Մոհամմադ Ռեզա Փահլավի: Իրանի շահ (1941-1979)

Մոհամմադ Ռեզա Փահլավի (պարս.՝ محمدرضا پهلوی, հոկտեմբերի 26, 1919(1919-10-26), Թեհրան, Իրան - հուլիսի 27, 1980(1980-07-27), Կահիրե, Եգիպտոս), Իրանի շահ 1941-1979 թվականներին։ Փահլավիների դինաստիայից։ Հոր՝ Ռեզա-Շահ Փահլավիի հրաժարականից հետո հռչակվել է Իրանի շահ։ Իրանի երեսունհինգերորդ և վերջին շահ։ Իշխել է 1941-1979 թվականներին։ Շահը փորձել է հրաժարվել իսլամական մի շարք ավանդույթներից, նույնիսկ մտցրեց թվագրություն ոչ թե սկսած հիջրայից, այլ Աքեմենյանների դինաստիայի սկզբից (Քրիստոսի ծննդից առաջ 1976 թվականիից, ավելի վաղ հաշվում էին հիջրայի 1355 թվականից, հռչակվեց շահական իշխանության 2535-րդ տարին), սակայն շուտով ստիպված եղավ հրաժարվել ժողովրդականություն չվայելող այդ նորարարությունից։ 1973 թվականին Իրանում հաստատվեց ամբողջատիրական, միակուսակցական համակարգ, բոլոր քաղաքացիներին հրամայվեց ընդգրկվել իշխող կուսակցության մեջ, իսկ մյուս բոլոր հասարակական միավորումները արգելվեցին, անգամ մտցվեց գաղտնի ոստիկանություն։ 1979 թվականի Իսլամական հեղափոխությամբ գահընկեց եղավ շահը, ով ստիպված եղավ լքել երկիրը և մահացավ հաջորդ տարի վտարանդիության մեջ Կահիրեում։ Վերջին շահերի բարեփոխումների դեմ իշխանության եկան իսլամական ֆունդամենտալիստները՝ Այաթոլլահ Խոմեինու գլխավորությամբ։

Մոհամմադ Ռեզա Փահլավի
Մոհամմադ Ռեզա Փահլավի: Կենսագրություն, Քաղաքական ճգնաժամ Իրանում։ 1950 ական թվականների սկիզբ, Իրանի արտաքին քաղաքականություն
 
Կրթություն՝ Լե Ռոսի ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և միապետ
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 26, 1919(1919-10-26)[…]
Ծննդավայր Թեհրան, Իրան
Վախճանի օր հուլիսի 27, 1980(1980-07-27)[…] (60 տարեկան)
Վախճանի վայր Կահիրե, Եգիպտոս
Թաղված Al-Rifa'i Mosque
Դինաստիա Փահլավիների հարստություն
Քաղաքացիություն Մոհամմադ Ռեզա Փահլավի: Կենսագրություն, Քաղաքական ճգնաժամ Իրանում։ 1950 ական թվականների սկիզբ, Իրանի արտաքին քաղաքականություն Պահլավական Իրան
Հայր Ռեզե-Շահ Փահլավի
Մայր Tadj ol-Molouk of Iran?
Ամուսին Ֆավզիա Ֆուադ, Soraya Esfandiari-Bakhtiari? և Ֆարահ Փահլավի
Զավակներ Shahnaz Pahlavi?, Ռեզա Փահլավի, Farahnaz Pahlavi?, Ali Reza Pahlavi? և Leila Pahlavi?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Մոհամմադ Ռեզան ծնվել է 1919 թվականի հոկտեմբերի 26-ին Թեհրանում, գնդապետ Ռեզա խանի ընտանիքում, ով այդ ժամանակ Պարսկական կազակական դիվիզիայի, իսկ հետագայում Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ապա զինվորական նախարարն ու վարչապետն էր։ 1925 թվականի վերջին Ռեզա-խանը գահընկեց արեց Ահմեդ շահ Ղաջարին և իրեն հռչակեց Իրանի շահ՝ իր հարստության համար ընդունելով Փահլավի ազգանունը։

1925-1930 թվականներին Մոհամմադ Ռեզա Փահլավին սովորել է Պարսկական կադետական կորպուսում, հետո Շվեյցարիայում Institut Le Rosey դպրոց-պանսիոնատում, 1936-1938 թվականներին Թեհրանի սպայական ինստիտուտում։

