Ալբերտ Գոռ

Ալբերտ Առնոլդ (Էլ) Գոռ  կրտսեր (անգլ.՝ Albert Arnold Al Gore Jr., մարտի 31, 1948(1948-03-31), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ),  ԱՄՆ-ի փոխնախագահ (1993-2001) Բիլ Քլինթոնի աշխատակազմում, Խաղաղության Նոբելյան մրցանակի մրցանակակիր է (2007):

Ալբերտ Գոռ
անգլ.՝ Al Gore
Ալբերտ Գոռ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի քոլեջ, Վանդտրբիլտի համալսարան, Defense Information School?, Սեյնթ Ալբանս դպրոց և Vanderbilt University Divinity School?
Գիտական աստիճան՝ Բակալավր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ֆինանսիստ, գործարար, լրագրող, Կլիմայական ակտիվիստ, բնապահպան, գրող, հռետոր և բլոգեր
Դավանանք բապտիստություն
Ծննդյան օր մարտի 31, 1948(1948-03-31)[…] (76 տարեկան)
Ծննդավայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն Ալբերտ Գոռ ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Albert Arnold Gore Jr.
Հայր Albert Gore Sr.?
Մայր Pauline LaFon Gore?
Ամուսին Tipper Gore?
Զավակներ Kristin Gore?, Karenna Gore Schiff?, Albert Arnold Gore III? և Sarah Gore?
 
Կայք՝ algore.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ազգային անվտանգության ծառայության մեդալ
Խաղաղության Նոբելյան մրցանակ

Փրայմթայմ Էմմի մրցանակ

«Վեբբի» մրցանակ կյանքի ձեռքբերումների համար

Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար

Ջուզեպե Մոտայի մեդալ

«Երկրի չեմպիոններ» մրցանակ

Ջեյմս Փարքս Մորթոնի միջեկեղեցական մրցանակ

NAACP Image Award - նախագահի մրցանակ

Ջեյմս Մեդիսոնի մրցանակ

Համացանցի փառքի սրահ

Դեն Դեվիդի մրցանակ

Roger Revelle Prize?

«Սիեռա» ակումբի Ջոն Մյուրի անվան մրցանակ

Բալ Իլանի անվան համալսարանի պատվավոր դոկտոր

Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր

Ադամ Միցկևիչի անվան համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of the École polytechnique fédérale de Lausanne?

և

Umweltmedienpreis?

Վաղ կյանք

1956-1965 թվականներին սովորել է Սենթ-Օլբանսի դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Հարվարդի համալսարան, որը ավարտել է 1969 թվականին, ստանալով բակալավրի աստիճան։ Ուսումն ավարտելուց հետո կամավոր կերպով ծառայության է անցել ԱՄՆ-ի զինված ուժերում, չնայած որ և՛ ինքը, և՛ իր հայրը կողմ չէին ընթացող Վիետնամական պատերազմին։ Որպես ռազմական լրագրող ինժեներական բրիգադի հետ, 1971 թվականին մի քանի ամիս անցկացրել է Հարավային Վիետնամում, որից հետո զորացրվել է։ Աշխատել է The Tennessean ամսագրում, 1974-1976 թվականներին սովորել է Վանդերբիլտի համալսարանի իրավունքի դպրոցում։

Քաղաքական կարիերայի սկիզբ

Եղել է սենատոր Թենեսի նահանգից։ Ավելի վաղը այդ պաշտոնը զբաղեցրել է իր հայրը՝ Ալբերտ Գոռ ավագը։ 1992 թվականին դեմոկրատակն կուսակցության կողմից առաջադրվում է փոխնախագահի պաշտոնին որպես նախագահ առաջադրված Բիլ Քլինթոնի հետ։ Երկու թեկնածուներն էլ երիտասարդ էին, իսկ ոչ այնքան մեծ նշանակայություն ունեցող նահանգի՝ Արկանզասի նահանգապետը՝ Քլինթոնը քիչ հայտնի էր։ Սակայն այդ ժամանակ գործող նախագահը՝  Ջորջ Բուշը իր ընտրվելուց առաջ խոստացել էր չբարձրացնել հարկերը, սակայն նախագահ դառնալու անմիջապես հետո չպահեց իր խոստումը։ Արդյունքում երկրորդ անգամ ընտրվելու փորձի ժամանակ շատ ձայներ կորցրեց։ Առանձնահատուկ դեր խաղաց նաև ընտրական կապմանիայի «եռակողմանի» յուրահատկությունը։ Արդյունքում Քիլնթին Գոռի հետ միասին հաջողվեց հաղթել ընտրություններում

