Կորետա Սքոթ Քինգ

Կորետա Սքոթ Քինգ (անգլ.՝ Coretta Scott King, ապրիլի 27, 1927(1927-04-27), Marion, Ալաբամա, ԱՄՆ - հունվարի 30, 2006(2006-01-30), Rosarito, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների հայտնի մարտիկ, Մարտին Լյութեր Քինգի կինը, ապա այրին։ Ամուսնու հետ ճանաչում է ստացել որպես առաջին աֆրոամերիկացի բապտիստուհիներից մեկը։ Ամուսնու սպանությունից հետո նա գլխավորել է ռասիզմի, գաղութատիրության, խտրականության և սեգրեգացիայի ոչ բռնի դիմադրության շարժումը։ Հանդես է եկել երկրում ռասայական և ազգային փոքրամասնությունների խտրականության դեմ։

Կորետա Սքոթ Քինգ
Կորետա Սքոթ Քինգ
 
Կրթություն՝ Անտիոքի համալսարան, Antioch College? և Նոր Անգլիայի կոնսերվատորիա
Մասնագիտություն՝ գրող, ակտիվիստ և քաղաքական գործիչ
Ազգություն աֆրոամերիկացի
Դավանանք բապտիստություն
Ծննդյան օր ապրիլի 27, 1927(1927-04-27)
Ծննդավայր Marion, Ալաբամա, ԱՄՆ
Վախճանի օր հունվարի 30, 2006(2006-01-30) (78 տարեկան)
Վախճանի վայր Rosarito, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Թաղված Ֆլորիդա
Քաղաքացիություն Կորետա Սքոթ Քինգ ԱՄՆ
Ամուսին Մարտին Լյութեր Քինգ
Զավակներ Dexter Scott King?, Martin Luther King III?, Bernice King? և Yolanda King?
 
Պարգևներ
Կորետա Սքոթ Քինգ
Կորետա Սքոթ Քինգը 2004 թվականին

2004 թվականին պարգևատրվել է ԱՄՆ բարձրագույն պարգևով Կոնգրեսի ոսկե մեդալով։

Կենսագրություն

Կորետան ծնվել է 1927 թվականի ապրիլի 27-ին Ալաբամա նահանգի Պերրի Քաունթիում՝ Օվիդիա Սքոթի և բերնիս Մաքմյուրեյ Սքոթի ընտանիքում։ Նա ուներ քույր Էդիթ և եղբայր Հովիդի Լեոնարդ։ Նրա ծնողները զբաղվում էին ֆերմերային տնտեսությամբ և բավականին ունևոր էին։ Նրանք ունեին սեփական բեռնատար և անտառանյութի պահեստ։ Կորետտան ավարտել է տարրական դպրոցը և ընդունվել Լինքոլնի դպրոց, իսկ հետո՝ Մերիոն քաղաքի միջնակարգ դպրոց։ Դա ամենամոտ դպրոցն էր, որտեղ սևամորթներ էին սովորում։ Դրանից հետո նա ընդունվել է Օհայո նահանգի Յելա Սփրինգսի Անտիոքի քոլեջ։ Հաղթելով կրթաթոշակը՝ նա տեղափոխվել է Մասաչուսեթսի Բոստոնի Նոր Անգլիայի կոնսերվատորիա։ Այնտեղ նա ստացել է վոկալի և ջութակի կարգի դիպլոմ և այնտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Մարտին Լյութեր Քինգին։ Շուտով նրանք որոշում են ամուսնանալ։ Մարտին Լյութերը երկու տարով փոքր էր Կորետայից, և գուցե այդ պատճառով նրա ծնողները դեմ էին այդ ամուսնությանը։ Հարսանիքը տեղի է ունեցել 1953 թվականի հունիսի 18-ին Կորետայի մոր տանը։ Ավարտելուց հետո Կորետան և Մարտին Լյութերը տեղափոխվեցին Մոնտգոմերի քաղաք՝ Ալաբամա։

Դա եղել է բարդ 15 տարի։ Ընտանիքին մշտապես հետապնդում էին արմատական տրամադրված ռասիստները։ Մի օր նրանց տուն ռումբ նետվեց, և միայն երջանիկ պատահականությամբ բոլորը ողջ մնացին, իսկ այդ պահին Կորետան 2 ամսական երեխայի հետ էր։ Ընտանեկան կյանքն ավարտվեց ողբերգական. Մարտին Լյութեր Քինգը սպանվել է Մեմֆիսում դիպուկահարի կողմից։ Սակայն Կորետա Սքոթ Քինգը չի կորցրել հավատը և շարունակել է ամուսնու գործը։

