Աստվածություն

Աստված ենթադրյալ գերբնական կամ անմահ անձնավորություն է, ով կարող է դիտվել որպես սուրբ, աստվածային կամ սրբազան։ Ավելի լայն իմաստով՝ պաշտամունքի և երկրպագության առարկա։

Աստվածություն
Մարենա, մահվան և բնության աստվածուհի սլավոնական հեթանոսությունում, կապված ձմռան և մղձավանջների հետ:

Աստվածությունները պատկերված են տարբեր ձևերով, բայց ավելի հաճախ՝ մարդու կամ կենդանու տեսքով։ Որոշ համոզմունքներ և ավանդույթներ համարում են, որ աստծուն որևէ հատուկ ձևով պատկերելը աստվածանարգություն է։ Որպես կանոն, նրանք անմահ են և սովորաբար ունենում են անհատականություն, օժտված են գիտակցությամբ, բանականությամբ, ցանկություններով և հույզերով, ինչպիսին բնորոշ է մարդուն։ Բնության այդպիսի երևույթներ, ինչպիսիք են կայծակը, ջրհեղեղները, փոթորիկները, այլ «ֆորս մաժորային իրավիճակները» և հրաշքները վերագրվում են աստվածություններին։ Հաճախ համարվում էն, որ նրանք ունեն իշխանություն մարդկային կյանքի տարբեր ասպեկտների վրա (օրինակ՝ ծննդյան կամ մահվան)։ Որոշ աստվածություններ, հավատացյալների համոզմունքների համաձայն, իրենց ճակատագրի տնօրինողներն են, վերևից քարոզում են բարոյականություն ու թելադրում մարդկային օրենքները, և, ի վերջո, համարվում են մարդկային արժանապատվության և պահվածքի դատավորները։ Երբեմն աստվածությունները համարվում են նաև Երկրի և Տիեզերքի ստեղծողներ։

Կրոնները կարելի է դասակարգել երկրպագվող աստվածությունների քանակով։ Մոնոտեիստական կրոնները հավատում են միայն մեկ աստվածության, պոլիտեիստական կրոններում՝ հավատում են մի քանի աստվածների։ Գենոտեիզմի համար բնորոշ է մեկ գերագույն աստվածայնության առկայությունը՝ առանց մյուսների ժխտման, որոնք դիտվում են որպես մեկ բացարձակ Աստվածության ասպեկտներ։ Ոչ աստվածային կրոնները ժխտում են ցանկացած բարձրագույն աստվածների գոյությունը, բայց ընդունում են աստվածների պանթեոնը, որոնք ապրում են, մահանում են և կարող են վերածնվել, ինչպես ցանկացած այլ արարած։

Պատկերասրահ

Տես ավելին

Ծանոթագրություններ

Աստվածություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածություն» հոդվածին։

Tags:

ԳերբնականԵրկրպագությունՊաշտամունք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄիքելանջելոԿոնքի բորբոքային հիվանդությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԲնական թիվԻրավունքԷլեկտրոնիկի արկածներըՓշատենիԵրևանի պետական համալսարանՀամիդյան ջարդերԱրշավիր ՇիրակյանԱրցախյան ազատամարտԳևորգ ՄկրտչյանԴիկլոֆենակԵրվանդ ՔոչարՄիրհավ (պատմվածք)Հայ Յեղափոխական ԴաշնակցությունՀրանտ ԴինքԲուլինգԱրևմտյան Հայաստանի քաղաքներՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՎերածնունդԻնդոնեզիաՍիֆիլիսՏիգրան ՄանսուրյանՍև բերդԱննա ՀակոբյանԴիլիջանՀարկադրական եղանակԱնրի ՎերնոյՓղերԿաթվածiga2bԱստղիկԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՄարդու առնանդամԲացահայտիչՎերք Հայաստանի (վեպ)Մեսրոպ ՄաշտոցՀայ գրերի գյուտԱպրիլի 25Արցախյան շարժումՍասունԳյումրիԳարեգին Ա ՔեսաբցիՖուտբոլՎերին ՈսկեպարՄանուշակԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՏերունական աղոթքԻսահակ ՆյուտոնԵրեխայի իրավունքներՎանի թագավորության արքաների ցանկՎլադիմիր ԼենինՄոսկվաԲանկԻսպանիաՏրական հոլովԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԵղինջԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄողեսներԽոստումը (ֆիլմ, 2016)Գրիգոր ՆարեկացիԱնալ սեքսՍպիտակ ձին (պատմվածք)Նիկոլ ՓաշինյանՎբեթԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀարցական և հարաբերական դերանուններԱռասպելՂազախստանԿոչականՈւղղանկյուն եռանկյունԹրաֆիքինգԷկզեմաՕսկար ԱյզեկԺաքի Ներսեսյան🡆 More