Ավելի Ուժեղ

«Ավելի ուժեղ» (անգլ.՝ Stronger), ամերիկյան կենսագրական դրամա՝ ստեղծված 2017 թվականին ռեժիսոր Դևիդ Գորդոն Գրինի կողմից Ջոն Պոլոնոյի սցենարով՝ հիմնված Ջեֆ Բաումանի համանուն կենսագրական գրքի վրա, որ գրվել է Բրեթ Ուայթերի հետ համահեղինակությամբ։ Ֆիլմը պատմում է Բաումանի մասին, որը զրկվել է ոտքերից 2013 թվականին Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Գլխավոր դերը կատարել է Ջեյք Ջիլենհոլը։

Ավելի Ուժեղ
Ավելի ուժեղ
անգլ.՝ Stronger
Ավելի Ուժեղ
ԵրկիրԱվելի Ուժեղ ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվականսեպտեմբերի 22, 2017, դեկտեմբերի 1, 2017 և ապրիլի 19, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Գորդոն Գրին
ՊրոդյուսերՋեյք Ջիլենհոլ
Սցենարի հեղինակՋոն Պոլոնո
ԴերակատարներՋեյք Ջիլենհոլ
ՕպերատորՍին Բոբիտ
ԵրաժշտությունՄայքլ Բրուք
ՄոնտաժԴիլան Թիչենոր
Պատմվածքի վայրԲոստոն
Տևողություն119 րոպե
Պաշտոնական կայքէջ
Ավելի Ուժեղ Stronger (film) Վիքիպահեստում

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի կինոփառատոնում 2017 թվականի սեպտեմբերի 8-ին, իսկ ԱՄՆ կինոթատրոններում այն սկսել է ցուցադրվել 2017 թվականի սեպտեմբերի 22-ից։

Սյուժե

Ջեֆ Բաումանը (Ջեյք Ջիլենհոլ) Բոստոնի բնակիչ է, լավ, բայց ոչ հաջողակ մարդ, որն աշխատում է Costco-ում և ապրում երկու ննջասենյակ ունեցող ոչ մեծ բնակարանում իր ալկոհոլամոլ մոր՝ Փեթիի (Միրանդա Ռիչարդսոն) հետ։ Մի անգամ տեղի բարում Ջեֆը հանդիպում է իր նախկին ընկերուհուն՝ Էրինին (Տատյանա Մասլանի), որին գրավում էր Ջեֆի բարությունն ու հմայքը, սակայն նա մշտապես հիասթափվում էր նրա մոտ ինքնավստահության պակասից։ Իմանալով, որ Էրինը պատրաստվում է մասնակցել Բոստոնի մարաթոնին, որպեսզի փող հավաքի այն հիվանդանոցի համար, որտեղ ինքն աշխատում է, Ջեֆը բարի հաճախորդներին խնդրում է գումար նվիրաբերել, ապա խոստանում է, որ վերջնագծի մոտ կսպասի Էրինին մեծ ցուցանակով։

Մարաթոնի օրը Ջեֆը կարողանում է եզրագծին հասնել Էրինից շուտ։ Երբ աղջիկը մոտենում է մրցատարածության վերջին, ռումբ է պայթում հենց այն տեղում, որտեղ կանգնած էր Ջեֆը։ Նրան հասցնում են հիվանդանոց, որտեղ կտրում են երկու ոտքերը ծնկից վերև։ Երբ Ջեֆը գիտակցության է գալիս, ասում է եղբորը, որ տեսել է ահաբեկչի պայթյունից առաջ։ Փեթին կանչում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին, և Ջեֆը նկարագրում է Թամերլան Ցարնաևին։ Մի քանի օր անց տեղական իշխանությունները ձերբակալում են Թամերլանի եղբորը՝ Ջոխար Ցարնաևին, և Ջեֆն իրեն զգում է որպես հերոս։

