Աշխեն

Աշխեն (նաև՝ սուրբ Աշխեն, անհայտ, Ալանիա - անհայտ, Գառնու ամրոց), IV դարի վկա, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ, Հայոց թագուհի։ Տրդատ Գ Մեծ թագավորը նրան կնության է առել թագավորական տոհմից (Աշխենը դուստրն էր ալանների թագավոր Աշխադարի) և հռչակել Արշակունի։

Սուրբ Աշխեն թագուհի
Աշխեն
ԺամանակաշրջանIV դար
Ծնունդանհայտ
ԾննդավայրԱլանիա
Վախճանանհայտ
Վախճան վայրԳառնու ամրոց
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՀոգեգալստյան 4-րդ շաբաթ օր
ՊաշտոնՀայոց թագուհի
ԵրկիրԱշխեն Մեծ Հայք
ՈւսուցիչԳրիգոր Լուսավորիչ
ՀայրԱշխադար
ԱմուսինՏրդատ Գ Մեծ
ԶավակներԽոսրով Գ, Մահբանու Արշակունի և Սողոմե Արշակունի

Աշխենը արքայաքրոջ՝ Խոսրովիդուխտի հետ, Գրիգոր Լուսավորչի քարոզչությամբ ընդունել է քրիստոնեություն, վարել առաքինազարդ կյանք։ Արքայի, մեծ օրիորդ սուրբ Խոսրովիդուխտի, ամենայն մեծամեծների և զորաբանակի հետ թագուհին էլ է մկրտվել Եփրատ գետում Գրիգոր Լուսավորչի ձեռքով։ Հայսմավուրքների վկայությամբ, կյանքի վերջին տարիներին, հետևելով ամուսնու օրինակին, հրաժարվել է արքունական ճոխ կյանքից, առանձնացել ու ճգնել։

Ըստ Ագաթանգեղոսի՝ Աշխեն թագուհին, լինելով հավատարիմ ու ամուսնուն նվիրված կին, մասնակցել է Հռիփսիմյանց կույսերի նշխարները հավաքելու և գերեզմաններում ամփոփելու գործին։ Աշխենը, Խոսրովիդուխտը և այլ նվիրյալ հայուհիներ կույսերի վկայարանների համար անուշահոտ խունկ ու յուղեր են բերել, որկերիզ կերպասե հանդերձներ, ծիրանի և ոսկեհուռ դիպակներ։ Թագուհին և Խոսրովիդուխտը 302-303 թթ-ին օժանդակել են Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։

Առաքինազարդ թագուհին կյանքի վերջում հետևելով ամուսնուն՝ թողնում է պալատական անհոգ կյանքը և մինչև մահանալը ճգնական կյանքով ապրում է Գառնի ամրոցում։ Հայ Եկեղեցին Տրդատ Գ թագավորի, Աշխեն թագուհու և Սուրբ Խոսրովիդուխտի հիշատակը ոգեկոչում է Հոգեգալստյան 4-րդ շաբաթ օրը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Յայսմավուրք, ԿՊ, 1730, էջ 323։
  • Գալուստյան Շ., Հայազգի սուրբեր, 3 հրտ., Երևան, 1997։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: Աշխեն 

Tags:

ԱլանիաԳառնու ամրոցՀայ Առաքելական ԵկեղեցիՏրդատ Գ Մեծ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՓիղՍտեփան Զորյան (գրող)ԱզոտԱվարայրի ճակատամարտԹորոս ՌոսլինՓողՇաքարային դիաբետԺենգյալով հացԻրավագիտությունԲաժանարարների աղյուսակԾառՀեշտոցային արտադրություն«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՆաիրի ԶարյանՕրգազմԲանկՍողոմոն ԹեհլիրյանԵրևանՀայաստանի ՍահմանադրությունԷկոհամակարգԿարմրախտՂազախստանՀարավային ԿորեաԿարմրուկԿելվինԿոմս Մոնտե-ՔրիստոՋուրԱշխարհի երկրներն ըստ տարածքիՊետությունՀայրենական մեծ պատերազմԿրիշտիանու ՌոնալդուՎարդգես ՊետրոսյանՍևրի պայմանագիրՈրդանման ելունի բորբոքումՄաշկաբորբԵռանկյունՎինսենթ վան ԳոգԼիտրԱշտարակ (քաղաք)Վիտամին AՖրանսիաԽաչքարԱնդրանիկ ՕզանյանՀայաստանի ազգային հերոսԹութքՎաղարշապատԳևորգ Մարզպետունի (վեպ)Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԹաիլանդԳովազդՀրանտ ՄաթևոսյանԵվրոպայի դրոշներԵրեք հրացանակիրներՀին ՀռոմԳեղարքունիքի մարզՀանրային ֆինանսներՏողադարձՉեռնոգորիաՄեղուներԱմբողջ թիվԿուսությունՀերպեսԵրիկամԱնձի խանգարումԼուիզա ՆերսիսյանԱրեգակնային համակարգԻրավական նորմԼեհաստանՀիսուսԱնուղղակի խնդիր🡆 More