Ֆիլմ, 1969 Գարուն

Գարուն (էստ․՝ Kevade), էստոնական ֆիլմ, Օսկար Լուտսի համանուն նովելի էկրանավորումը, որին հետագայում հաջորդել են նույն հեղինակի այլ ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Ամառ» և «Աշուն» ֆիլմերը։ Նկարահանվել է 1969 թվականին։

Ֆիլմ, 1969 Գարուն
Գարուն
էստ․՝ Kevade
Ֆիլմ, 1969 Գարուն
ԵրկիրՖիլմ, 1969 Գարուն ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքԳարուն
Թվական1969
Լեզուէստոներեն և ռուսերեն
ՌեժիսորԱրվո Կրուուսեմենտ
Սցենարի հեղինակՕսկար Լուտս, Կալյո Կիյսկ և Վոլդեմար Պանսո
ԴերակատարներԱարե Լաանեմեմետս, Կալյո Կիյսկ, Լեոնհարդ Մերզին, Riina Hein?, Մարգուս Լեպա, Առնո Լիիվեր, Այն Լուտսեպ և Էնդել Անի
ԵրաժշտությունՎելո Տորմիս
Պատմվածքի վայրԷստոնիա
ԿինոընկերությունՏալլինֆիլմ
Տևողություն84 րոպե

Postimees օրաթերթի՝ 2012 թ. անցկացված հարցման ժամանակ «Գարուն» ֆիլմը ճանաչվել է հարյուրամյակի (1912-2012) լավագույն էստոնական ֆիլմ։

Սյուժե

Գործողությունները կատարվում են Էստոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Պաունվեր ծխական կենտրոնում։ Ուսումնական տարին արդեն սկսել է, երբ Պաունվերի ծխական ուսումնարան է գալիս նոր աշակերտ՝ Առնո Տալին, որ դասերը բաց էր թողել հիվանդության պատճառով։ Ուսուցիչ Լաուրը նրան նստեցնում է Յոոսեպ Տոոտսի կողքին, որ անկարգ է, սիրում է հնդկացիների մասին գրքեր ու տարբեր հնարքներ։ Առաջին օրը Առնոն տուն է վերադառնում Տաելեի հետ, ում ագարակն Առնոենց ագարակի կողքին էր։

Տոոտսը հաճախ էր ծաղրուծանակի ենթարկում հատկապես Գեորգ-Ադնիել Կիյրին։ Օրինակ՝ Յոոսեպը Կիյրի նորածին եղբորն անվանում է Կոլոմբուս-Խրիզոստոմուս, երեխայի կնունքի արարողության ժամանակ միացնում է գրամոֆոնն ու անհետանում՝ Կիյրին թողնելով պատասխան տալու անկարգության համար։ Ուսումնարանի պահակը փորձում է ծեծի ու մահակի միջոցով պատժել Տոոտսին, սակայն միայն ուսուցիչ Լաուրին է հաջողվում Տոոտսին համոզել, որ անկարգություններից զերծ մնա։

Ֆիլմում պատկերված է նաև էստոնացի ու գերմանացի երեխաների կռիվներ. գերմանացիները սովորում են ծխական ուսումնարանի հարևանությամբ գտնվող գիմնազիայում։ Մի այդպիսի կռվի ժամանակ Տոոտսի շնորհիվ էստոնացիներին հաջողվում է հաղթել, սակայն Տինիսոնը ծեծ է ուտում։ Վերջինս վրեժ լուծելու համար խորտակում է գերմանացիների լաստանավը, որի միջոցով նրանք անցնում էին գետը։ Լաստանավը խորտակելու համար մեղադրում են եկեղեցու ժամկոչ Կրիստիան Լիբլեին և ուզում են հեռացնել աշխատանքից։ Առնոն կռահում է, որ լաստանավը Տինիսոնն է խորտակել և վերջինիս ստիպում է խոստովանել։ Առնոն գնում է, որ պատմի ճշմարտությունը, սակայն ուսումնարանի միջանցքում հանդիպում է ուսուցիչ Լաուրին, ով, իմանալով պատահածը, ամեն ինչ կարգավորում է այնպես, որ Լիբլեին արդարացնում են, Տինիսոնին չեն հեռացնում դպրոցից, և ոչ ոք չի իմանում, որ Առնոն պատրաստվում էր մատնել Տինիսոնին։