Երկրորդ համաշխարհային պատերազմ. կառավարման սկիզբ

1941 թվականի սեպտեմբերին՝ սովետական և բրիտանական զորքերի կողմից Իրանի օկուպացիայից և հոր՝ Ռեզա Փահլավիի գահընկեցություննից ու վտարումից հետո, Մոհամմադ Ռեզա Փահլավին հռչակվեց Իրանի շահնշահ և իշխանությունների հետ ցանկություն հայտնեց դաշնակցել Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ-ի հետ՝ 1942 թվականին նրանց հետ կնքելով դաշնակցային պայմանագիր։ 1943 թվականի սեպտմեբերի 9-ին շահը իր հրամանով պատերազմ հայտարարեց նացիստական Գերմանիային։ 1946 թվականին խորհրդային զորքերը դուրս բերվեցին Իրանի հյուսիսից։

Սկզբում շահը քիչ էր խառնվում երկրի կառավարմանը, կառավարությունը ենթակա էր մեջլիսին։ Ինքը շահը համարվում էր անփորձ և անվճռական իշխող։ Իրավիճակը փոխվեց 1949 թվականի փետրվարի 4-ին շահի նկատմամբ կատարված անհաջող մահափորձից հետո։ Թեհրանի համալսարանում պաշտոնական արարողության ժամանակ երեք մետր հեռավորությունից նրա վրա կրակեց Ֆահր-Արայը, սակայն շահը միայն թեթևակի վիրավորվեց այտից։ Ֆահր-Արայը սպանվեց գործողության վայրում։ Իրանում մտցվեց ռազմական դրություն։ Իրանի ժողովրդական կուսակցությունը, որին հարում էր հանցագործը, հայտարարվեց օրենքից դուրս, հետաքննություն սկսվեց ընդիմադիր գործիչների նկատմամբ։ 1949 թվականին Սահմանադիր ժողովը հավանություն տվեց սահմանադրական փոփոխություններին՝ երկրի կառավարման գործում շահին տրամադրելով լայն լիազորություններ՝ մեջլիսը լուծարելու իրավունքը ներառյալ։

Քաղաքական ճգնաժամ Իրանում։ 1950 ական թվականների սկիզբ

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Իրանում ազդեցության տարածման համար թեժ պայքար ծավալվեց այստեղ գերակշռություն ունեցող Բրիտանիայի և նրանց Իրանից վտարել ձգտող ԱՄՆ-ի միջև։ Բանակցությունների սկսվեցին բրիտանական բաժնետերերի և Իրանի միջև Անգլո-իրանական նավթային ընկերության եկամուտների բաժանման շուրջ։ Նույն ժամանակ Իրանում տարածվեցին նավթի ազգայնացման կոչեր։ 1951 թվականի մարտին վարչապետ Ալի Ռազմարը արտահայտվեց ազգայնացման դեմ, որից հետո չորս օր անց սպանվեց կրակոցից մզկիթից դուս գալու ժամանակ։

1951 թվականի ապրիլին շահը վարչապետ նշանակեց Մոհամմադ Մոսադեղին, ով հանդես էր եկել ազգայնացման կաղմնակից, իսկ մայիսի 1-ին օրենք ստորագրեց Անգլո-իրանական նավթային ընկերության ազգայնացման մասին, այն բանից հետո երբ օրենքը միձայն ընդունվեց մեջլիսում։ Ազգայնացումից հետո նավթի արդյունահանումը համարյա թե դադարեց՝ բրիտանացի մասնագետների հեռանալու, ինչպես նաև Բրիտանական նավթային ընկերության ընդունած էմբարգոյի պատճառով։ 1952 թվականի հուլիսի 16-ին, այն բանից հետո, երբ Մոսադեղը իր համար խնդրեց անսահմանափակ լիազորություններ և բանակի ենթարկություն, շահը նրան պաշտոնանկ արեց։ Դա հարուցեց համընդհանուր գործադուլ և ապստամբություն Թեհրանում։ 1952 թվականի հուլիսի 22-ին շահը ստիպված էր Մոսադեղին կրկին նշանակել վարչապետ։

