Էդվարդ Միլիտոնյան: հայ նկարիչ, բանաստեղծ

Էդվարդ Գևորգի Միլիտոնյան (մայիսի 12, 1952(1952-05-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, նկարիչ։ Հայաստանի գրողների միության անդամ 1977 թվականից։ Հայաստանի գրողների միության նախագահ (2013 թվական)։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012 թվական)։

Էդվարդ Միլիտոնյան
Էդվարդ Միլիտոնյան: Կենսագրություն, Պարգևներ, Երկերի մատենագիտություն
Ծնվել էմայիսի 12, 1952(1952-05-12) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և նկարիչ
Լեզուհայերեն
ՔաղաքացիությունԷդվարդ Միլիտոնյան: Կենսագրություն, Պարգևներ, Երկերի մատենագիտություն ԽՍՀՄ և Էդվարդ Միլիտոնյան: Կենսագրություն, Պարգևներ, Երկերի մատենագիտություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1974)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԾիծեռնակ, Գարուն, Հայաստանի հանրային ռադիո, Հայաստանի պաշտպանության նախարարություն, ՀԳՄ և Հայաստանի մշակույթի նախարարություն
Պարգևներ
Էդվարդ Միլիտոնյան Վիքիդարանում
Էդվարդ Միլիտոնյան: Կենսագրություն, Պարգևներ, Երկերի մատենագիտություն Edward Militonyan Վիքիպահեստում

Կենսագրություն

Միլիտոնյանը 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ», «Ծիծեռնակ», «Գարուն» ամսագրերում։ Հայաստանի գրողների միության անդամ է 1977 թվականից։ 1992 թ. նշանակվել է ՀՀ հեռուստառադիոյի պետվարչության պետի 1-ին տեղակալ, ապա՝ պետի պաշտոնակատար։ 1995 թվին նշանակվել է ՀՀ Տեղեկատվության և գրահրատարակչության նախարարության նախարարի 1-ին տեղակալ, Հայաստանի ռադիոյի տնօրեն։ Եղել է ՀՀ պաշտպանության նախարարության քարոզչության և հասարակական կապերի վարչության պետ, ՀՀ վարչապետի խորհրդական, միաժամանակ՝ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ, ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ, ՀՀ մշակույթի և երիտասարդական հարցերի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ։ 2010 թվականին նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարության վերանվանված գրահրատարակչական գործի կենտրոնի պետ։ Ազատվել է 2016 թվին։ 2004-ին ընտրվել է ՀԳՄ քարտուղար։ 2013 թվականից ՀԳՄ նախագահն է և ՀՀ մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության պետը։

Հեղինակ է հայերեն և 26 այլ լեզուներով հրատարակված 88 գրքերի, ունի թարգմանական 3 գիրք։ Միլիտոնյանի գրքերի մի զգալի մաս տպագրվել է նրա ձևավորմամբ։ Հրապարակել է «Նկարչական ալբոմ» (2007)։ Նրա հեղինակած նախագծով հրատարակվել է 16 անթոլոգիա։

էդվարդ Միլիտոնյանի գեղանկարների ցուցահանդեսները բացվել են մեր երկրում և արտերկրում։Նկարչական աշխատանքների ցուցահանդեսները բացվել են Հայաստանում և արտերկրում։

Հեղինակ է մի շարք ֆիլմերի։ «Երևան» ստուդիայի ֆոնդերում են «Եռաբլուր», «Վարդավառ» և «Տեառն ընդ առաջ» կինոնկարները։

Հեղինակել է հեռուստատեսային «Վերնատուն» հանդեսը։

Անդամ է Բուլղարիայի անկախ գրողների միության, Բելառուսի գրողների միության, Գրողների ինտերնացիոնալ ասոցիացիայի (ԱՄՆ, 2022)։