Ջեֆն ամեն կերպ փորձում է հարմարվել իր նոր կարգավիճակին, ինչպես նաև իր վաստակած փառքին։ Փեթին մի քանի հարցազրույց է տալիս և մշտապես որդուն շրջապատում թղթակիցներով վերականգնողական բուժումների ժամանակ։ «Բոստոն Բրյուինզը» Ջեֆին ու նրա ընտանիքին հրավիրում է Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակչին, որտեղ նրան խնդրում են ծածանել դրոշը խաղերի բացման արարողության ժամանակ։ Ամբոխի ցրնծությունը Ջեֆի մոտ առաջացնում է ցավ պատճառով հիշողություններ, և նա խուճապի մեջ է ընկնում վերելակում։ Էրինը հանգստացնում է նրան և պնդում, որ նա զրուցի իր ընտանիքի հետ իր հոգեվիճակի փխրունության ու այն մասին, թե ինչպես է իր վրա ազդում նոր ձեռք բերած փառքը։ Ավելի ուշ՝ նույն գիշերը, նրանք զբաղվում են սիրով առաջին անգամ պայթյունից հեո։

Փեթին կազմակերպում է, որ որդին հարցազրույց տա Օփրա Ուինֆրիին, սակայն չի ասում նրան այդ մասին։ Դա Էրինին ստիպում է Փեթիին ասել, որ զանգվածային լրատվամիջոցների մշտական ուշադրությունն ուժեղացնում է Ջեֆի հետտրավմատիկ խանգարումը։ Փեթիի ու Էրինի վեճից հետո Ջեֆն ի վերջո խոստովանում է, որ ինքն այլևս չի ուզում հարցազրույց տալ։ Մայրն ասում է, թե ինքը միայն ուզում է, որ աշխարհը տեսնի, թե ինչքան բացառիկ է իր որդին։ Շուտով Ջեֆի մոտ վերսկսվում են նրա վատ սովորությունները, այդ թվում ալարկոտությունն ու խմելու հակումը։ Նա սկսում է բաց թողնել բուժման կուսերը գիշերային երկարատև գինարբուքների պատճառով։ Փեթին նույնպես գրեթե միշտ գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ։ Մի անգամ Էրինը, որը տեղափոխվել էր Ջեֆի մոտ, Փեթին գտնում է բազմոցին քնած, իսկ Ջեֆին՝ լոգարանում ընկած անգիտակից վիճակում։ Նա Փեթիին մեղադրում է եսասիրության ու անուշադրության համար, ապա Ջեֆին առաջարկում տեղափոխվել իր մոտ ու հրաժարվել մորից։ Էրինը հեռանում է միայնակ՝ թողնելով Ջեֆին ու Փեթիին։

Նույն գիշերը Ջեֆը գնում է բար՝ խմելու իր եղբայրների հետ։ Բարի երկու հաճախորդներ սկսում են նրան հարցեր տալ ահաբեկչությա վերաբերյալ՝ ակնարկելով, որ դա եղել է կառավարության դավադրությունը, որպեսզի պատերազմ սկսվի Իրանի հետ, և Ջեֆին վճարել են, որ նա իրեն ձևացնի որպես զոհ, և արդյունքում տեղի է ունենում կռիվ։ Նույն գիշերը՝ ավելի ուշ, Էրինը զանգում է նրան ու ասում, որ հղի է։ Ջեֆը խուճապի է մատնվում ու ասում, որ ինքը պատրաստ չէ հայր դառնալ, և Էրինը նրան կշտամբում է այն բանի համար, որ նա մշտապես փախչում է իր խնդիրներից։ Էրինը նրան մենակ է թողնում մեքենայում՝ չհանելով հաշմանդամի սայլակը մեքենայից և մտնում է տուն ու հավաքում իրերը։ Ջեֆը սողում է դեպի դռները և զգում հետտրավմատիկ սթրեսի բռնկում իր ողջ ուժով։