1952 թվականի հոկտեմբերին Մոսադեղի կառավարությունը խզեց կապերը Անգլիայի հետ։ 1953 թվականն փետրվարին Մոսադեղը առաջարկեց շահին լքել Իրանը, հայտարարելով, որ միապետը պետք է թագավորի, այլ ոչ թե կառավարի։ Այդ նույն ժամանակ բրիտանացիներին հաջողվեց ձեռք բերել ամերիկանցիների օգնությունը Մոսադեղի տապալման գործում, համաձայնության գալով նավթային եկամուտը կիսելու շուրջ։ Նախատեսվող իշխանափոխությունը ստացավ Այաքս անունը։ Օգոստոսի 16-18-ը շահը գտնվում էր ժամանակավոր վտարանդիության մեջ՝ Բաղդադում (Իրաք), օգոստոսի 18-22-ը Հռոմում (Իտալիա)։ 1953 թվականի օգոստոսին գահի հետ կապ ունեցողզինվորականները գեներալ Ֆ. Զահիդի գլխավորությամբ անգլո-ամերիկյան աջակցությամբ իրականցրեցին պետական հեղաշրջում և տապալեցին Մոսադեղի Ազգային ճակատի կառավարությունը, ամբողջ իշխանությունը երկրում փաստորեն անցավ շահի ձեռքը։

1954 թվականի սեպտեմբերի 19-ին Իրանի կառավարությունը կնքեց պայմանագիր Միջազգային նավթային ընկերության հետ (հավանություն ստացավ մեջիսի կողմից հոկտեմբերի 21-ին)։ Այս համաձայնագրով Միջազգային նավթային ընկերության 95% բաժնետոմսերը պատկանում են 8 կազմակերպություններ. 40%-ը նախկին ԱԻՆԿ-ին, որը վերանվանվել էր «British Petroleum», 14% -ը անգլո-հոլանդական «Royal Dutch Shell» ընկերությանը, 35%-ը ամերիկյան «մեծ հնգյակին» («Ստանդարտ օիլ Նյու Ջերսիից», «Ստանդարտ օիլ Կալիֆորնիա», «Տեկսակո»«Գալֆ օիլ քորփորեյշն» ) և 6%-ը ֆրանսիական «Կամպանիյա ֆրանսեզ դե պետրոլ»։ Իրանը ստացավ 50% մաքուր եկամուտ։ Համաձայնագրի գործունեության ժամկետը սահմանված էր 25 տարի՝ մինչև 1979 թվականը, երկարաձգման հնարավորությամբ մինչև 1994 թվականը։ Համաձայնագիրը փաստացիորեն վերացնում էր 1951 թվականի նավթաարդյունաբերության ազգայնացման մասին որոշումը։

1957 թվականին Կենտրոնական հետախուզական վարչության և Մոսսադի կողմից ստեղծվեց գաղտնի քաղաքական ոստիկանություն (САВАК ):

Ջոն Փերկինսը «onfessions of an Economic Hit Man» մեջբերում է հետևյալը.«1951 թվականին, երբ Իրանը ապստամբեց Իրանի բնական հարստությունները թալանաս ու հարստահարած բրիտանական նավթային ընկերության դեմ, նրա բնակչությունն ու նրա շատ հեղինակավոր, ու ժողովրդի կողմից ընտրված իրանական վարչապետ Մոհամմադդ Մոսադեղը (Time թերթը նրան անվանել է 1951 թվականի տարվա մարդ) ազգայնացրեցին երկրի ամբողջ նավթարդյունաբերությունը։ Անգլիացիները դիմեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց դաշնակից ԱՄՆ-ի օգնությանը։ Սակայն երկու տերություններն էլ երկյուղում էին, որ ռազմական միջամտությունների կարող են հրահրել Խորհրդային միությանը աջակցել Իրանին։

Այդ ժամանակ փոխանակ ծովային հետևակայինների Վաշինգտոնը Իրան ուղարկեց Կենտրոնական հետախուզական վարչությանը Քերմինտ Ռուզվելտին (Թեոդորի թոռանը):Նա հրաշալի կատարեց իր հանձնարարությունը,իր կողմ գրավելով մարդականց ինչպես կաշառքով, այնպես էլ սպառնալիքներով։ Այնուհետև նրա նախաձեռնությամբ նրանք կազմակերպեցին փողոցային անկարգություններ, ցուցադրություններ, որոնք տպավորություն էին ստեղծում, որ Մոսադեղը եղել է ժողովրդականություն չվայելող և ոչ հարմար առաջնորդ։ Եվ վերջապես Մոսադեղը պարտվեց։ Կյանքի մնացած հատվածը նա անցկացրեց տնային կալվածքի տակ։ Մոհամեդ Ռեզան դարձավ բացարձակ իշխանություն ունեցող դիկտատոր։

