Վեպ, Ռուշդի Ամոթ

«Ամոթ» (անգլ.՝ Shame), Սալման Ռուշդիի երրորդ վեպը, որը հրատարակվել է 1983 թվականին։ Այս գիրքը գրվել է երկրների «արհեստական» (ուրիշների կողմից) բաժանման, նրանց բնակիչների մեղսակցության և հետգաղութատիրության խնդիրներին մոտենալու ցանկությունից ելնելով, ինչպես օրինակ՝ Պակիստանը ստեղծվել է մուսուլմաններին հնդիկներից բաժանելով, երբ Անգլիան հրաժարվել է Հնդկաստանի վերահսկողությունից։

Ամոթ
անգլ.՝ Shame
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՍալման Ռուշդի
ԵրկիրՎեպ, Ռուշդի Ամոթ Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՊակիստան
ՀրատարակչությունJonathan Cape
Հրատարակվել էսեպտեմբերի 8, 1983
ՀաջորդՍատանայական բանաստեղծություններ

Վեպը գրված է մոգական ռեալիզմի ոճով։ Դրանում պատկերված է Իսկանդեր Հարապպայի (նախատիպը Զուլֆիկար Ալի Բհուտտոն է) և գեներալ Ռըզա Հայդերի (նախատիպը գեներալ Մուհամմադ Զիա-ուլ-Հաքն է) կյանքը, նրանց փոխհարաբերությունները։ Վեպի գլխավոր թեման այն է, որ «ամոթ» առաջացնելը բերում է բռնության։ «Ամոթ» և «անամոթություն» հասկացությունները ուսումնասիրվում են բոլոր կերպարների միջոցով, հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Սուֆիա Զինոբիայի և Օմար Խայամի վրա։

Կերպարներ

Շաքիլ ընտանիք

  • Օմար Խայամ Շաքիլ՝ պատմության գլխավոր հերոսը, որին մեծացրել են Չհուննին, Մուննին և Բուննին
  • Չհուննի, Մուննի և Բուննի՝ Օմար Խայամի մայրերը, որոնք հղիանում են միաժամանակ
  • Բաբուր Շաքիլ՝ Չհուննի, Մուննի և Բուննի Շաքիլների երկրորդ որդին

Հայդեր ընտանիքի անդամներ

  • Ռըզա Հայդեր՝ զինվորական, որը Բիլքիսի հետ ամուսնանում է կապիտան, ի վերջո դառնում է գեներալ։ Նա նաև Բաբուր Շաքիլին սպանողն է։
  • Բիլքիս Հայդեր՝ Ռըզա Հայդերի կինը, Սուֆիա Զինոբիայի և Նավիդ Հայդերի մայրը
  • Սուֆիա Զինոբիա Հայդեր՝ Ռըզա Հայդերի և Բիլքիս Հայդերի դուստրը։ Հիվանդության պատճառով աճի խնդիրներ է ունենում։ Ամոթի մարմնավորումն է։
  • Նավիդ Հայդեր՝ Սուֆիա Զինոբիայի կրտսեր դուստրը, որը նշանվում է Հարուն Հարապպայի հետ, բայց ամուսնանում է կապիտան Թալվար Ուլհաքի հետ։ Ունեցել են 27 երեխա։

Հարապպա ընտանիքի անդամներ

  • Իսկանդեր Հարապպա՝ քաղաքական գործիչ և «փլեյբոյ», որն ամուսնացած է Ռանի Հումայունի հետ
  • Ռանի Հարապպա՝ Ռըզա Հայդերի զարմուհին և Իսկանդեր Հարապպայի կինը
  • Արջումանդ Հարապպա՝ Իսկանդերի և Ռանիի դուստրը
  • Հարուն Հարապպա՝ Փոքր Միր Հարապպայի ավագ որդին, որը նշանվել է Նավիդ Հայդերի հետ

Լրացուցիչ կերպարներ

  • Աթիյա «Մարալ» Աուրանգզեբ՝ նախագահ մարշալ Աուրանգզեբի այրին, եղել է Իսկանդեր Հարապպայի սիրուհին
  • Կապիտան Թալվար Ուլհաք՝ ոստիկանության սպա և պոլո խաղացող, որն ամուսնացել է Նավիդ Հայդերի հետ։
  • Էդուարդու Ռոդրիգեշ՝ դոմինիկյան ուսուցիչ, որը դառնում է Օմար Խայամ Շաքիլի անձնական մասնավոր ուսուցիչը։ Նա նաև խնամել է երեխային, որը Օմարն ունեցել է Ֆարահից՝ Օմարի մանկության սիրեցյալից։
  • Ֆարահ Զրադաշտ՝ մաքսավորի դուստր։ Երեխա է ունեցել Օմարից, որին խնամքի տակ է վերցրել Էդուարդու Ռոդրիգեշը, Օմար Խայամ Շաքիլի մանկության անպատասխան սերն է։
  • Մոլանա Դավուդ՝ մոլլա և Ռըզա Հայդերի քաղաքական մտերիմը