Ջեֆի հանդիպում է Կառլոս Արեդոնոյի (Կառլոս Սանս) հետ, որը նրան օգնել էր պայթունից անմիջապես հետո՝ փրկելով նրա կյանքը։ Կառլոսը նրան պատմում է ծովային հետևակում ծառայած իր որդու մասին, որը զոհվել է Իրաքում։ Ինքնասպանության փորձից հետո Կառլոսն ստիպված է եղել իր որդու թաղմանը մասնակցել պատգարակի վրա։ Նրա կրտսեր որդին, չկարողանալով համակերպվել ավագ եղբոր մահվան ու հոր մշտական սթրեսի հետ, ինքնասպանություն է գործել։ Կառլոսը խոստովանում է, որ Ջեֆին փրկելն իրեն օգնել է հաշտություն կնքել իր որդիների մահվան ու այն մեղքի հետ, որ ինքը դրել էր իր վրա։ Ջեֆն սկսում է հասկանալ, որ ապրելու իր ցանկությունը մխիթարում է մարդկանց։ Նա դադարեցնում է խմելն ու սկսում լրջորեն վերաբերվել իր բուժմանը։ Նա հաղորդագրություն է ուղարկում Էրինին, ներողություն խնդրում իրար արածի համար և խոստանում լիովին պատասխանատվություն կրել իր արարքների համար։ Մի քանի օր անց նա ու Կառլոսը կատարում են առաջին նետումը «Բոստոն Ռեդ Սոքսի» խաղում։ Խաղից հետո տասնյակ մարդիկ շրջապատում են Ջեֆին ու պատմում, թե ինչքան ուժեղ է ազդել նա իրենց կյանքի վրա։

Դերերում

  • Ջեյք Ջիլենհոլ – Ջեֆ Բաուման
  • Տատյանա Մասլանի – Էրին Հյորլի, Ջեֆի ընկերուհին
  • Միրանդա Ռիչարդսոն – Փեթի Բաուման, Ջեֆի մայրը
  • Ռիչարդ Լեյն կրտսեր – Սալլի
  • Քլենսի Բրաուն – Ջեֆ Բաուման ավագ, Ջեֆի հայրը
  • Ֆրենկի Շոու – Գեյլ Հյորլի, Էրինի քույրը
  • Ջիմի Լեբլան – Լարի
  • Կառլոս Սանս – Կառլոս Արեդոնդո
  • Փեթի Օ'Նիլ – Ջեն

Արտադրություն

2014 թվականի հուլիսի 14-ին հայտնի է դարձել, որ Lionsgate ընկերությունը մշակում է ֆիլմ՝ հիմնված Ջեֆ Բաումանի «Ավելի ուժեղ» կենսագրական գրքի վրա, որը գրում է Ջոն Պոլոնոն։ 2015 թվականի հուլիսի 17-ին պայմանագիր է կնքվել ռեժիսոր Դևիդ Գորդոն Գրինի հետ։ Հուլիսի 29-ին հայտարարվել է, որ Ջեյք Ջիլենհոլը կմարմնավորի Բաումանին, իսկ հոկտեմբերի 7-ին նախագծին է միացել Տատյանա Մասլանին՝ կատարելու Ջեֆի ընկերուհու՝ Էրին Հյորլիի դերը։ 2016 թվականի փետրվարի 2-ին Bold Films ընկերությունը պայմանագիր է կնքել ֆիլմի արտադրության ու ֆինանսավորման վերաբերյալ։ Ապրիլի 5-ին ֆիլմին են միացել Միրանդա Ռիչարդսոնն ու Քլենսի Բրաունը։ Նույն ամսում դերասանական անձնակազմին է միացել Ֆրենկի Շոուն։

Նկարահանումներ

Ֆիլմի նկարահանումներն սկսել են Բոստոնում 2016 թվականի ապրիլի 4-ին։

Շահույթ

ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմի շահույթը կազմել է 4,2 մլն դոլար, իսկ մյուս երկրներում՝ 3,5 մլն դոլար։ Ֆիլմի բյուջեն կազմել էր 30 մլն դոլար։

«Ավելի ուժեղ» ֆիլմը թողարկվել է Lionsgate և Roadside Attractions ստուդիաների կողմից 2017 թվականի սեպտեմբերի 22-ին։ Ֆիլմն իր նորամուտը կատարել է 574 կինոթատրոններում և հավաքել 1,6 մլն դոլար առաջին ուիքենդում՝ զբաղեցնելով 8-րդ տեղն ըստ դրամարկղային շահույթի։ Երկրորդ ուիքենդում, չնայած այն հանգամանքին, որ ֆիլմն արդեն ցուցադրվել է 645 կինթատրոններում, այն զբաղեցրել է 13-րդ տեղը, իսկ շահույթը նվազել է 42 %-ով՝ կազմելով 923 412 դոլար։