2000-ականների սկզբին Կորետա Սքոթ Քինգը սկսեց առողջական խնդիրներ ունենալ։ 2005 թվականի օգոստոսին նրա հետ տեղի ունեցավ ծավալուն ինսուլտ և սրտամկանի ինֆարկտ։ Մեկ ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո նա ստիպված է եղել հրաժարվել հասարակական գործունեությունից՝ բոլոր լիազորությունները փոխանցելով իր երեխաներին։ Իր վերջին հրապարակային ելույթը, որը կազմակերպվել էր ամուսնու հիշատակին, նա անցկացրել է 2006 թվականի հունվարի 14-ին։ Երկու շաբաթ անց՝ հունվարի 30-ին, Կորետտա Սքոթ Քինգը մահացել է Մեքսիկայի Ռոզարիտո Բիչի վերականգնողական կենտրոնում, որտեղ անցնում էր ձվարանի քաղցկեղի բուժման կուրս։ Ավելի քան տասնչորս հազար մարդ հոգեհանգստյան պատարագ է մատուցել Լիտվիայի Ջորջիա նահանգի Նոր ծննդյան Բապտիստական եկեղեցում։ Նրա մարմինը հանգստանում է ամուսնու կողքին։

Երեխաներ

Քինգները ունեցել են չորս երեխա․

  • Իյոլանդա Քինգ — (1955 թվականի նոյեմբերի 17 — 2007 թվականի մայիսի 15)
  • Մարտին Լյութեր Քինգ III — (ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 23-ին)
  • Դեխտեր Սքոթ Քինգ — (ծնվել է 1961 թվականի հունվարի 30-ին)
  • Բերնիս Ալբերտին Քինգ — (ծնվել է 1963 թվականի մարտի 28-ին)

Նրանք բոլորը հետագայում դարձան նաև սոցիալական ակտիվիստներ և մարդու իրավունքների համար պայքարողներ։

Գործունեություն

Ամուսնու մահից հետո Կորետան գլխավորել է ամուսնու կողմից սկսված ռասիզմի, խտրականության և գաղութատիրության դիմադրության շարժումը։ Նա դեմ էր նաև ազգային փոքրամասնությունների խտրականությանը և պայքարում էր կանանց իրավունքների համար։ Քորետա Սքոթ Քինգը հիմնել է «ոչ բռնի սոցիալական փոփոխությունների կենտրոն», որը կրում է նրա ամուսնու անունը, ինչպես նաև հրապարակել է «իմ կյանքը Մարտին Լյութեր Քինգի հետ» հուշագրությունները։ Ավելի ուշ՝ 1983 թվականին, հենց Կորետան է հասել Մարտինի հիշատակի օրվա ճանաչմանը՝ որպես դաշնային տոն։ Նախագահ Ռեյգանը Մարտին Լյութեր Քինգի օրը հաստատել է որպես ԱՄՆ դաշնային տոն (հունվարի երրորդ երկուշաբթի)։ Կորետան մահացել է Ատլանտայի հիվանդանոցում՝ 78 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

Կորետա Սքոթ Քինգ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորետա Սքոթ Քինգ» հոդվածին։

Tags:

Կորետա Սքոթ Քինգ ԿենսագրությունԿորետա Սքոթ Քինգ ԳործունեությունԿորետա Սքոթ Քինգ ԾանոթագրություններԿորետա Սքոթ Քինգ19272006d:Q1020753d:Q79706ԱՄՆԱլաբամա (նահանգ)Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱյրիությունԱնգլերենԱպրիլի 27ԱֆրոամերիկացիներԳաղութացումԽտրականությունՀունվարի 30Մարտին Լյութեր ՔինգՄեքսիկաՌասիզմՍեգրեգացիաՍտորին Կալիֆոռնիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայ Յեղափոխական ԴաշնակցությունԷկոլոգիական գործոններԱծական անունՎերաբերական (խոսքի մաս)Մատյան ողբերգությանՄետաղՏարերային աղետներԱրյան շրջանառությունԱվետիք ԻսահակյանՄատենադարանԻոսիֆ ՍտալինԲառակապակցությունՆևրոզներՀիսուսի ծնունդՄրգաշատՄիքայել ԱլիմյանՀայաստանի դրոշԷրեբունի ամրոցԱնտառԻնքնաթիռՄիլանՄաշկային հիվանդություններՎարդՄարդու առնանդամՍամվել (վեպ)ԱնահիտՀայ գրերի գյուտԹուրքիաԿուսաթաղանթԱլեն ՍիմոնյանՔիշ (կղզի)ՕքսիդԿասկադ համալիրՄաշկ (մարդ)ԱծխաջուրԵրկաթ պակասորդային սակավարյունությունՎանի թագավորությունՎինսենթ վան ԳոգԿարտոֆիլՄրջյուններԺողովրդավարությունԵրիկամաքարային հիվանդությունԳրիգոր ՆարեկացիՀիսուսՏոլմաՔարերի սիմֆոնիաՑեղին սիրտը (ժողովածու)Հայկական պարՀաղպատի վանական համալիրՎիտամին CՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՁայնավորներԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄարդ բանականՀայաստանի գետերի ցանկtgpa2Դավիթ ԱնանյանՄեր թաղը (պատմվածաշար)Օրալ սեքսԽաչատուր ԱբովյանԱրյան ընդհանուր հետազոտությունԱրտաշեսյանների թագավորությունԲադերՎայոց ձորի մարզԱծանցյալԱղբյուր ՍերոբԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՍտորոգյալՄինաս ԱվետիսյանԼեհաստանՈրոտանԱնիԲաթումի պայմանագիրԼեոնիդ ԱզգալդյանԵրևանի պետական համալսարանՀամո Բեկնազարյան🡆 More