Նկարչական աշխատանքների ցուցահանդեսները բացվել են Հայաստանում և արտերկրում։

Պարգևներ

  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016 թվական
  • «Է» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 2013 թվական
  • «Ալմա Աթայում տպագրված «Օձեղեն տունը» (ռուսերեն) գիրքն արժանացել է ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցույթի 2-րդ մրցանակի, 2012 թվական
  • «Հայոց արևակենտրոն կնիքը» գիրքն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի, 2007 թվական
  • «Վահագն Վիշապաքաղի արկածները» գրքի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2005 թվական
  • «Կենաց ծառ» բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուն Մոսկվայում արժանացել է Մաքսիմ Գորկու անվան մրցանակի, 1987 թվական
  • Տարվա լավագույն առաջին գրքի մրցանակ, 1977 թվական
  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (մանկական գրքի համար), 1980 թվական
  • Վլադիմիր Մայակովսկու անվան մրցանակ՝ Վրաստան, համամիութենական, 1981 թվական
  • Մաքսիմ Գորկու անվան համամիութենական լավագույն առաջին գրքերի (ռուսերեն) մրցույթի դափնեկիր, 1987 թվական
  • Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակ, 1987 թվական
  • ՀԳՄ տարվա լավագույն մանկական գրքի մրցանակ, 2002 թվական
  • Համահայկական մանկապատանեկան գրականության մրցույթի Առաջին մրցանակ՝ «Չիպո կրիայի և Արեգ տղային տարօրինակ պատմությունը» գրքին, որը թարգմանվեց 5 լեզվով և հրատարակվեց արտերկրներում, 2005 թվական
  • Ռուսաստանի հայերի միության հայտարարած մրցանակաբաշխության 2-րդ մրցանակ, 2007 թվական
  • Լեհաստանի գրողների միության Կլեմենս Յանիսկու մրցանակ, 2016 թվական
  • Եվրասիական «Աշխարհին էներգիա» գրական ֆորումի մրցանակ, 2018 թվական
  • Լեհաստանի գրողների միության Թադեուշ Միսիսնսկու անվան Ֆենիքս մրցանակ, 2018 թվական
  • Լեհաստանի Պոզնանի գրողների միության գրական մրցանակ, 2019 թվական
  • Վրաստանի Իլյա Ճավճավաձեի անվան հիմնադրամի Իլյա Ճավճավաձեի մրցանակ, 2022 թվական
  • Վրաստանի գրողների միության Տիգրան Տաբիձեի անվան մրցանակ, 2022 թվական։