Քննադատների արձագանքներ

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 92 % վարկանիշ 166 գրախոսությունների հիման վրա, որոնց միջին գնահատականը կազմել է 7,5 հնարավոր 10-ից։ Կայքի գրախոսությունում ասվում է. «Ֆիլմն ունի լավ ընտրված դերասանական կազմ, որպեսզի առաջարկի զգացմունքային տեսանկյունից ձգող պատմություն՝ հիմնված իրական դեպքերի վրա, որը գերազանցում է ոգեշնչող դրամատիկական կլիշեները»։ Metacritic կայքում ֆիլմն ստացել է 100 հնարավորից 76 միավոր 41 քննադատների գրախոսությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «հիմնականում բարենպաստ արձագանքներ» կարգավիճակին։ CinemaScore-ի կողմից հարցված լսարանը ֆիլմին տվել է A- գնահատական A+-ից մինչև F սանդղակում։

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակ Ամսաթիվ Անվանակարգ Հաղթող/ներկայացված Արդյունք Ծան.
Critics’ Choice Movie Awards 11 հունվարի, 2018 Լավագույն դերասան Ջեյք Ջիլենհոլ Առաջադրված
Hollywood Film Awards 5 նոյեմբերի, 2017 Հոլիվուդյան դերասանական մրցանակ Ջեյք Ջիլենհոլ Հաղթանակ
Արբանյակ 10 փետրվարի, 2018 Լավագույն դերասան Ջեյք Ջիլենհոլ Առաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ավելի Ուժեղ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավելի ուժեղ» հոդվածին։

Tags:

Ավելի Ուժեղ ՍյուժեԱվելի Ուժեղ ԴերերումԱվելի Ուժեղ ԱրտադրությունԱվելի Ուժեղ ՇահույթԱվելի Ուժեղ Մրցանակներ և անվանակարգերԱվելի Ուժեղ ԾանոթագրություններԱվելի Ուժեղ Արտաքին հղումներԱվելի ՈւժեղԱնգլերենԲոստոնի ահաբեկչությունՋեյք Ջիլենհոլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՓսորիազՕհմի օրենքHarleys in HawaiiԷդուարդ ՔալանթարյանԿորած մոլորվածը ՀայաստանումԶատիկՄհեր ՄկրտչյանԱշխարհի բնակչությունԱշտարակ (քաղաք)ԱտոմՁեռնաշարժությունՎագինիզմՖուտՄթնոլորտԹաթուլ ԿրպեյանՀապավումՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԿարմիր քամիՀարակատար դերբայԱրգիշտի ԱԱրվեստՆախադասության գլխավոր անդամներԳառնու հեթանոսական տաճարԱբեղախոտՄեսրոպ ՄաշտոցՈւսուցման մեթոդներ և հնարներՄայր Հայաստան հուշահամալիրՎերք Հայաստանի (վեպ)ԱնիՀոգեկան հիվանդություններSourԱստղաշուշանԼևոմեկոլՎիտամին DՉինաստանԿապ (խոսքի մաս)Սպիտակ ձին (պատմվածք)Արենիի քարանձավԳովազդՀամո ՍահյանՀայկական լեռնաշխարհԱվստրիաԵղվարդԽաղաղ օվկիանոսԱրգանդի միոմաՄիզուղիների ինֆեկցիաներՖինլանդիաԿիպրոսՀայոց պատմությունՊաղեստինԿանդիդոզSaudi AramcoԷրեկտիլ դիսֆունկցիաԳազՄարքեթինգԱրևմտյան ՀայաստանՆեմեսիս գործողությունԱննետ ՄեսաջեՊարզ նախադասությունՀակաբիոտիկներՎիքիպեդիաԱլեքսանդր ՅանվարյովՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայկական մշակույթՎիտամին B12 անբավարարությունՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԱվստրալիաԹեհրանի կոնֆերանսԲագրատունիների թագավորությունԱրշակունիներԾաղկազարդԿանոնավոր եռանկյունՍյունիքի մարզՍև արագիլԼյարդի ցիռոզԱծականի համեմատության աստիճաններԿանանց միջազգային օր🡆 More