Ադենոզինեռֆոսֆատ: քիմիական միացություն

Ադենոզինեռֆոսֆատ (ԱԵՖ, անգլ.՝ АТР), միացություն է՝ հայտնի որպես էներգիայի աղբյուր բոլոր կենդանի օրգանիզմների և դրանցում ընթացող կենսաքիմիական ռեակցիաների համար։ Բջջում օգտագործվում է նյութափոխանակության և էներգիական փոխանակության համար։ ԱԵՖ-ը բացահայտվել է 1929 թվականին, Հարվարդի բժշկական դպրոցի մի խումբ գիտնականների՝ Կարլ Լոհմանի, Սիրուս Ֆիսկեի և Ե.

Սաբարոուի կողմից։ Իսկ 1941 թվականին Ֆրից Լիպմանը ապացուցեց, որ ԱԵՖ-ը բջջում հանդիսանում է էներգիայի գլխավոր կրիչ։

Ադենոզինեռֆոսֆատ
Изображение химической структуры
Ադենոզինեռֆոսֆատ: Քիմիական և ֆիզիկական հատկություններ, Կենսասինթեզ, Ֆունկցիաները բջջում
Ադենոզինեռֆոսֆատ: Քիմիական և ֆիզիկական հատկություններ, Կենսասինթեզ, Ֆունկցիաները բջջում
Ընդհանուր տեղեկություններ
Այլ անվանումներԱԵՖ, Ադենոզինեռֆոսֆորական թթու
Ավանդական անվանում5-(6-ամինոպուրին-9-իլ)-3,4-դիհիդրօքսի-օքսոլան-2-իլ-մեթօքսի-հիդրօքսի-ֆոսֆորիլ-օքսի-հիդրօքսի-ֆոսֆորիլ օքսիֆոսֆոնաթթու
Քիմիական բանաձևC₁₀H₁₆N₅O₁₃P₃
Ռացիոնալ բանաձևC10H16N5O13P3
Մոլային զանգված8,4E−25 կիլոգրամ գ/մոլ
Կազմալուծման ջերմաստիճան144 °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում(20 °C) - 5 գ/100 մլ
Դասակարգում
CAS համար56-65-5
PubChem5957
EINECS համար200-283-2
SMILESC1=NC2=C(C(=N1)N)N=CN2C3C(C(C(O3)COP(=O)(O)OP(=O)(O)OP(=O)(O)O)O)O
ЕС200-283-2
ChEBI5742
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Քիմիական և ֆիզիկական հատկություններ

ԱԵՖ-ը իր մեջ պարունակում է ադենոզին՝ կազմված ադենին ազոտական հիմքից և ռիբոզ ածխաջրից, և երեք ֆոսֆորական թթվի մնացորդներ։ Ֆոսֆորական խմբերը որոնք մոտիկ են ռիբոզին նաշվում են որպես ալֆա (α), բետա (β), և գամա (γ) ֆոսֆատներ։ Հետևաբար դա սերտորեն կապված է ՌՆԹ-ի մոնոմեր ադենոզին նուկլեոտիդի հետ։ ԱԵՖ-ը լավ լուծվում է ջրում և բավականին կայուն է pH 6.8 և 7.4 միջև, բայց արագ ենթարկվում է հիդրոլիզի չափազանց մեծ pH-ի ժամանակ։ Քիմիապես ԱԵՖ-ը իրենից ներկայացնում է ադենոզինի եռֆոսֆատ եթեր, որը հանդես է գալիս որպես ադենինի և ռիբոզի ածանցյալ։ Պուրինինային ազոտային հիմքը՝ ադենինը, կապվում է ռիբոզի մեկ ածխաթթվի հետ։ ԱԵՖ-ը հիմնականում գտնվում է աղի վիճակով։

Կենսասինթեզ

ԱԵՖ-ը բջջի մեջ կազմում է 1-10 մոլ։ ԱԵՖ-ը առաջանում է օքսիդավերականգնման ռեակցիաների արդյունքում, օգտագործելով միշաքարներ կամ բազմաշաքարներ որպես էներգիայի աղբյուր։ Օրինակ կարբոհիդրատները հիդրոլիզի են ենթարկվում մինչև միաշաքարներ ինչպիսին են գլյուկոզը և սախարոզը։

