Կաղապար:Արեւելահայերէն
Դեղձենի | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգութիւն | ||||||||||
| ||||||||||
Լատիներէն անուանում | ||||||||||
Prunus persica L. Batsch | ||||||||||
|
Դեղձենի (Լատիներէն՝ Prunus persica), վարդազգիներու ընտանիքի բոյսերու ցեղ է։ Հայրենիքը կը գտնուի հիւսիս-արեւմտեան Չինաստանի Թարիմ գետի աւազանի եւ Քունլուն Շան լեռներու հիւսիսային լանջերու արանքին մէջ գտնուղ տարածաշրջանին, ուր ան մշակուած է եւ դարձած է ընտանի:
Յայտնի է 5 տեսակ։ Բոլոր տեսակները հիմնականին մէջ առաջացած են սովորական դեղձենու տեսակէն, որ մինչեւ 8 մ բարձրութեան, բաժակաձեւ, կլորաւուն սաղարթով ծառ է։ Տերեւները երկարաւուն են, նշտարաձեւ, ատամնաւոր եզրերով։ Ծաղիկները երկսեռ են, վարդագոյն։ Պտուղը հիւթալի կորիզապտուղ է, 60-200 գ եւ աւելի կշռով, գնդաձեւ, կլոր, երբեմն ձուաձեւ, դեղնավարդագոյն, դեղնակարմրաւուն։ Կորիզը խոշոր է։ Սերմը հիմնականին մէջ դառն է։ Պտղամաշկը մեծ մասամբ խաւոտ է, հազուադէպ՝ անխաւ։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին։ Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտութեամբ կ'անջատուի պտղամիսէն, եւ հիւլիներ, որոնց կորիզը պտղամսէն չ'անջատիր։ Պտղամիսը համեղ է, հիւթալի, քաղցր։ Կ'օգտագործուի թարմ եւ վերամշակուած չիր, պահածոյ, ճեմ եւ ալանի։ Բազմացումը՝ աչքապատուաստով եւ սերմերով։ Բերքատւութիւնը՝ 200-400 ց/հա։
Հայաստանի մէջ մշակուող բոլոր մշակատեսակները խաւոտ են, կան նաեւ քանի մը ցածրորակ, անխաւ տեսակներ։ Կ'ըլլան վաղահաս, միջահաս եւ ուշահաս։
Ծաղիկները | Տերեւները | Պտուղները |
Լատիներէն՝ Prunus persica անունը կը նշանակէ՝ «պարսկական խնձոր»: Հայերէն անունը կը ծագէ «դեղինէն»
Հայկական ասացուածք՝
Պատկերասրահ
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Դեղձենի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.