսոն
Ռալֆ Ֆայնս
1994 «Մահը և աղջիկը» Ռոման Պոլանսկի Սիգուրնի Ուիվեր
1995 «Հովսեփ» Ռոջեր Յանգ Մարտին Լանդաու
Մոնիկա Բելուչի
1996 «Մովսես» Ռոջեր Յանգ Ֆրենկ Լանգելլա
Քրիստոֆեր Լի
1996 «Տասներկուերորդ գիշերը» Տրեվոր Նանն Հելենա Բոնեմ Քարթեր
1997 «Երկվորյակը» Քրիստիան Դյուգեյ Դոնալդ Սազերլենդ
1997 «Փերիների հետ կատակները վատ հետևանք են ունենում» Նիկ Ուիլլինգ
1999 «Ճակատագրական կրակոցներ» Մայքլ Ուիններ Քրիս Ռի
Բոբ Հոսքինս
Օլիվեր Ռիդ
1999 «Ալիսը հրաշքների աշխարհում» Նիկ Ուիլլինգ Վուպի Գոլդբերգ
Քրիստոֆեր Լլոյդ
Մարտին Շորթ
Պիտեր Ուստինով
Փիթ Փոսթլեթուեյթ
2000 «Սեքսուալ գազանը» Ջոնաթան Գլեյզեր
2003 «Ավազից և մշուշից տունը» Վադիմ Պերելման Ջենիֆեր Քոննելի
2004 «Մարդասպանների որսորդը» Էլիաս Էդմունդ Մերիջ Քերրի Էնն-Մոս
2005 «Օլիվեր Թվիստ» Ռոման Պոլանսկի
2005 «Բլադռեյն» Ուվե Բոլլ Քրիստաննա Լոքեն
Մայլք Մեդսեն
Ուդո Կիր
Բիլլի Զեյն
2006 «Սլեվինի երջանիկ թիվը» Պոլ Մակկիգան Բրյուս Ուիլիս
Մորգան Ֆրիման
Ջոշ Հարթնեթ
Լյուսի Լյու
2007 «Վերջին լեգեոնը» Դագ Լեֆներ Քոլին Ֆերթ
Այշվարիա Ռայ
2007 «Սպանիր ինձ» Ջոն Դահլ Թեա Լեոնի
2008 «Էլեգիա» Իզաբել Կոյշետ Պենելոպե Կրուս
Դենիս Հոփեր
Պատրիսիա Կլարկսոն
2008 «Անդրսիբիրյան ճեպընթաց» Բրեդ Անդերսոն Վուդի Հաելսոն
2008 «Խենթություն» Ջոնաթան Լեվայն
2008 «Հիսուն մեռյալներ» Կարի Սկոգլանդ
2010 «Պարսկաստանի արքայազնը. Ժամանակի դաշույնը» Մայք Նյուվել
2010 «Անիծվածների կղզի» Մարտին Սկորսեզե Լեոնարդո ԴիԿապրիո
Մաքս ֆոն Սյուդով
2011 «Ժամանակի պահապանը» Մարտին Սկորսեզե Ջուդ Լոու

Մրցանակներ

Ստացել և ներկայացվել է 30-ից ավելի կինոմրցանակի, որոնց թվում 4 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար։ 6 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուս, նույնպես ստացել 1-ը։ 4 անգամ ներկայացվել է Էմմիի, 1 անգամ ստացել է BAFTA և այլն։ 2 անգամ ներկայացվել է նաև Ոսկե Ազնվամորի հակամրցանակի։

2000 թվականին ստացել է Բրիտանական կայսրության պատվո շքանշան, սըր կոչում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բեն Քինգսլի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Քինգսլի» հոդվածին։

Tags:

Բեն Քինգսլի Կենսագրություն և կարիերաԲեն Քինգսլի Անձնական կյանքԲեն Քինգսլի ՖիլմագրությունԲեն Քինգսլի ՄրցանակներԲեն Քինգսլի ԾանոթագրություններԲեն Քինգսլի Արտաքին հղումներԲեն Քինգսլի1943d:Q173158d:Q2639030d:Q48063d:Q894092ԱնգլերենԱնգլիաԴեկտեմբերի 31Միացյալ Թագավորություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Մակարիոս IIIՎերին ՈսկեպարԼուսինՆռնենիԴեռահասի հոգեբանությունԳրիգոր ՆարեկացիՄատյան ողբերգությանԱվարայրի ճակատամարտՍննդային շղթաՄերկուրի (մոլորակ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրՄիություն և առաջադիմությունԱրյան ընդհանուր հետազոտությունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԿռունկներՎլադիմիր ԼենինՎանա ծովուն արշալույսըՏեղերի վանքՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵռանկյունԽտությունԱրյան խումբՍողոմոն ԹեհլիրյանԱլեքսանդր Մակեդոնացու արշավանքներԱլեքսանդր ՊուշկինՆախադաշտանային համախտանիշԱրամ (ֆիլմ)Ծիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՋրի աղտոտումԱնհանգիստ ոտքերի համախտանիշՅուպիտեր (մոլորակ)ԱրծվաշենՄարդու գլխուղեղԵռանկյան միջնագիծՊարզ թիվՄեսրոպ ՄաշտոցՍաղմոսավանքԻսլամՌեջեփ Թայիփ ԷրդողանԿոնքի բորբոքային հիվանդությունԱղերԲանաստեղծական կայուն ձևերԳայլերԼևոն ԱրոնյանՎիլսոնյան ՀայաստանՄեղրատու մեղուՌաֆայել ԼեմկինԱրայի (լեռ)Յոհաննես ԼեփսիուսՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՎիկտոր ՀամբարձումյանՓոշոտումՄհեր Մկրտչյան44-օրյա պատերազմՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀաղորդակցային գործընթացԲյուզանդական կայսրությունՀայոց ցեղասպանության ժխտումՄեջքի ցավԹմրամիջոցՀայկական ճարտարապետությունԽոնարհումՍմբատաբերդԱնտոն ՔոչինյանՔարային շինանյութերՇնչառությունՄեծ ՄհերԹբիլիսիՀայկական գամփռԱննա ՀակոբյանԱդրբեջանԽոր ՎիրապՄայրիկ (ֆիլմ)Միավորված ազգերի կազմակերպությունՎանա լիճԳլխավոր էջ🡆 More