Յալթա Սպենդիարյան Փողոց: փողոց Յալթայում

Սպենդիարյան փողոց (ռուս.՝ Улица Спендиарова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի (1871-1928) պատվին։ Սկիզբ է առնում Կիևյան փողոցից և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու հետ հատումով։ Երկարությունը 660 մետր է։

Սպենդիարյան փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա, Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն660 մետր
Անվանվել էԱլեքսանդր Սպենդիարյան
Փոստային ինդեքս298612

Նկարագրություն

Յալթա քաղաքի Սպենդիարյան փողոցը սկսվում է Կիևյան փողոցից, հատում Հաղթանակի փողոցը, Կրիվոշտայի փողոցը և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու և Դմիտրի Ուլյանովի փողոցի հանգույցում։ Փողոցի զգալի մասը Բիստրայա գետի հունին զուգահեռ է։ Փողոցում կա համարակալված 15 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 6 շենք, աջ կողմում (գույգ համարներ)՝ 9։ Երկարությունը 660 մետր է։

Սպենդիարյան փողոցի փոստային դասիչն է՝ 298612։

Փողոցն անվանվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի (1871-1928) պատվին։ Կյանքի 15 տարիները նա բնակվել է Յալթայում։ 1901 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանը տեղափոխվել է Յալթա՝ ամուսնանալով վաղամեռիկ եղբոր՝ Լեոնիդ Սպենդիարյանի կնոջ՝ Վարվառա Մազիրովայի հետ։ Կոմպոզիտորի հայրը որդու ընտանիքին է նվիրել առանձնատուն, որը նախկինում Սերբիայի Նատալյա թագուհու ամառային նստավայրն էր։ Սպենդիարյանների տունը շուտով դարձել է Յալթայի մշակութային կենտրոնը։ Այստեղ շատ հաճախ էին կազմակերպվում համերգներ, երեկույթներ, որոնց ներկա էին լինում Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը, Անտոն Արենսկին, Ֆեոդոր Շալյապինը, Սերգեյ Ռախմանինովը, Իլյա Ռեպինը։ Յալթայում կոմպոզիտորը ծավալել է ակտիվ հասարակական, մշակութային, խմբավարական ու ստեղծագործական գործունեություն. հիմնել է երաժշտական դպրոցներ, սիրողական երգչախումբ, կազմակերպել համերգներ, գլխավորել Յալթայի Հայկական բարեգործական ընկերությունը։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Tags:

Յալթա Սպենդիարյան Փողոց ՆկարագրությունՅալթա Սպենդիարյան Փողոց ԾանոթագրություններՅալթա Սպենդիարյան Փողոց ԱղբյուրներՅալթա Սպենդիարյան Փողոց Արտաքին հղումներՅալթա Սպենդիարյան ՓողոցԱլեքսանդր ՍպենդիարյանՂրիմՅալթաՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Համախառն ներքին արդյունքՀայաստանի ձկների ցանկԵղնջացանԳորշ արջԱզատի ջրամբարԱծանցԱվստրալիաՎիրուսներՇիրակի մարզՀակոբ ՊարոնյանՇուշիի ազատագրումՀարադրությունՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյԲաթումի պայմանագիրԱռողջ ապրելակերպՄայիսի 5ԻնքնաթիռԲջիջԱյրվածքԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀռոմեական դիցարանի աստվածների ցանկՄասոնականությունԿենդանակերպի նշաններԿրծքավանդակի ցավՀայկ նահապետՄշակույթՆախադասությունԽրիմյան ՀայրիկԿունիլինգուսԺամանակի պարագաԵղիպատրուշՀայկական լեռնաշխարհԵրաժշտությունՀոգեբանությունՀանգՏավուշի թեմԲարդ ստորադասական նախադասությունՄարդու կմախքՊելեԳևորգ Ե ՍուրենյանցԿիմ ԵրիցյանՀովհաննես ԱդամյանԼիոնել ՄեսսիՄովսես ԳորգիսյանԿիրանց վանքՄեծ պատմություն փոքր քաղաքումՎարունգՀայաստանի խորհրդանիշներԿենդանիներՍայաթ-ՆովաՀայ գրերի գյուտՆոբելյան մրցանակԲացականչական նշանԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Աշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)Անորոշ դերբայՀայոց լեզվի պատմությունԹուղթ (նյութ)Անուղղակի խնդիրԱշտարակ (քաղաք)Հարցական և հարաբերական դերանուններՈրովայնային ցավՆոյյան տապանՀայկական դիցաբանությունՍաղմոսավանքԿարսՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՇիզոֆրենիաՈրդան կարմիրԿուսաթաղանթՄեծ ՄհերԴիմաց (լեռնագագաթ)Ինքնապաշտպանական մարտեր (1915)Հայկական խոհանոցՀրաչյա ՊետիկյանՄարութա սարի ամպերը🡆 More