Ֆիլմ Դանիել

Դանիել, բրիտանահայ գրող և ռեժիսոր Կարո Բերբերյանի կարճամետրաժ արտ հաուս ֆիլմ, որը արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Ֆիլմը պատմում է հայ գրող Դանիել Վարուժանի կյանքի վերջին ամիսների՝ մինչև Հայոց ցեղասպանության ժամանակ նրա մահվան պատմությունը 31 տարեկանում՝ որդու ծննդյան օրը։ Ֆիլմը առաջինն է, որտեղ պատմվում է Հայաստանի խոշորագույն բանաստեղծներից մեկի մասին, որը ունի նաև միջազգային համբավ։ Ֆիլմը նկարահանված է լրագրող Արամ Անտոնյանի հուշերի հիման վրա, որը 1915 թվականի ապրիլի 24-ին այն 250 մտավորականներից մեկն է եղել։ Նրան և մի շարք այլ մտավորականների հայոց ցեղասպանության ժամանակ արտաքսել էին, որոնց շարքերում է եղել նաև Դանիել Վարուժանը։ Մտավորականների տեղահանումը պատմության մեջ մնացել է «Կարմիր կիրակի» անունով։

Ֆիլմ Դանիել
Դանիել
անգլ.՝ Taniel
ԵրկիրՖիլմ Դանիել Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա
Թվական2018
Լեզուանգլերեն
ԵրաժշտությունՏիգրան Համասյան

Ֆիլմը երկու լեզվով է նկարահանված՝ վտանգի տակ գտնվող արևմտահայերենով (ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի) և անգլերենով։ Սաունդթրեքները Ֆիլիպ Գլասի «Glassworks» սյուիտը, որը կատարում է Վալենտինա Լիսիտցան, Մայքլ Նայմանի «Out of the Ruins», Ժորդի Սավալի «Armenian Spirit» և Տիգրան Համասյանի «Luis I Luso» ստեղծագործություններն են։

Ոճ

Ֆիլմը նկարահանված է նեո նուար ոճով՝ նուար ժանրի ֆիմի նմանությամբ և Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» և Ռուբեն Մամուլյանի «Զորրոյի նշանը» ֆիլմերի ազդեցությամբ։ Ֆիլմի պատմությունը ներկայացվում է պոեզիայի միջոցով։ Այն նկարահանված է երկու լեզվով. Վարուժանի բանաստեղծությունների տեսարանները ներկայացվում են արևմտահայերենով՝ Եղիա Ագյունի կատարմամբ, իսկ Անգլերենով ներկայացվում է գրող Բեն Հոջսոնի «Indelible» (անջնջելի) պոեմը՝ բազմակի մրցանակակիր Շոն Բինի կատարմամբ։

Ֆիլմի երաժշտությունը գրել են Ֆիլիպ Գլասը, Տիգրան Համասյանը, Մայքլ Նայմանը և այլք։ Առանց նրանց հիանալի երաժշտության պոեզիան և վիզուալը ամբողջական չէին լինի։

Արտադրություն

Բերբերյանը սկզբում նկարահանումների համար ընտրել էր Ստամբուլը, որտեղ ապրել և աշխատել է Վարուժանը։ Սակայն պլանները անհնարին էին, և Բերբերյանը որոշեց ֆիլմը նկարահանել Գյումրիում։ Դերասանների մեծ մասը հենց Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասաններն են։

Ֆիլմը նկարահանվել է Գյումրու երկաթուղային հանգույցում, Վարդանանց հրապարակում, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում և Կումայրի պատմական թաղամասում, իսկ լրացուցիչ տեսարանները նկարահանվել են Անգլիայի Պորտսմութ քաղաքում և Պորտսմութի համալսարանում։

Պոեզիա

Ֆիլմում ներկայացվում է պոեզիայի երկու շար՝ արևմտահայերեն և անգլերեն։ Վարուժանի պոեզիան արևմտահայերենով արտասանում է Եղիա Ագյունը, որը ուղեկցվում են Ալիս Սթոուն Բլեքուելի և Թաթուլ Սոնենց-Փափազյանի թարգմանած անգլերեն ենթագրերով։ Երիտասարդ Վարուժանը ականատես է եղել Համիդյան ջարդերին, որը, բնականաբար, մեծ ներգործություն է ունեցել նրա պոեզիայի վրա։ Ֆիլմում օգտագործվում են նրա ստեղծագործություններից մի քանիսը, որոնք կանխատեսել էին 1915 թվականի իրադարձությունները։ «Դանիել»-ի տեսարանները բացատրվում են հարուստ արևմտահայերենով, որոնցում բանաստեղծը գրել է կորստի, սիրո, աքսորի և մարդկության համար խաղախության իր ցանկության մասին։

Ֆիլմը եզրափակվում է «Ցեղին սիրտը» ժողովածուի «Նեմեսիս» էպիկական պոեմի հետևյալ հատվածով.

