Ռորոնոա Զոռո

Ռորոնոա Զոռո (ճապ.՝ ロロノア・ゾロ Րորոնոա Ձորո), Էիչիրո Օդայի կողմից ստեղծած Վան Փիս մանգայի հերոսն է։ Ըստ սյուժեի Զոռոն առաջինն է, ով միանում է Մանկի Դի Լուֆիի ծովահենների թիմին, այն բանից հետո, երբ նա փրկվում է մահապատժից ծովային ոստիկանության բազայում։ Ծղոտե Գլխարկ ծովահենների խմբում Լուֆիից հետո Զոռոն ուժով համարվում է երկրորդը։ Ինքը թրամարտիկ է, որը կիրառում է եռակի թրի ոճ։ Այդ ոճը իրեն թույլ է տալիս մենամարտել երեք թրով միաժամանակ։ Զոռոյի նպատակն է դառնալ լավագույն թրամարտիկը աշխարհում։

Ռորոնոա Զոռո
Ռորոնոա Զոռո
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչԷիչիրո Օդա
ԴեբյուտՄանգա (1999, հուլիսի 19)
ՀեղինակԷիչիրո Օդա
Դերակատար / ՁայնKazuya Nakai?, Marc Zanni i Vilamitjana? և Carmen Calvell?
ԱշխարհՈւան Փիս տիեզերք
Ներկայացրած էՎան Փիս, One Piece? և One Piece Film: Red?
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
ԿեղծանուններԾովահենների որսորդ
Տեսակգեղարվեստական անձ, մանգայի կերպար, անիմեի կերպար, համակարգչային խաղի կերպար և animated film character?
Մազերի գույնկանաչ
Աչքերի գույնսև
Սեռարական
Զբաղմունքթրամարտիկ
Թիմեր և կազմակերպություններ
Ծղոտե Գլխարկի Ծովահենները
Դաշնակիցներ
Խղոտե գլխարկի ծովահեններ
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային ուժ

Զոռոն եկել է Շիմոցուկի կոչվող քաղաքից։ Նա երեք թուր է օգտագործում իր Սանտորյու (Երեք Թրերի Տեխնիկա) ոճի համար, բայց կարող է նաև օգտագործել մեկ և երկու թուր առանձին։

Կենսագրությունը

Մինչ պատմության սկսվելը Զոռոն կորցնում է իր մանկության ընկերոջն ու երդվում է, որ ուժեղ է դառնալու։

Զոռոն առաջին անգամ մանգայում է հայտնվում երրորդ գլխում, որտեղ նրա կերպարն է նկարագրվում։ Սկզբում նա իր ընկերների` Ջոնիի և Յոսուկայի հետ ծովահենների է որսում, բայց միայն գումար աշխատելու նպատակով։ Երբ Լուֆֆին առաջարկում է իրեն միանալ, Զոռոն մերժում է, բայց փրկվելուց հետո ընդունում է առաջարկը։

Բացահայտելով, որ աշխարհի լավագույն թրի վարպետը Դրակուլա Միհոուքն է, սկսում է մտածել միայն նրան մի օր հաղթելու մասին։ Սակայն, մենամարտում Զոռոն պարտվում է։

Արտաքինը

Զոռոն երիտասարդ, միջին հասակի, մկանուտ տղամարդ է կարճ, կանաչ մազերով։ Նա փորի հատվածում միշտ կրում է կանաչ հարամակի, իսկ հարամակիի աջ կողմից կախված են երեք կատանաները, որոնցից Զոռոն երբեք չի բաժանվում։ Ձախ ականջին ունի երեք ականջող, իսկ ձախ ձեռքին կապված է նրա բանդանան, որը լուրջ հակառակորդների հետ մարտերի ժամանակ Զոռոն կապում է գլխին։ Զոռոի մարմինը ամբողջովին պատված է սպիներով։ Ամենաուշագրավ սպին, ձախ ուսից մինչև աջ ազդրը ընկած, Զոռոն ստացել է Միհոուկի հետ մենամարտում։ Մնացած սպիները գտնվում են կոճերի վրա։ Նա ստացել է դրանք Լիթլ-Գարդենի ակտում, երբ շղթայված հակառակորդի մոմով, նա փորձում էր ազատվել՝ իր ոտքերը կտրելով։ Սերիալի երկրորդ հատվածում Զոռոի ձախ արչքի վրա հայտնվում է հորիզոնական սպի, իսկ աչքը նա միշտ փակ է պահում։ Ոնց է նա ստացել իր ձախ աչքի սպին և կորցել է արդյոք աչքը, դեռևս հայտնի չէ։