Երկերի մատենագիտություն

  • Լուսինեն հայելու մեջ (բանաստեղծ.), Եր., 1976, 40 էջ։
  • Երեք խնձոր (բանաստեղծ.), Եր., 1977, 48 էջ։
  • Ամպե որսորդը (բանաստեղծ.), Եր., 1979, 36 էջ։
  • Հիշատակի զանգեր, Երևան, 1979, 148 էջ։
  • Молодые поэты Закавказья. Эд. Милитонян; “Молодая гвардия”, 1981։
  • Գնելը դրսում, Գնելը ներսում, Երևան, 1982, 108 էջ։
  • Ծաղիկ ծովային, Երևան, 1984, 128 էջ։
  • Հայաստան (բանաստեղծ.), Եր. 1985, 20 էջ։
  • Древо жизни։ Стихи, Կենաց ծառը /բանաստեղծ. Ռուսերեն/, Ер., 1985։
  • Մուշեղն ամեն տեղ, Երևան, 1986, 129 էջ։
  • Урок реки /Стихи/, Москва, 1987։
  • Արևի ժամացույց, Երևան, 1988, 264 էջ։
  • Զարմանքների տոնավաճառ, (բանաստեղծ.), Եր., 1988, 64 էջ։
  • Շաքարավազ արքայազնը /հեքիաթներ և պատմվածքներ/, Եր., 1990, 83 էջ։
  • Վիշապի տարի, Երևան, 1991, 320 էջ։
  • Արգիշտի արքայի աչքերը (պատմվածքներ, էսսեներ), Երևան, 1994, 224 էջ։
  • Բադի լամբադան /բանաստեղծություններ/, Եր., 1994, 28 էջ։
  • Ընտանեկան համերգ, Երևան, 1996, 96 էջ։
  • Նոր թվարկություն, Երևան, 1996, 128 էջ։
  • Այծի թվաբանությունը, Եր., 1999, 39 էջ։
  • Մատնահետք, Երևան, 2000, 160 էջ։
  • Տեղեկատու կատուն /բանաստեղծ./, Եր., 2001, 55 էջ։
  • Այս պահին, Երևան, 2003, 192 էջ։
  • Ձիու քայլ /պիեսներ /, Եր., 2003, 48 էջ։
  • Վահագն Վիշապաքաղի արկածները (արձակ), Երևան, 2003, 132 էջ։
  • Ինչի՞ց է սկսվում շունը /պատմվածք/, Եր., 2004, 15 էջ։
  • Հնարամիտ բադի ճամփորդությունը, Երևան, 2004, 128 էջ։
  • Ձիու քայլ (դրամատուրգիա), Երևան, 2004, 48 էջ։
  • Приключения Драконоборца Ваагна։ /Роман /, Ереван, 2004։
  • Պատմության շախմատ /պոեմ/, Եր., 2005, 26 էջ։
  • Տուր ինձ / գերմաներեն /, Եր., 2005։
  • Օդեղեն տունը, Воздушный дом /ռուսերեն, մանկական բանաստեղծ./, Եր., 2005, 18 էջ։
  • Վահագն Վիշապաքաղի արկածները (ֆրանս.), Եր., 2005,
  • Լացն ու ծիծաղը (պատմվածքներ, էսսեներ, պիես), Երևան, 2006, 220 էջ։
  • Ձեզ շնիկ եմ նվիրում /Մանկական բանաստեղծ./, Եր., 2006, 19 էջ։
  • Ցասման հաց (բանաստեղծություններ), Երևան, 2006, 200 էջ։
  • Путешествие находчивого утенка Бад-Бадала /Повесть /, Ер., 2006։
  • Վահագն Վիշապաքաղի արկածները (անգլերեն), Եր., 2006։
  • Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը /Պատմական վիպակ/, Եր., 2007, 72 էջ։
  • Արցախական /բանաստեղծություններ/, Եր., 2007, 40 էջ։
  • Լուսինը թեյի բաժակում, Երևան, 2007, 128 էջ։
  • Պոլիս-2007 /պոեմ/, Եր., 2007, 15 էջ։
  • Открывая друг друга, «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը» /ռուսերեն/, Մոսկվա, 2007։
  • Едим кьм дрг, «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը» /բուլղարերեն/, Սոֆիա, 2007։
  • Freundschaften Gescbicbten, die verdinden, «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը» /գերմաներեն/, Մյունխեն, 2007։
  • Тилден-дилге, «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը» /ղրղզերեն/, Բիշքեկ, 2007։
  • Սիրո մայրցամաք, Երևան, 2007, 124 էջ։
  • Ինչի՞ց է սկսվում շունը /պատմվածք/, Եր., 2008, 16 էջ։
  • Հայոց արևակենտրոն կնիքը (վեպ), Երևան, 2008, 256 էջ։
  • Չիպոն /մանկական վիպակ/, Եր., 2008։
  • Երազանք ասպետի արշավանքը (վիպակ), Երևան, 2009, 100 էջ։
  • Վահագն Վիշապաքաղի արկածները / ռուսերեն /, Եր., 2009։
  • Արքայադուստր Թարսինեն, Երևան, 2010, 160 էջ։