Գլյուկոզի օքսիդացումը ածխաթթու գազի հայտնի է ինչպես բջջային շնչառություն և կարող է առաջացնել մոտ 30 մոլեկուլ ԱԵՖ մեկ գլյուկոզի մոլեկուլից։ ԱԵՖ կարող է արտադրվել մի շարք բջջային ռեակցիաների արդյունքում։ Էուկարիոտ օրգանիզմների էներգիա ստանալու երեք հիմնական ձևերն են՝ գլիկոլիզը, եռկարբոնաթթվի ցիկլ, երկուսը իրար հետ կազմում են բջջային շնչառությունը և բետաօքսիդացումը։ Մեծ մասամբ ԱԵՖ-ը սինթեզվում է միտոքոնդրրումներում, որը կազմում է մասնագիտացված բջջի ամբողջ ծավալի մոտավորապես 25%-ը։

Ֆունկցիաները բջջում

Նյութափոխանակություն և սինթեզ

ԱԵՖ-ը ծախսվում է բջջում որպես էներգիա էներգետիկ և պլաստիկ փոխանակությունների համար։ Այսպես ԱԵՖ-ը էներգիա է ապահովում տարբեր տեղեր ընթացող նյթափոխանակության ռեակցիաների համար։ ԱԵՖ-ը էներգիայի գլխավոր աղբյուրն է բջջային ռեակցիաների համար։ Սա ընդգրկում է սինթեզի ռեակցիաները, ներառյալ ԴՆԹ-ի մոլեկուլի սինթեզը և ՌՆԹ-ի տրանսկրիպցիան։ ԱԵՖ-ը նաև կարևոր դեր ունի ակտիվ տեղափոխության մեջ, բջջի պլազմային թաղանթով։ Օրինակ էնդոցիտոզը և էկտոցիտոզը։

Դերը բջջի կառուցվածքի և շարժման մեջ

ԱԵՖ-ը ընդգրկված է բջջի կառուցվածքի մեջ և հեշտացնում է ցիտոկմախքի տարրերի միավորումն ու տարրանջատումը։ Մկանների կծկումների համար նույնպես անհրաժեշտ է ԱԵՖ։ Այս գործընթացն էներգիայի հիմնական սպառիչն է և պարտադիր է կենդանիների շարժման համար։

Ծանոթագրություններ

Ադենոզինեռֆոսֆատ: Քիմիական և ֆիզիկական հատկություններ, Կենսասինթեզ, Ֆունկցիաները բջջում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադենոզինեռֆոսֆատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 71 Ադենոզինեռֆոսֆատ: Քիմիական և ֆիզիկական հատկություններ, Կենսասինթեզ, Ֆունկցիաները բջջում 

Tags:

Ադենոզինեռֆոսֆատ Քիմիական և ֆիզիկական հատկություններԱդենոզինեռֆոսֆատ ԿենսասինթեզԱդենոզինեռֆոսֆատ Ֆունկցիաները բջջումԱդենոզինեռֆոսֆատ ԾանոթագրություններԱդենոզինեռֆոսֆատԱնգլերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լևոն ՇանթԱրցախյան ազատամարտԱբեղախոտՎինսենթ վան ԳոգBBC WorldwideՏերունական աղոթքԲեթմեն։ ՍկիզբըԵղիշե ՉարենցԿարմրուկՀայկական թատրոնՊանամաԹորոս ՌոսլինՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՊարույր ՀայրիկյանԱրշավիր ՇիրակյանԼոգիստիկաԿիլիկիայի հայկական թագավորությունՔաոս (վեպ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱռնանդամի գլխիկՓորլուծությունՀնդկաստանՄողեսներԱնի (համայնք, Շիրակի մարզ)Սահմանական եղանակՄշակույթՀին ՀունաստանԱնկախ պետությունների դրոշներՀայաստանի բուհերի ցանկՔաղցկեղԿոմիտասՍոսիBTSՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՍրտամկանի ինֆարկտՀայ գրերի գյուտԲելգիաՓիլիսոփայությունԱվագ շաբաթԿորած մոլորվածը ՀայաստանումՎիկտոր ՀամբարձումյանՇեշտԵրկրորդ համաշխարհային պատերազմԱմբոխները խելագարվածԱլբանիաԱծանցյալՇեղանկյունԽորեն ԱբրահամյանԴեռահասի հոգեբանությունՀայերեն ՎիքիպեդիաԶատկի ավանդույթներՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՔիմիաՂազարոս ԱղայանՍայաթ-ՆովաՀայաստանի առաջին հանրապետությունԷթիլ սպիրտՄարտիրոս ՍարյանՔառօրյա պատերազմԱրտավազդ (մրցանակ)Վահան ՏերյանԱրարատԹոքի քաղցկեղՄարդ բանականԽորանարդԱվետիք ԻսահակյանՎիժում (հղիության կրելախախտ)ԿոկորդաբորբՁեռքբերովի անօգնականությունԱղասի ԱյվազյանԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԱրմավիրՏիգրան ՄեծՏյառնընդառաջՍոս Սարգսյան🡆 More