Էդինբուրգ Հաբ

Հաբ (անգլ.՝ hub), Էդինբուրգի միջազգային փառատոնի շտաբը, 1999 թվականից գործում է 19-րդ դարի տաճարում։ Գտնվում է Էդինբուրգի ամրոցի հարևանությամբ` Թագավորական մղոնում` շոտլանդական մայրաքաղաքի կենտրոնում։ Հաբը նաև էդինբուրգյան մյուս փառատոների տեղեկատվական կենտրոնն է։

Էդինբուրգ Հաբ
Հաբի տեսքը Էդինբուրգյան ամրոցի կողմից

Պատմություն

19-րդ դարի կեսին Թագավորական մղոնում` սուրբ Ջայլզի տաճարից ոչ հեռու, կառուցվել է Սուրբ Ջոնի եկեղեցին (անգլ.՝ Tolbooth Kirk St. John)։ Շինարարությունը ընթացել է 1839-1844 թվականներին ճարտարապետներ Օգաստես Ուեբլի Պյուջինի և Ջեյմս Գիլեսպի Գրեմի նախագծով։

Նեոգոթիկայի ոճով կառուցված եկեղեցին, որն ուներ Էդինբուրգում ամենաբարձր` 73 մետրանոց սրաձող, միանգամից դարձավ Շոտլանդիայի մայրաքաղաքում գերիշխող տեսք ունեցող շինությունը։ Եկեղեցին գործել է մինչև 1979 թվականը, երբ փակվել է Շոտլանդիայի եկեղեցու և Շոտլանդիայի միավորված ազատ եկեղեցու (անգլ.՝ United Free Church of Scotland) միավորման հետևանքով։

Որոշ ժամանակ Սուրբ Ջոնի եկեղեցին չի գործել։ Միայն 1999 թվականի վերանորոգումից հետո այնտեղ տեղակայվել է Հաբը (անգլ.՝ hub)` էդինբուրգյան նշանավոր փառատոների շտաբն ու տեղեկատվական կենտրոնը։

Ներկայումս շինությունն ունի մի քանի սրահներ, որոնցից խոշորագույնը կարող է ընդունել 420 մարդ։ Կա նաև գրադարան և սրճարան։ Ներքին տարածքները տրվում են վարձակալությամբ տարբեր հավաքույթներ, հրավերքներ, հարսանեկան արարողություններ իրականացնելու համար։

Մեծ սրահը, որը կոչվում է «Վիկտորյայի սրահ», մինչև 2004 թվականը երբեմն օգտագործվել է խորհրդարանական նիստեր անցկացնելու նպատակով, մինչև Հոլիռուդյան պալատի դիմաց կառուցվել է Շոտլանդիայի խորհրդարանի նոր շենքը։

Հաբ և փառատոներ

Հաբ` Էդինբուրգի միջազգային փառատոնի շտաբ
Էդինբուրգ Հաբ 
Տեսքը Թագավորական մղոնից
Էդինբուրգ Հաբ 
«Արվեստի աստիճաններ»
Էդինբուրգ Հաբ 
Հաբի տեսքը ակադեմիայից

Հաբը մշտապես գործում է, այնտեղ անցկացվում են համերգներ և թատերական ներկայացումներ։ Տարեկան կենտրոն է այցելում ավելի քան 500.000 զբոսաշրջիկ։ Հաբի աշխատանքի բուռն շրջանը ամռանն է, երբ մեկը մյուսի հետևից անցկացվում են էդինբուրգյան հայտնի փառատոները։ Հարյուր հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից ժամանում են Էդինբուրգ. քաղաքի բնակչությունը կրկնակի մեծանում է։ Պատահական չէ, որ Շոտլանդիան անվանում են համաշխարհային փառատոնային մայրաքաղաք։

Էդինբուրգի միջազգային փառատոնի տնօրեն Ջոնաթան Միլսը, պատասխանելով լրագրողների հարցերին, մեկնաբանել է, որ ամենամյա փառատոների գաղտնիքը բազմազանության, անմիջականության, անկաշկանդության մեջ է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Էդինբուրգ Հաբ ՊատմությունԷդինբուրգ Հաբ Հաբ և փառատոներԷդինբուրգ Հաբ ԾանոթագրություններԷդինբուրգ Հաբ Արտաքին հղումներԷդինբուրգ ՀաբԱնգլերենԹագավորական Մղոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դերենիկ ԴեմիրճյանԱռնանդամի գլխիկՀիմնական գույներԵռանկյան բարձրությունՀամակարգիչՌամադան (ամիս)ԱկնեԱնգլերենի այբուբենԿոտորակ (մաթեմատիկա)Էջմիածնի Մայր ՏաճարՍիլվա ԿապուտիկյանԵրկիրԱրտաշեսյաններՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՈւսուցման մեթոդներ և հնարներՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՈրդանման ելունի բորբոքումՎլադիմիր ԼենինԱրագիլներՀայկական առածներ և ասացվածքներՀին ԵգիպտոսՀոմոցիստեինԿարիճներՍեռական հերպեսԱնուղղակի խնդիրՍրբանային սեքսԱշնան արև (ֆիլմ, 1977)Հայկական լեռնաշխարհԳրիգոր ՏաթևացիՄթնոլորտՀերպեսԻջևանԷկոլոգիաԿոնքի բորբոքային հիվանդությունՀնդկաստանԱուտիզմՇաղկապՍտեփան Զորյան (գրող)Գործակալ 044Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքԵղանակի քերականական կարգԵնթակաՀայկ նահապետՀակոբ ՊարոնյանՆորավանքԳլխուղեղի ուռուցքՓողԱրգանդի միոմաԻբուպրոֆենՍևրի պայմանագիրՀայկական թատրոնԱրտաշես ԱՀրանտ ՄաթևոսյանՕլիմպոսի աստվածներԿարմիր գիրքՄարքեթինգԱնորոշ դերբայԳևորգ Մարզպետունի (վեպ)Երևանի պետական համալսարանԱվետիք ԻսահակյանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՌումինիաՇաղկապենաբորբԾաղկեվանքԲելգիաԺամՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԱրգանդՌապոնեՎրաստանՀայաստանի բուսական աշխարհԲնությունՍերԿոմս Մոնտե-ՔրիստոԱրյան շրջանառությունԱզոտԼեոնարդո դա ՎինչիՆիկոլ Փաշինյան🡆 More