Անհատականությունը

Ռորոնոա Զոռո  Ես թքած ունեմ, թե ինչ են ասում մարդիկ։ Ես չեմ ափսոսում արածներիս համար, մեկ է, փրկվելու եմ ու անելու այն, ինչ ուզում եմ։ Ռորոնոա Զոռո 

Բնավորությամբ նա բավականին լուրջ է և պնդաճակատ։ Նրա ահ ներշնձչող մարմինը և հայացքը հաճախ սարսափեցնում են շարքային հակառակորդներին։ Զոռոն բավականին հաճախ ցույց չի տալիս իր զգացմունքները, բայց իրականում նա շատ բարի է։ Նա թեև չի համարվում սամուրայ, սակայն խիստ հետևում է Բուշիդոյի օրենսգրքի որոշ կետերին, օրինակ նա երբեք չի հարձակվի հակառակորդի վրա մեջքից։ Մարտի ժամանակ Զոռոն բավականին կենտրոնացված է և լուրջ, բայց, չնայած դրան նա չի կարողանում լավ կողմնորոշվել տարածության մեջ և կարող է հեշտությամբ մոլորվել յուրաքանչյուր վայրում։ Նավարկության ժամանակ կամ մարզվում է, կամ քնում։ Հաճախ նա վիճում է Սանջիի հետ, սակայն իրականում նրանք միմյանց բարձր են գնահատում։ Զոռոն շատ հպարտ է, բայց նա պատրաստ է զոհել իր հպարտությունը հանուն իրեն շրջապատողների։ Երբեմն չի համաձայնվում նավապետ Լուֆֆի կարծիքի հետ, բայց միշտ և ամեն ինչում օգնում է։ Սիրում է խաշած բրինձ և սակե։ Նրա երազանքն է հաղթել Բազեի աչքեր Միհոուկին, ով համարվում է լավագույն թրամարտիկը, և հենց նա լինի այդպիսին։

Զոռոն շատ վստահ անձնավորություն է, բայց հաճախ է զվարճալի դառնում։ Նա ճանապարհ ընտրելու հարցում բոլորովին թեյնիկ է. ուշ է նկատում, որ կորել է, իսկ հետո մեղադրում է մյուսներին։ Ու կորում է նույնիսկ փոքր կղզիներում կամ գյուղերում։

Նավախմբի արշավի ժամանակ Զոռոյին կարելի է կամ քնած գտնել, կամ` լավագույն թրավորը դառանլու համար մարզվելիս։ Միակ օգտակար բանը, որ անում է` խարիսխը բարձրացնելն է։

Րորոնոան սակե շատ է սիրում, գրեթե այնքան, ինչքան Լուֆֆին` միս։ Բայց այս իմաստով նա Նամիի նման է. երբեք չի հարբում ու չի կորցնում դիմադրողականությունն ալկոհոլի ազդեցության տակ։ Ու, դրանով հանդերձ, Զոռոն առաջինն է զգում թշնամու մոտենալն ու առաջինն է արձագանքում։ Նա միշտ լավ է դուրս գալիս վտանգավոր իրավիճակներից ու մյուս անդամներին հաճախ է հիշեցնում դաժան իրողության մասին։ Իսկ ընկերներն ընդունում են, որ նա ճիշտ է։

Զոռոն երբեք չի աղոթում, չի հավատում ոչ մի աստծո գոյության։ Միակը, ում նա հավատում է` հենց ինքն է։