Դիպաշար

Վեպի իրադարձությունների կատարման վայրը «Ք.» քաղաքն է, որն իրականում Պակիստանի Կվետտա քաղաքի փոփոխված ձևն է։ Ք.-ում երեք քույրերից (Չհուննի, Մուննի և Բուննի) մեկը ծնունդ է տալիս Օմար Խայամ Շաքիլին, բայց նրանք հանդես են գալիս որպես ընդհանուր մայրեր՝ երբեք չբացահայտելով, թե իրենցից ով է Օմարին մայրը։ Բացի այդ, Օմարը երբեք չի իմանում, թե ով է իր հայրը։ Մեծանալով Օմարն իր մայրերի և սպասավորների հետ ապրում է փակված տանը՝ չառնչվելով դրսի աշխարհի հետ։ Որպես ծննդյան նվեր՝ Օմար Խայամ Շաքիլի «մայրերը» թույլ են տալիս գնալ քաղաք։ Նա ընդունվում է դպրոց, իսկ նրա մասնավոր ուսուցիչ Էդուարդու Ռոդրիգեշը համոզում է բժիշկ դառնալ։ Ժամանակի ընթացքում նա կապ է հաստատում և՛ Իսկանդեր Հարապպայի, և՛ գեներալ Ռըզա Հայդերի հետ։

Մրցանակներ

  • Ֆրանսիական Prix du Meilleur Livre Étranger-ի հաղթող (Լավագույն օտարալեզու գիրք մրցանակ)
  • 1983 թվականին ընտրվել է Բուքերյան մրցանակի կարճ ցանկում
  • Պարսկերեն թարգմանությունը ստացել է պաշտոնական ժյուրիի մրցանակ, որը նշանակված էր Իրանի Իսլամական կառավարության նախարարության կողմից։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Rushdie, Salman. Shame. Vintage: London, 1995.
  • Bentley, Nick. "Salman Rushdie, Shame". In Contemporary British Fiction, 52–61. (Edinburgh: Edinburgh University Press, 2008), 66–75. 978-0-7486-2420-1.

Արտաքին հղումներ

Tags:

Վեպ, Ռուշդի Ամոթ ԿերպարներՎեպ, Ռուշդի Ամոթ ԴիպաշարՎեպ, Ռուշդի Ամոթ ՄրցանակներՎեպ, Ռուշդի Ամոթ ԾանոթագրություններՎեպ, Ռուշդի Ամոթ ԳրականությունՎեպ, Ռուշդի Ամոթ Արտաքին հղումներՎեպ, Ռուշդի Ամոթ1983ԱնգլերենՊակիստանՍալման Ռուշդի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱնտառԴրաստամատ ԿանայանՍինգապուրՎանԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԽնձորԱնահիտԱղտոտումԱնլռելի զանգակատունԿատուներՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանBooking.comՍողոմոնի երգերըԿիրանց (Տավուշի մարզ)ՈրոտանՄետաղՊարբերական հիվանդությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԽրիմյան ՀայրիկՎբեթՍտեփանավանի դենդրոպարկՏեղերի վանքՍուրբ Յոթ ՎերքԵղնջացանԿոտայքի մարզԽատուտիկՄաշկաբորբՁեռք, ոտք և բերան հիվանդությունԱմբոխները խելագարվածՔանդակագործությունԿոնԱրյան ճնշումՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀայաստանի Կարմիր գիրքՆաիրի ԶարյանՎազգեն Ա ԲուխարեստցիՄարսողությունԴաշտանՀայկական դիցաբանությունԳուլիվերի ճանապարհորդություններըԱրտաշեսյաններԲյուզանդական կայսրությունՇվեդիաՀեմոգլոբինՓիղԷջմիածնի Մայր ՏաճարՀեպատիտ BԳոյական անունՄիջատներԱրջերԿալցիումԻսլամԱլյումինՊարբերական աղյուսակԹորոս ՌոսլինՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՇեղանկյունԴվինԵրկիրԴեղաբույսերtgpa2ԽաչքարՀայ ֆիդայիներԳեղարդի վանքՍերմՀեկտարՍասնա ծռերՏավուշի մարզԴանթեական առասպելԹբիլիսիՓոխաբերությունԱյրին (նորավեպ)Ռուսական կայսրությունԼեյկոցիտԱտոպիկ մաշկաբորբ🡆 More