Իրանի արտաքին քաղաքականություն

1950 ական թվականներ

1955 թվականի հոկտեմբերի 11-ին Իրանը միացավ Բաղդադի պակտին։ 1957 թվականին Իրանը իր տարածք հռչակեց նախկին բրիտանական գաղութ Բահրեյնը։ 1971 թվականին Բահրեյնում հանրաքվեի անցկացումից հետո, որտեղ բնակչության մեծամասնությունը քվեարկեց Մեծ Բրիտանիայից անկախանալու օգտին, նաև դեմ Իրանի կազմի մեջ մտնելուն, կազմավորվեց նոր պետություն, որի հետ Իրանը հաստատեց դիվանագիտական կապեր։

1960 և 1970 ական թվականներ

1960 և 1970 ական թվականներինն Իրանի արտաքին քաղաքականության մեջ նկատելի փոփոխություններ տեղի ունեցան և հայտնվեցին նոր ուղղություններ։ Առաջին հերթին շահը կտրուկ ընդլայնեց տնտեսական համագործակցությունը սոցիալիստական երկրների հետ։ Դա պայմանավորված էր Արևմուտքի՝ Իրանի տնտեսության զարգացմանը նպաստելու ցանկության բացակայության հետ, ուստի առավել ձեռնտու էր Սոցիալիստական երկրների հետ տնտեսական համագործակցությունը։ Թեհրանի ձգտումը հավասարակշռելու երկու հակառակորդ հասարակարգերի միջև, որն հնարավորություն կտար Իրանին առավել ինքնուրույն քաղաքականություն վարելու, հնարավորություն կտար ապահովել Իրանի թիկունքը հյուսիսային սահմաններում՝ Պարսից ծոցի շրջանում հնարավոր կոնֆլիկտների առաջացման դեպքում, հույս ունենալով չեզոքացնել Բաղդադի ազդեցությունը Մերձավոր Արևելքում սովետական քաղաքականության վրա (Middle East): Սովետա-իրանական համագործակցության հիմնական օբյեկտ դարձավ Սպահանի մետալուրգիական կոմբինատը։ Երկու երկրների համար կարևոր նշանակություն ուներ «դարի գործարքը»՝ Տրանսիրանական գազատար խողովակով իրանական գազի անցկացումը Անդրկովկաս և իրանա-եվրոպական համաձայնագրերով մեծ քանակությամբ սիբիրյան գազի տեղափոխումը Արևմտյան Եվրոպա, ինչը Թեհրանի համար բացեց «պատուհան դեպի Եվրոպա»։ Սովետա-իրանական հարաբերությունների զարգացմանն համընթաց ընդլայնվում էին նաև Իրանի հարաբերությունները Արևելյան Եվրոպայի հետ, հատկապես Ռումինիայի, որն ուներ լրացուցիչ կարողություններ նավթարդյունաբերության համար։

Երկրորդ հերթին Թեհրանը ակտիվ մասնակցություն ունեցավ Նավթ արտահանող երկրների կազմակերպություն ստեղծման և Արևմուտքի նավթի արդյունաբերությամբ զբաղվող երկրների միջև հավասար հարաբերությունների հաստատման պայքարի մեջ։ Պայքարն ընթանում էր նավթի գնի բարձրացման և նավթի ստացման իրավունք ձեռք բերելու իրավունքների ընդլայման համար։ 1973 թվականին ՄՆԿ-ի ամբողջ ունեցվածքը տրվեց Իրանի ազգային նավթային ընկերությանը՝ 20 տարի ժամկետով և վերջինիս կողմից 60% եկամուտը Թեհրանին փոխանցելու պայմանով։ Նավթի գնի բարձրացման և ՄՆԿ-ի եկամուտների՝ հոգուտ Նավթային ազգային ընկերության փոխանցման արդյունքում Իրանի նավթային եկամուտները 1972 թվականից մինչև 1974 թվականը աճեցին 2,4 միլիարդ դոլլարով։