Զոռոն ամենաեռանդուն հերոսներից է, և ուժեղ կամքի տեր է։

Ի տարբերություն Լուֆֆիի և մյուս անդամների, Զոռոն սպանում է իր հակառակորդներին, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Չնայած, նա սառնարյուն չէ, սիրում է վայելել կռիվը, երբ մարտնչում է հզոր մրցակցի հետ։ Նա շատ լուրջ և խիստ կերպար է։

Զոռոն և Սանջին մեծ մրցակցության մեջ են, հաճախ են վիճում։

Ունակությունները

Զոռոն, Ծղոտե գլխարկի թմում, երեք ամենաուժեղ անդամներից մեկն է ճանաչվում՝ Լուֆիի և Սանջիի հետ միասին։ Նա տիրապետում է մեծ ուժի և արագության, նաև հոգևոր ուժի, որը նրան թույլ է տալիս ոտքի վրա կանգնել, անգամ եթե նա մահամերձ է։ Զոռոն մարզում է երեք թրերի ոճը, որը հենց նա ստեղծել։ Օգտվելով այդ ոճից նա կռվում է երեք թրերով միաժամանակ (թրերից երկուսը բռնում է ձեռքերով, իսկ երրորդը ատամներով)։ Ցանկանալուց, կամ անհրաժեշտության դեպքում կարող է կռվել մեկ, կամ երկու թրերով նույնպես շատ լավ, սակայն չի նախընտրում այդ տարբերակը։ Կռվի ժամանակ օգտագործում է մարտի և մոտիկ, և հեռու ձևերը։ Միհոուկի մոտ երկու տարի սովորելուց հետո, սերիալի երկրորդ հատվածում սկսում է օգտագործել Պատերազմի վարպետի Կամքը, որը թույլ է տալիս նրան ստեղծել անտեսանելի զրահ իր մարմնի շուրջը, նաև մի քանի անգամ հզորացնել իր հարվածները։ Տիրապետում է նաև Դիտորթի Կամքով, որի շնորհիվ Զոռոն կարողանում է կանխատեսել հակառակորդների գործողությունները և զգալ նրանց առկայությունը։

Ելույթներ այլ մեդիայում

Զոռոն ներկա է անիմե-սերիալի և մանգայի բոլոր ճյուղավորումներում՝ լիամետրաժ ֆիլմերում, OVA-ում և հաղերում։ Գույություն ունի One Piece-ի էփիզոդ, որտեղ առկա են նաև Toriko-ի կերպարները։ Մեկ տարի անց լույս է տեսնում համատեղ էփիզոդ One Piece-ի, Toriko-ի և «Վիշապի մարգարիտ Զեթի» կերպարներով, որտեղ ներկա է գտնվում Զոռոն։ Էիչիրո Օդան և Ակիրա Տորիյաման միասին ստեղծում են մանգա-քրոսովեր Cross Epoch, որը լույս է տեսնում 2006 թվականին և ներառում է թե One Piece-ի, թե «Վիշապի մարգարիտ Զեթի» կերպարները։ Զոռոն հայտնում է նաև խաղ-քրոսովերներում. Battle Stadium D.O.N (GameCube и PlayStation 2), Jump Super Stars (Nintendo DS) և Jump Ultimate Stars (Nintendo DS):

Կերպարի ստեղծման պատմությունը

Ի սկզբանե Զոռոն պլանավորվում էր, ինչպես Ծաղրածու Բագիի թիկնապահերից մեկը, այսինքն որպես չար կերպար։ Էիչիրո Օդան՝ մանգայի հեղինակը, պատմել է, որ նա ուներ մտքեր Բագիի հրոսակախմբին վերածել ընտանիքի, որտեղ Զոռոն կլիներ ավագ եղբայր։ Զոռոյի ազգանունը՝ Ռոռոնոան, վերցված է ֆրանսիացի ծովահեն Ֆրանսուա Լա Օլոնեից։ Օրիգինալ ճապոներենում Զոռոին հնչյունավորում է Կադզույա Նակային։

Հնչյունավորումը

Անիմեի ճապոնական տարբերակում Զոռոյին հնչյունավորում է Կազույա Նաքային, իսկ որպես երեխա ` Մեգումի Ուրաուան։ Ամերիկյան հնչյունավորման ստուդիաներում նրան հնչյունավորում են ` Մարկ Դիրեյսոնը, Էնդրյու Ռաննելսը, Քրիստոֆեր Սաբեթը, Բրինա Պալենսիան, և Աարոն Դիսմուքը։