  • Կատուն և ուրվականը (վիպակ), Երևան, 2012, 96 էջ։
  • Օդեղեն տունը /ռուսերեն/, Ղազախստան, Ալմաթի, 2012։
  • Պատմության շախմատ, շախմատի պատմություն /շախմատային պոեզիա, արձակ, զրույց, պիես, խնդիրներ և էտյուդներ/, Եր., 2012, 104 էջ։
  • Սատանի կամուրջը (վիպակ), Երևան, 2012, 144 էջ։
  • Բանաստեղծություններ, Եր., 2013։
  • Приключения Драконоборца Ваагна /Повести /, Ереван, 2013։
  • Է, Երևան, 2013, 336 էջ։
  • Բարձերով կռիվ (մանկական բանաստեղծություններ), Երևան, 2014, 192 էջ։
  • Իմ հրաշք, իմ կախարդական ֆուտբոլը (պատմվածքներ), Երևան, 2014, 141 էջ։
  • Ցեղասպանված գրողների անթոլոգիա /գերմաներեն/: Կազմող, նախաբանի և նախագծի հեղինակ dz Ziethen verlag, Գերմանիա, 2015։
  • Որոնումներ (լեհերեն), Վարշավա, 2015։
  • Շիրազի վարդեր /պարսկերեն/, Թեհրան, 2015։
  • Повiтряный дiм /մանկական բանաստեղծություններ ուկրաիներեն/ Կիև, 2015։
  • Ճանապարհորդ գժերը /մանկական վիպակ/, Եր., 2016։
  • Кот и привидения /ռուսերեն/, Եր., 2016։
  • Չի լինում չի լինում /յոթ հեքիաթ/, Եր., 2016։
  • Հնարամիտ բադի ճամփորդությունը /պարսկերեն/, Թեհրան, 2017։
  • Մարդն ու կրկեսը /բանաստեղծություններ վրացերեն/, Թբիլիսի, 2017։
  • Մի բուռ խոսք /բանաստեղծություններ/, Եր., 2017։
  • Սկանդինավյան կրուիզ /վիպակ, բանաստեղծություններ /, Եր., 2017։
  • Քարկապ /պատմվածքներ, պիեսներ/, Եր., 2017։
  • Թեհրան /բանաստեղծություններ/, Եր. 2017թ.
  • Հնարամիտ բադի ճամփորդությունը (պարսկերեն)։
  • Քթաշխարհի հերոս Արարը (պատանեկան արձակ), Եր., 2018։
  • Քթաշխարհի հերոս Արարը (ռուսերեն), Եր., 2018։
  • Քթաշխարհի հերոս Արարը (անգլերեն), Եր., 2019։
  • Ապրողների և մեռյալների թագավորը /արձակ/, Եր., 2020։
  • Այբբենարան, Եր., 2020։
  • Ժամանակի գիր /բանաստեղծություններ/, Եր., 2021։
  • Աներևույթ շղթա (արձակ), Եր., 2021։
  • Երկերի ժողովածու 16 հատորով /1-ին հատոր/, Եր., 2021։
  • Բառերի արևելքը (արաբերեն բանաստեղծ.), Դամասկոս, 2022։
  • Երկերի ժողովածու 16 հատորով /2-րդ հատոր/, Եր., 2022։
  • Երկերի ժողովածու 16 հատորով /3-րդ հատոր/, Եր., 2022։
  • Հրեղեն ասքի մոգը (բանաստ.), Եր., 2022։
  • Բանք ռուսաց, փոխկանչ հայեցի (հայերեն-ռուսերեն, բանաստեղծական էսսեներ), Եր., 2022։
  • Մեր տան կրկեսը (մանկական բանաստեղծ.), Եր., 2022։
  • Եղեռնազոհ գրողների 5 անթոլոգիա (գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, հայերեն)։ Նախագծի հեղինակ։ Եր., 2015։
  • Եղեռնազոհ գրողների անթոլոգիա (գերմաներեն)։ Նախագծի հեղինակ։ Մայդեբուրգ, 2015։
  • Ներշնչանքի թռչուն» (Ռուսաստանի մասին հայերեն,)։ Նախագծի հեղինակ և կազմող։ Եր., 2020։
  • Իրանի Արևը (հայերեն)։ Նախագծի հեղինակ և կազմող։ Եր., 2022։
  • Ֆրանսիայի մոգական ուժը (հայերեն)։ Նախագծի հեղինակ և կազմող։ Եր., 2022։
  • Բազմաձայն երկիր Վրաստանը (հայերեն)։ Նախագծի հեղինակ և կազմող։ Եր., 2022։
  • Ես եմ հիմա (Չարենցին նվիրված անթոլոգիա)։ Նախագծի հեղինակ և կազմող։ Եր., 2022։
  • Օդապարիկ արևը (մանկական անթոլոգիա)։ Նախագծի հեղինակ և կազմող։ Եր., 2022։
  • Արձակ դաշտեր (ժամանակակից արձակի անթոլոգիա)։ Նախագծի հեղինակ։ Եր., 2022։
  • Սրտագիր (ժամանակակից պոեզիայի անթոլոգիա)։ Նախագծի հեղինակ։ Եր., 2022։
  • Պապ ու տատի թոռները (մանկական)։ Նախագծի հեղինակ և կազմող։ Եր., 2022։
  • «Տեղեկատու կատու» (մյուզիքլ, հայերեն)։ Երաժշտ.՝ Հասմիկ Արշակյանի, լիբրետո՝ Էդ. Միլիտոնյան։

