Դիաթեզ

Դիաթեզ (հին հունարեն՝ διάθεσις — հակվածություն, նախատրամադրվածություն), օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների բնածին խանգարում, բնորոշվում է ֆունկցիաների ու նյութափոխանակության պրոցեսների երկարատև անկայուն հավասարակշռությամբ, որն արտահայտվում է ախտաբանական յուրատեսակ ռեակցիաներով ու հիվանդություններով։ Դրա առաջացումը սերտորեն կապված է ժառանգական գործոնների, կենտրոնական, վեգետատիվ նյարդային համակարգերի, ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումների , մարդու կոնստիտուցիայի շեղումների և միջավայրի անբարենպաստ պայմանների հետ։ Դիաթեզի ժամանակ նույնիսկ բնականոն ֆիզիոլոգիական գրգռիչները և կյանքի սովորական պայմանները կարող են առաջացնել ախտաբանական ռեակցիաներ ու հիվանդություններ։ Լինում է բազմաթիվ ձևերի, առավել տարածվածներն են՝ էքսուդատիվկատարային Դիաթեզ, հաճախ հանդիպում է մանկական հասակում, արտահայտվում է լորձաթաղանթների և մաշկի վրա (հատկապես եղնջացան) առաջացումով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով, շնչառական ուղիների ալերգիական հիվանդություններով (բրոնխիտ, բրոնխային հեղձուկ) և նյարդային գրգռվածությամբ։ Նյարդա-արթրիկական, դպրոցահասակ երեխաների օրգանիզմը հակված է հոդերի, լյարդի, երիկամների հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների (ճարպակալում, պոդագրա)։ Լիմֆատիկոհիպոպլաստիկական Դիաթեզ (թիմիկոլիմ-ֆատիկական վիճակ), բնորոշվում է նախադպրոցական հասակի երեխաների ներզատիչ գեղձերի (ուրցագեղձ, հարվահանագեղձ, վահանագեղձ ևն) գործունեության խանգարումներով։ Հատուկ խումբ են կազմում հեմոռագիական դիաթեզները։ Օրգանիզմի հակվածությունը ժառանգական անփոփոխ հատկանիշ չէ, այն կարելի է նվազեցնել, երբեմն նույնիսկ վերացնել։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 369 Դիաթեզ 

Tags:

ԱլերգիաԳեղձԵրիկամԼյարդԿյանքՀին հունարենՀիվանդությունՀոդՄաշկՄարդՈւրցագեղձՍտամոքսՎահանագեղձՕրգանիզմՖիզիոլոգիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վարդանանց պատերազմԾովՊարկինսոնի հիվանդությունՂազախստան«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՀամանուններՊելեՄիքայել ՆալբանդյանՀայկական դիցաբանությունԵրևանի թանգարանների ցանկՓսորիազՆյարդային համակարգՀույզերԳորշ արջԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀայկական անձնագիրԽնկո ԱպերՄողեսներԵրվանդ ՔոչարԹթվածինՀայոց ցեղասպանությունՀեքիաթԱլերգիաԵրկիրՕդի ջերմաստիճանՀրազդան մարզադաշտՍասունցի ԴավիթՌաֆայել ՍանտիԳլաուկոմաՀայերՀին ՀռոմՀայաստանի ձկների ցանկՀայաստանի Կարմիր գիրքՐաֆֆիԵրևանՎիտամին D-ի անբավարարությունԷդուարդ ՔալանթարյանԱղավնիներԿառավարում (տնտեսագիտություն)Գեղարքունիքի մարզԴարձվածքԿարբոնաթթուներԿուսաթաղանթՀայկական ճարտարապետությունՍասնա ծռերՎերք Հայաստանի (վեպ)ԼյարդՑորենՄարդու խորիոնային գոնադոտրոպինՋրծաղիկՔինգսման։ Գաղտնի ծառայությունՊատմություն Հայոց (Խորենացի)Բյուրականի աստղադիտարանՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՀայաստանի լեռներՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱրմավիրՏրանսպորտՀայաստանի պատմական մայրաքաղաքներՈւնո ՈւլբերգՆԱՏՕԽաղողԱրագիլանմաններԱրմեն ՄելիքբեկյանՄելանոմաՀայաստանի գետերի ցանկԱռաջին համաշխարհային պատերազմԵղիշե ՉարենցՄատենադարանՉո Սո-հյանգՕրգանական միացություններԱղբյուր ՍերոբՍրտային անբավարարությունՇունՌուբեն Գրիգորյան (գործարար)Alexa Internet🡆 More