Ալի Լարիջանի

Ալի Արդաշիր Ամոլի Լարիջանի (պարս.՝ علی اردشیر لاریجانی; հունիսի 3, 1958(1958-06-03), Նաջաֆ, Իրաք), իրանցի քաղաքական գործիչ, Իսլամական խորհրդատվական խորհրդի խոսնակ (2008 թվականի մայիսի 28-ից)։ 2005 թվականի օգոստոսի 14-ից մինչև 2007 թվականի հոկտեմբերի 20-ը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար։ Նա Խորհրդում Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչն էր։ Պատասխանատու է ազգային անվտանգության հիմնական հարցերի, այդ թվում՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար։

Ալի Լարիջանի
Ալի Լարիջանի
 
Կուսակցություն՝ Islamic Society of Engineers?
Կրթություն՝ Շարիֆ տեխնոլոգիայի համալսարան և Թեհրանի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փիլիսոփա
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր հունիսի 3, 1958(1958-06-03) (65 տարեկան)
Ծննդավայր Նաջաֆ, Իրաք
Քաղաքացիություն Ալի Լարիջանի Իրան
Հայր Hashem Amoli?
 
Կայք՝ larijani.ir
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն

Ալի Լարիջանի 
Լարիջանին մանկության տարիներին

Ծնվել է 1958 թվականի հունիսի 3-ին Էն Նաջաֆում (Իրաք), որտեղ աշխատում էր նրա հայր Այաթոլլա Հաշեմի Միրզա Ամոլին շահ Մոհամմեդ Ռեզայի կողմից աքսորվելուց հետո։ 1979 թվականի հեղափոխությունից հետո նրանք տեղափոխվել են Իրան։

Լարիջանիի հարազատներից շատերը հայտնի քաղաքական գործիչներ են, նրանց ընտանիքը Իրանի քաղաքական ասպարեզում հաճախ անվանում են «Իրաքյան խումբ», որտեղ, բացի Ալիից, մտնում են նրա փեսա այաթոլլա Մորտեզա Մոտախհարին, նրա եղբայրը՝ Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Սադիկ Լարիջանին, իսկ 2009 թվականի օգոստոսից՝ Իրանի դատական համակարգի ղեկավար, մյուս եղբայրը՝ Մոհամադ Ջավադ Լարիջանին, եղբայրներ Բաղեր և Ֆազել Լարիջանիները, ինչպես նաև Ահմադ Տավակոլին, որը Մեջլիսի նախկին պատգամավոր է և Լարիջանիի զարմիկը։

1980 թվականին Լարիջանին ավարտել է «Շարիֆ» (Թեհրան) տեխնոլոգիական համալսարանը՝ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մասնագիտությամբ։ Ունի փիլիսոփայության գծով դոկտորի աստիճան, որը ստացել Է Թեհրանի համալսարանում, գրել է գիրք գերմանացի փիլիսոփա Իմմանուել Կանտեի մասին։

Լարիջանին Իրանի նախագահի ընտրություններում եղել է թեկնածուներից մեկը, որտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը՝ հավաքելով ձայների 5,94 տոկոսը։ Ալին համարվում էր պահպանողական դաշինքի ամենալուրջ թեկնածուներից մեկը նախագահական ընտրություններում, սակայն ժողովրդականությամբ զգալիորեն զիջում էր Մահմուդ Ահմադինեժադին։

80-ականներին ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության տարիներին աշխատել է որպես մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար։ 1994-2004 թվականներին նա եղել է «Իրանի Իսլամական Հանրապետության Ձայնի»՝ ազգային հեռուստառադիոհեռարձակման ընկերության նախագահը, եղել է Իրանի մշակույթի նախարարը՝ նախագահ Ռաֆսանջանիի օրոք։ 2005-2007 թվականներին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում եղել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առանցքային մասնակիցը։ Բանակցություններին իր մասնակցության ընթացքում Ալին լայնորեն հայտնի է դարձել երկրում և աշխարհում, Լարիջանին չի ցանկացել զիջումների գնալ միջուկային տեխնոլոգիայի հարցերում և քննադատել է իր նախորդին՝ Հասան Ռոհանիին, չափից ավելի մեծ ցանկության համար։ Այնուամենայնիվ, իր գործունեության ընթացքում նա ձեռք է բերել պրագմատիկ քաղաքական գործչի համբավ, և որոշ փորձագետներ նրան համարել են ավելի նախընտրելի բանակցային գործընկեր, քան Ահմադինեժադը։ 2008 և 2012 թվականներին նա ընտրվել է խորհրդարան՝ որպես պատգամավոր Ղոմից։

