Չինարեն «Ճգնաժամ» Բառը

Չինարեն «ճգնաժամ նշանակող բառ» (չինարեն ավանդ.

危機, հեշտ. 危机 , պինին: wēijī), արևմտյան երկրների մոտիվացիոն տեքստերում հաճախ կիրառվող բառ, որն ունի երկու նշանակություն՝ «վտանգ» և «հնարավորություն»։ Բառը բաղկացած է երկու հիերոգլիֆներից։ Որոշ լեզվաբաններ քննադատում են այս թարգմանությունը՝ համարելով այն որպես ստուգաբանական մոլորություն, քանի որ «հնարավորությունը» չի համարվում չինարեն (չինարեն ավանդ. , հեշտ. ) հիերոգլիֆի հիմնական նշանակությունը։

Չինարեն «Ճգնաժամ» Բառը
«Ճգնաժամ նշանակող չինարեն հիերոգլիֆը

Կիրառում

Համաձայն ամերիկացի լեզվաբան Բենջամին Զիմմերի անգլերենում առաջին անգամ չինարեն «ճգնաժամ» բառի թարգմանությունը հանդիպել է 1938 թվականի վերջին՝ Չինաստանում աշխատող միսիոներների մասին պատմող ամսագրում։ Ավելի շուտ, Միացյալ Նահանգներում այս թարգմանությունը առավել հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նախագահ Ջոն Քենեդին կիրառեց այս հռետորական արտահայտությունը՝ 1959 և 1960 թվականներին տեղի ունեցած ելույթների ժամանակ։

Չինարենում «ճգնաժամ» բառը բաղկացած է երկու սիմվոլներից, որոնցից մեկը նշանակում է «վտանգ», մյուսը՝ «հնարավորություն»։

Այս ասույթը հետագայում բազմիցս կիրառվել է քաղաքական ճառերի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի և հանրային այլ դեմքերի կողմից՝ ինքնաբերաբար մտնելով ամերիկացիների քաղաքական գիտակցության մեջ։

Բառի օգտագործումը դարձել է սիրելի «մեմ» ամերիկյան բիզնես խորհրդատուների և հռետորների համար։ Այն հաճախակի կիրառվում է նաև կրթական հաստատություններում, քաղաքականությունում և ԶԼՄ-ներում։ Այսպես օրինակ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը կիրառել է այս տերմինը Իսրայելա-պաղեստինյան բանակցությունների ժամանակ։ Նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռը կիրառել է այս տերմինը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և կոմերցիայի կոմիտեում՝ իր «Անհարմար ճշմարտություն» աշխատության շնորհանդեսի ժամանակ, ինչպես նաև նոբելյան ճառի ժամանակ։

Այս եզրույթը հաճախ կիրառում են նաև ռուս հանրային դեմքերը և լրագրողները։ Այսպես, իրենց ելույթներում և հարցազրույցներում տերմինը կիրառել են Բորիս Նեմցովը, Միխայիլ Դելյագինը, Միխայիլ Պրոխորովը, Ալեքսեյ Ուլյուկաևը և ուրիշներ։

Բենջամին Զիմմերը կարծում է, որ եզրույթի հետաքրքրությունը պայմանավորված է նրա կիրառելիության «հարմարությամբ»՝ որպես հռետորական հնարք, որը ենթադրում է կոչ՝ անցնելու ակտիվ գործողությունների, ինչպես նաև ֆենոմեն, երբ ցանկալի ընդունվում է որպես իրական (անգլ.՝ Wishful thinking):

Տարածված սխալ թարգմանություն

Բանասեր, չինագետ, Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Մեյերը նշում է, որ wēijī բառի «վտանգ» թարգմանությունը համարվում է «տարածված մոլորություն» անգլալեզու երկրներում։ Wēi () իրոք նշանակում է «վտանգավոր» կամ «ռիսկային», բայց () բազմանշանակ բառ է։ Այս տարրի ամենատարածված թարգմանությունը համարվում է «կրիտիկական կետը»։ Չինարեն «հնարավորություն» բառը (չինարեն ավանդ. 機會, հեշտ. 机会 , պինին: jīhuì, բառացի՝ «հասնել կրիտիկական կետին»), հակառակը, համարվոմ է բազմարմատ բառ, որը ներառում է նաև տարրը։

Ամերիկյան հանրահայտ «Սիմփսոնները» մուլտսերիալում Լիզա Սիմփսոնը կիրառում է այս արտահայտությունը։

Ծանոթագրություններ

Tags:

ՃգնաժամՉինարենՊինին

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՖեյսբուքՀնդկաստանՕձերՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Ամբերդ (ամրոց)Օսկար ԱյզեկԹուրք-հայկական պատերազմ (1920)Զվարթնոցի արծիվՍև խոռոչՀայաստանի թռչունների ցանկՍամուրայԹաթուլ ԿրպեյանՍահմանական եղանակԹոմաս ԷդիսոնԿիլիկիաՀոգնակի թիվՎարդանանք (պատմավեպ)Կոնքի բորբոքային հիվանդությունՕմար ՇարիֆՓսորիազԳրիգոր ՆարեկացիԳուրգեն ՄահարիԱվրորայի լուսաբացըԿենդանիների հատկանիշների ցանկԻոսիֆ ՍտալինԲուլղարիաՕքեյԱրցախի ՀանրապետությունԳորշ գայլՏավուշի մարզԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄարգինալՍևանա լճի պահպանությունՎիտամին B12 անբավարարությունԱծանցՀավասարասրուն սեղանՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտԿոչականՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Գարեգին ԲՀայերենի կետադրությունՀովհաննես ՉեքիջյանԲնությունԳրիգոր ԼուսավորիչՏուբերկուլոզԵղինջՍայաթ-ՆովաՀայոց լեզվի պատմությունԴերբայԿառավարում (տնտեսագիտություն)ԱրծիվներՄինչամուսնական սեքսԴերանունԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՕրալ սեքսԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՄուշեղ ԳալշոյանԵրկիր ՆաիրիՀրաբուխՓղեր44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկՊարբերական աղյուսակԲեղմնավորումՕվկիանոսՀովհաննավանքՄեղրԲառարանԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՄարտիրոս ՍարյանՎանի հերոսամարտՀինդուիզմԱրգենտինաՑեղասպանությունՈւթոտանիներՎեներա (մոլորակ)Թոնդրակյաններ🡆 More