Անձի Պաշտամունք

Անձի պաշտամունք, անհատի պաշտամունք, առանձին անհատի (սովորաբար՝ ղեկավար դիրքում հանդես եկող պետական գործչի) անձի առանձնահատուկ որակների չափազանցված բարձրացում (հանճարեղ, իմաստուն, անսխալական և այլն), դրա հանրայնացում, ենթարկում տվյալ անձի կամքին։ Համարվում է անձնիշխանության (ավտոկրատիա) հիմքը։ Նորագույն պատմության մեջ բնորոշ է տոտալիտար (ամբողջատիրական) և ավտորիտար պետություններին։

Անձի Պաշտամունք
«Կեցցե՛ մեր ուսուցիչ, մե՛ր հայր, մեր առաջնորդ ընկեր Ստալինը» (խորհրդային ագիտացիոն պաստառ)
Անձի Պաշտամունք
Անձի պաշտամունքի դրսևորումներից․ Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդներ Կիմ Իլ Սոնգի (ձախից) և նրա որդու՝ Կիմ Ջոնգ Իլի հուշարձանը Փհենյանի Մանսուդա բլուրում

Անհատի պաշտամունք կարող է ձևավորվել, երբ որևի երկրի ռեժիմ, կամ, քիչ հանդիպող դեպքերում՝ անհատ, օգտագործելով զանգվածային լրատվամիջոցների, քարոզչության, «Մեծ ստի» պրոպագանդիստական տեխնիկայի, ներկայացման, արվեստի, հայրենասիրության և իշխանամետ ցույցերի ու հանրահավաքների տեխնիկան՝ տվյալ երկրի հասարակական գիտակցության մեջ ստեղծում է իդեալականացված, հերոսական, պաշտելի և երկրպագելի առաջնորդի կերպար՝ հաճախ ուղեկցելով անվիճելի շողոքորթություններով և գովեստի խոսքերով։

Եզրույթը հայտնի դարձավ 1956 թվականին, երբ ԽՄԿԿ 20-րդ համագումարի վերջին օրը Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը ներկայացրերց իր «Անհատի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» զեկույցը, որը վերաբերում էր ստալինյան շրջանի բռնաճնշումներին։ Իր ելույթում, Խրուշչովը սուր քննադատում էր Ստալինի կերպարի իդեալականացումը, զուգահեռներ դնում Ստալինի և ժամանակակից կոմունիստ առաջնորդ Մաո Ցզեդունի անձերի միջև՝ երկուսին էլ համարելով մարքսիստական դոկտրինին հակասող։ Խրուշչովի պնդմամբ, Ստալինի անձի պաշտամունքը ահռելի չափերի էր հասել այն պատճառով, որ ինքը Ստալինն ամեն կերպ խրախուսում էր իր իր անձի գերադրումը հանրային գիտակցության մեջ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 424 Անձի Պաշտամունք 

Tags:

ԱմբողջատիրությունԱնձնիշխանությունԱվտորիտարիզմՊետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԽորանարդԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԱրծիվներՄիացյալ ԹագավորությունԿանաչ դաշտը (պատմվածք)Հայաստանի Հանրապետության բնակչությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՍասնա ծռերԿապանՀայոց ցեղասպանությունՄխիթար ՍպարապետՍեռական բազմացումՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՌևմատոիդ արթրիտՂազարոս ԱղայանՌուսական կայսրությունԵրակների վարիկոզ լայնացումՀաղորդակցային գործընթացՊարբերական հիվանդությունԱրտաշատԱֆղանստանՀայերենի կետադրությունԹռչուններՏուբերկուլոզԶապել ԵսայանՀայաստանի Կարմիր գիրքՊետական կառավարման ձևԿրծքագեղձի քաղցկեղԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Մինաս ԱվետիսյանԿրիպտոարժույթԱմոքսիցիլինՀակոբ ՊարոնյանԵրեքնուկՀայկական գամփռԱղտոտումՄիրհավ (պատմվածք)ԱնմոռուկԻբուպրոֆենՄերկուրի (մոլորակ)Հայաստանի զինանշանՅոհան ԳուտենբերգՊեպոԴերբայԲացականչական նշանԵրևանի թանգարանների ցանկՄոսկվաՊտուղԽաչքարՍողոմոն ԹեհլիրյանԻնքնաթիռՀայկական լեռնաշխարհՎբեթՕրալ սեքսՄԻԱՎԻսպանիաՔաղցկեղԱլեն ՍիմոնյանԿաթվածՓորլուծությունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Պետրոս ԴուրյանՄամփրե արքանՍեռական հարաբերությունԱրշիլ ԳորկիՏողադարձԱրևմտյան ՀայաստանԳրիգոր ԶոհրապԲուրգ (երկրաչափություն)ՂըզըլհաջըլիԱվտոմեքենաԳագիկ ԲԱնուղղակի խնդիրՎարդԼիմֆոմաԵրևան🡆 More