Նավթատար Դրուժբա: նավթատար

Դրուժբա (ռուս.՝ нефтепровод «Дружба»), աշխարհում խոշորագույն մայրուղային նավթամուղերի համակարգ։ Կառուցվել է 1960-ական թվականներին ԽՍՀՄ «Լենգազսպեցստրոյ» ձեռնարկության կողմից Վոլգոուրալյան նավթագազառատ շրջանի նավթը Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՍԵՏՀ) սոցիալիստական երկրներ առաքելու համար, որոնցից էին` Արևելյան Եվրոպայում գտնվող Հունգարիան, Չեխոսլովակիան, Լեհաստանը և ԳԴՀ-ն։

Նավթատար Դրուժբա: Պատմություն, Հետաքրքիր փաստեր, Ծանոթագրություններ
Արևելյան Եվրոպայի մայրուղային խողովակաշարեր

Նավթամուղի երթուղին անցնում է Սամարայից մինչև Բրյանսկ, ապա մինչև Մոզիր, որից հետո ճյուղավորվում է 2 հատվածի` հյուսիսային (Բելառուսի, Լեհաստանի, Գերմանիայի, Լատվիայի և Լիտվայի տարածքով) և հարավային (Ուկրաինայի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի և Խորվաթիայի տարածքով)։

Համակարգն ընդգրկում է 8900 կմ խողովակաշար (նրանցից 3900 կմ Ռուսաստանի տարածքում), 46 պոմպակայաններ, 38 միջանկյալ պոմպակայաններ, որոնց ռեզերվուարների ամբարների տարողությունը կազմում է 1,5 մլն մ³ նավթ։ Նավթատարով  «հեռավոր արտասահմանյան» երկրներ ամեն տարի արտահանվում է 66,5 մլն տոննա, այդ թվում նաև հյուսիսային ճյուղով` 49,8 մլն տ։

Նավթատար Դրուժբա: Պատմություն, Հետաքրքիր փաստեր, Ծանոթագրություններ
«Դրուժբա» նավթամուղի տեղամաս Ստրիյ գետի վրա (Լվովի մարզ)

Խողովակաշարի ռուսական հատվածը շահագործվում է «Տրանսնավթ» ընկերության («Դրուժբա» ՄՆ ԲԲԸ ստորաբաժանման) կողմից, սլովակիականը` «Տրանսփետրոլ» ընկերության կողմից։ Նաև «Դրուժբա» ՄՆ ԲԲԸ իրականացնում է Բալթյան խողովակաշարերի համակարգ II շահագործումը (БТС-II), որը «Դրուժբան» կապում է Բալթիկ ծովի ռուսական ծովային նավահանգիստների հետ։

2012 թվականի փետրվարի 9-ին «Դրուժբա» ՄՆ ԲԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Օլեգ Վալենտինովիչ Բոգոմոլովը։

Պատմություն

Խողովակաշարի շինությունը սկսվել է 1960 թվականի դեկտեմբերի 10-ին, կառույցի սկզբնական կետը դարձել է Ալտմետևսկը։ Նավթատարի խողովակաշարի կառուցման համար պահանջվել է չորս տարի, սակայն, առանձին հատվածներ սկսել են աշխատել ավելի շուտ, 1964 թվականի կեսին «Դրուժբա-1» համակարգի հիմնական օբյեկտները շահագործման են հանձնվել, իսկ 1964 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել մայրուղու շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը։

Հետագայում, կապված ՍԵՏՀ երկրների տնտեսությունների զգալի աճի հետ  նավթի մատակարարումն ավելացնելու անհրաժեշտություն է առաջացել և որոշվել է միևնույն մայրուղիներով  անցկացնել «Դրուժբա-2» խողովակաշարային համակարգ։ «Դրուժբա-2» նավթատարը սկսել են կառուցել 1969 թվականի գարնանը և ավարտել են 1974 թվականին։ Նրա կառույցը թույլ է տվել ավելի քան երկու անգամ մեծացնել ԽՍՀՄ-ից նավթի արտահանումը։

Մերձբալթյան մասնաճյուղի փակում

2006 թվականի հուլիսին Բրյանսկի մարզի Ունեչա-Պոլոցկ-1 և 2 տեղամասերում վթար է տեղի ունեցել։ Խողովակների վթարային հատվածի հետազոտման արդյունքում որոշվել է նվազեցնել ճնշումը 4-ից մինչև 0,7 Մպա և ամբողջությամբ դադարեցնել պոմպային մղումը «Դրուժբայի» հյուսիսային ճյուղով։

Գոյություն ունի կարծիք, որ հյուսիսային ճյուղի սույն դադարեցման հիմնական պատճառն այն է, որ Լիտվայի կառավարությունը վաճառել է Mažeikių nafta նավթավերամշակման գործարանը լեհական PKN Orlen-ին։ Արդյունքում, նավթը Mažeikių nafta առաքվում է հեղուկանավերով Պրիմորսկ նավահանգստից շուկայական գներով։

Բալթյան խողովակաշարերի համակարգ II-ի մեկնարկի կապակցությամբ, որը թույլ է տալիս շրջանցել վթարային տեղամասը, հյուսիսային ճյուղը, ամենայն հավանականությամբ, երբեք չի օգտագործվի, համենայն դեպս , որպես «Դրուժբայի» մաս։ Միևնույն ժամանակ, գոյություն ունեն ուղղությունների օգտագործման 2 նախագիծ.

