Մահաթմա Կանտիի սպանութիւն
Մոհանդաս Կըրըմչընդ Գանդին (ավելի հայտնի որպես Մահաթմա Գանդի) սպանվել է 1948 թվականի հունվարի 30-ին Նյու Դելիի Բիրլա տանը, 2 տարի անց այն բանից հետո, երբ դադարեցրեց հացադուլը։ Երկրի առաջնորդն իր տան ծածկապատշգամբից դիմում էր հավատացյալներին, երբ Փենջաբից Մադանլալ անունով մի փախստական նրա վրա նետեց մի ինքնաշեն ռումբ, որը պայթեց Գանդիից մի քանի քայլ այն կողմ, սակայն ոչ ոք չվնասվեց։ Հնդկաստանի կառավարությունը՝ անհանգստացած այս միջադեպից, պնդեց Գանդիի անձնական պաշտպանությունն ուժեղացնելու վրա, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց՝ հայտարարելով․ «Եթե ինձ վիճակված է մահանալ խելագարի փամփուշտից, ես դա կանեմ ժպիտով»։ Այդ ժամանակ Գանդին 78 տարեկան էր։
Այս միջադեպից առաջ Գանդիին փորձել էին սպանել 5 անգամ, որից ամենավաղը՝ 1934 թվականին։
1948 թվականի հունվարի 30-ին Գանդին արթնացավ առավոտյան և սկսեց աշխատել սահմանադրության նախագծի վրա, որը պետք է ներկայացվեր կոնգրեսին։ Ամբողջ օրն անցավ պաշտոնակիցների հետ քննարկելով երկրի հիմնական օրենքը։ Եկավ երեկոյան աղոթքի ժամանակը և զարմուհու ուղեկցությամբ նա դուրս եկավ տան դիմաց գտնվող բացատը։ Ինչպես միշտ հավաքված ամբոխը բուռն ողջունեց «ազգի հորը»։ Նրա ուսմունքի հետևորդները նետվեցին դեպի իրենց առաջնորդը՝ փորձելով․ հին ավանդույթի համաձայն, դիպչել մահաթմայի ոտքերին։ Օգտվելով ստեղծված խառնաշփոթից՝ Նաթհուրամ Գոձեն, այլ հետևորդների թվում մոտեցավ Գանդիին և 3 անգամ կրակեց Մահաթմայի վրա Beretta M1934 ատրճանակից։ Առաջին երկու գնդակները թափանց անցան, երրորդը կանգ առավ թոքում՝ սրտի շրջանում։ Թուլացող Մահաթման, ում երկու կողմից բռնել էին զարմուհիները, շշնջաց․ «Օ՜, Ռամա։ Օ՜, Ռամա» (հինդի՝ हे ! राम, այս բառերը գրված են մահափորձի վայրում կանգնեցված հուշարձանի վրա)։ Այնուհետև Գանդին ժեստերով ցույց է տվել, որ ներում է իրեն սպանողին, որից հետո տեղում մահացել է։ Դա տեղի է ունեցել ժամը 17։17-ին։
Գոձեն փորձում էր ինքնասպան լինել, սակայն այդ պահին վրա հասան մարդիկ, որպեսզի տեղում լուծեն նրա հարցերը։ Սակայն Գանդիի թիկնապահը փրկեց մարդասպանին կատաղած ամբոխից և հանձնեց նրան արդարադատությանը։ Հետաքննությունը պարզեց, որ մարդասպանը գործել է ոչ միայնակ։ Բացահայտվեց հզոր հակակառավարական դավադրություն։ Դատարանի առջև կանգնեց 8 անձ, որոնց թվում՝
Եվս 4 անձ դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Որոշ հնդկական ազգայնական խմբավորումներ մինչև հիմա էլ մահափորձի մասնակիցներին ազգային հերոսներ են համարում։ Դատապարտվածների թվում էր նաև հայտնի գրող Վինայակ Դամոդար Սավարկարը, սակայն դատարանում նա արդարացվեց։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մահաթմա Գանդիի սպանություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.