Մեսրոպավան

Մեսրոպավան կամ Մասրևան (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Nəsirvaz - Նասիրվազ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։

Գյուղ
Մեսրոպավան/Նասիրվազ
ադրբ.՝ Nəsirvaz
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՕրդուբադի շրջան
ԲԾՄ1942 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն154 մարդ (2010)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Մեսրոպավան (Ադրբեջան)##
Մեսրոպավան (Ադրբեջան)
Մեսրոպավան

Անվանում

Գյուղի անվանումը կապված է հայկական գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի հետ, որը երկար տարիներ բնակվել է այս գյուղում։

Պատմություն

Մեսրոպավանը շրջապատված է բազմաթիվ լեռներով՝ Տապանասար (Նավասար), Կռնակոչ և այլն։ Տապանասարի վրա հայտնաբերվել են ժայռապատկերներ, որոնք շատ նման են Սյունիքի, Գեղամա լեռների ժայռապատկերներին։ Կռնակոչ լեռան ստորոտում է գտնվում Մաշտոցի բնական անձավը։ Անձավում, ըստ հին ավանդության, մինչև քրիստոնեական վանքի կառուցումը շուրջ 17 տարի իր աշակերտների հետ բնակվել է Մեսրոպ Մաշտոցը։

1989 թվականին տեղի ուենցած ազգամիջյան իրադարձություններից հետո գյուղը հայաթափվել է։ Հայ ընտանիքներից շատերը բնակություն են հաստատել Ուկրաինայի Լվով քաղաքում։

Հուշարձաններ

Մեսրոպավանը հայտնի է իր հնագիտական, ճարտարապետական հուշարձաններով։ Գյուղը շրջապատված է հին բերդերով, հին շինությունների ավերակներով, 9-15-րդ դարերի և հետագա շրջանների տապանաքարերով, խաչքարերով։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (կամ Մեսրոպ Մաշտոց) վանք

Ըստ ավանդության՝ կառուցվել է 456 թվականին գյուղի արևմտյան թաղամասում։ Ճարտարապետը անհայտ է, պատվիրատուն, մեկենասը Գողթնի Շաբիթ իշխանն է։ Մեսրոպ Մաշտոց վանքի հորինվածքը քառամույթ գմբեթակիր բազիլիկ է, շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ Ըստ վանքում առկա արձանագրությունների՝ վերանորոգվել է 15-րդ և 17-րդ դարերում, վերջին անգամ վերանորոգվել է 19-րդ դարում։ Վանքի մուտքը արևմտյան ճակատում է։ Վանքի աբսիդը կիսաշրջանաձև է։ Գմբեթը քարաշեն է, ութանիստ։ Որմնանկարներ, պատկերաքանդակներ և  զարդաքանդակներ չունի։ Հուշարձանն ունեցել է հյուսիսային ճակատին կցված սեղանատուն։ Վանական համալիրի միակ կանգուն մնացած շինությունը եկեղեցին է, որի վիճակը կիսախաթար է. քանդված է գմբեթի և եկեղեցու ծածկի մի մասը, կից գտնվող շինությունները, ունի ճաքեր։

Գերեզմանատուն

Կառուցվել է 15-20-րդ դարերին։ Տեղակայված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հյուսիսային կողմում։ Ունի 300 - 320 տապանաքար՝ հարթ, խաչքարեր, քառանկյունի, խոյաձև, որոնցից 40-42-ը արձանագիր են։ Հին տապանաքարերը մեծ մասամբ կիսով չափ թաղված են հողի մեջ, արձանագրությունների մի մասը քայքայված է։

Զանգ

Զանգը կառուցվել է 1894 թվականին. կախված է եղել եկեղեցու մոտ գտնվող ծառից։ Ձուլվել է Սլոբոդսկ քաղաքում։ Զանգի ներքևի մասում շրջանաձև արձանագրություններ կան։ Զանգի միջին մասում երկու սրբապատկերներ կան։

Սուրբ Նշան մատուռ

Տեղակայված է Մեսրոպ ավանից 18-19 կմ հարավ-արևելք, բարձրաբերձ լեռնագագաթներից մեկի կատարին։ Ունի միանավ դահլիճի հորինվածք։ Կառուցվել է լեռնային ճեղքված քարից։ Մատուռը վերանորոգվել է 17-րդ և 20-րդ դարերում։ Մուտքը՝ արևմուտքից է, աբսիդը՝ կիսաշրջանաձև։ Շրջակայքում կան 16-17-րդ դարերի երկու խաչքար։ Ներկայումս ավերված է։

