Խոշոր Եղջերավոր Կենդանիներ

Խոշոր եղջերավոր կենդանիներ, սնամեջ եղջերավորների ընտանիքի երկկճղակավոր, որոճող ընտանի կենդանիներ։ Խոշոր եղջերավոր կենդանիներից են ցուլերի սեռին պատկանող գոմեշները, յակերը և ընտանի տավարի բոլոր ցեղերը։

Խոշոր Եղջերավոր Կենդանիներ
Նախրի արածեցում

Ընտանի տավարը (Bos taurus) առաջացել է վայրի տուրից (Bos primigenius), որը մի քանի հազարամյակներ մ. թ. ա. տարածված էր Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։ Դրա վերջին ներկայացուցիչներն անհետացել են XVII դարի սկզբներին։ Տուրն ընտելացվել է մոտ 8 000 տարի առաջ, սկզբում Հնդկաստանում, ապա Առաջավոր Ասիայում, Միջերկրական ծովի առափնյա շրջաններում և Կենտրոնական Եվրոպայում։

Ըստ գանգի կազմության առանձնահատկությունների տարբերում են ընտանի տավարի 4 ենթատեսակ․

  • հարթավայրային և տափաստանային եվրոպական երկարեղջյուր (Bos taurus primigenius)
  • լեռնային և անտառային գոտիների եվրոպական կարճեղջյուր (Bos taurus brachvceros)
  • կենտրոնական ասիական (Bos taurus turano-mongolicus)
  • հարավ-ասիական ու հյուսիս-աֆրիկյան սապատավոր՝ զեբու (Bos taurus indicus)։

Կովերի կյանքի տևողությունը մոտ 20 տարի է (երբեմն՝ 35), ցուլերինը՝ 15-20։ Կաթնատու կովերի տնտեսական օգտագործումը՝ 12-13 տարի (այդ ընթացքում մաշվում են ատամները, նվազում է մթերատվությունը)։ Միս ստանալու համար նպատակահարմար է մորթել 1, 5-2 տարեկան բտված կամ գիրացած կենդանիներին։ Վերարտադրության համար տոհմային կենդանիներին կարելի է օգտագործել 5-10 տարի։ Հորթերը սեռահասուն են դառնում 7-9, ցլիկները՝ 6-8 ամսականում։ Երինջներին սերմնավորում են 18-22 ամսականում։ Սերվիս-շրջանը (ծնից մինչև ցանկության սկիզբը) մոտ 3 շաբաթ է։ Հղիության տևողությունը 285 օր է։ Կովերը միապտուղ են։ Կենդանի քաշը 200-600 կգ է (առավելագույնը՝ 1000 կգ), ցուլերինը՝ 300-900 (առավելագույնը՝ 1600 կգ)։ Միջին կաթնատվությունը 3500-4000 կգ է, լավագույն տնտեսություններում՝ մինչև 6000 կգ, ռեկորդը՝ 20 000 կգ (հոլանդական տավար)։ Կաթի յուղայնությունը՝ 3, 6-4%։ Մսատվությունը բարձր է մասնագիտացված մսատու ցեղերի մոտ։ Ի տարբերություն կաթնատուների, դրանք բտվում են կարճ ժամկետում, բարձր է սպանդային ելքը, միսը՝ լավորակ։

Տավարի հիմնական կերը արոտի կանաչն է, ծղոտը, սիլոսը, արմատապտուղները, արտադրական մնացուկները (քուսպ, շրոտ, ժոմ, բարդա և այլն), համակցված, ինչպես նաև հանքային աղերով, պրոտեինով և վիտամիններով հարստացված կերը։ Խոշոր եղջերավոր կենդանիներին բուծվում են բոլոր երկրներում, 1970-1971 թ․-ին աշխարհում կար մոտ 1141 միլիոն գլուխ։ Տարբեր կլիմայական գոտիների համար ստեղծված են բազմաթիվ ցեղեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 73 Խոշոր Եղջերավոր Կենդանիներ

Tags:

ԳոմեշներՑուլեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԸնկուզենիՄակբայԹմրամիջոցՔրիստափոր ԿոլումբոսՀոգնակի թիվՕրալ սեքսԱնորոշ դերբայՍրտի կծկումների հաճախականությունԱրևմտյան ՀայաստանՕլիմպիական խաղերՍուրճՀամակարգային կարմիր գայլախտԱլեքսանդր ԹամանյանԼիմֆոմաԱրմավիրԵղիշե ՉարենցԽաչակրաց արշավանքներՀեմոգլոբինԾովԳևորգ Մարզպետունի (վեպ)ԿարբոնաթթուներSourՑրված սկլերոզՓոքրիկ իշխանըԴարձվածքԹվական անունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Մարդու գլխուղեղԴեղանյութերԱնանուխԲորիս շուն44-օրյա պատերազմԵրիտասարդական պալատԱվստրալիայի ճարտարապետությունԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականՀաշվապահական հաշվառումՄելանոմաՆոր ԿտակարանԱրշակունիների թագավորությունԳուրգեն ՄելքոնյանՍրտային անբավարարությունԱնգկոր ՎատՓայծաղԺան Բատիստ Կամիլ ԿորոՄարդու առնանդամԴժոխք (Աստվածային կատակերգություն)Մեծ ՀայքԱվագ շաբաթԱղբյուր ՍերոբՀելլենիզմԳերմանիաԳրիգոր ԶոհրապԴանիել ՎարուժանԱրշակունիներՀաստ աղիքների բորբոքումՄիսաք ՄեծարենցՓինք ՖլոյդԼուսինե ԿիրակոսյանԱդոլֆ ՀիտլերՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)ԾիրանՄուշեղ ԳալշոյանԱշոտ Բ ԵրկաթԲագրատունիներՈչ վերբալ հաղորդակցությունԱնուշեհ ԱնսարիԶատկի ավանդույթներՊակիստանՄոնթե ՄելքոնյանԱրագածՔաղցկեղԳլաուկոմաԱրատտա🡆 More