Պուտինի Անձի Պաշտամունք

Պուտինի անձի պաշտամունք, արտահայտություն, որը կիրառվում է քաղաքականության մեջ և ԶԼՄ-ում՝ նկարագրելու Վլադիմիր Պուտինի քաղաքական և սոցիոլոգիական կերպարը՝ խորհրդային առաջնորդների, ինչպես նաև Բենիտո Մուսոլինիի, Մաո Ցզե Դունի անձի պաշտամունքի գաղափարի համանմանությամբ։

Պուտինի Անձի Պաշտամունք
Դիմանկարներ գրենական պիտույքների բաժնում
Պուտինի Անձի Պաշտամունք
Պուտինը Ենիսեյ գետի մոտ (2007)

Կարծիքներ անձի պաշտամունքի գոյության մասին

Դեռևս 2001 թվականի՝ Պուտինի նախագահության սկսելուց ընդամենը մեկ տարի անց, նորությունների «Բի բի սի» գործակալությունը կարծիք է հայտնել Պուտինի անձի պաշտամունքի զարգացման սկիզբ առած միտումի մասին։ Գործակալությունների որպես փաստարկների ներկայացրել է «ТВ-6» ալիքի հեռուստահաղորդման կարճ նկարագրությունը, որում պատմվում էր Պուտինի դիմանկարների լայն ընտրության մասին, որոնք գտնվում էին Մոսկվայի մետրոյի «Մշակույթի այգի» կայարանի գետնանցումում, և այն մասին, որ այդպիսի դիմանկար ձեռք բերելը համարվում է «լավ ճաշակի» նշան։ Բացի այդ՝ «Բի բի սին» փոխադրել է «Ընդհանուր թերթի» վերլուծական նյութը, որում կարծիք է հայտնվում այն մասին, որ Պուտինի հանդեպ ջերմ զգացմունքերը կարող են պայմանավորված լինել ժողովրդի՝ սեփական արժանիքների պահպանման զգացմամբ։ Այդ նույն թվականին իտալական «Corriere della Sera» թերթը անձի պաշտամունքի դրսևորմանը նվիրել է առանձին հրապարակում։

Քաղաքագետ Ռիչարդ Սակվան՝ որպես քաղաքական գործչի անձի պաշտամունքի առանձին տարրերի դրսևորում մատնանշել է նախագահի աշխատակազմի բոլոր գերատեսչություններում և կառավարության շատ գրասենյակներում Պուտինի դիմանկարները կախելու տարածված ավանդույթը. ։

Եվգենի Կիսելյովը կարծում է, որ Պուտինի անձի պաշտամունքը կարող է տեղի ունենալ հեռուստատեսային հզոր քարոզչության շնորհիվ.

Պուտինի Անձի Պաշտամունք  Պուտինը կառուցել է իր անձի հզոր պաշտամունքը՝ շնորհիվ պետական հեռուստատեսության, որը ցանկացած պայմաններում անվերջ ցույց է տալիս նրան բարենպաստ լույսի ներքո։ Պուտինի Անձի Պաշտամունք 

2007 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով տարածաշրջանային լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում, Ռուսաստանում Պուտինի անձի պաշտամունքի մասին է արտահայտվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Միասնական Ռուսաստանի» վերջին համագումարի որոշ դրվագներ դիտելուց հետո Լուկաշենկոն, իր խոսքերով, անհանգստացել է, որ Ռուսաստանը կարող է սայթաքել խորհրդային ժամանակաշրջանների պես, «երբ բոլորը ցատկում և բղավում էին. «Փառք ԽՄԿԿ-ին»։ Բրիտանական մամուլի 2011 թվականի նոյեմբեր ամսվա վերանայման ժամանակ BBC գործակալությունը զուգահեռներ է անցկացրել վարչապետի կառավարման ոճի և խորհրդային ռեժիմի միջև՝ տեղի ունեցողն անվանելով «նոր խորհրդային անձի պաշտամունք»։ 2014 թվականի գերմանական «Die Welt» թերթում հրապարակված հոդվածում նշվում է, որ Պուտինի անձի պաշտամունքը սկսել է աճել Ուկրաինայի ճգնաժամի սկզբով և առաջին հերթին Ղրիմի բռնակցմամբ։

Ֆրանսիական լրատվամիջոցներում տարածված է այն գաղափարը, որ ռուսական ԶԼՄ-ներն ուռճացնում են Պուտինի անձի պաշտամունքը։ Նման պաշտամունքի առկայությունը ցույց է տալիս Գիդեոն Ռահմանը «Financial Times»-ում հրատարակված հոդվածում։

Անձի պաշտամունքի թեման բազմիցս շոշափել են մի շարք քաղաքական գործիչներ, քաղաքագետներ և սոցիոլոգներ։

