Միջնադարի Հայ Հեղինակների Ցանկ: Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Հայ հեղինակների առաջին ցանկերից մեկը կազմվել է դեռևս 13-րդ դարում պատմիչ Կիրակոս Գանձակեցու կողմից.

  • Ցանկում ներկայացված են գեղարվեստական, պատմագրական, փիլիսոփայական, աստվածաբանական, լեզվաբանական բովանդակություն ունեցող 5-18-րդ դարերի հայ գրագրության բնօրինակ ստեղծագործություններ։
  • Ցանկում ներկայացված չեն այն հեղինակների անունները, որոնց ստեղծագործությունները չեն պահպանվել։
  • Ցանկում ներկայացված չեն նաև 5-9-րդ դարերի գրական այն 98 կոթողները, որոնք ունեն զուտ եկեղեցական-հոգևոր նշանակություն
  • Ցանկում ներկայացված չեն բնագիտական տարբեր ոլորտների հեղինակներ (բժշկագիտություն, աստղաբանություն, կենսաբանություն և այլն)։

Հայ հեղինակների ցանկը պատմության մեջ

Իսկ հայոց ազգի պատմագիրք յոլովք ցուցին աշխատութիւն. որպէս սքանչելի եւ կորովամիտն Ագաթանգեղոս, որ թարգմանի բարի հրեշտակ, որ եցոյց հրամանաւ մեծազօր եւ քաջ արքային Տրդատայ զհանգամանս իրաց եղելոց առ հայս ի ձեռն սրբոյն Գրիգորի Պարթեւի եւ խոստովանողի Քրիստոսի, զգործս նշանաց եւ արուեստից եւ սքանչելագործութեանց, եւ զպատճառս լուսաւորութեան Հայոց աշխարհիս, գեղեցիկ եւ պայծառ պատմութեամբ աւարտէ։ Եւ զկնի նորա ամենահարուստն գիտութեամբ եւ մեծն իմաստութեամբ քան զյոլովս սուրբ այրն աստուծոյ Մովսէս Խորենացի, որ զՀայոց պատմութիւնն շարագրեաց բազմահանճար եւ յոգնադրուատ բառիք. համառօտ պատմութեամբ եւ ընդարձակ մտօք ի նախնի մարդոյն սկսեալ՝ զյոլովից ազանց իրս եւ զգործս եւ զարարս, բերեալ մինչեւ յաւուրս Տրդատայ եւ սրբոյն Գրիգորի եւ անտի մինչեւ ցկատարումն սրբոյն Սահակայ հայոց հայրապետի, եւ զողբսն ասացեալ ի վերայ աշխարհիս Հայոց՝ անդանօր դադարեցուցանէ։ Եւ յետ նորա սուրբն Եղիշէ, որ պատմէ զքաջութիւն Վարդանայ, թոռին սրբոյն Սահակայ, եւ զընկերաց նորա, որք յուսովն Քրիստոսի զանձինս ի մահ եդին եւ պսակեցան ի Քրիստոսէ, եւ զարիական մահ սրբոց Յովսեփեանցն, եւ զկամաւ տալն զանձինս ի կապանս արքունի նախարարացն հայոց վասն յուսոյն, որ ի Քրիստոս, եւ զհամբերող նահատակութիւն սրբոցն Խորենայ եւ Աբրահամու, զոր ստուգութեամբ ցուցանէ այրն սքանչելի։ Եւ ապա Ղազար Փարպեցի ճարտասան, սկսեալ յաւուրցն սրբոյն Սահակայ, զնոյն ոճ պատմէ։ Եւ զկնի նորա Փաւստոս Բիւզանդ, որ զեղեալ իրս պատմէ Հայոց աշխարհիս ընդ պարսիկս եւ ի նոցանէ ընդ մերս։ Եւ Հերակլն ի Սեբիոսէ եպիսկոպոսէ ասացեալ։ Եւ Պատմութիւն սքանչելի առն Կորեան։ Եւ Խոսրով։ Եւ Ղեւոնդ երիցու Պատմութիւն, որ զոր ինչ գործեցին Մահմետ եւ աթոռակալք նորա ընդ աշխարհս ամենայն եւ առաւել ընդ ազգս հայոց։ Եւ Թովմայ վարդապետն, պատմագիր տանն Արծրունեաց։ Եւ Շապուհ Բագրատունի։ Եւ տէր Յովհաննէս կաթողիկոս Հայոց։ Եւ Մովսէս Կաղանկատուացի, պատմագիր Աղուանից։ Եւ Ուխտանէս եպիսկոպոս Ուռհայի, որ գրեաց զբաժանումն վրաց ի հայոց ի ձեռն Կիւրիոնի։ Եւ Ստեփանոս վարդապետ մականուն Ասողիկ։ Եւ Արիստակէս վարդապետ, կոչեցեալն Լաստիվերտցի։ Եւ Մատթէոս վանաց երէց Ուռհայեցի։ Եւ Սամուէլ քահանայ կաթուղիկէին Անւոյ։ Եւ ապա մեծիմաստ եւ հանճարեղ վարդապետն անուանեալն Վանական։