  1. բալթյան նավահանգիստներով նավթի արտահանման համար որպես Օդեսա-Բրոդի նավթամուղի շարունակություն 
  2. նավթի մատակարարման հակառակ ռեժիմով Բուտինգեի և Վինսպիլսի տերմինալների միջոցով Բելառուսիա նավթի մատակարարման համար։

2008 թվականի մայիսի 14-ին Ռուսաստանի կառավարության արդյունաբերության փոխվարչապետ Իգոր Սեչինը լիտվական կառավարության խնդրանքը Ռուսաստանի նավթավերամշակման գործարանից նավթի մատակարարումները վերսկսելու վերաբերյալ մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ի՞նչ պահանջներ և հավակնություններ կարող են ունենալ։ Ինչո՞ւ մենք պետք է տանք մեր ռեսուրսները»։

Հետաքրքիր փաստեր

Լիպեցկի շրջանում կա մի գյուղ` Դրուժբա, որի առաջինը բնակիչները եղել են նավթամուղի աշխատողները, ովքեր հետևում էին նրա վիճակին։

Ինչպես Օրլովսկի մարզում, այնպես էլ Տրոսնյանսկի շրջանում կա նմանատիպ` Դրուժբա մի գյուղ, որը սահմանակից է երկու «Դրուժբա-2»-ի երկու խողովակներին։ Իսկ ահա կառուցված դպրոցի շենքը, որը նույնպես հարակից է «Դրուժբա-2»-ին գյուղի մյուս կողմից, ցավոք, այդպես էլ չի բացվել վտանգավոր օբյեկտի պատճառով հարևանությամբ լինելու պատճառով։

«Տրանսնավթ-Դրուժբա» բաժնետիրական ընկերությունը  (մինչև 10.12.2014 - «Մայրուղային նավթատարներ «Դրուժբա» ԲԲԸ) - «Տրանսնավթ» ԲԲԸ դուստր ընկերությունն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

«Տրանսնավթ – Դրուժբա» բաժնետիրական ընկերության այքը բաժնետիրական ընկերության կայքը Արխիվացված 2018-03-24 Wayback Machine

Նավթատար Դրուժբա: Պատմություն, Հետաքրքիր փաստեր, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրուժբա (նավթատար)» հոդվածին։

Tags:

Նավթատար Դրուժբա ՊատմությունՆավթատար Դրուժբա Հետաքրքիր փաստերՆավթատար Դրուժբա ԾանոթագրություններՆավթատար Դրուժբա Արտաքին հղումներՆավթատար Դրուժբա1960-ական թվականներԱրևելյան ԵվրոպաԵվրոպաՆավթՆավթամուղՌուսերենՍոցիալիստական երկրների տնտեսական համագործակցություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿենդանակերպԻսպանիաՄանրանկարչությունՄիխայիլ ԼոմոնոսովԹանաՆիկոլ ՓաշինյանՏեղերի վանքՎիլյամ ՍարոյանԱստվածաշունչԱրարատ (ֆիլմ)ՀոգեբանությունԱծական անունԿոռուպցիաՄայրցամաքԽտությունՉինաստանՄարդու իրավունքներՄիավորված ազգերի կազմակերպությունՔիմիական ռեակցիաներԿրծքավանդակի ցավՍանահինի վանական համալիրԱռնո ԲաբաջանյանԱստղՈրոտանի կիրճՀուլիոս ԿեսարԷրզրումԹալեաթ ՄեհմեդՕսկար ԱյզեկՊյութագորասՀանգման խնդիրԽոսքի մասերՀավասարասրուն սեղանՏեղի պարագաՌափայել ՊատկանյանԱրշիլ ԳորկիՀիսուսԳրիգոր ԶոհրապԲյուզանդական կայսրությունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Հայերենի այբուբենՀայկական դրամՄարդու պապիլոմավիրուսԹմրամիջոցՔիմիական տարրերի ցանկՄողեսներԱրման ԾառուկյանՆեպտունՂազախստանՀունաստանԵհովայի վկաներՕրալ սեքսՄարգինալացումԿոմիտասՍուրբ Յոթ ՎերքՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՄանուշակՄոնղոլական կայսրությունԱրջերՀայոց ցեղասպանությունԿոստանդնուպոլիսՓառնավազ I (Վիրքի արքա)Արագածոտնի մարզԿիպրոսՀայկական հարցՇիրակի մարզԴերբայՈրոտան44-օրյա պատերազմԱծականի համեմատության աստիճաններԱրցախյան շարժումՎանաձորՎիտամին D-ի անբավարարությունՄարտիրոս ՍարյանԳայլեր🡆 More