Երրորդ հերթին շահի արտաքին քաղաքականության մեջ հայտնվեց նաև իմպերիալիստական գծեր։ Իրանի զինվորական ներուժը գնալով աճում էր (1970 ական թվականներին ռազմական ծախսերը աճեցին 20 անգամ)։ Իրանը նպատակ ուներ սահմանել վերահսկողություն հաստատել աշխարհի «նավթային տակառի»՝ Պարսից ծոցի վրա, ինչը համաշխարհային կապիտալիստական տնտեսությունը կդներ Թեհրանից որոշակի կախվածության մեջ։ Ստեղծելով աշխարհում ամենահզոր նավատորմը օդային հարթակում, երրորդ աշխարհում ամենակատարյալ հրթիռային համակարգը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեջ (բացի ԱՄՆ-ից) ինքնաթիռային կայան, Իրանը ձգտում էր վերահսկողություն հաստատել աշխարհի նավթային տրանսպորտի զարկերակ համարվող Հորմուզի նեղուցին։ Ձգտելով հաստատվել նեղուցի մյուս ափին, շահը խառնվեց Օմանի ներքին կոնֆլիկտին և իր զորքերը ուղարկեց այս սուլթանություն պարտիզանական պայքարի դեմ հանդես գալու համար։ Մյուս արաբական պետությունների հետ Թեհրանը ունեցավ լարված հարաբերություններ։ Շահը վախենալով բելուջների անջատողական ձգտումներից, մեծ ջանքեր էր գործադրում Պաղեստինի և Աֆղանստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանման համար։

1971 թվականի դեկտեմբերի 1-ին Պարսից ծոցից անգլիական զորքերի դուրսբերումից ու Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորումից հետո իրանական զորքերը Հորմուզի նեղուցում զբաղեցրեցին երեք կղզի՝ Աբու-Մուսա, Տոմբե Բոզորգ և Տոմբե Քուչեկ, պատճառաբանելով, որ այս կղզիները մինչև անգլիացիների գալը եղել էին իրանական (անգլո-իրանական բանակցություններն ու մի շարք արաբական երկրների մերժողական դիրքորոշումը այս հարցում շարունակվում էին մինչև 1972 թվականի հոկտեմբեր)։

Շահը պպաշտպանում էր Պարսից ծոցի միապետություններին։ Եմենում բռնկված քաղաքացիական պատերազմի ընթացքում (1962—1970) Իրանը աջակցում էր միապետականներին։ Նման քաղաքականություն իրականացվեց նաև Օմանում, ուր 1973 թվականին ուղարկվեց արշավախումբ, որը մեծ դեր խաղաց Դոֆար նահանգում բռնկված հակամիապետական պարտիզանական պայքարում։

Շահը ընկերական հարաբերություններ էր պահպանում Սովետական միության հետ։ Մոհամմադ Ռեզա Փահլավին երեք անգամ այցելեց ԽՍՀՄ 1956, 1965 և 1972 թվականներին։

1963, 1966 և 1972 թվականներին ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքվեցին համաձայնագրեր տնտեսական, տեխնիկական, տարբեր արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման և այլ բնագավառներում։

Մոհամմադ Ռեզան մուսուլման առաջին առաջնորդներից էր, ով դիվանագիտական կապեր հաստատեց Իսրայելի հետ, ինչն արմատական իսլամական հոգևորականների կողմից օգտագործվեց շահին քննադատելու համար որպես «սիոնիստների քաղաքականության մեղսակից»։

Բավականին լարված էին հարաբերությունները Իրաքի հետ։ 1975 թվականին Սադամ Հուսեյնի հետ կնքվեց Ալժիրյան պայմանագիրը։ Կոնֆլիկտը, սակայն բացահայտ պատերազմի վերաճեց միայն շահի գահընկեցությունից հետո, երբ հեղափոխությունն ու ռեպրեսիաները այնքան թուլացրեցին իրանական բանակը, որ Սադամ Հուսեյնը որոշեց հարձակվել Իրանի վրա։

