Լին Ուլման

Լին Ուլման, ծնված Քարին Բիթ Ուլման (օգոստոսի 9, 1966(1966-08-09), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի գրող, դերասան և լրագրող։ Հանդես է գալիս նաև որպես գրաքննադատ և համագործակցում է բազմաթիվ նորվեգական հայտնի պարբերականների հետ։ Ունի հրատարակած վեց վեպեր։

Լին Ուլման
նորվ.՝ Linn Ullmann
Լին Ուլման
Ծնվել էօգոստոսի 9, 1966(1966-08-09)[…] (57 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի, գրող, լրագրող և գրական քննադատ
ՔաղաքացիությունԼին Ուլման Նորվեգիա
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Ջուլիարդ դպրոց
Պարգևներ
ԱմուսինNiels Fredrik Dahl?
ԱզգականներLena Bergman?
Կայքlinnullmann.no
Լին Ուլման Linn Ullmann Վիքիպահեստում

Կենսագրություն

Լին Ուլմանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 9-ին մայրաքաղաք Օսլոյում։ Հայրը նշանավոր շվեդ կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան Ինգմար Բերգմանն է։ Իսկ մայրը նորվեգացի դերասանուհի, նաև ռեժիսոր և սցենարիստ Լիվ Ուլմանը։ Ապագա գրողը մանկությունն անցկացրել է Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում և հայրենիքում՝ Օսլոյում։ Առաջին անգամ Լին Ուլմանը բեմ է բարձրացել ու արժանացել փառքի դեռևս մանուկ հասակում՝ 1975 թվականին, խաղալով Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի մոտիվներով նկարահանված համանուն ֆիլմում, որի ռեժիսորն է հայրը՝ Ինգմար Բերգմանը։ Ավելի ուշ նա սիրով է հիշում մանկության այդ գեղեցիկ դրվագը։

Լին Ուլմանը սովորել է Մանհեթենի Պրոֆեսիոնալ երեխաների դպրոցում։ Երբ տասնհինգ տարեկան էր, նրան վտարում են Նորվեգիայի ազգային օպերայի և բալետի դպրոցից։ Դրանից հետո Լինը ամերիկյան Ջուլիարդի արվեստի դպրոցի պարի դասարանում է սովորում։

Լին Ուլմանը ընդունվում է Նյու Յորքի համալսարան, որտեղ ուսանում է անգլիական գրականություն և սկսում աշխատել դոկտորական ատենախոսության վրա։

Կարիերա

Լին Ուլմանի առաջին գիրքը՝ «Քնից առաջ» լույս է ընծայվում 1998 թվականին։ Միանգամից դրական ընդունելության է արժանանում գրաքննադատների կողմից։ Նրա երկրորդ գիրքը՝ «Երբ քեզ հետ եմ» լույս է ընծայվում 2001 թվականին։ Իսկ «Գրեյս» ստեղծագործությունը մեկ տարի անց՝ 2002 թվականին։ Այս վերջին ստեղծագործության համար Լին Ուլմանին շնորհում են Նորվեգիայի ընթերցողների մրցանակը, ինչպես նաև գիրքը դարձավ Դանիայի տասը լավագույն գրքերից մեկը, որը հրապարակվել է «Weekendavisen» թերթում։

2005 թվականին հրատարակվում է Լին Ուլմանի չորրորդ գիրքը՝ «Օրհնյալ երեխան» վերնագրով հայրենիքում՝ Նորվեգիայում։ Այս գիրքը նրան Բրագի մրցանակի է արժանացնում։

Սկսել է աշխատալեն նաև որպես լրագրող« Aftenposten» թերթում։ 2008 թվականին «Օրհնյալ երեխան» գիրքը Բրիտանական «The Independent» թերթի կողմից արժանանում է մրցանակի՝ որպես լավագույն թարգմանություն։

Լին Ուլմանի գրքերը թարգմանվել են աշխարհի ավելի քան երեսուն լեզուներով։ 2010 թվականին «Գիտանք» հրատարակչության կողմից հայերենով լույս է տեսնում «Երբ քեզ հետ եմ» գիրքը։

2011 թվականին Լինը որպես ժյուրիի անդամ մասնակցում է Կաննի կինոփառատոնին։

Լին Ուլմանը նորվեգացի վիպագիր, նովելագիր և բանաստեղծ Նիլս Ֆրեդրիք Դահլի հետ։ Ապրում է ամուսնու և չորս զավակների հետ։

Ստեղծագործություններ

  • Քնից առաջ (Før du sovner) 1998
  • Երբ քեզ հետ եմ (Når jeg er hos deg) 2001
  • Գրեյս (Nåde) 2002
  • Օրհնյալ երեխան (Et Velsignet Barn) 2005
  • Սառը երգ (Det dyrebare) 2011

Գրական մրցանակներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լին Ուլման Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լին Ուլման» հոդվածին։

Tags:

Լին Ուլման ԿենսագրությունԼին Ուլման ԿարիերաԼին Ուլման ՍտեղծագործություններԼին Ուլման Գրական մրցանակներԼին Ուլման ԾանոթագրություններԼին Ուլման Արտաքին հղումներԼին Ուլման1966d:Q256738ՆորվեգացիներՆորվեգիաՕգոստոսի 9Օսլո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մեջքի ցավԷվոլյուցիաՍումգայիթի ջարդերՎիլյամ ՍարոյանԱդրբեջանՎաղ հղիության արյունահոսությունՀանրապետության օրԱուտիզմԱնգլերենՅուպիտեր (մոլորակ)ԿանդիդոզՍտրեպտոկոկային ֆարինգիտՌոբերտ ՔոչարյանՑրված սկլերոզՎահանագեղձԸղձական եղանակՍևրի պայմանագիրԱրևելյան ՀայաստանՄովսես ԽորենացիՄաշկի սնկային հիվանդություններԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱրմավիրի մարզՎահագն ԴավթյանՍիֆիլիսԱծխաթթու գազԼևոն ԱրոնյանԼադանիվաՀենրիխ ՄխիթարյանՎինսենթ վան ԳոգԵղինջՄանթաշի ջրամբարՄաշկաբորբԲերանաբորբՄիացյալ ԹագավորությունԹալեաթ ՄեհմեդԷպիլեպսիաՀրամայական եղանակՖարինգիտՄիզուղիների ինֆեկցիաներՇառլ ԱզնավուրԳերճնշումՄամուլՀիպոթիրեոզԱլմա-Աթայի հռչակագիրԿոստանդնուպոլիսԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՏիգրան ՄեծՄուսա լեռան քառասուն օրըՄակբայԺառանգական հիվանդություններՄուսթաֆա Քեմալ ԱթաթուրքԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայկ և ԲելՐաֆֆիԻնքնաթիռՇագանակագեղձի բարորակ գերաճՂազախի շրջանՀայրենիք (հասկացություն)Հայաստանի զինանշանԿարսի պայմանագիրՄիջին ականջի բորբոքումԿիրանց (Տավուշի մարզ)ԼենկթեմուրՏաթևի վանքԱրտարգանդային հղիությունԻրանԱմերիկաԺողովրդավարությունՏեղերՎիքիպեդիաՏաշիրՎահագն ԽաչատուրյանՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱլեքսանդրապոլի պայմանագիրԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՀոմանիշՍերգեյ Փարաջանով🡆 More