Խաղողի Խխունջ: փափկամարմինների տեսակ

Խաղողի խխունջ (լատին․՝ Helix pomatia), խոշորամարմին փափկամարմին փորոտանիների դասից։ Հանդիպում է անտառներում, խոնավ վայրերում։ Սնվում է տերևներով՝ հատկապես խաղողի տերևով, որտեղից էլ առաջացել է նրա անունը։ Որոշ աղբյուրների համաձայն, խաղողի խխունջները սկսել են տարածվել Կենտրոնական և Հարավ-Արևմտյան Եվրոպայի երկրներից։

Խաղողի խխունջ
Խաղողի խխունջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Փափկամարմիններ
Դաս Փորոտանիներ
Կարգ Թոքավոր խխունջներ
Ընտանիք Հելիցիդներ
Ցեղ Helix
Տեսակ Helix pomatia
Լատիներեն անվանում
Helix pomatia
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Խաղողի Խխունջ: Նկարագիր, Ֆիզիկական առանձնահատկություններ, Բնական թշնամիներ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Խաղողի Խխունջ: Նկարագիր, Ֆիզիկական առանձնահատկություններ, Բնական թշնամիներ
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 77907
NCBI 6536

Դեռևս հին ժամանակներից մարդիկ խխունջն օգտագործել են սննդի մեջ և այն հասանելի է եղել բոլոր խավերի ներկայացուցիչներին։ Այդ երկրներում այն համարում են առողջարար սննդի տեսակ։

Խաղողի խխունջն ակտիվ կենսակերպ է վարում գարնան սկզբից մինչև աշնան վերջը։ Ջերմաստիճանի նվազելուց հետո նրանք թաքնվում են 30 սմ հաստությամբ հողային շերտի տակ և ձմեռային քուն մտնում, նրանց մոտ սկսվում է անաբիոզի շրջան։ Որպես կանոն, նրանք միշտ ձմեռում են նույն տարածքում։ Անաբիոզի շրջանում խեցու բերանը փակվում է կրային շերտով՝ էպիֆրագմայով, որի հաստությունը ձմեռային խստաշունչ ամիսներին պաշտպանում է կենդանուն։

Բնության մեջ այս կենդանին միջին հաշվով ապրում է 7-8 տարի, բայց որոշ դեպքերում կարող է ապրել նույնիսկ 20 տարի, եթե իհարկե այլ կենդանիների կեր չդառնա։ Գրանցված ռեկորդը համարվում է 30 տարին․ այս դեպքում առանձնյակը պահվել է տնային պայմաններում։

Նկարագիր

Արտաքին տեսք

Մարմինը, ինչպես դասի բոլոր ներկայացուցիչների մոտ, կազմված է խեցուց և իրանից։ Վերջինս բաղկացած է գլխից և ոտքերից։

Խեցի

Խեցու չափերը հասուն առանձնյակի մոտ հասնում են մինչև 3-4,5 սմ-ի։ Խեցու չափերն այնպիսին են, որ իրանն ամբողջությամբ տեղավորում են դրանում։ Խեցին պարուրաձև է, հիմնականում 4,5 պտույտից կազմված։ Խեցու գույնը կարող է լինել դեղնադարչնագույնից մինչև սպիտակադարչնագույն։ Բայց տարբեր խխունջների մոտ խեցու գույնը էականորեն կարող է տարբեր լինել․ մի առանձնյակի մոտ այն մուգ գույն ունի, մյուսի մոտ՝ բաց։ Գունավորման կտրուկ տարբերությունները կապված են բնակավայրից և հատկապես կախված է տվյալ տարածքի լուսավորումից։ Գունային փոփոխությունները պայմանավորված են նաև պաշտպանական ռեակցիայով, որի շնորհիվ կարողանում են թաքնվել՝ ձուլվելով բնությանը։ Խեցու գույնի վրա ազդում է նաև այն սննունդը, որը կենդանին ուտում է։

Ոտքերը և իրանը

Հասուն խխունջի ոտքերը սովորաբար 3,5-5 սմ են, երբեմն չափերը կարող են հասնել 8-9 սմ-ի։

Խաղողի Խխունջ: Նկարագիր, Ֆիզիկական առանձնահատկություններ, Բնական թշնամիներ 
Խաղողի խխունջի մարմինը կազմված է իրանից և խեցուց

Խաղողի խխունջի մարմինը բավականին էլաստիկ է։ Տարբեր պատճառներով պայմանավորված մարմնի գունավորումն ի տարբերություն խեցու, էականորեն տարբեր է։ Սովորաբար այն բեժ գույն է՝ շագանակագույն երանգով, ավելի հազվադեպ կարող է լինել մուգ մոխրագույն։ Այն ունի յուրահատուկ նախշեր։ Որոշ դեպքերում խխունջները զրկված են այդպիսի նախշերից կամ դա գրեթե աննկատ է։ Այդ դեպքերում խխունջի ոտքերը միագույն են։ Մարմնի գույնը կարող է փոխվել միևնույն տեսակի սննդի օգտագործումից։

