Բել Կաուֆման

Բել Կաուֆման (անգլ.՝ Bel Kaufman, ի ծնե Բելլա Միխայլովնա Կոյֆման, մայիսի 10, 1911(1911-05-10), Բեռլին, Գերմանական կայսրություն - հուլիսի 25, 2014(2014-07-25), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)՝ ամերիկացի գրող և մանկավարժ։

Բել Կաուֆման
Bel Kaufman
Բել Կաուֆման
Բել Կաուֆման (աջից երկրորդը)
Ծննդյան անունռուս.՝ Белла Михайловна Койфман
Ծնվել էմայիսի 10, 1911(1911-05-10)
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 25, 2014(2014-07-25) (103 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանMount Carmel Cemetery
Մասնագիտությունվիպասան, համալսարանի դասախոս, գրող և դպրոցի դասատու
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունԲել Կաուֆման ԱՄՆ
ԿրթությունՀանթեր քոլեջ (1934) և Կոլումբիայի համալսարան (1936)
Ուշագրավ աշխատանքներՆերքև տանող աստիճանով դեպի վեր (վեպ)
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
Պարգևներ
ԱզգականներՇոլոմ Ալայխեմ
Բել Կաուֆման Bel Kaufman Վիքիպահեստում

Հրեական գրականության դասական ներկայացուցիչ Շոլոմ-Ալեյխեմի թոռնուհին (մայրական գծով)։

Կենսագրություն

Բել Կաուֆմանի ծնողները՝ ամերիկացի գրականագետներ և լրագրողներ Միխայիլ Կոյֆման և Լայլա  (Սառա Սոլոմոնովա) Ռաբինովիչն (1887-1964 թվականներ) են։ Ծնվել է Բեռլինում, որտեղ նրա հայրը սովորում էր Բեռլինյան համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Մանկությունը (Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբից) անց է կացրել Օդեսայում, 1923 թվականի դեկտեմբերից՝ ԱՄՆ-ում։ Սկզբում ընտանիքը ապրում էր Բրոնքսում, իսկ մի տարի անց, երբ նրա հայրը բժշկությամբ զբաղվելու լիցենզիա ստացավ տեղափոխվեցին Նյու Յորք։

1934 թվականին գերազանց ավարտեց Նյու Յորքի Հանթեր քոլեջը, այնուհետև Կոլումբիայի համալսարանի գրականության մագիստրատուրան (1936 թվական)։ Տասը տարի աշխատել է անգլերեն լեզվի ուսուցչուհի Նյու Յորքի միջնակարգ դպրոցներում, այնուհետև Նյու Յորքի քաղաքային համալսարանում։

1930- ական թվականների վերջին սկսել է հրապարակել կարճ արձակ ստեղծագործություններ։ 1940-ական թվականներից Esquire ամսագրում հրապարակել է հեքիաթներ և սկետչեր, վերցնելով Բել Կաուֆման (Bel Kaufman) գրական կեղծանունը։

Բել Կաուֆմանի հիմնական ճանաչում բերեց ինքնակենսագրական և բազմիցս վերահրատարակված «Ներքև տանող աստիճանով դեպի վեր» վեպը՝ (անգլ.՝ Up the Down Staircase, 1965 թվական) հիմնված տարիների դասավանդման փորձի վրա։ Ամսագրային տարբերակով այն ի սկզբանե հրապարակվել է «Saturday Review»-ում 1962 թվականին, նոյեմբերի 17-ից։ Վեպը էկրանարկվել է ռեժիսոր Ռոբերտ Մալլիգանի կողմից՝ 1967 թվականին («Up the Down Staircase») գլխավոր դերում ՝ Սենդի Դեննիս։ 1969 թվականին վեպի հիման վրա Բել Կաուֆմանը հրապարակեց համանուն պիեսը։ Վեպը թարգմանվել է 16 լեզուներով և հրատարակվել վեց միլիոն տպաքանակով, իսկ նրա անվանումը՝ Up the Down Staircase վերածվեց իդիոմատիկ արտահայտության։

Կաուֆմանին է պատկանում «Սեր և նման բաներ...» (անգլ.՝ Love, etc.), «La Tigresse» հեքրաթների ժողովածուն, «This and That» ինքնակենսագրական ակնարկների գիրքը։ 2004 թվականին լույս տեսավ Օդեսայում մանկության տարիների հիշողությունների մասին պատկերազարդ գիրքը՝ «Odessa Memories»: Այլ ստեղծագործությունների շարքերում՝ «Կիրակի զբոսայգում» (Sunday in the Park, 1985 թվական), «Ամերիկայում արտասահմանում» (Abroad in America, 1976 թվական)։ Բել Կաուֆմանի պատմությունները՝ «Նամակ հանգուցյալ ուսուցչին» և «Ներքև տանող աստիճանով դեպի վեր» ընդգրկվել են «Արևմուտքը մոտ է» ժողովածույի մեջ։