Հետաքրքիր փաստեր

  • Ֆիլմը նկարահանվել է Պալամուսե գյուղում ու նրա շրջակայքում։ Օսկար Լուտսի ծննդավայր Յարվեպերե գյուղն ընդգրկված էր Պալամուսեի ծխի մեջ։ Օսկար Լուտսը կնքվել է Պալամուսեի եկեղեցում, իսկ 1895-1899 թթ. Լուտսը սովորել է Պալամուսեի ծխական ուսումնարանում, որտեղ էլ տեղի են ունենում նրա «Գարուն» նովելի գործողությունները։ Նույն ուսումնարանի շենքում է նկարահանվել «Գարուն» ֆիլմը։
  • Ֆիլմը նկարահանվել է 1969 թ., իսկ պրեմիերան Էստոնիայում կայացել է 1970 թ. հունվարի 5-ին։ Պալամուսեում ֆիլմը ցուցադրվել է երկու օր առաջ՝ հունվարի 3-ին։
  • 1970 թ. «Գարուն» ֆիլմը Էստոնիայի կինոթատրոններում դիտել են 558 հազար հանդիսատես (երկրի բնակչությունն այն ժամանակ կազմում էր 1 350 000 մարդ), իսկ ԽՍՀՄ-ում 1971 թ. ֆիլմը դիտել է ավելի քան 8 100 000 մարդ։

Դերերում

  • Առնո Լիյվեր - Առնո Տալի
  • Աարե Լաանեմեստ - Յոոսեպ Տոոտս
  • Ռիյնա Հեյն - Տաելե
  • Կալյե Կիյսկ - Կրիստիան Լիբլե
  • Այն Լուտսեպ - Տինիսոն
  • Մարգուս Լեպա - Գեորգ Ադնիել Կիյր
  • Ենդել Անի - եկեղեցու պահակ
  • Լեոնհարդ Մենզին - ուսուցիչ Լաուր
  • Ռեյն Աեդմա] - Յաան Իմելիկ
  • Կալե Էոմոյս - Կուսլապ
  • Տինու Ալվեուս - Լեստա
  • Իտա Էվեր - Առնոյի մայրը
  • Էրվի Աբել - Կիյրի հայրը

Նկարահանող անձնակազմ

  • Սցենարի հեղինակներ - Կալյե Կիյսկ, Վոլդեմար Պանսո
  • Բեմադրող ռեժիսոր - Արվո Կրուուսեմենտ
  • Բեմադրող օպերատոր - Հարրի Ռեհե
  • Կոմպոզիտոր - Վելո Տորմիս
  • Ռեժիսոր - Հեյկի Ռուուտս
  • Օպերատոր - Ալֆրեդ Էլյաս
  • Հնչյունային օպերատոր - Հարիի Լաանեմեստ
  • Մոնտաժող - Լյուդմիլա Ռոզենտալ
  • տնօրեն - Կուլո Մուստ

Ծանոթագրություններ

Tags:

Ֆիլմ, 1969 Գարուն ՍյուժեՖիլմ, 1969 Գարուն Հետաքրքիր փաստերՖիլմ, 1969 Գարուն ԴերերումՖիլմ, 1969 Գարուն Նկարահանող անձնակազմՖիլմ, 1969 Գարուն ԾանոթագրություններՖիլմ, 1969 Գարուն1969Ամառ (ֆիլմ, 1976)Աշուն (ֆիլմ, 1990)ԷստոներենՕսկար Լուտս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վինսենթ վան ԳոգՈսկեպարԱրշակունիների թագավորությունԴվինՄայրիկ (ֆիլմ)Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունԺենգյալով հացՍահմանական եղանակՎիգեն ԽեչումյանՀայրենիք (հասկացություն)Օսմանյան կայսրությունԽաղաղ օվկիանոսԲանաստեղծությունԱլեքսանդր ՊուշկինՄոլորակԱռնո ԲաբաջանյանՎահանագեղձՄագնիսական դաշտՏիպ 1 շաքարային դիաբետՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՖարինգիտԵնթակաՀրամայական եղանակԼյարդի ցիռոզԱնտառԲույսերՎարդան Ղուկասյան (Դոգ)Հենրիխ ՄխիթարյանԵրկիրԷրիթրոցիտներՀասարակ հերպեսՔարահունջԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՍևրի պայմանագիրՍպիտակի երկրաշարժԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայկական հարցԷջմիածնի Մայր ՏաճարՕրգազմԿենդանիներՀաղպատի վանական համալիր44-օրյա պատերազմԳևորգ Մարզպետունի (վեպ)Օղակ գործողությունԾաղկած փշալարերՄխիթարյան միաբանությունՀայաստանի զինանշանԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԿաթվածԷվոլյուցիաԵրևանի վարչական բաժանումԳրիգոր ԼուսավորիչԼեհաստանՍուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)Մինչամուսնական սեքսԾիրանի փողըԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԿատուներՄեծ ՀայքՀայերենի այբուբենԲրուցելոզՄուսթաֆա Քեմալ ԱթաթուրքԱրմավիրՊարբերական աղյուսակՀամակարգիչՎարդգես ՍուրենյանցՍտեփան Զորյան (գրող)Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Տավուշ (գյուղ)Անմոռուկ (խորհրդանիշ)ՄիզոպրոստոլՈւկրաինաՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՄեղուներԲարդ նախադասությունՀովհաննես ԹումանյանՄիզուղիների ինֆեկցիաներ🡆 More