«Ամերիկայի ձայն» (անգլ.՝ Voice of America), ԱՄՆ դաշնային կառավարության պաշտոնական արտաքին լրատվական կառույց (1942 թվականից)։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ամերիկայի ձայն | |
---|---|
Տեսակ | ռադիոկայան, միջազգային ռադիոհեռարձակում, առցանց լրագիր, 501(c)(4) կազմակերպություն, state media? և public broadcasting? |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | փետրվարի 1, 1942 |
Գլխադասային գրասենյակ | Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ |
Ղեկավար | Yolanda López? |
Վերադաս կազմակերպություն | U.S. Agency for Global Media? |
Անձնակազմ | 961 մարդ |
Պարգևներ | |
Կայք | amerikayidzayn.com |
Հանդիսանում է ԱՄՆ ինֆորմացիոն գործակալության ստորաբաժանումը։
Ամենահզոր վերահաղորդիչ կայանները տեղակայված են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Մարոկկոյում, Լիբերիայում, Թաիլանդում, Վիետնամում, Ֆիլիպիններում, Ցեյլոնում, Օկինավա կղզում (Ճապոնիա)։
Հաղորդումները կազմված են լուրերից, միջազգային կյանքի վերաբերյալ մեկնաբանություններից, երաժշտական և գրական ծրագրերից։
1970-ին հաղորդումներ է տվել 38 լեզուներով, շաբաթական մոտ 850 ժամ՝ 109 հաղորդիչների միջոցով, որոնցից 68 գտնվում է արտասահմանում։
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր այն ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին, որտեղ խոսքի ազատություններն ունեն սահմանափակումներ։
Հիմնադրվելով 1942 թվականին՝ «Ամերիկայի Ձայն»-ը տրամադրում է համապարփակ, անկախ հաղորդումներ ու իր լսարանին մատուցում ճշմարտությունը։ «Ամերիկայի Ձայն»-ը ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ-ի հարկատուների կողմից, որպես ԱՄՆ-ի Համաշխարհային լրատվամիջոցների գործակալության մի մաս։
«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր։ Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն։
«Ամերիկայի Ձայն»-ի առաքելությունն ու լրագրողական անկախությունը երաշխավորվում են օրենքներով, որոնք պաշտպանում են լրագրողներին որևէ ազդեցությունից, ճնշումներից, կառավարության պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների կողմից հետապնդումներից։
1976 թվականին նախագահ Ջերալդ Ֆորդը ստորագրեց «Ամերիկայի Ձայն»-ի հռչակագիրը, որտեղ ասված է.
1994 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունեց ԱՄՆ-ի միջազգային հեռարձակումների մասին օրենքը։ Այս օրենքը նույնպես պահանջում է, որ «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողների աշխատանքը լինի հեղինակավոր, ճշգրիտ, օբյեկտիվ, համապարփակ, հավասարակշռված’ հանդիսանալով ԱՄՆ-ի մշակութային ու սոցիալական բազմազանության արտացոլումը։
2016 թվականին Կոնգրեսը Պետական պաշտպանության մասին օրենքով վերահաստատեց, որ լրաքաղը եւ դրանց տարածումը պիտի շարունակեն լինել անկախ ու օբյեկտիվ։
Ամեն օր «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողներն, աշխատում են առանց ջանք խնայելու, որպեսզի ազատ խոսքի այս սկզբունքներն ապահովեն աշխարհի համար։
«Ամերիկայի Ձայն»-ի կարգախոսն է «Մենք կարևորում ենք ազատ խոսքը»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկայի ձայն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 282)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ամերիկայի ձայն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.