Շահի ներքին քաղաքականություն և արմատական բարեփոխումներ

1963 թվականին շահը սկսեց խոշոր արմատական բարեփոխումներ իրականացնել տնտեսական, սոցիալական կյանքում, ինչը ստացավ «Սպիտակ հեղափոխություն» անունը։ Սկզբնապես ծրագիրն ներառում էր 6 կետ, որոնց հետո ավելացվեցին ևս 13-ը։ Ծրագրի կարևոր մաս էր համարվում հողային բարեփոխումը, որի ընթացքում պետությունը նավթի արտահանումից ստացած եկամուտով գնում էր կալվածատերերից հողատարածքներ և հետո վերավաճառում դրանք գյուղացիներին մաս-մաս վճարելու պայմանով, շուկայականից 30% էժան գնով։ 1970 թվականին հող տացավ 1,2 մլն գյուղացիական ընտանիք (Իրանի գյուղացիների մոտ կեսը)։ Ազգայնացվեցին անտառներն ու արոտավայրերը։ Երկրում սկսվեց ինդուստրացում, պետական հովանավորությամբ կառուցվում էին ժամանակակից մետալուրգիական, մեքենաշինական, նավթաքիմիական, նավաշինական, ինքնաթիռաշինական ձեռնարկություններ։ Նույն ժամանակ պետական ձեռնարկությունների կեսը սեփականաշնորվեցին։

Արմատական բարեփոխումները հարուցեցին լուրջ դժգոհություններ պահպանողական հայացքներ ունեցող ժողովրդական լայն զանգվածների և շիա մուսուլման հոգևորականների շրջանում։ Ինքը շահը փորձեց հրաժարվել մի շարք իսլամական ավանդույթներից։

Շահի վտարում և մահ

1979 թվականի Իսլամական հեղափոխությունը Իրանում տապալեց շահին, և վերջինս լքեց երկիրը։ Վերջին շահերի բարեփոխումների դեմ ուղղված գործողությունների հողի վրա, իշխանության եկան իսլամական արմատականները Այաթոլլահ Խոմեյնու գլխավորությամբ։ Սկզբում Մոհամմադ Ռեզան մեկնեց Եգիպտոս, հետո ապրեց վտարանդիության մեջ Մարոկկոյում, Բահամյան կղզիներում, Մեքսիկայում։ Իսլամական իշխանությունները պահանջեցին նրան հանձնել, այդ ժամանակ նախկին միապետի առողջությունը վատացավ։ Նրա մոտ հայտնաբերվեց Հոջկինի լիմֆոմա։ Մոհամմադ Ռեզայի բուժման նպատակով ԱՄՆ գալը 1979 թվականի նոյեմբերին պատճառ դարձավ Իրանում ամերիկյան դեսպանատան գրավմանն ու միջազգային ճգնաժամի։ Գահընկեց եղած շահը լքեց ԱՄՆ-ն և տեղափոխվեց Պանամա, ապա նորից Եգիպտոս, որտեղ նրան ցույց տրվեց բժշկական օգնություն, այդ թվում և սպլենէկտոմիա բժիշկ Մայքլ Դեբեյկի կողմից, սակայն ի վերջո մահացավ Վալդենստրեմի մակրոգլոբուլինեմիայից 1980 թվականի հուլիսի 27-ին 60 տարեկան հասակում։ Եգիպտոսի նախագահ Անվար Սադատը հայտարարեց ազգային սուգ և կարգադրեց կատարել պետական թաղման արարողություն։ Թաղման թափորում Կահիրեում Փահլավի ընտանիքի հետ միասին, մասնակցեցին նաև Անվար Սադատը, Ռիչարդ Նիքսոնը, Կոնստանտինոս II, Հունաստանի թագավորը։ Իրանի վերջին շահնշահը թաղված է Կահիրեի մզկիթներից ար-Ռիֆայում, կնոջ եղբոր՝ Եգիպտոսի և Սուդանի նախավերջին թագավոր Ֆարուկ I-ի կողքին։

Ջոն Փերկինսը "Confessions of an Economic Hit Man" գրքում այս տեսարանը նկարագրում է այսպես․ «Շահը փախավ Եգիպտոս 1979 թվականի հունվարին, իսկ հետո քաղցկեղի ախտորոշմամբ մեկնեց նյույորքյան հիվանդանոց»։ Այաթոլլահ Խոմեյնու հետևորդները պահանջեցին նրա վերադարձը։ 1979 թվականի նոյեմբերին զինված իսլամիստների խումբը վերցրեց ԱՄՆ-ի դեսպանատունը և 444 օր 52 ամերիկացու պատանդ պահեց։ Նախագահ Ջիմի Քարթերը փորձեց պատանդների ազատ արձակման մասին։ Իսկ երբ բանակցությունները ավարտվեցին անհաջողությամբ, նա հավանություն տվեց ռազմական գործողության, որն սկսվեց 1980 թվականին։