Մարմինը պատված է խորշոմներով, որոնք նման են քառանկյունների։ Խորշոմներում պահվում է կենդանուն անհրաժեշտ խոնավության քանակը։

Շոշափուկներ

Խխունջի բերանային խոռոչի վերևի հատվածում գտնվում են 2 զույգ շոշափուկներ։ Առաջին զույգ շոշափուկները (խխունջի բերանին ավելի մոտ) 2,5-4,5 մմ են։ Դրանք պատասխանատու են խխունջի հոտառության համար։ Աչքերի հատվածում գտնվող մյուս զույգ շոշափուկների երկարությունը 1-2 սմ է։ Վերջին 2 շոշափուկների վրա գտնվում են աչքերը, որոնց բոլոր ռեցեպտորները պարունակում են միևնույն ֆոտոպիգմենտը Երբեմն աչքերը կարող են ոչ միայն տարբերել լուսավորությունը, այլ նաև տեսնել մինչև 1 սմ հեռավորությամբ գտնվող առարկաները։

Խաղողի Խխունջ: Նկարագիր, Ֆիզիկական առանձնահատկություններ, Բնական թշնամիներ 
Նկարում երևում են կենդանու երկու զույգ շոշափուկները

Շոշափուկները բավականին շարժունակ են։ Առջևի շոշափուկները ավելի քիչ շարժունակ են։ Երկու զույգն էլ շատ զգայուն են։ Որևէ առարկայի հպումից խխունջը թաքնվում է խեցու մեջ։ Շոշափուկները, որի վրա գտնվում են աչքերը, բացասաբար են ընկալում վառ լույսը։

Ներքին կառուցվածք

Դասի բոլոր ներկայացուցիչների նման, խաղողի խխունջի մարսողական համակարգը բաղկացած է էկտոդերմային առջևի աղուց և էնտոդերմային միջին աղուց։ Շնչառությունը թոքային է։ Սիրտը կազմված է ձախ նախասրտից և փորոքից, որը շրջապատված է պերիկարդիայով։ Արյունը անգույն է։ Նյարդային համակարգը կազմված է մի քանի նյարդային հանգույցներից և դրանցից դուրս եկող նյարդերից, որոնք հասնում են դեպի տարբեր օրգաններ։

Ֆիզիկական առանձնահատկություններ

Սնուցում

Խաղողի Խխունջ: Նկարագիր, Ֆիզիկական առանձնահատկություններ, Բնական թշնամիներ 
Խաղողի խխունջի սննդառությունը

Ուտում են ոչ միայն կենդանի բուսականություն, այլև դրանց մնացորդները։ Ուտում են խաղողի և վայրի ելակի տերևներ, կաղամբ, բողկ, ծովաբողկ, խատուտիկ, եզան լեզու։ կմախքի լավ կառուցվածքի համար նրանց անհրաժեշտ է կալցիում։

Շնչառություն

Խաղողի խխունջը շնչում է թոքերով։

Բնական պայմաններում շնչառական անցքը բացվում և փակվում է րոպեում 1 անգամ, իսկ խոնավ պայմաններում՝ ավելի քիչ ընդմիջումներով։ Շնչառական խոռոչի բացվելն ու փակվելը ուղիղ համեմատական են օդում ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիային։

Շարժողական համակարգ

Տեղաշարժմանը նպաստում են ոչ միայն ոտքերի մկանների ալիքաձև կծկումները, այլև ներբանի վրա գտնվող գեղձերի արտադրած լորձը, որի շնորհիվ հեշտանում է կենդանու սահքը։ Կենդանու շարժման առավելագույն արագությունը րոպեում 17 սմ։ Կենդանին կարող է շարժվել ինչպես հորիզոնական (օր՝ հողային շերտ), այնպես էլ ուղղահայաց (շենքի պատեր) մակերեսների վրա։

Խաղողի Խխունջ: Նկարագիր, Ֆիզիկական առանձնահատկություններ, Բնական թշնամիներ 
Մեկ րոպեում կարող են անցնել առավելագույնը 17 սմ ճանապարհ

Անաբիոզ

Անաբիոզը խաղողի խխունջի մոտ տևում է մինչև 3 ամիս, իսկ Բելառուսի բնության մեջ՝ 5 ամսից ոչ պակաս։ Անաբիոզի շրջանում փափկամարմիններին ուսումնասիրելիս պարզվել է, որ այդ ընթացքում նրանց մոտ պտղաբերությունը էականորեն նվազել է կամ ընդհանրապես ձվազատում տեղի չի ունեցել։