— Կիրակոս Գանձակեցի

Հետմիջնադարյան հայ հեղինակների ցանկը ներկայացնում է 17-րդ դարակեսի պատմիչ Առաքել Դավրիժեցին, ինչպես նա է հաղորդում. «Այսոքիկ են կարգ վարդապետաց մերոց՝ ոչ առաջնոցն այլ վերջնոցն»։ Ցանկն սկսվում է 12-րդ դարի հեղինակ Մխիթար Գոշից։ Հեղինակ Հակոբ Սսեցին 1635 թվականին նույնպես կազմեց «Հայ վարդապետաց աշխատությունները՝ սկսած Գոշից»։

5-18-րդ դարերի հեղինակներ

5-րդ դար

Միջնադարի Հայ Հեղինակների Ցանկ: Հայ հեղինակների ցանկը պատմության մեջ, 5-18-րդ դարերի հեղինակներ, Տես նաև 
Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ձեռագրի մի էջ
  • Մեսրոպ Մաշտոց (361-440) - հոգևոր երգերի (շարականների) և «Յաճախապատում ճառք» աշխատության հեղինակ
  • Եզնիկ Կողբացի (գրել է 440-ական թվականներին) - աստվածաբան, «Եղծ աղանդոց» երկի հեղինակ
  • Կորյուն (գրել է 440-ական թվականներին) - պատմիչ, «Վարք Մաշտոցի» երկի հեղինակ
  • Անանիա Սյունեցի (մոտ 380-450 կամ 470-ականների վերջ) - աստվածաբան
  • Մամբրե Վերծանող (մոտ 400-460) - եկեղեցական գործիչ, աշխատությունների հեղինակ
  • Ստեփանոս Սյունեցի (5-րդ դարի կեսեր) - բանաստեղծ
  • Փավստոս Բուզանդ (գրել է 470-ական թվականներին) - պատմիչ, «Հայոց պատմություն» երկի հեղինակ
  • Եղիշե (5-րդ կամ 6-րդ դար) - պատմիչ, «Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմի» երկի հեղինակ
  • Հովհաննես Ա Մանդակունի (մահացել է մոտ 490 թվականին) - հոգևոր ճառերի հեղինակ, շարականասաց
  • Մովսես Խորենացի (5-րդից 9-րդ դարեր) - պատմիչ, «Հայոց պատմություն» երկի հեղինակ
  • Ագաթանգեղոս (5-րդ դար) - պատմիչ, «Հայոց պատմություն» երկի հեղինակ
  • Ղազար Փարպեցի (մոտ 441/443-510/515) - պատմիչ, «Հայոց պատմություն» երկի հեղինակ

6-րդ դար

7-րդ դար

Կոմիտաս Աղցեցի. «Անձինքն նուիրեալք».

Բարբառք երկնաւորք լցին զերկիր,
քանզի հոտ անուշից բուրեցայք ի Քրիստոս,
ողջակէզք բանաւորք եւ զոհք փրկութեան
եւ որոջք անարատք ընծայեալք Աստուծոյ:

8-րդ դար

9-րդ դար

Միջնադարի Հայ Հեղինակների Ցանկ: Հայ հեղինակների ցանկը պատմության մեջ, 5-18-րդ դարերի հեղինակներ, Տես նաև 
Էջ Լազարյան ավետարանից, 887 թվական
  • Թովմա Արծրունի - պատմիչ, «Արծրունյաց տան պատմության» հեղինակ
  • Ահարոն Վանանդեցի - պատմիչ, «Սուրբ Նունեի խաչի պատմություն» հեղինակ
  • Անանուն - պատմիչ,«Պատմություն սուրբ պատրիարք Սահակի և վարդապետ Մաշտոցի» հեղինակ
  • Համամ Արևելցի - «Քերականի վերլուծություն» և այլ աշխատությունների հեղինակ
  • Սահակ Մռութ - աստվածաբան
  • Եսայի Աբու-Մուսե - քաղաքական գործիչ, բանաստեղծ
  • Անանուն շարականագիր - շարականագիր

10-րդ դար

11-րդ դար

Գրիգոր Նարեկացի. «Մատյան ողբերգության»՝

Եվ արդ նրանց հետ, որոնք ողբագին եղանակների
Համաձայն խոսքեր են շարահարում, հորինում հարմար,
Ամեն մի տողի վերջում միևնույն գիրը դնելով,
Որով արտասուք հոսեցնելու չափ մորմոքեցուցիչ
Առավել սաստիկ ու սուր են ճմլում սրտի ցավերը,–
Ուստի ես ինքս գլուխն անցած այժմ այդպիսիների,
Որոնք լալագին բանաստեղծություն են եղանակում,
Նրանց ողբաձայն հեծեծանքներով վշտակիր հոգիս եմ պարզում ահա՛,
Որը չի մեռել դեռ բոլորովին աշխարհի համար,
Ոչ էլ իսկապես կենդանի է նա Աստուծո համար…

12-րդ դար

13-րդ դար

Կոստանդին Երզնկացի, «Այսաւր եղեւ պայծառ գարուն...».

Ահա կա՛մ ես զարդարած, իմ տերեւնին զերդ հուր վառին,
Ու բացել եմ զիմ սըրտիս մէջըն ի դիմացդ, որ է դեղին.
Բա՛ց զիմ սիրտս ու համբուրէ եւ կըշտացիր սիրովդ հին,
Ահա գան եւ զիս քաղեն ’ւ այլ ոչ գըտնուս ի բաղչանին:

14-րդ դար

Հովհաննես Թլկուրանցի. «Դու ես գարնանային վարդ ու բուրաստան»՝

Քան զթիթեխն ի հուր որ է ի վառման,
Եկայ որ այրիմ և մոծիր դառնամ,
Յորժամ տեսայ զքեզ, է՜ արևնըման,
Անձըս սարսափեց ու դեռ կու դողամ:
Սիրով մի՛ սպանաներ, ճելլատ Էֆենտի:

15-րդ դար

Մկրտիչ Նաղաշ. «Ունայնութիւն աշխարհիս» :

Երազ ու սուտ է, եղբայրք, աշխարհիս բաներն ի լման,
Ո՞ւր են թագավորք, իշխանք, պարոնայք եւ սուլթան ու խան,
Շինեցին բերդ ու քաղաք, դարպասնի ու շատ դատեցան,
Յետոյ գէմ անտէր թողին ու մտան ի հող, ի զնտան։

16-րդ դար

Նահապետ Քուչակ. «Մահալօքս ի վար կուգ'ի…» :

Մահալօքս ի վար կուգ'ի, նայ տեսայ մոմեր դատըւած.
Ի յան մոմերուն տակըն սիրոյ տէր մանուկ մ'էր պառկած:
Մոմն ալ գէմ հայրէն ասաց՝ ողորմած, ու սրտէն իլաց.
"Սէրըն՝ կըտրիճըն ունէր, կըրակն ի՛մ գըլուխն է վառած

17-րդ դար

Նաղաշ Հովնաթան. «Տաղ ի վերա գարնան և ուրախության»:

Հորժամ եղև գարուն, արև ծագեցավ,
Հարավ հողմն հնչյաց, սառն հալեցավ,
Երկիր կանաչացավ, ծառն ծաղկեցավ,
Խմենք, եղբարք, գինի,
Բանն աստված շինի։

Որ եղբարքն նստեն ծաղկյալ ծառի տակ,
Ձեռացներն գինի՝ կարմիր ու հիստակ,
Թասի մեջն անկանի ծաղիկ սպիտակ.
Խմենք, եղբարք, գինի,
Բանն աստված շինի։