Ամերիկացիների կողմից գործադրված քաղաքական մԵծ ճնշումը քաղցկեղով հիվանդ շահին լքել ԱՄՆ։ Իրանից իր փախուստի հենց սկզբում նրա համար դժվար էր գտնել ապաստան, բոլոր նախկին ընկերները երես թեքեցին նրանից։ Միայն գեներալ Օմար Թորիխոսը առաջարկեց քաղաքական ապաստան տրամադրել Պանամայում, չնայած որ դեմ էր շահի քաղաքականությանը։ Շահը եկավ և ապաստան գտավ...

Մոլաները պահանջեցին շահին փոխանակել ամերիկյան դեսպանատանը պահվող պատանդների հետ։ Նրանց, ովքեր Վաշինգտոնում հանդես եկան այս պայմանավորվածության դեմ, մեղադրեցին Թորիխոսին կաշառակերության և շահի հետ դաշինքի մեջ, որ նա վտանգի է ենթարկում Ամերիկայի քաղաքացիների կյանքին։ Նրան նաև պահանջեցին, որ շահին հանձնեն Խոմեյնուն։ Զարմանալի է, որ մի քանի տարի առաջ նրանցից շատերը շահի մոլի կողմնակիցներից էին։ Վերջապես հպարտ արքայից արքան վերադարձավ Եգիպտոս, որտեղ և մահացավ քաղցկեղից։

Հետաքրքիր է, որ գտնվելով վտարանդիության մեջ Մոհամմադ Ռեզան հույս ուներ ապաստան գտնել Անգլիայում։ Մեծ Բրիտանիայի թագուհին գտնում էր, որ Բրիտանիան չպետք է նրան մերժի այս հարցում հաշվի առնելով Մերձավոր Արևելքում նրա ցույց տված աջակցությունը բրիտանական շահերի պաշտպանման գործում։ Վարչապետ Մարգարետ Թետչերը կարեկցանքով էր արտահայտվում շահի մասին՝ ով իր կարծիքով եղել է «Բրիտանիայի համար վստահելի ու օգտակար ընկեր»։ Սակայն Ֆորինս Օֆիսի կողմից որոշվեց, որ նրան Անգլիայում ապաստան տալը կլիներ քաղաքականապես սխալ, քանի որ այս քայլը կարող էր բացասական ազդեցություն ունենալ բրիատանական ու նոր իսլամական պետության հարաբերությունների վրա։ Իրանում նոր անգլիական դեսպան Դենիս Ռայթի վրա դրված էր հատուկ առաքելություն՝ թաքուն հանդիպել շահին Բահամյան կղզիներում և համոզել նրան ընդունել բրիտանական կառավարության որոշումը (Թետչերի կառավարությունը չէր ուզում հայտնվեր մի իրադրության մեջ, որտեղ շահին պետք էր մերժել մուտք գործել սահման), ինչը Դենիս Ռայթին հաջողվեց։ Ոչինչ չէր կարող վերացնել շահի հիասթափությունը։

Ընտանիք

Ամուսնացած է եղել երեք անգամ։ Նրա առաջին կինը եղել է Եգիպտոսի թագավոր Ֆուադ I դստեր՝ Ֆավզիա Ֆուադի հետ։ Մուհամմադ Ռեզայի երկրորդ կինը՝ Սորայա Էսփանդիյարի-Բախտիյարի (կիսով չափ գերմանուհի) իր ժամանակի հայտնի կանանցից մեկն է եղել։ Առաջին երկու կանանցից շահը ամուսնալուծվեց, քանի որ նրանցից չուներ արու զավակներ։ Շահն ու առաջին կինը՝ Ֆավզին ունեին դուստր Շահնազ Փահլևին։

Շահի երրորդ կինը՝ Ֆարահ Փահլավին, ադրբեջանուհի էր Թավրիզից, ով շահին պարգևեց երկու որդի և երկու դուստր, 1967 թվականին թագադրվեց որպես Իրանի շահբանի (կայսրուհի)։ Նրա ավագ որդին Ռեզա Փահլավին, ում անվանակոչել էին ի պատիվ Կյուրոս Մեծի պատվին, հոր մահից հետո հանդիսանում էր Փահլավիների տան գլխավոր և իրանական թագի ժառանգորդ։ Փոքր որդին Ալի Ռեզա Փահլավին ինքնասպան եղավ 2011 թվականի հունվարի 4-ին Բոստոնի իր տանը։