Բազմացում

Խխունջը հերմաֆրոդիտ է։ Բազմանում են գարնանը և աշնան սկզբին։

Խաղողի Խխունջ: Նկարագիր, Ֆիզիկական առանձնահատկություններ, Բնական թշնամիներ 
Խաղողի խխունջների բազմացում

Բնական թշնամիներ

Այս կենդանիների համար բնական թշնամի կարող են հանդիսանալ ոզնին, օձը, բզեզները։ Վերջիններս կարող են մուտք գործել խխունջի խեցու մեջ։ Խաղողի խխունջները կեր են դառնում նաև գիշատիչ փափկամարմինների և խխունջների։

Խաղողի խխունջն ու մարդը

Խաղողի խխունջ սկսել են աճեցնել դեռ վաղ ժամանակներից։ Ըստ Պլինիոս Ավագի, խաղողի խխունջ առաջին անգամ աճեցրել է Ֆուլվիյ Լիպինը։

Այժմ որոշ երկրներում կան բազմաթիվ, այսպես կոչված, «խխունջների ֆերմաներ», որոնք մեծ քանակությամբ խխունջներ են աճեցնում։

Շատ մարդիկ այս տեսակի ներկայացուցիչներին պահում են որպես ընտանի կենդանիներ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Догель В. А. Зоология беспозвоночных։ Учебник для ун-тов — 7-е изд., перераб. и доп. ։ Высшая школа, 1981—606 с. — ISBN 978-5-903034-46-8.
  • Зенкевич Л. А. Беспозвоночные / Л. А. Зенкевич. ։ Просвещение, 1968. — 603 с. — (Жизнь животных ։ В 6 т. / Л. А. Зенкевич ; Т. 2).

Արտաքին հղումներ

Խաղողի Խխունջ: Նկարագիր, Ֆիզիկական առանձնահատկություններ, Բնական թշնամիներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղողի խխունջ» հոդվածին։
Խաղողի Խխունջ: Նկարագիր, Ֆիզիկական առանձնահատկություններ, Բնական թշնամիներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղողի խխունջ» հոդվածին։

Tags:

Խաղողի Խխունջ ՆկարագիրԽաղողի Խխունջ Ֆիզիկական առանձնահատկություններԽաղողի Խխունջ Բնական թշնամիներԽաղողի Խխունջ Խաղողի խխունջն ու մարդըԽաղողի Խխունջ ԾանոթագրություններԽաղողի Խխունջ ԳրականությունԽաղողի Խխունջ Արտաքին հղումներԽաղողի ԽխունջԱնտառԱրևմտյան ԵվրոպաԼատիներենԽաղողԿենտրոնական ԵվրոպաՏերևՓափկամարմիններՓորոտանիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՑեղասպանությունՀովհաննես ՇիրազՔութեշՕյկոֆոբիաՕկտավիանոս ՕգոստոսՀամաչափությունՆապաստակներՀայկական կինոՆյութափոխանակությունԱրջերՄոնթե ՄելքոնյանԱշոտ Բ ԵրկաթՀեպատիտ CԵրևանՍտեփան Զորյան (գրող)ԷվոլյուցիաԱրշակունիներԲաղանիսՏեղերԳյումրիՏերունական աղոթքԲյուզանդական կայսրությունԼիմֆոմաՍպիտակի երկրաշարժՏոտոԳեյմինգՎոլեյբոլԱրցախյան շարժումԲանաստեղծությունՄաշկի սնկային հիվանդություններԱմերիկայի Միացյալ ՆահանգներԶոլի ԱդոկՀաղարծնի վանքՏոլմաՆապոլեոն ԲոնապարտԻբուպրոֆենԱստվածաշունչՊրենատալ զարգացումԱլբերտ ԱյնշտայնՄինետԱնրի ՎեռնոյԹռչուններԴավիթ ԱնհաղթՀակասնկային դեղերԲարդ ստորադասական նախադասությունՀայկական առածներ և ասացվածքներՄիգրենՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Արարատ (ֆիլմ)Սևրի պայմանագիրԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՍամվել (վեպ)ԾաղիկԽաղաղ օվկիանոսԽոստումը (ֆիլմ, 2016)Հիսուսի ծնունդՋրծաղիկՄարտիրոս ՍարյանԵրկրի օրՆատրիումի քլորիդԹաջ ՄահալԿրծքագեղձի քաղցկեղԳևորգ ՉաուշՎազգեն Ա ԲուխարեստցիԿիստաԶատիկՀամախառն ներքին արդյունքԵռանկյան մակերեսՍտեփանավանի դենդրոպարկՀայկյան տոմարԿապ (խոսքի մաս)Գագիկ ԾառուկյանԱնտարկտիդաԼոռու մարզՐաֆֆիԷկզեմա🡆 More