Ալի Լարիջանի 
Встреча с президентом России Владимиром Путиным. Сочи, 22 октября 2015 года

2014 թվականին հայտարարել է սեփական «Ռահրովան-ե Վիլայաթ» կուսակցության ստեղծման մասին, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Ռահբարի հետևորդներ», որոշ քաղաքական փորձագետներ այդ քայլը գնահատել են որպես Լարիջանիի քաղաքական մեծ հավակնությունների վկայություն։

Մեջլիսի խոսնակ

2008-2014 թվականների ընթացքում Լարիջանին երեք անգամ ընտրվել է Իսլամական խորհրդատվական խորհրդի, Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) խոսնակի պաշտոնում։ Մահմուդ Ահմադինեժադի երկրորդ նախագահական շրջանում Լարիջանիի և նախագահի միջև առաջացել է կոնֆլիկտ պետության կառավարման գործում վերջինիս դերի շուրջ։ Խորհրդարանը նախագահին սպառնացել է իմպիչմենտով, աշխատանքից ազատել է Ահմադինեժադի կաբինետի նախարարներից մեկին, որն իր հերթին Մեջլիսի խոսնակին մեղադրել է կոռուպցիայի մեջ։ Բարեփոխիչ Հասան Ռոհանին Իրանի նախագահ դառնալուց հետո Լարիջանին կրկին նրա նախաձեռնությունների հիմնական քննադատներից մեկն էր, օրինակ՝ խորհրդարանը մի քանի անգամ հրաժարվել է քվեարկել նախագահի կողմից առաջադրված կրթության նախարարի թեկնածուի օգտին։

Անձնական կյանք

Ալի Լարիջանին, ամուսնացած լինելով Ֆարիդ Մութահարիի հետ, Իրանի իսլամական հեղափոխության ականավոր գործիչ Այաթոլլա Մուրթազա Մութահարիի (1919-1979) փեսան է։ Ամուսնությունից ունեն երկու որդի՝ Մորթեզ (ծնված 1984) և Մոհամմեդ Ռեզա (ծնված 1989) և երկու դուստր՝ Ֆաթիմա (ծնված 1980) և Սառա (ծնված 1983)։

Ծանոթագրություններ

Ալի Լարիջանի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Լարիջանի» հոդվածին։

Tags:

Ալի Լարիջանի ԿենսագրությունԱլի Լարիջանի Մեջլիսի խոսնակԱլի Լարիջանի Անձնական կյանքԱլի Լարիջանի ԾանոթագրություններԱլի Լարիջանի1958d:Q168193ԻրաքՀունիսի 3Պարսկերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրվեստԽաղաղ օվկիանոսՀաճախասրտությունՏիեզերքԼուսինՌոմեո և ՋուլիետՊակիստանԱրշակունիների թագավորությունԳլխավոր էջՊահքՓոքրիկ իշխանըՏեստոստերոնՎի (երգիչ)Սև արագիլՆեյմարՖինանսական իրավունքՅուԹյուբՔութեշԺենգյալով հացՀռոմՀակոբ ՊարոնյանՀաղպատի վանական համալիրՍանկյուլոտներԶատիկը ՀայաստանումՀայաստանի կենդանական աշխարհՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՍաղմոսավանքԱտոմՍահմանական եղանակՆելսոն ՍտեփանյանՎիտամին AԻսպանիաՄելանոմաՆախադասության գլխավոր անդամներՎիքիպահեստԳովազդԿենդանակերպԱրեգակնային համակարգԱլեքսանդր ՇիրվանզադեԹվաբանական պրոգրեսիաՕդի ջերմաստիճանՇառլ ԱզնավուրԱզատի ջրամբարԼեյկոցիտԱդրբեջանԹոքաբորբԱղավնիներՎարդանանց պատերազմԷդգար ՂազարյանՀղիություն (մարդ)Ալեքսանդրիայի կամուրջԳեղարդի վանքԲրոնխիալ ասթմաԱրյան ընդհանուր հետազոտությունԽմելու ջուրԴաշտանադադարԼիմֆոմաՍեղան (երկրաչափություն)ԻսրայելՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀայկ նահապետՎլադիմիր ԳասպարյանՄիզոպրոստոլՄեջքի ցավՇաղկապՍնկերՕրալ սեքսԵռանկյունԱրա Գեղեցիկ և ՇամիրամՓորլուծությունԹուրքիաԲնական թիվԳարունՖուտբոլԱրյուն🡆 More