Փոխնախագահություն

Գոռը 1993 թվականին դարձավ ԱՄՆ-ի 45-րդ փոխնախագահը։ 1996 թվականին նա Քլինթոնի հետ վերընտրվում է։ Գոռը ակտիվորեն աջակցում էր Քլինթոնի վարած քաղաքականությանը, կիսում էր իր հայտնիությունը իսկ արդեն 1996 թվականին պարզ հայտարարեց  նախագահի պաշտոնի իր սեփական հավակնությունների մասին։

Քլինթոնի նախագահության և Գոռի փոխնախագահության ամբողջ 8 տարիների ընթացքում ԱՄՆ-ի տնտեսությունը աճ գրանցեց։ Դրան նպաստող գործոններից էր Omnibus Budget Reconciliation Act of 1993 թ.-ի (Ամփոփիչ օրենք «Բյուջեի կառարվարման մասին» 1993),  ընդունումը, որի համար Գոռը քվեարկեց իր վճռորոշ քվեով։ Գոռի հիմնական ձեռքբերումներից մեկը որպես փոխնախագահ համարվում է պետական ատեստավորման մասին հաշվետվության ներդրումը (National Performance Review), որտեղ ներկայացվում են վատնած գումարները, խարդախության դեպքերը և ֆեդերալ կառավարության այլ չարաշահումները, ինչպես նաև ընդգծված է բյուրոկրատիայի և հրահանգների նվազեցման անհրաժեշտությունը։ Գոռը պնդում է, որ այդ փաստաթուղթը հետագայում օգնել է Քլինթոնին ֆեդերալ ղեկավարության կրճատման համար։

Լինելով ԱՄՆ-ի փոխնախագահը Ալբերտ Գոռը մեծապես նպաստել է համացանցի զարգացմանը։ Հենց այս պատճառով էլ ոմանք նրան անվանում են «համցանցի հայր»։

2000 թվականի նախագահական ընտրություններ

2000 թվականի նախագահական ընտրությունները, սակայն, Գոռին և իր դաշնակցին՝ Ջո Լիմբերանին հաջողություն չեն բերում։ Գոռը վստահորեն հաղթում է  նախկին բասկետբոլիստ և սենատոր Բիլլ Բրեյդին Հանրապետական կուսակցության բաց նախնական ընտրություններում, սակայան հավաքելով ընտրողների ավելի շատ ձայները, բայց ավելի քիչ ձայն ստանալով ընտող հանձնախմբից նա պարտվում է Ջորջ Բուշ կրտսերին։ Ավելին այսպիսի արդյունքներ էին գրանցվել Ֆլորիդա նահանգի քվերակության արդյունքում և Բուշը հաղթել էր վերջնական 537 ձայնով, որը 50 տոկոսից ավելի քիչ էր։ Ստացված իրավիճակում Գոռը և իր կողմնակիցները չհանձնվեցին և պահանջեցին վերահաշվարկ, արդարացիորեն հուսալով որ 6 միլլիոն քվեաթերթիկ հաշվելու ժամանակ շատ հնարավոր էին սխալները։ Եվ այդ սխալները հայտնաբերվեցին երկու կողմում էլ։ Արդյունքում մեկ ամիս տևած վերահաշվարկներից և դատական գործընթացից հետո ԱՄՆ-ի գերագույն դատարանը որոշեց դադարեցնել վերահաշվարկները և ընդունել վերջին արդյունքները․ Գոռը պարտվեց":

Հետագայում, որպես գործող փոխնախագահ, ընտրությունների արդյունքների ամփոփման Կոնգրեսի միացյալ նստաշրջանի ժամանակ․ Գոռը 20 անգամ հաջորդաբար մերժեց Ներկայացուցիչների պալատի 12 անդամների Ֆլորիդայի նահանգի ձայները չեղյալ համարելու առաջարկը, որը իրեն հաղթանակ կբերեր":

Ոչ քաղաքական գործունեություն

Ալբերտ Գոռ 
Գոռը 2007 թվականին

Մինչև 2013 թվականը Գոռը հանդիսանում էր ամերիկական Current ընկերության համահիմնադիր։ Որոշ ժամանակ գոռը միացավ Apple ընկերության տնօրրենրի խորհրդին և Google ընկերությունում ոչ պաշտոնապես աշխատեց որպես խորհրդատու մենեջեր։

2001 թվականին Գոռը մասնակցեց «Ֆուտուրամա» մուլտֆիլմի հնչյունավորմանը։ Գոռը նաև 2007 թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցած Live Earth փառատոնի նախաձեռնողներից է։ Նկարահանվել է NBC-ի «30 ցնցումներ» (англ. 30 Rock) սերիալի երկրորդ սեզոնի հինգերորդ սեիրայում, ինչպես նաև երկրորդ սեզոնի վեցերորդ սերիայում։

