Արմենակ Մանասերի Արմենակյան (դեկտեմբերի 11, 1955(1955-12-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999(1999-10-27), Երևան, Հայաստան), ազատամարտիկ-հրամանատար, հասարակական գործիչ։ 1973-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ հյուսիսային նավատորմում։ Ավարտել է Երևանի տնտեսագիտաիրավաբանական համալսարանը (1994)։
Արմենակ Արմենակյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1955 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1999 (43 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Armenak Armenakyan Վիքիպահեստում |
1988 թվականին կազմավորել է «Նորք-Մարաշ» կամավորական ջոկատը, եղել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատարը։ 1995-1999 թվականներին՝ Երևանի «Նորք-Մարաշ» համայնքի թաղապետ։
1988-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Վայքի (Բարձուրնի), Նոյեմբերյանի (Կոթի, Բաղանիս, Ոսկեպար), Իջևանի, Եղեգնաձորի, Գորիսի (Կոռնիձոր, Շուռնուխ, Հարթաշեն), Սիսիանի (Մոֆլու, Թասիկ, Թանահատ, «Փիրդաղի» բարձունք), Կապանի, Մեղրիի, Ճամբարակի, Վարդենիսի և ԼՂՀ Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ, Հաթերք, Ջանյաթաղ, Հոռաթաղ, Սարսանգի ջրամբար, Մաղավուզ, Զագլիկ, Մոխրաթաղ), Աղդամի (Փափրավենդ), Լաչինի, Ասկերանի, Մարտունու շրջանների և Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Արմենակյանի նախաձեռնությամբ Նորքում վերականգնվել և օծվել է (2000) Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Առաջադրվել և հոգևոր համայնքի կողմից հաստատվել է եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ։ Երևանի քաղաքային խորհրդի (1990), ՀՀ ԱԺ (1995-1999 և 1999 թվականից) պատգամավոր, «Նորք-Մարաշ» երկրապահ կամավորականների (1993) և նույնանուն հայրենակցական բարեգործական (1989) միությունների նախագահ։ Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ։
Պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, «Արիություն» մեդալով. «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով և այլն։ Արմենակյանի անունով են կոչվել Երևանի թիվ 124 (բակում տեղադրված է Արմենակյանի կիսանդրին), ՆՈՐ Լևեշի արևելյան մարզաձևի դպրոցները, Նորք- Մարաշ համայնքի փողոցներից մեկը։ Թաղված է Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ տեղադրված է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Մ. Շահինյան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Արմենակ Արմենակյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.