Սուրբ Գայանե մատուռ

Կառուցվել է 17-րդ դարում գյուղի հյուսիսային կողմում՝ Զառնապետի ձորալանջին։ Ունի միանավ դահլիճի հորինվածք։ Կառուցվել է  կիսամշակ և անմշակ որձաքարից։ Վերանորոգվել է 19-րդ դարում։ Մատուռի մուտքը արևմուտքից է, աբսիդը՝ կիսաշրջանաձև։ Շրջակայքում կան մի քանի անզարդ խաչքարեր։ Մատուռն այժմ կիսականգուն է։

Սուրբ Աստվածածին մատուռ

Կառուցվել է 14-15-րդ դարերում գյուղի հյուսիսարևելյան թաղամասում։ Ունի միանավ դահլիճի հորինվածք։ Կառուցվել է կիսամշակ որձաքարից։ Վերանորոգվել է 17-րդ և 20-րդ դարերում։ Մատուռի մուտքը՝ արևմուտքից է, աբսիդը՝ կիսաշրջանաձև։ Շրջակայքում ունեցել է պարիսպ։ Ներկայումս ավերված է։

Սուրբ Հռիփսիմե Սրբատեղ

Կառուցվել է 15-16-րդ դարերում Սուրբ Գր. Լուսավորիչ կամ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց 70-80 մ արևելք։ Շրջակայքում կան 16-17-րդ դարերի երկու վիմագիր խաչքարեր։ Ներկայումս ավերված է։

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 62 Մեսրոպավան 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 183 Մեսրոպավան 

Tags:

Մեսրոպավան ԱնվանումՄեսրոպավան ՊատմությունՄեսրոպավան ՀուշարձաններՄեսրոպավան Տես նաևՄեսրոպավան ԾանոթագրություններՄեսրոպավանԱդրբեջանԱդրբեջաներենՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՕրդուբադի շրջան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դաշտանային ցիկլԾաղիկՕձերՎահանաձև գեղձի քաղցկեղԳևորգ Մարզպետունի (վեպ)Նախադասության գլխավոր անդամներՄիքայել ՆալբանդյանՐաֆֆիՕդԳոյական անունՏիգրան ՄեծՊետական կառավարման ձևՔաղցկեղՂազարոս ԱղայանԲարդիՈրոտանի կիրճԻսլամԱրմեն Տիգրանյան (երգահան)Մեսրոպ ՄաշտոցԱնալ սեքսՕձունի տաճարՍասնա ծռերում գործող անձանց անուններԱլեքսանդր ՇիրվանզադեՄրջյուններՊյոտր ՉայկովսկիՍտեփան Զորյան (գրող)ՎիքիպեդիաՍասունցի ԴավիթՄարդու իրավունքներՎիլհելմ ՍտեյնիցԱնուղղակի խնդիրՀնդկաստանի մշակույթՁկներՍիրտԱկսել ԲակունցԻբուպրոֆենԱշխարհի երկրներն ըստ տարածքիՄագաղաթԲանաստեղծական կայուն ձևերՆշիկաբորբՄեղրԼոռու մարզԱղիների բորբոքային հիվանդությունԳրիգոր ՆարեկացիԱնմոռուկ (խորհրդանիշ)Ապրիլի 26Հղիություն (մարդ)Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱղմուկ ականջներումՆապաստակներԲջիջԱրշիլ ԳորկիՄատյան ողբերգությանՔրիստոնեությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱնլռելի զանգակատունԹմրամիջոցԹռչուններՀին աստվածներ (դրամա)Դեռահասի հոգեբանությունԴիլիջանԻտալիաԴանիել ՎարուժանՀունաստանՄուտացիաՆավթԲյուզանդական կայսրությունԱշոտ Ա ՄեծԳորշ արջԻսահակ ՆյուտոնԿարմիր կիրակիԿանադաՄանկական և պատանեկան հանրագիտարաններՀայկական ճարտարապետություն🡆 More