Արամ Հովհաննեսի Պետրոսյան (մարտի 14, 1972(1972-03-14), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ, միջնադարյան հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մասնագետ։ Օրատորիալ, սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային ստեղծագործությունների հեղինակ է։
Արամ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1995) |
Մասնագիտություն | բանաստեղծ և կոմպոզիտոր |
Պարգևներ և մրցանակներ | Կլաուդիո Աբբադոյի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի գլխավոր մրցանակակիր |
Սովորել է Վանաձորի Երաժշտական դպրոցի կլարնետի բաժին, դասատուներ եղել են Ռ. Ռիգանյանը, Ն. Եթիմյանը, կոմպոզիտոր Ստ. Ռոստունին։ 1990-1995 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի Կոմպոզիցիայի բաժնում՝ պրոֆ. Էդվարդ Միրզոյանի դասարանում, ապա 1997 թվականին ավարտում է ասպիրանտուրան։ 1993-2003 թթ. Գանձասար Աստվածաբանական Կենտրոնում աշխատում է որպես Շարականագիտության բաժնի երաժշտական խմբագիր։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Արամ Պետրոսյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.