Financial Times

Financial Times (FT, հայերեն՝ «Ֆայնենշլ Թայմս»), միջազգային գործարար թերթ։ Թերթը տպագրվում է աշխարհի՝ թվով 24 քաղաքներում, ընդհանուր առմամբ 356 հազար տպաքանակով, տպագրման լեզուն՝ անգլերեն։ Աշխարհում տեղի ունեցող ֆինանսական նորությունների և գործարար ոլորտի վերաբերյալ մասնագիտացված թերթ է։ Financial Times-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում։

Financial Times
անգլ.՝ Financial Times
Изображение логотипа
Financial Times
Տեսակօրաթերթ
Լեզուանգլերեն
Հիմնադրվել էհունվարի 9, 1888
ՀրատարակիչNikkei Inc.?
ՍեփականատերNikkei Inc.?
ԵրկիրFinancial Times Միացյալ Թագավորություն
ԳրասենյակBracken House
ISSN0307-1766 և 1476-8844
Կայքft.com(անգլ.) և ftchinese.com(չին.)
Financial Times Financial Times Վիքիպահեստում

Financial Times թերթն ունի ռեկորդային թվով ընթերցողների բանակ՝ նրանց թիվը գերազանցում է միլիոնը, որոնց երեք քառորդը թվայնացված հետևորդներն են (2019 թվականի ապրիլի դրությամբ)։

2015 թվականի հուլիսի 23-ին Nikkei Inc. ընկերությունը համաձայնեց 844 միլիոն ֆունտ ստեռլինգ (1,32 միլիարդ դոլար) գումարի դիմաց Pearson հոլդինգից գնել Financial Times-ը, և ձեռքբերման գործընթացն ավարտվեց 2015 թվականի նոյեմբերի 30-ին։

Պատմություն

Թերթը հիմնադրվել է Ջեյմս Շերիդանի և Հորացիո Բոտոմլեյի կողմից 1888 թվականի հունվարի 10-ին և սկզբում կոչվել է London Financial Guide, սակայն նույն տարվա փետրվարի 13-ին անվանափոխվել է՝ դառնալով Financial Times: Երկար տարիների ընթացքում թերթը մրցակցել է չորս այլ թերթերի հետ, որոնք ևս ուղղված էին ֆինանսական ոլորտի լուսաբանմանը։ 1945 թվականին թերթը ոչնչացրեց դրանցից վերջինին, որը կոչվում էր Financial News (հրատարակվում էր 1884 թվականից)։

2000-2012 թվականներին հրատարակվել է նաև թերթի գերմաներեն տարբերակը, որը կոչվում էր Financial Times Deutschland:

Սեփականատերեր

1957 թվականից 2015 թվականի նոյեմբերը ներառյալ թերթը պատկանել է բրիտանական Pearson PLC հոլդինգին։

2015 թվականի նոյեմբերի 30-ին ճապոնական «Նիհոն կենձայ սիմբուն» («Նինկեյ») մեդիաընկերությունը ձեռք բերեց FT Group մեդիախմբի բաժնետոմսերի 100 %-ը, այդ թվում նաև՝ Financial Times թերթը։

Թերթի բնութագիր

Financial Times թերթը պատկանում է այսպես կոչված որակյալ մամուլի խմբին (qualities), որի մեջ մտնում են այնպիսի թերթեր, ինչպիսիք են՝ The Times-ը, The Guardian-ը և այլն։

Թերթի հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ այն ավանդաբար տպագրում են շիկակարմրավուն թղթի վրա։

Հանդիսանում է FT500 վարկանշային սանդղակում, որը ներկայացնում է 500 ամենախոշոր ընկերությունները։

Այժմ տպագրվում է նաև թերթի չինարեն տարբերակը, որը կոչվում է FT Chinese:

2015 թվականի նոյեմբերին Financial Times թերթի հետևորդների թիվը կազմում էր 750 հազար, այդ թվում՝ 550 հազար հետևորդ ուներ էլեկտրոնային տարբերակը։

Խմբագիրներ

2005 թվականի նոյեմբերից թերթի գլխավոր խմբագիրը Լիոնել Բարբերն է։

1947-1972 թվականներին՝ 25 տարի շարունակ, թերթի գլխավոր խմբագիրը Գորդոն Նյուտոնն էր (Gordon Newton):

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Financial Times Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Financial Times» հոդվածին։

Tags:

Financial Times ՊատմությունFinancial Times ՍեփականատերերFinancial Times Թերթի բնութագիրFinancial Times ԽմբագիրներFinancial Times ԾանոթագրություններFinancial Times Արտաքին հղումներFinancial TimesԱնգլերենԼոնդոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայոց ցեղասպանության ճանաչումՎահանագեղձԱլբերտ ԱյնշտայնՔիմիական տարրերի ցանկԿոչականՕշական (գյուղ)ՆշիկաբորբԱրտակ ՄախսուդյանՆախադասությունՀայաստանի կուսակցությունների ցանկԱրվեստՆոյՀամբարձում (տոն)Արեգակնային համակարգՋրհեղեղՀապավումՔաղաքական գործիչՓոքր ՄհերՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներԲարդ համադասական նախադասությունՆեպտունԷթիլ սպիրտԿանադաՆահանջը առանց երգիԿրեատինինՇնչառական համակարգՄարդու իրավունքներՀայաստանի զինանշանՄոլորակԿարմիր գիրքԻոսիֆ ՍտալինԳլխուղեղի ուռուցքԱլեքսանդր ՇիրվանզադեՍահմանական եղանակԱրշակունիների թագավորությունՀովհաննես ՇիրազՕսմանյան կայսրությունԲառակապակցությունԱվետիք ԻսահակյանՄիացյալ ԹագավորությունՀնդեվրոպական լեզուներԲաժանարարների աղյուսակՍելեկցիաՁիԱրգենտինաՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱռողջ ապրելակերպԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԳուլիվերի ճանապարհորդություններըՊոլ ՄորֆիԼյարդԱրծաթՀայերենՍամուրայԽՍՀՄ փլուզումՄանրանկարչությունՇեղանկյունՀոմանիշԾիրանի փողըՎիլյամ ՍարոյանԹաթուլ ԿրպեյանԱրհեստական բանականությունԱդրբեջանՀայաստանի առաջին հանրապետությունԿիպրոսԽոսքի մասերԻրավունքՀեշտոցԱրցախի ՀանրապետությունԳագիկ ԱՀյուսիսային ԱմերիկաՀրամայական եղանակԾիածանՅուրի Վարդանյան🡆 More