Հիդրոթորաքս

Հիդրոթորաքս (լատին․՝ hydrothorax հին հունարեն ὕδωρ — ջուր + θώραξ — կուրծք), ոչ բորբոքային հեղուկի (տրանսուդատ) կուտակումը պլևրալ խոռոչում։

Հիդրոթորաքս
լատին․՝ hydrothorax
Հիդրոթորաքս
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
ՀՄԴ-9511.8
ՀՄԴ-10J94.8
Հիդրոթորաքս Hydrothorax Վիքիպահեստում

Հիդրոթորաքսը կարող է առաջանալ սրտային անբավարարությունից, որն ուղեկցվում է արյան մեծ շրջանառության մեջ արյան կանգով․ Երիկամների հիվանդություն, հատկապես նեֆրոտիկ ախտանիշի ձևավորումով, լյարդի ցիրոզի, ջրգողության տարբեր բնորոշմամբ, ներծծողական ախտանիշի խախտմամբ, ալիմենտար դիստրոֆիայի, պերիտոնեալ դիալիզի, միքսեդեմայի և ուռուցքների ժամանակ։

Պաթոգենեզ

Սրտային անբավարարության ժամանակ հիմնական մեխանիզմը, որի դեպքում հեղուկը կուտակվում է պլևրալ խոռոչների մեջ, համարվում է հիդրոստատիկ ճնշումը արյան մեծ և փոքր շրջանառությունում։

Հիդրոթորաքսի ձևավորումը երիկամների, սննդային դիստրոֆիայի և միկսեդեմիայի ժամանակ պայմանավորված է արյան շիճուկի ճնշման անկումով՝ արյան մեջ սպիտակուցի բարձրացման արդյունքում։

Հիդրոթորաքսի զարգացումը ասցիդի և պերիտոնեալ դիալեզի ժամանակ պայմանավորված է որովայնի խոռոչից դեպի պլևրալ հատված հեղուկի անմիջական թափանցմամբ, որն առաջանում է դիաֆրագմայի ծակոտիների միջոցով որովայնախոռոչում բարձր ճնշման հետևանքով։

Լյարդի ցիրոզի ժամանակ հիդրոթորաքսը կարող է պայմանավորված լինել ինչպես սպիտակուցի ցածր մակարդակով, այնպես էլ որովայնախոռոչից պլեվրալ խոռոչ հեղուկի ներթափանցմամբ։

Միջնորմի ուռուցքների դեպքում հիդրոթորաքսն առաջանում է արյան հոսքի և ավշի տեղային խախտման հետևանքով։

Կլինիկական նկարագիր

Հիդրոթորաքսի կլինիկական նկարագիրն որոշվում է պլևրալ խոռոչում հեղուկի քանակով և հիվանդության ախտանիշներով։

մեծ մասամբ հիդրոթորաքսը լինում է երկկողմանի։ Պլևրալ հեղուկը կարող է լինել աննշան կամ մի քանի լիտր։

Մեծ հեղուկի քանակությունը պլևրալ խոռոչում հանգեցնում է թոքերի սեղմանը և միջնապատի օրգանների տեղաշարժմանը, որը ուղեկցվում է շնչառական անբավարարությամբ՝ շնչահեղձություն, ցիանոզ։

Հիդրոթորաքսին բնորոշ չէ դողը և կրծքավանդակում ցավը։

Հիդրոթորաքսը շատ հաճախ միավորվում է ենթամաշկային բջիջներում տարածված պերիֆերիկ այտուցների հետ՝ կուտակելով հեղուկը պերիկարդի խոռոչում՝ հիդրոպերիկարդ։

Ախտորոշում

Հետազոտման ժամանակ թոքում կուտակված հեղուկի դաշտի ներքևում հնարավոր է լինում հիդրոթորաքսը հայտնաբերել, երբ ձայնային դողը թույլ է կամ բացակայում է, այսինքն վերևի թեքի հատվածում թույլ լսվող կամ խզված պերկուսային ձայն և շնչառական աղմուկի բացակայություն։

Ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս գտնել հեղուկի շողքը վերին հատվածում, որը խառնվում է մարմնի թեքվելու ժամանակ։ Պարտադիր պայման է պլևրալ հեղուկի ժամանակ կողային դիրքով ուլտրաձայնային հետազոտությունը։ Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ կարող է պլևրալ խոռոչում հայտնաբերվել անգամ աննշան հեղուկ և նշել պլևրալ ֆունկցիայի համար ճիշտ տեղը։ Պունկցիան հիդրոթորաքսի ժամանակ ունի բուժիչ ախտորոշիչ նշանակություն, բայց այդ պունկցիան թույլ է տալիս պարզաբանել պլևրալ հեղուկի բնույթը և տարբերակել պլևրիտը, հեմոթորաքսը և խիլոթորաքսը։