Թարգմանություններ

Էդվարդ Միլիտոնյան: Կենսագրություն, Պարգևներ, Երկերի մատենագիտություն  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ջանի Ռոդարի։ «Իտալական երգ /Թարգմ.՝ Գ. Բաղդասարյան, Ա. Շեկոյան, Էդ. Միլիտոնյան․- Երևան։ Ծիծեռնակ, 2004․- 42 էջ։
  • Բաղաթեր Արաբուլի։ «Ուրիշ երկինք»․- Երևան։ Վան Արյան, 2019.- 42 էջ։
  • Տրայան Պոպ Տրայան։ «Շրջանցիկ ճանապարհ»․- Երևան։ Վան Արյան, 2023․- 61 էջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Էդվարդ Միլիտոնյան: Կենսագրություն, Պարգևներ, Երկերի մատենագիտություն Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Միլիտոնյան» հոդվածին։
Էդվարդ Միլիտոնյան: Կենսագրություն, Պարգևներ, Երկերի մատենագիտություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Միլիտոնյան» հոդվածին։

Tags:

Էդվարդ Միլիտոնյան ԿենսագրությունԷդվարդ Միլիտոնյան ՊարգևներԷդվարդ Միլիտոնյան Երկերի մատենագիտությունԷդվարդ Միլիտոնյան ԹարգմանություններԷդվարդ Միլիտոնյան ԾանոթագրություններԷդվարդ Միլիտոնյան Արտաքին հղումներԷդվարդ Միլիտոնյան1952197720122013ԲանաստեղծԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀՀ մշակույթի վաստակավոր գործիչՀայՀայաստանի Գրողների ՄիությունՀայաստանի գրողների միությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄայիսի 12

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայերեն հայհոյախոսությունՍննդային շղթաՄեր թաղը (պատմվածաշար)Տաթևի վանքԿենսաբանական դասակարգումԵրաժշտական գործիքներԿոտայքի մարզՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀամանուններԲառարանԱզգային ժողովրդավարական բևեռՀնձանԱնգլերենՀակոբ ԿոջոյանՕքսիդՔաղցկեղՄովսես ԳորգիսյանԵրկաթ պակասորդային սակավարյունությունԹբիլիսիԽատուտիկԵղիշե ՉարենցՓոշոտումԽոնարհումՕձերԶապել ԵսայանԱլեքսանդր ՊուշկինՖաշիզմԵրազահանՍպիտակուցներՎահան ՏերյանԲագրատունիների թագավորությունԱլկալիական մետաղներԲաթումի պայմանագիրՀավասարասրուն սեղանՄխիթար ՍպարապետՄիացյալ ԹագավորությունՈւրբաթագիրքԷկոլոգիաՍևրի պայմանագիրՄոսկվաՄրգաշատՎանա լիճԶինվորական կոչումներԼյուդվիգ վան ԲեթհովենԱղերԹուրքիաԺառանգական հիվանդություններՆևրոզներՍտորոգյալՉարլզ ԴարվինՁայնավորներՀակահիստամինային դեղերԶանգվածի պահպանման օրենքՊյութագորասի թեորեմԴանթեական առասպելԵռանկյան մակերեսՄայր Հայաստան հուշահամալիրՌոբերտ ՔոչարյանՕքեյՅանդեքսՀայաստանի Հանրապետության նախագահՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Մարսողական համակարգԱստղՄարդու առնանդամՆոյՀրանտ ՄաթևոսյանՄԻԱՎ/ՁԻԱՀՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՓոքր ՄհերԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՃապոնիաԼևոն ՇանթԹվական անունԼուսինԱյրին (նորավեպ)🡆 More