2007 թվականին Ալբերտ Գոռի, մարդու կլիմայի վրա ունեցած ազդեցությունների մասին պատմող «Անհարմար ճշմարտություն»  ֆիլմը ստանում է 2 Օսկար (լավագույն վավերագրական ժապավեն և լավագույն օրիգինալ երգ անվանակարգերում)

Խաղաղության Նոբելյան մրցանակ

2007 թվականի հոկտեմբերի 12-ին Գոռը ստանում է խաղաղության Նոբելյան մրցանակ կլիմայի փոփոխության խնդիրի ուսումնասիրման և շրջակա միջավայրի պահպանման համար։  Հայտնի օդերևութաբան Ուիլյամ Գրեյը Գոռին վերոնշյալի համար մրցանակ տալը բնութագրեց որպես «ծիծաղաշարժ»։

Կլիմայի պահպանման մասին իր ելույթներով Գոռը ճանապարհորդել է աշխարհի մի քանի տասնյակ քաղաքներում։ Իր խիստ գրաֆիկի և ծանրաբեռնվածության պատճառով  շրջակա միջավայրի պահպանման մեկ ժամանոց դասախոսության հոնորարը հասնում էր մինչև 100000 դոլարի։

Անձնական կյանքը

2013 թվականի սեպտեմբերին Էլ Գոռը դառնում է բուսակեր, այդպիսով հետևելով իր նախկին ղեկավար Բիլ Քլինթոնին։

Մշակույթում

Ալբերտ Գոռը հիշատակվում է «Գրիֆֆինների ընտանիքը» և «Հարավային այգի» մուլտֆիլմներում և South Park: The Stick of Truth և Դիմակայություն ֆիլմերում, որտեղ դրվագներից մեկում դառնում է ԱՄՆ-ի նախագահ։ «Սիմպսոնները» և «Ֆուտուրամա» մուլտֆիլմներում հնչյունավորել է ինքն իրեն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ալբերտ Գոռ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Գոռ» հոդվածին։

Tags:

Ալբերտ Գոռ Վաղ կյանքԱլբերտ Գոռ Քաղաքական կարիերայի սկիզբԱլբերտ Գոռ ՓոխնախագահությունԱլբերտ Գոռ 2000 թվականի նախագահական ընտրություններԱլբերտ Գոռ Ոչ քաղաքական գործունեությունԱլբերտ Գոռ Խաղաղության Նոբելյան մրցանակԱլբերտ Գոռ Անձնական կյանքըԱլբերտ Գոռ ՄշակույթումԱլբերտ Գոռ ԾանոթագրություններԱլբերտ Գոռ Արտաքին հղումներԱլբերտ Գոռ1948199320012007d:Q19673ԱՄՆԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԲիլ ՔլինթոնԽաղաղության Նոբելյան մրցանակՄարտի 31Վաշինգտոն ԿՇ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հովհաննես ԲաղրամյանՄաշկի սնկային հիվանդություններԱլեքսանդր ՇիրվանզադեԿրծքավանդակի ցավՌիշար ԲերիԱրման ԾառուկյանԼյարդի հիվանդություններԱրման ՆշանյանՄիսաք ՄեծարենցԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՎանի թագավորության արքաների ցանկՁվարանի կիստաԿարսՋաննի ՌոդարիՌուբեն ՍևակՀայ ֆիդայիներՕրգազմՆախադասության գլխավոր անդամներՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրՎերին ՈսկեպարՎարդգես ՍուրենյանցՍտորոգյալԶվարթնոցի արծիվԼոռու մարզՆշիկաբորբՇառլ ԱզնավուրՅուպիտեր (մոլորակ)Տեղերի վանքԵգիպտոսԶինվորական կոչումներԹթվածինՈւթոտանիներՀայկ նահապետՀին ՀունաստանՊատմություն Հայոց (Խորենացի)Վահագն ԽաչատուրյանԲրազիլիաԴավիթ ԲեկՏոտոԳեյմինգՀաղթանակի օրՄեջքի ցավՀանրապետության հրապարակ (Երևան)Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱծական անունՀաշվապահական հաշվառումԲացատրական բառարանՀամաստեղություններՍիրտՆախադաշտանային համախտանիշԴրաստամատ ԿանայանՇահան ՆաթալիՍուրբ Յոթ ՎերքԱրմավիրի մարզԱրշավիր ՇիրակյանԿարմիր գիրքՎազգեն ՍարգսյանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԷպիլեպսիաԱմերիկայի հայտնագործումՇեղանկյունՎարդան Ղուկասյան (Դոգ)Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Ռուբեն Վարդանյան (գործարար)ՈրոշիչԱլեն ՍիմոնյանԱնմոռուկԿաթվածԲառակապակցությունՎաղարշապատՁկներԹանաՍրտամկանի ինֆարկտԱծանցյալՎանա լիճԱղեր🡆 More