Պարգևներ

Շահը թղթադրամներում

Մոհամմադ Ռեզա Փահլևին պատկերված էր Իրանի տարբեր ժամանակներում թողարկված բոլոր թղթադրամների վրա՝ սկսած 1944 թվականից։ Դրամների վրա նրա նկարները արտահայտում էին տարիքը և փոփոխվում էին՝ սկզբում մեծանում, հետո ծերանում նրա հետ միասին։

Ծանոթագրություններ

Մոհամմադ Ռեզա Փահլավի: Կենսագրություն, Քաղաքական ճգնաժամ Իրանում։ 1950 ական թվականների սկիզբ, Իրանի արտաքին քաղաքականություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամմադ Ռեզա Փահլավի» հոդվածին։

Tags:

Մոհամմադ Ռեզա Փահլավի ԿենսագրությունՄոհամմադ Ռեզա Փահլավի Քաղաքական ճգնաժամ Իրանում։ 1950 ական թվականների սկիզբՄոհամմադ Ռեզա Փահլավի Իրանի արտաքին քաղաքականությունՄոհամմադ Ռեզա Փահլավի Շահի ներքին քաղաքականություն և արմատական բարեփոխումներՄոհամմադ Ռեզա Փահլավի Շահի վտարում և մահՄոհամմադ Ռեզա Փահլավի ԸնտանիքՄոհամմադ Ռեզա Փահլավի ՊարգևներՄոհամմադ Ռեզա Փահլավի Շահը թղթադրամներումՄոհամմադ Ռեզա Փահլավի ԾանոթագրություններՄոհամմադ Ռեզա Փահլավի19191980d:Q128245Աքեմենյանների կայսրությունԵգիպտոսԹեհրանԻրանԻրանի իսլամական հեղափոխությունԿահիրեՀիջրաՀոկտեմբերի 26Հուլիսի 27ՇահՊարսկերենՌեզա-Շահ ՓահլավիՌուհոլլա ԽոմեինիՓահլավիների հարստությունՖունդամենտալիզմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արմավիրի մարզԲերանաբորբՓայծաղԱֆրիկաՔրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաԱմբողջ թիվԲարդ համադասական նախադասությունՄԻԱՎ/ՁԻԱՀԽաղաղ օվկիանոսՋահերով երթԱստիգմատիզմԼեյկոցիտՇախմատՀամախառն ներքին արդյունքԳևորգ ԷմինՐաֆֆու ստեղծագործությունների ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Ռոբերտ ՔոչարյանՇաքարային դիաբետՀաշվապահական հաշվեկշիռԴաշտանային ցիկլԴավիթ ԲեկՌուսաստանՈւղիղ խնդիրԴաունի համախտանիշԱրտիստը (Շիրվանզադե)Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀաղպատի վանական համալիրՀովհաննես ԲաղրամյանՍտեփանյանՓոքրիկ իշխանըԷկզեմաԲողոքի ցույցեր Տավուշում (2024)Հայոց ցեղասպանությունՀայկական մանրանկարչությունՂազախի շրջանՇեշտՎայոց ձորի մարզԼևոն ԱրոնյանՀավասարասրուն սեղանՀեպատիտ BԲագրատունիների թագավորությունՄանրանկարչությունԴատաԼեքսՀռոմեական կայսրությունԱլեքսանդր ՄակեդոնացիԱլգորիթմՎանի հերոսամարտԵղջերուՊետությունԲաղանիսԿոմիտասԳլխուղեղՀայկյան տոմարԱշոտ Ա ՄեծՏավուշ (գյուղ)ՈւրբաթագիրքՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկMercedes-BenzՄեղուներԹաթուլ ԿրպեյանԱրգանդի միոմաԱսորեստանՀայերենի բարբառներՁեռնաշարժությունԷրիթրոցիտների նստեցման արագությունՍելեկցիաԿարմրուկԹաջ ՄահալՔութեշԱրյան ճնշումՆշիկաբորբԱռնո ԲաբաջանյանՄոլորակՑրված սկլերոզՄիջին ականջի բորբոքումՀայեր🡆 More