Սուրեն Պապիկյան: հայ քաղաքական գործիչ, պատմաբան

Սուրեն Ռաֆիկի Պապիկյան (ապրիլի 26, 1986(1986-04-26), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, պատմաբան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար (2018-2019), Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, Հայաստանի նախկին փոխվարչապետ (02.08.2021): Հայաստանի պաշտպանության նախարար (15.11.2021)։

Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան: Կենսագրություն, Քաղաքական գործունեություն, Հայաստանի պաշտպանության նախարար
Դրոշ
Դրոշ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Դրոշ
Դրոշ
2018 - 2019
Նախորդող Դավիթ Լոքյան
Հաջորդող պաշտոնը վերացվել է
Դրոշ
Դրոշ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Դրոշ
Դրոշ
2019 - 2021
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող Գնել Սանոսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ փոխվարչապետ
Դրոշ
Դրոշ
 2021 օգոստոս 2-նոյեմբերի 15
Նախորդող Տիգրան Ավինյան
Հաջորդող Համբարձում Մաթևոսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ պաշտպանության նախարար
 2021 թվականի նոյեմբերի 15-ից
Նախորդող Արշակ Կարապետյան
Դրոշ
Դրոշ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ
Դրոշ
Դրոշ
2019 թվականի հունիսի 16-ից - 29.10.2022
Նախորդող Սասուն Միքայելյան
Հաջորդող Նիկոլ Փաշինյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն՝ պատմաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 26, 1986(1986-04-26) (37 տարեկան)
Ծննդավայր Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Սուրեն Պապիկյան: Կենսագրություն, Քաղաքական գործունեություն, Հայաստանի պաշտպանության նախարար Հայաստան
 
Պարգևներ
Գարեգին Նժդեհ մեդալ

Կենսագրություն

Սուրեն Պապիկյանը ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին, Լոռ մարզի Ստեփանավան քաղաքում։

2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր։

2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում։ Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

2009-2012 թվականներին գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը։ Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի։

Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում։

2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում։

Քաղաքական գործունեություն

2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

2016 թվականի նոյեմբերի 4-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է կուսակցության վարչության անդամ։

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու՝ Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018 թվականին «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության անդամ է, մասնակցել է Թավշյա հեղափոխությանը, որի ընթացում ապրիլի 10-ին բերման է ենթարկվել։

2018 թվականի մայիսի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սուրեն Պապիկյանին նշանակել է Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի համամասնական բաց ցուցակի թեկնածուներից մեկը՝ ստացել է 14 885 ձայն։

2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019 թվականի հունիսի 1-ին Հայաստանի վարչապետի առաջարկությամբ Հայաստանի նախագահը Սուրեն Պապիկյանին նշանակել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության նախագահ։

Հայաստանի պաշտպանության նախարար

2021 թվականի նոյեմբերի 15-ին Սուրեն Պապիկյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի համաձայնությամբ նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար։

Հայ-ադրբեջանական ընդհարումներ (նոյեմբեր, 2021)

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2022

Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ին տեղի է ունեցել հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ։ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել հայ-ադրբեջանական շփման գծի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի հայկական մարտական դիրքերի, ռազմական օբյեկտների, բնակավայրերի և այլ ենթակառուցվածքների նկատմամբ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը պաշտոնական տվյալներով ունեցել է 207 զոհ, ավելի քան 20 գերևարված և 293 վիրավոր։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք, ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ։

Դատվածություն

Սուրեն Պապիկյանը 2006 թվականի մարտի 27-ին զինվորական ծառայության ընթացքում զենքի գործադրմամբ վերադասի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից դատապարտվել է 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն 2007 թվականի փետրվարի 23-ին համաներմամբ ազատ է արձակվել։ Տեղեկությունը մամուլում հրապարակվելուց հետո 2020 թվականի փետրվարի 14-ին այդ ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ ԱԱԾ և ոստիկանության պետերին՝ պարզելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը և հանգամանքները։ Փետրվարի 20-ին քրեական գործ է հարուցվել Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի տարածելու համար։

Պարգևներ

2011 թվականին պարգևատրվել է ԵՊՀ ուսանողական խորհրդի արծաթապատ մեդալով։

2016 թվականին պարգևատրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Սուրեն Պապիկյան ԿենսագրությունՍուրեն Պապիկյան Քաղաքական գործունեությունՍուրեն Պապիկյան Հայաստանի պաշտպանության նախարարՍուրեն Պապիկյան ԴատվածությունՍուրեն Պապիկյան ՊարգևներՍուրեն Պապիկյան ԾանոթագրություններՍուրեն Պապիկյան Արտաքին հղումներՍուրեն Պապիկյան1986Ապրիլի 26Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿուսակցությունՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունՀայաստանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍտեփանավանՔաղաքացիական պայմանագիր կուսակցություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Իլհամ ԱլիևՇիզոֆրենիաԶինվորական կոչումներՎանի թագավորությունԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀայաստանի Հանրապետության բնակչությունՀաշվապահական հաշվեկշիռԱնգլերենԲագրատունիներՆեմեսիս գործողությունՄարդու ատամԱղբյուր ՍերոբԱրևմտյան ՀայաստանՀամաստեղություններՀայաստանի դրոշՀայկական դիցաբանությունՏեղերՀավերժության հայկական նշանՀարցական նշանՀայոց ցեղասպանության հուշարձանների ցանկՍեռական հարաբերությունԲաթումի պայմանագիրՀայերենի կետադրությունԱնսեռ բազմացումԱրագածոտնի մարզԳարեգին Ա ՔեսաբցիՀայերեն հայհոյախոսությունԱլեքսանդր ԹամանյանԵզդիներԱնիՎանաձորԲազմացումԵրազՀիպոթիրեոզԿատուներՋրծաղիկՀայկ նահապետԼևոն ԲԲաշ-Ապարանի ճակատամարտԱստղՄետաղՆիկոլ ՓաշինյանՀամացանցԹռչկանի ջրվեժՀայերենՄարդ բանականՎահագն ԴավթյանԵրկրորդ համաշխարհային պատերազմԼյուդվիգ վան ԲեթհովենՆապոլեոն ԲոնապարտՍրտամկանի ինֆարկտՍտեփան Զորյան (գրող)Ջրային ռեսուրսներՌուբեն ՍևակԾնեբեկԳոյական անունՀեպատիտՀայաստանի քաղաքներըԽոսքի մասերԼիոնել ՄեսսիԲեղմնավորումՄողեսներՍահմանների դեմարկացիա և դելիմիտացիաԽՍՀՄ փլուզումԷկզեմաԱրարատի մարզԵվրոպայի դրոշներԶուգահեռագիծԱնհանգիստ ոտքերի համախտանիշՄարդու աչքՇվեյցարիաՎազգեն Ա ԲուխարեստցիԱրցախի պատմությունԶվարթնոցի տաճարԱրտույտների ագարակըՕլիմպիական խաղերՍիամանթո44-օրյա պատերազմ🡆 More