Պլևրիտի ժամանակ պլևրալ խոռոչում կուտակված տրանսուդատը транссудат ի տարբերություն էկսուդատի экссудат, իրենից ներկայացնում է ծղոտադեղնավուն թափանցիկ հեղուկ, երբեմն հեմորագիկ բնույթի, որը չուն հոտ և ունի հիմնային ռեակցիա։ Սպիտակուցի քանակությունը չի գերազանցում 30 գ/լ, տեսակարար կշիռը սովորաբար տատանվում է 1,0006 - 1,012 գ/մլ։ Ֆիբրինոգեն պարունակությունը չնչին է։ Պտտելուց հետո նստվածքի մանրադիտակի ցենտրիֆուգացումից հետո հայտնաբերում է էնդոթելիկ բջիջներ (մեզոթելիա), լեյկոցիտների աննշան քանակ՝ 1000-ից քիչ 1 մկլ-ում։

Հեմոթորաքսի դեպքում պլևրալ պունկցիայի ժամանակ ստանում են արյուն, իսկ խիլոթերաքսի ժամանակ՝ ավիշ։

Բուժում

Հիդրոթորաքսի բուժումը հիմնականում ուղղված է պատճառի վերացմանը (սրտային անբավարարություն, ցիրոզ և այլն) հետագա զարգացումից խուսափելու համար։ Իսկ զանգվածային հիդրոթորաքսի դեպքում ուղեկցվում է շնչառական անբավարարությամբ, ցուցված է կատարել պունկցիա, դուրս բերել հեղուկը պլևրալ խոռոչից։

Տես նաև

  • Հիպովենտիվիցիոն ախտանիշ

Գրականություն

  • Лайт Р. У. Болезни плевры, пер. с англ., с. 111, М., 1986; Справочник по пульмонологии, под. ред. Н. В. Путова и др., с. 61, Л., 1987.
  • Малая медицинская энциклопедия. — М.: Медицинская энциклопедия. 1991—96 гг. 2. Первая медицинская помощь. — М.: Большая Российская Энциклопедия. 1994 г. 3. Энциклопедический словарь медицинских терминов. — М.: Советская энциклопедия. — 1982—1984 гг.
Հիդրոթորաքս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդրոթորաքս» հոդվածին։

Tags:

Հիդրոթորաքս ՊաթոգենեզՀիդրոթորաքս Կլինիկական նկարագիրՀիդրոթորաքս ԱխտորոշումՀիդրոթորաքս ԲուժումՀիդրոթորաքս Տես նաևՀիդրոթորաքս ԳրականությունՀիդրոթորաքսԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մաշկի սնկային հիվանդություններՖեմինիզմԽորվաթիաԱուտոիմուն թիրեոիդիտԱրյան ընդհանուր հետազոտությունԿապանՎինսենթ վան ԳոգՁեռնաշարժությունՇունԱրշավիր ՇիրակյանՊյութագորասի թեորեմԱդրբեջանԴվինՍտորոգյալՄարտի 27ԱրվեստԳոյական անունԱռյուծԱրտաշեսյանների թագավորությունԲարդ ստորադասական նախադասությունBTSԿրծքագեղձի քաղցկեղԽորանարդՀին ԿտակարանԸնտանիքԲարդ համադասական նախադասությունԾաղիկԱրյունահոսությունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱլպիական մանուշակ (պատմվածք)Արագածոտնի մարզԱնձի խանգարումՔարերի սիմֆոնիաԿոնքի բորբոքային հիվանդությունՄարդու իրավունքներԱրագիլներՀայաստանի պատմական մայրաքաղաքներԿորպորատիվ ֆինանսներՀամանուններԼեյկոցիտՀայկական ֆիլմերի ցանկՄարտՀայկական հարցԼուսինՄԻԱՎ/ՁԻԱՀԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԿարիճներՍրտային անբավարարությունՕստեոարթրոզԵրկրորդ համաշխարհային պատերազմՀեպատիտ BԵրկրաշարժԱբեղախոտՄոմիկԱղբյուր ՍերոբԱռաջին համաշխարհային պատերազմՀարադրությունԱրջերՅուԹյուբԱլբանիաՇվեդիաՇագանակագեղձի բարորակ գերաճԹլփատումՄիզոպրոստոլԵրևանՏիգրան ԱվինյանԼիսագորԱլերգիաՏուբերկուլոզԱծանցԹմրամիջոցՊապ թագավորՀայերեն հայհոյախոսությունԴերանունՀաագաՍողուններՎիտամին🡆 More