Անձի պաշտամունքի դրսևորում զանգվածային արվեստում

2000-ական թվականների սկզբին «Поющие вместе» համույթը ձայնագրել է «Такого, как Путин» («Այնպես, ինչպես Պուտինը») ալբոմը, իսկ «Բելի Օրյոլ» խումբը ձայնագրել է «А в чистом поле» երգը, որում կան հետևյալ տողերը «А в чистом поле система „Град“! За нами Путин и Сталинград!» («Իսկ դատարկ դաշտում «ԲՄ-21 Գրադ» համակարգն է։ Մեզնից հետո Պուտինը և Ստալինգրադն են»։)։ Caviar ոսկերչական ընկերությունը 2014 թվականից թողարկում է iPhone 6 ոսկե սմարթֆոններ, որոնց վրա Վլադիմիր Պուտինի դիմանկարն է։ Ղրիմի Ռուսաստանի համայնքների կոնգրեսը դրամահավաք է հայտարարել Սիմֆերոպոլում Վլադիմիր Պուտինի հուշարձանի համար, որը առաջարկվել է բացել 2018 թվականի նախագահական ընտրություններին (հուշարձանը չի տեղադրվել)։

Սոցիոլոգիական հարցումների տվյալներ

Պուտինի Անձի Պաշտամունք 
Լևադա կենտրոնի՝ Պուտինի անձի պաշտամունքի մասին 2006-2011 թվականներին անցկացրած սոցիոլոգիական հարցումների դինամիկան

«Կա՞ արդյոք Պուտինի անձի պաշտամունք» թեմայով համառուսական սոցիոլոգիական հարցումներ իրականացվել են առնվազն 2004 թվականից։ Ըստ Լևադա կենտրոնի 2006 թվականի մարտ ամսվա տվյալների՝ ռուսների 57%-ը չի տեսել Վլադիմիր Պուտինի անձի պաշտամունքի առկայությունը, մինչդեռ հարցվածների միայն 10%-ը միանշանակ նշել է անձի պաշտամունքի առկայությունը։ 2011 թվականի հոկտեմբերին առաջին ցուցանիշը ընկել է մինչև 33%։ Միևնույն ժամանակ, նույն տարվա հոկտեմբերի դրությամբ՝ ռուսաստանցիների մասնաբաժինը, որոնք համամիտ են եղել Պուտինի անձի պաշտամունքի ներկայությանը, աճել է մինչև 25%։ Ռուսաստանցիների մասնաբաժինը, որոնք տեսել են անձի պաշտամունքի առաջացման նախադրյալները, 2006 թվականի մարտ ամսվա 21%-ից 2011 թվականի հոկտեմբերին հասել են 30%-ի։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Tags:

Պուտինի Անձի Պաշտամունք Կարծիքներ անձի պաշտամունքի գոյության մասինՊուտինի Անձի Պաշտամունք Անձի պաշտամունքի դրսևորում զանգվածային արվեստումՊուտինի Անձի Պաշտամունք Սոցիոլոգիական հարցումների տվյալներՊուտինի Անձի Պաշտամունք ԾանոթագրություններՊուտինի Անձի Պաշտամունք ԳրականությունՊուտինի Անձի Պաշտամունք Արտաքին հղումներՊուտինի Անձի ՊաշտամունքԱնձի պաշտամունքԲենիտո ՄուսոլինիՄաո Ցզե ԴունՎլադիմիր Պուտին

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշխարհի երկրներն ըստ տարածքիՍիրամարգԿարմրուկՎաղարշապատԼեոնարդո դա ՎինչիՖրանսիաՀայաստանի անտառներԿենդանիների հատկանիշների ցանկՊարարտանյութերՄոմիկՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՀայերենի այբուբենՀայկ նահապետՀայկոԴերբայԱշտարակ (քաղաք)ԹումոԴվինԼիտրՀովհաննես ՇիրազՆազիկ ԱվդալյանԳառնու հեթանոսական տաճարԿաթնասուններՍպերմատոզոիդԱլեքսանդր ՊուշկինՔաոս (վեպ)Համո ՍահյանԱպարանՇախմատԽոյ (կենդանակերպի նշան)ՎիքիպեդիաԱդենոմաՄարդ բանականApp StoreԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայկական գորգՀովհաննես ԱյվազովսկիՔութեշԵրեք հրացանակիրներՀովհաննավանքԱռաքյալներՍնկերԽաչքարԱլեքսանդր ՇիրվանզադեԱլպիական մանուշակ (պատմվածք)Ալկոհոլային հարբեցումՆիդերլանդներԿեչառիսի վանական համալիրԱրարատի մարզԴուբայՍողոմոն ԹեհլիրյանՎիտամին EՄարքեթինգՏիգրան ՊետրոսյանՇամշադինի շրջանԱրգանդՄետաղՎարդանանք (պատմավեպ)Ուսուցման մեթոդներ և հնարներԱստվածաշունչԳողական օրենքԱրայի (լեռ)ՉինաստանԵրվանդունիների թագավորությունՀեպատիտ CԷվերեստՍրտամկանի բորբոքումՍուրբ Յոթ ՎերքՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Գևորգ ՉաուշՍոֆի ԴևոյանԿարեն ԴեմիրճյանԱնդրանիկ ՕզանյանԱրագիլներԲանանԱրամ ԵրկանյանԱՄՆ-ի նախագահների ցանկ🡆 More