18-րդ դար

Բաղդասար Դպիր. «Մի՛ լար, երգնա՜կ» ՝

Դու տարին մի անգամ, ո՛վ ազնիւ թըռչուն,
Կարօտով կաս մընաս քո վարդին սիրուն,
Ես յարակ տոչորիմ հրով իմ կարօտուն.
Լըռեա՛, երգնա՛կ, լըռեա՛, սիրտն իմ խոցեալ է,
Մի՛ լար, անբախտ, մի՛ լար, աչքն իմ լըցեալ է:

Քո կարօտեալ սիրունդ ո՛չ է միմիակ,
Զի թէ մինն՝ ո՛չ, գուցէ գոյ այլ նըմանակ,
Սակայն այն, որ իմս է, է՛ մի միայնակ.
Լըռեա՛, երգնա՛կ, լըռեա՛, սիրտն իմ խոցեալ է,
Մի՛ լար, անբախտ, մի՛ լար, աչքն իմ լըցեալ է:

Տես նաև

Գրականություն

Ժողովածուներ՝

  • Армянские источники о монголах (Извлечения из рукописей XIII-XIV вв.). - М., 1962
  • Հայ միջնադարյան քնարերգություն / Ներածությունը. ծանոթագրությունը և կազմումը Լ.Մկրտչյանի, Սովետական գրող. 1972. 392 էջ. 20000 տպաքանակ
  • Средневековая армянская поэзия. Москва, Художественная литература, 1981, 400 стр. Н. Гребнев և другие переводчики.
  • Շարական։ 5–15-րդ դդ. հայկական պոեզիայից՝ Սուրեն Զոլյանի թարգմանությամբ, «Խորհրդային գրող» հրատարակչություն, 1990
  • Армянские жития և мученичества V-VII вв: Գրաբարից թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Ք. Ս. Տեր-Դավթյանի, Երևան, 1994

Հետազոտություններ՝

Նշումներ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Tags:

Միջնադարի Հայ Հեղինակների Ցանկ Հայ հեղինակների ցանկը պատմության մեջՄիջնադարի Հայ Հեղինակների Ցանկ 5-18-րդ դարերի հեղինակներՄիջնադարի Հայ Հեղինակների Ցանկ Տես նաևՄիջնադարի Հայ Հեղինակների Ցանկ ԳրականությունՄիջնադարի Հայ Հեղինակների Ցանկ ՆշումներՄիջնադարի Հայ Հեղինակների Ցանկ ԾանոթագրություններՄիջնադարի Հայ Հեղինակների Ցանկ ԱղբյուրներՄիջնադարի Հայ Հեղինակների Ցանկ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարդու գլխուղեղԸնկուզենիՄուրացանՎինսենթ վան ԳոգԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՍև անգղԵղնջացանՓինք ՖլոյդԿանոնավոր եռանկյունՄարդու անատոմիաՇվեդիաՆշիկաբորբՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըՍրբանային սեքսԱրշակունիների թագավորությունՍիֆիլիսՔառակուսի մետրՆաիր ՏիկնիզյանԵղիշե ՉարենցՉինաստանԳոյական անունՀայաստանի զինված ուժերԲրոնխաբորբՊյութագորասի թեորեմՎրաստանԱլեքսանդր ԹամանյանԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՈչ վերբալ հաղորդակցությունՀապավումՊապ թեստԱրագածոտնի մարզԱրգենտինաՀաղարծնի վանքՌուսերենԿոտորակ (մաթեմատիկա)Էդգար ՂազարյանԿիպրոսՂազախստանՀռոմեական կայսրությունԳերբնական արձակագրությունԱմբողջ թիվԱրյունահոսությունԼուիզիանաԹբիլիսիՉինական մեծ պարիսպԲերանաբորբԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականԼեղապարկԱրագածՎիտամին CԱՄՆ-ի նախագահների ցանկՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքԼյարդՄոնա ԼիզաՏեստոստերոնԿապ (խոսքի մաս)Հրազդան մարզադաշտՀիրիկԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԿանադաHarleys in HawaiiՄԻԱՎ/ՁԻԱՀՍրտամկանի ինֆարկտՍեպսիսԹվական անունՆիկոլ ՓաշինյանՖիդայական շարժումԴուբայՀարրի Փոթեր (վիպաշար)Ածականի համեմատության աստիճաններԱրտաշեսյանների թագավորությունԱրյան շրջանառությունՄանուշակԱշոտ Բ Երկաթ🡆 More