Օրգազմ

Օրգազմ, հեշտանք (հունարեն ὀργασμός օրգասմոս «գրգիռ, ուռած» բառից, նաև՝ սեռական կլիմաքս), սեռական ռեակցիայի ցիկլի ընթացքում կուտակված սեռական գրգռվածության հանկարծակի արտահոսք, որը բերում է կոնքի շրջանում սեռական հաճույքով բնութագրվող ռիթմիկ մկանային կծկումների։ Օրգազմը վերահսկվում է տղամարդկանց և կանանց վեգետատիվ նյարդային համակարգի կողմից։ Այն հաճախ բնութագրվում է նաև այլ ոչ կամային գործողություններով, այդ թվում՝ մարմնի տարբեր հատվածներում մկանային ջղաձգություն, ընդհանուր էյֆորիայի զգացում, հաճախ՝ մարմնի տարբեր շարժումներ և ձայներ։ Օրգազմին հաջորդում է ռելաքսացիան, որը պայմանավորված է օքսիտոցին և պրոլակտին հորմոնների, ինչպես նաև էնդորֆինների ներզատմամբ։

Օրգազմ
Օրգազմ ինքնաբավարման ճանապարհով
Օրգազմ
Ֆրանցիզեկ Ժմուրկո, «Sinnenrausch»

Մարդու օրգանիզմում օրգազմը սովորաբար վրա է հասնում տղամարդու մոտ՝ առնանդամի (սովորաբար էյակուլյացիայով ուղեկցվող), կանանց մոտ՝ ծլիկի կամ հեշտոցի ֆիզիկական գրգռման արդյունքում։ Սեռական գրգռում կարող է առաջանալ ինքնաբավարարման կամ սեռական հարաբերության ժամանակ։

Առողջության վրա ազդեցություն

Օրգազմը հանգեցնում է նրան, որ մարդը սպառում է ընդամենը երկու կամ երեք կիլոկալարիա, սակայն դրան նախորդող գործունեության ընթացքում նա հաճախ տասնյակ անգամ ավելի շատ է սպառում։ Օրգազմը շատ տղամարդկանց քնկոտ է դարձնում և կարող է օգնել նրանց քնել։ Այս կապը ակնհայտորեն չի երևում կանանց մոտ, սակայն շատ կանայք հարցումների ժամանակ ասել են, որ իրենք ձեռնաշարժությամբ են զբաղվում ավելի լավ քնելու համար։ Օրգազմը ժամանակավորապես բարձրացնում է կնոջ ցավի շեմը, քան սեռական խթանման այլ տեսակները։ Տղամարդկանց մոտ այս հարցը չի ուսումնասիրվել, սակայն շատ տղամարդիկ ասում են, որ ցավ չեն զգում օրգազմի պահին։ Օրգազմի ժամանակ արտազատվող օքսիտոցինը կարող է թուլացնել սթրեսը։ Ըստ ուսումնասիրությունների՝ օրգազմի ժամանակ նոպայից տղամարդու մահվան վտանգը նկատելիորեն չի աճում։ Երբեմն, թեև հազվադեպ, օրգազմի ընթացքում գլխացավերը կարող են սեռական հարաբերության ժամանակ գլխապտույտ առաջացնել։ Օրգազմիկ գլխապտույտի ճշգրիտ պատճառը պարզ չէ, սակայն մասնագետները կարծում են, որ դա կարող է պայմանավորված լինել սրտի հաճախության և արյան ճնշման բարձրացմամբ։ Որոշ տղամարդիկ և կանայք օրգազմից հետո տառապում են գլխացավերից։ Ոմանք հայտնել են նաև օրգազմի ժամանակ հանկարծակի, բայց երբեմն երկարատև, ուժեղ գլխացավերի, ինչպես նաև դեմքի հանկարծակի սուր ցավերի մասին։ Ենթադրվում է, որ նման գլխացավերը կապված են արյան ճնշման ժամանակավոր բարձրացման, մկանային սպազմի կամ ուղեղի թաղանթների արյունատար անոթների լայնացման հետ։ Խնդիրը մեղմում են հատկապես տրիպտանները։

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Օրգազմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրգազմ» հոդվածին։

Tags:

ԷնդորֆինԿոնքՀորմոններՀունարենՄկաններՊրոլակտինՎեգետատիվ նյարդային համակարգՕքսիտոցին

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԻրավունքԺողովրդավարությունԱլեքսանդր ԹամանյանՎահանագեղձՄթնոլորտի աղտոտումՄհեր ՄկրտչյանՄաշկային հիվանդություններԽոյ (կենդանակերպի նշան)Ջաննի ՌոդարիԲագրատ ԳալստանյանՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱնկլավ և էքսկլավԱբդուլ Համիդ IIՀամացանցԵգիպտոսՀայաստանի գետերի ցանկ1915-ի կանայք (ֆիլմ)ՊետությունԱրշակունիների թագավորությունԱքբար ՄեծԷվերեստՀայոց ցեղասպանությունՊաղպաղակՎիրուսներՕվկիանոսԼյարդԶվարթնոց միջազգային օդանավակայանՎիլհելմ ՍտեյնիցՓառնավազ I (Վիրքի արքա)Պյութագորասի թեորեմՎահան ՏերյանԷկոլոգիական գործոններՔութեշՀականիշՀարցական նշանԱրամ ԵրկանյանՍիամանթոՉակերտներՄիակազմ նախադասություններՄիացյալ ԹագավորությունՍասունցի ԴավիթՀովհաննես ԱդամյանԵրևանԱրամ ԱՍիլվա ԿապուտիկյանԱրհեստական բանականությունՆեմեսիս (դիցաբանություն)Մարտիրոս ՍարյանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Մարսողական համակարգՍննդային ալերգիաՈւիլյամ ՇեքսպիրԱրշավիր ՇիրակյանՀայաստանի պատմական մայրաքաղաքներՓշատենիՎանա լիճՎերին ՈսկեպարԱրևմտյան Հայաստանի քաղաքներԱրգանդի միոմաՀիսուսԵղանակՀայկական մշակույթՍուրբ Յոթ ՎերքԽատուտիկ սովորականԺառանգական հիվանդություններՍտորոգյալՀայրենական մեծ պատերազմԱրյունակից եղբայրներ (ֆիլմ)Յուպիտեր (մոլորակ)ՍամուրայՍրտամկանի ինֆարկտԿռունկ (երգ)Գոյական անունՄագաղաթՀին աշխարհի յոթ հրաշալիքներՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր🡆 More