Հուդայածառ: բույսերի ցեղ

Cercis siliquastrum L.

Հուդայածառ
Հուդայածառ եվրոպական
Հուդայածառ եվրոպական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Թիթեռնածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Հուդայածառ
Լատիներեն անվանում
Cercis
Տիպիկ ներկայացուցիչներ

Հուդայածառ: Կենսաբանական նկարագիր, Հայաստանում, Դասակարգում
Դասակարգումը
Վիքիցեղերում

Հուդայածառ: Կենսաբանական նկարագիր, Հայաստանում, Դասակարգում
Պատկերներ
Վիքիպահեստում




Հուդայածառ, արճվան (լատին․՝ Cercis), բակլազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի և թփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Հուդայածառ: Կենսաբանական նկարագիր, Հայաստանում, Դասակարգում 

Բարձրությունը 5-7 մ է։ Տերևները պարզ են, մատնաջիղ, կլորավուն, հիմքում՝ սրտաձև, ծաղիկները՝ երկսեռ, վարդագույն, փնջերով՝ բազմամյա ճյուղերի, նույնիսկ՝ բնի վրա։ Ծաղկում է գարնանը՝ մինչև տերևների բացվելը։ Պտուղը ունդ է։ Սերմերը հարթ են, կլորավուն։

Հայաստանում

Հայաստանի տարածքում (Մեղրու նախալեռնային շրջանում) բնական վիճակում աճում է Գրիֆիթի հուդայածառ (C. Griffithii)։ Ոչ խոշոր թուփ է, բազմանում է սերմերով։ Գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։ Արհեստական անտառներում, պուրակներում, ճանապարհների եզրերին (Երևան, Արմավիր, Իջևան, Նոյեմբերյան և այլն) կան հուդայածառի խմբակցություններ։ Հայտնի է 7, Հայաստանում վայրի վիճակում՝ 1 տեսակ՝

  • Հուդայածառ Գրիֆիթի (C. griffithii)։ Հանդիպում է Սյունիքի մարզում (Շվանիձոր և Նռնաձոր գյուղերի շրջակայք), աճում է ստորին գոտու (մինչև 700 մ բարձրությունում) չոր, քարքարոտ լանջերին։ Գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։

Դասակարգում

Տեսակներ

Հայտնի է 6 մինչև 10 տեսակ, նրանցից մի քանիսը.

  • Cercis canadensis L.
  • Cercis chinensis Bunge
  • Cercis chingii Chun
  • Cercis chuniana F.P.Metcalf
  • Cercis gigantea ined.
  • Cercis glabra Pamp.
  • Cercis griffithii Boiss.
  • Cercis occidentalis Torr. ex A.Gray
  • Cercis racemosa Oliv.
  • Cercis siliquastrum L.

Տաքսոնոմիա

  3 ընտանիք
(համաձայնAPG II Համակարգի)
  ещё 3 трибы
(համաձայնAPG II Համակարգի)
 
         
  Կարգ Թիթեռնածաղկավորներ     ենթաընտանիք Caesalpinioideae     դաս
Հուդայածառ
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    ընտանիք Բակլազգիներ     ցեղ Cercideae    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 2 ենթաընտանիք
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 5 դաս
     

Նշանակություն

Հուդայածառը գեղազարդիչ է, օգտագործվում է կանաչապատման նպատակով (Երևանի Ա.Իսահակյանի պուրակ, Կոմիտասի անվան զբոսայգի)։ Բնափայտն արժեքավոր է, սակայն սահմանափակ տարածվածության պատճառով լայն կիրառություն չունի։

Բնափայտն ամուր է, ճկուն, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Դիմացկուն է վնասատուների և հիվանդությունների հանդեպ։ Գեղազարդիչ է, լայնորեն կիրառվում է կանաչապատման մեջ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Палибин И. В. Род 772. Церцис — Cercis L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1945. — Т. XI. — С. 15—19. — 432 с. — 4000 экз.
  • Пидотти О. А. Род 4. Церцис — Cercis L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.: Изд-во АН СССР, 1958. — Т. IV. Покрытосеменные. Семейства Бобовые — Гранатовые. — С. 40—44. — 976 с. — 2500 экз.

Արտաքին հղումներ

Հուդայածառ: Կենսաբանական նկարագիր, Հայաստանում, Դասակարգում Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդայածառ» հոդվածին։
Հուդայածառ: Կենսաբանական նկարագիր, Հայաստանում, Դասակարգում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդայածառ» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հուդայածառ: Կենսաբանական նկարագիր, Հայաստանում, Դասակարգում 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 634 Հուդայածառ: Կենսաբանական նկարագիր, Հայաստանում, Դասակարգում 

Tags:

Հուդայածառ Կենսաբանական նկարագիրՀուդայածառ ՀայաստանումՀուդայածառ ԴասակարգումՀուդայածառ ՆշանակությունՀուդայածառ ՊատկերասրահՀուդայածառ ԾանոթագրություններՀուդայածառ ԳրականությունՀուդայածառ Արտաքին հղումներՀուդայածառL.

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արման ԾառուկյանՀոգեբանական մանիպուլյացիաՄիջին ականջի բորբոքումԱրա Գեղեցիկ և ՇամիրամՎբեթՄուշեղ ԳալշոյանՄուսա լեռՀեքիաթԿանաչ դաշտը (պատմվածք)ՀրաբուխՌուբեն Վարդանյան (գործարար)ՎիրուսներՀայաստանի ազգային հերոսՓիղՎիլսոնյան ՀայաստանՍևանա լիճՎայոց ձորի մարզԿրիշտիանու ՌոնալդուՆոյյան տապանԱրշակ ԿարապետյանՀայրենական մեծ պատերազմՍահմանական եղանակԳորշ արջՄիքայել ՆալբանդյանՊրիզմաՎրաստանՀայկական մշակույթՆորավանքԶվարթնոցի արծիվԻնքնապաշտպանական մարտեր (1915)ԿապանՄիություն և առաջադիմությունՔութեշՍրտի կծկումների հաճախականությունԿռունկ (երգ)Արմեն Տիգրանյան (երգահան)Մի խելագարի պատմություն (ֆիլմ)ԿոստանդնուպոլիսԱրցախյան ազատամարտՔարԱրշակունիների թագավորությունԳոյական անունՆիկոլ ՓաշինյանՀատկացուցիչՅոհաննես ԼեփսիուսՀենրիխ ՄխիթարյանՍրտամկանի ինֆարկտԺաքի ՆերսեսյանԷպիլեպսիաՊարզ թիվՀայկական հարցՎանա ծովուն արշալույսըԱնանիա ՇիրակացիԱնահիտԴերանունՔրիստոնեությունԿարսԵրեխայի իրավունքներՂարաքիլիսայի ճակատամարտՎանա լիճՀաղպատի վանական համալիրՍայաթ-ՆովաԿարսի պայմանագիրԱղասի ԱյվազյանԼեոնիդ ԵնգիբարյանՎիքիպեդիաՍննդային ալերգիաԻսպանիաԵրիտասարդ թուրքերԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՄհեր ՄկրտչյանԾիածանԱրգանդի միոմաՊարբերական հիվանդությունԵղջերու🡆 More