Գնահատականն և ընդունումը

Shonen Jump պարբերականի հարցումներին համաձայն, ամենահայտնի կերպարների ցուցակում Զոռոն գրավում է երկրորդ տեղը։ Բացի դրանից, Oricon-ի հարցումներին համաձայն, Զոռոն գրավում է չորրորդ տեղը կերպարների մեջ, որոնք ամենից ավելի են ցանկանալի spin-off-ում։ Նյու Մեդիայի ներկայացուցիչ Internet Brands-ը գովել է կերպարին, իր մարտը վարելու «հետաքրքիր ոճի» համար և անվանում է նրան լավագույն օրինակ կատակերգական սերիալի համար։ Հոլլի Էլինգվուդը՝ Activeanime-ից, նշել է, որ Մոնքի Դի Լուֆֆիի և Զոռոյի միջև պայքարը համարվում է 10-րդ DVD-ի լավագույն պահերից՝ Viz Media-ի կողմից հրատարակված։ Ամերիկացի դերասան Քրիստոֆեր Սաբաթը, որ հնչյունավորում էր Զոռոյին, համարակլված էր 2008 թվականի լավագույն հնչյունավորող մրցանակին։ Կայքի ներկայացուցիչ Կառլ Կամլինգերը նշել է, որ Զոռոն ստացվել է ականավոր կերպար, և որ Սաբաթայի անգլերեն հնչյունավորումը անթերի համապատասհանում է նրան։

Ծանոթագրություններ

Ռորոնոա Զոռո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռորոնոա Զոռո» հոդվածին։

Tags:

Ռորոնոա Զոռո ԿենսագրությունըՌորոնոա Զոռո Կերպարի ստեղծման պատմությունըՌորոնոա Զոռո Գնահատականն և ընդունումըՌորոնոա Զոռո ԾանոթագրություններՌորոնոա ԶոռոԷիչիրո ՕդաԾովահենՃապոներենՄանգաՄոնքի Դի ԼուֆֆիՎան Փիս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կոտորակ (մաթեմատիկա)Եղիշե ՉարենցSWOT վերլուծությունՄիացյալ ԹագավորությունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԼեյկոցիտԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՊարկինսոնի հիվանդությունՎահան ՏերյանՀայկական լեռնաշխարհԹբիլիսիԱբովյան (քաղաք)Ուղիղ խնդիրԿրիաներՌաֆայել ՍանտիՀին ՀռոմԽաչատուր ԱբովյանՌիտա ՀեյուորթԿուսակցությունԿուսաթաղանթԱրենիի քարանձավԱծականի համեմատության աստիճաններՄարո ՄարգարյանՍևանա լիճԵհովայի վկաներՄակբայԿռունկներՈւկրաինաԿաուչուկներՀովհաննես ԱյվազովսկիՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍիմվոլիզմՂանձիլՄարտի 28ԵրկկենցաղներԾիրանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀին ԵգիպտոսԱռնանդամի գլխիկՍամվել (վեպ)Վեներա (մոլորակ)Փոքրիկ իշխանըՀայկական մշակույթՊարացետամոլՄուրացանԿաթնասուններՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԹմրամիջոցՍողուններԳաստրիտՓորլուծությունՍյունիքի մարզՎավերագրական ֆիլմՊաղեստինԳործակալ 044Համակարգային կարմիր գայլախտՈչ վերբալ հաղորդակցությունՁիՏնտեսագիտությունԱգաթա ՔրիստիՎահե ՇահվերդյանՎիտամին B12 անբավարարությունՄինաս ԱվետիսյանԿրիշտիանու ՌոնալդուՓարիզՈրոնողական ռոբոտԾավալԿիստաՍրտամկանի ինֆարկտՕլիմպոսի աստվածներԳազԿառավարում (տնտեսագիտություն)ՇեշտԱֆրիկաՍահմանական եղանակ🡆 More