Turkish Airlines, Թուրքիոյ մեծագոյն օդանաւային ընկերութիւններէն մէկն է, որուն գլխաւոր գրասենեակը կը գտնուի Իսթանպուլի մէջ։ Կ'իրականացնէ աւելի քան 220 թռիչք հետեւեալ ցամաքամասերու վրայ, Եւրոպա, Ասիա, Ափրիկէ եւ Ամերիկա։ Ընկերութիւնը իր բոլոր թռիչքները կ'իրականցնէ Աթաթուրքի Միջազգային Օդակայանէն։ 2007-ին ընկերութիւնը տեղափոխած է աւելի քան 19,7 միլիոն ճամբորդ։ 1 Ապրիլ 2008֊ին ընկերութիւնը դաշինք կնքած է «Star Alliance»-ի հետ։ Ներկայիս ընկերութեան մէջ կ'աշխատի աւելի քան 12.000 աշխատակից։ Ընկերութիւնը ունի դուստր կազմակերպութիւն, որ կը կոչուի Sun Express։
Այս օդանաւային ընկերութիւնը հիմնադրուած է 20 Մայիս 1933֊ին։ 1933-ին տեղի ունեցած է առաջին թռիչքը, որուն ընթացքին օդանաւը կը թռչէր Իսթանպուլէն Անգարա։ 1937-ին ընկերութիւնը ստացած է իր առաջին օդանաւը «De Havilland D. H. 86B»։ 2014-ին ընկերութիւնը ճանչցուած է Եւրոպայի լաւագոյն օդանաւային ընկերութիւններէն։
Ընկերութիւնը պայմանագիր կնքած է հետեւեալ օդանաւային ընկերութիւններու հետ.-
2014-ի Յունիսին ընկերութեան թռիչքները բաղկացած էին հետեւեալ օդանաւերէն.-:
Օդանաւի տեսակ | Գումար | Պատուիրուած | Ճամբորդներու քանակ | Նշումներ | |||
С | Y+ | Y | Ընդհանուր | ||||
Airbus A319-100 | 14 | — | — | 12 | 144 | 126 | Տարածաշրջանային թռիչքներ, Եւրոպա |
Airbus A320-200 | 33 | 2 | 12 | — | 141 | 153 | Տարածաշրջանային թռիչքներ, Եւրոպա |
Airbus A321-200 | 43 | 27 | 12 | — | 176 | 188 | Տարածաշրջանային թռիչքներ, Եւրոպա |
Airbus A330-200 | 17 | — | 22 | — | 228 | 250 | Եւրոպա, Հիւսիսային Ամերիկա Ափրիկէ եւ Ասիա |
Airbus A330-300 | 17 | 13 | 28 | — | 261 | 289 | Եւրոպա, Հիւսիսային Ամերիկա Ափրիկէ եւ Ասիա |
Airbus A340-300 | 6 | — | 34 | — | 236 | 270 | Եւրոպա, Հիւսիսային Ամերիկա Ափրիկէ եւ Ասիա |
Boeing 737-700 | 3 | — | — | — | 149 | 149 | Ներքին թռիչքներ |
Boeing 737-800 | 68 | 13 | — | 12 | 153 | 165 | Ներքին թռիչքներ, միջին եւ երկարաժամկէտ թռիչքներ |
Boeing 737-900ER | 10 | 5 | 16 | — | 135 | 151 | |
Boeing 777-300 | 15 | 20 | 18 | 63 | 246 | 337 | Սինկափուր, Լոնտոն, Նիւ Եորք, Չիքակօ, Հոնկքոնկ, Թոքիօ, Լոս Անճելըս, Փեքին |
Ընդամէնը | 228 | 80 |
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Turkish Airlines, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.