Բել Կաուֆմանը հանդիսանում էր Կոլումբիայի համալսարանում իդիշի ուսումնասիրության բաժնի նախագահը։

Ընտանիք

Բժիշկ Սիդնի Գոլդստայնի հետ առաջին ամուսնությունից երեխաները՝ Ջոնաթան Գոլդսթայն (անգլ.՝ Jonathan Goldstine, ծնվել է 1942 թվականին)՝ Փենսիլվանիա նահանգի համալսարանի համակարգչային և ճարտարագիտական գիտությունների պրոֆեսոր և Թեա Գոլդսթայն (անգլ.՝ Thea L. Goldstine, ծնվել է 1944 թվականին), հոգեբան։

Ամուսինը՝ Սիդնի Գլակ (անգլ.՝ Sidney J. Gluck, ծնվել է՝ 1917 թվականին), Նոր դպրոցի սոցիալական հետազոտությունների քաղաքատնտեսության պրոֆեսոր, Շոլոմ-Ալեյխեմի հիմնադրամի նախագահ (The Sholem Aleichem Memorial Foundation): Ըստ Կաուֆմանի «Նա ունի հինգ մասնագիտություններ։ Եղել է պրոֆեսոր-մարքսիստ։ Հեռուստատեսությունում ուներ ծրագիր Չինաստանի մասին։ Նա նկարիչ է, լուսանկարիչ է։ Նա գլխավորում է Շոլոմ-Ալեյխեմի հիմնադրամը»։

Եղբայրը՝ Շերվին Կաուֆման (անգլ.՝ Sherwin Allen Kaufman, ծնվել է 1920 թվականին), մանկաբարձ-գինեկոլոգ, կոմպոզիտոր և երգահան, գինեկոլոգիայի, անպտղության բուժման, ծննդօգնության կազմակերպչական հարցերի մասին մի շարք գիտական և սիրված գրքերի հեղինակ։

Երկու հորաքույրները՝ Բասյա (Բերտա) Կոյֆմանը և Ուդլ (Ադել) Կոյֆմանը՝ ամուսնացած էին հրեա գրողների հետ։

Ստեղծագործություններ

Գրքեր

  • Up the Down Staircase (վեպ)։ Pan Books, 1964 թվական։
  • Bel Kaufman’s Up the Down Staircase (պիես)։ The Dramatic Publishing, 1969 թվական։
  • Love, etc. (վեպ), Prentice Hall, 1979 թվական Open Road, 2012 թվական։
  • This and That: Random Thoughts and Recollections: Open Road, 2012 թվական։
  • La Tigresse and Other Short Stories. Open Road, 2013 թվական։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բել Կաուֆման Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բել Կաուֆման» հոդվածին։

Tags:

Բել Կաուֆման ԿենսագրությունԲել Կաուֆման ԸնտանիքԲել Կաուֆման ՍտեղծագործություններԲել Կաուֆման ԳրքերԲել Կաուֆման ԾանոթագրություններԲել Կաուֆման Արտաքին հղումներԲել Կաուֆման19112014Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԲեռլինԳերմանական կայսրությունՀուլիսի 25Մայիսի 10ՄանկավարժՄանհեթենՆյու ՅորքՆյու Յորք (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ռևմատոիդ արթրիտԵռանկյունՆիկոլա ՏեսլաՀաղպատի վանական համալիրԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱրմավիրի մարզՇառլ ԱզնավուրԳեղարքունիքի մարզԴաշտանԿիստաԵղիշե ՉարենցՎի (երգիչ)Պրոտամին սուլֆատԴանիել ՎարուժանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՏիգրան ԱվինյանՆար-ԴոսԴոնալդ ՖեյսոնՇրթունքի հերպեսԳարեգին ՆժդեհԱբորտՀոգեբանական մանիպուլյացիաՀին ԵգիպտոսԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱշոտ Բ ԵրկաթSourԵրիկամՎարդավառՎազգեն ՍարգսյանԳորշ գայլԻլոն ՄասկԿռունկներԱստիգմատիզմԷդուարդ ՍպերցյանՆերարգանդային պարույրԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՏողադարձՍակուրաԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՍրտի կծկումների հաճախականությունՄողեսներԴանթեական առասպելՀամանուններԿիլիան ՄբապպեՇվեդիաԽորեն ԱբրահամյանՀայկական խոհանոցԳարունՀաստ աղիքների բորբոքումՍիրտԷլեկտրական հոսանքՀավասարասրուն սեղանՀայ գրերի գյուտՀունգարիաՎիտամին CԲնությունԱրշավիր ՇիրակյանԱլցհայմերի հիվանդությունԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)Հենրիխ ՄխիթարյանԱնդրանիկ ՕզանյանԱռյուծՓողՎերածնունդԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԴեռահասի հոգեբանությունԱրշակունիների թագավորությունՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԱրտաշեսյաններՏրդատ ԳԱրգանդի միոմաՊահքՎերք Հայաստանի (վեպ)Մարդու ատամՏիգրան ՊետրոսյանՇաղկապենաբորբ🡆 More