«Ո՛հ, ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,

Երբոր երազը կ’ապրի,

Երբոր երազն անմա՜հ է։»

Ֆլիմում հնչող անգլերեն «Indelible» բանաստեղծությունը գրել է Բեն Հոջսոնը, որը կարդում է Շոն Բինը։ Այն «Բինի կողմից ընթերցվող իրականության մասին ժամանակակից պատմություններ են, որոնք հետագայում պետք է ցուցադրվեն ֆիլմում»։ Անգլերեն հատվածը ունի արևմտահայերեն ենթագրեր։

2018 թվականի օգոստոսին կայացած Վտանգի տակ գտնվող պոեզիայի նախագծի ժամանակ «Դանիել»-ը և այստեղ օգտագործված Վարուժանի բանաստեղծությունները հայտնվել են Ազգային պոեզիայի գրադարանի գրադարանավար և բանաստեղծ Քրիս ՄաքՔեյբի ուշադրության կենտրոնում։ Հետագայում, երբ նա աշխատում էր անթոլոգիայի և վտանգված լեզուներով գրված ստեղծագործությունների վրա, ՄաքՔեյբը իր համար 50 այլ գործերից առանձնացրել էր Վարուժանի ստեղծագործություններից «Ողորմություն»-ը։ «Ոչնչացման եզրին գտնվող ստեղծագործություններ» անթոլոգիայի մասին հայտարարել են 2019 թվականի մարտին, իսկ հրատարակել են 2019 թվականի սեպտեմբերին։ Այստեղ Վարուժանի բանաստեղծությունը ներկայացվում է և՛ արևմտահայերենով, և՛ անգլերենով՝ բանաստեղծի կյանքի, գրական լեզվի և ոճի մասին պատմող ներածությունով։ Գիրքը հանրության կողմից շատ լավ է ընդունվել և պաշտոնապես ներկայացվել է Southbank Centre-ում կայացած Լոնդոնի գրական փառատոնին։

Դերակատարներ

  • Շոն Բին՝ ընթերցող
  • Տիգրան Գաբոյան՝ Դանիել Վարուժան - Taniel Varoujan
  • Եղիա Ագյուն՝ Դանիել Վարուժանի ձայնային դերակատար
  • Շողակաթ Մլքե Գալստյան՝ Արաքսյա Վարուժան
  • Սամվել Գրիգորյան՝ Բեդրի բեյ

Անձնակազմ

  • Կարո Բերբերյան՝ ռեժիսոր
  • Կարո Բերբերյան, Բեն Հոջսոն՝ գրողներ
  • Նարե Տեր-Գաբրիելյան՝ պրոդյուսեր
  • Գուրի Գոլիդաձե, Բեն Հոջսոն՝ օպերատորներ
  • Մարիամ Դվալիշվիլի՝ ռեժիսորի օգնական
  • Գարիկ Մանուկյան՝ նկարիչ-բեմադրող
  • Տաթևիկ Այվազյան՝ գրական պրոդյուսեր
  • Լորեյն Ուոնթ՝ խմբագիր
  • Ջեսսի Հոջսոն՝ նկարազարդող
  • Մարկ Կուրի՝ անիմացիոն դիզայներ
  • Ռիչարդ Հինթոն՝ ֆոլի (ձայնային էֆեկտների) դիզայներ

Մրցանակներ և անվանակարգեր

  • 2018 — Bermuda International Film Festival: Outstanding Director (for Garo Berberian)
  • 2018 — Bermuda International Film Festival: Audience Award
  • 2018 — ARPA International Film Festival: Best Short Film
  • 2019 — Avanca Film Festival: Don Quixote Special Mention Award
  • 2019 — L'Age D'or International Arthouse Film Festival: Best Short Film| Best Poster | Special Mention for the trailer
  • 2019 — Fresco International Film Festival: Special Mention
  • 2019 — Monochrome Film Festival: Best Cinematography | Best Foreign Film
  • 2019 — Cyprus International Film Festival: Best Short Direction
  • 2019 — Art Visuals and Poetry Film Festival: International Audience Award

«Դանիել»-ը ցուցադրվել և առաջադրվել է Սիդնեյի, Տորոնտոյի, Բուխարեստի, Վաշինգտոնի և մի շարք այլ կինոփառատոններին։ Այն ցուցադրվել է հայկական խոշորագույն Ոսկե ծիրան, նաև ScreenPlay և Մոնտեկատինի Եվրապական ֆիլմերի կինոփառատոններին։

2019 թվականին ֆիլմի առաջին կինոփառատոնը եղել է Նյու Յորքի SR Film Festival-ում՝ մարտին, որին հաջորդել են Բուենոս Այրեսը, Ավանկան և Երևանը։

Նշանավոր մշակութային ցուցադրություններ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ֆիլմ Դանիել ՈճՖիլմ Դանիել ԱրտադրությունՖիլմ Դանիել ՊոեզիաՖիլմ Դանիել ԴերակատարներՖիլմ Դանիել ԱնձնակազմՖիլմ Դանիել Մրցանակներ և անվանակարգերՖիլմ Դանիել Նշանավոր մշակութային ցուցադրություններՖիլմ Դանիել ԾանոթագրություններՖիլմ Դանիել Արտաքին հղումներՖիլմ ԴանիելԱրամ ԱնտոնյանԱրտ հաուսԳրողԴանիել ՎարուժանԿարմիր կիրակիՀայոց ցեղասպանությունՌեժիսորՏեղահանություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱլյումինՊարզ թիվՎարդավառՆյարդային համակարգԴիմաշ ԿուդայբերգենՆար-ԴոսՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՍուդանԿապ (խոսքի մաս)ՆիդերլանդներՎահան ՏերյանԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԱվստրալիաԴաշտանադադարՇաղկապՀարավային ԿորեաԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Հավասարասրուն սեղանՀասարակ և հատուկ գոյականներԿանադաՄագելի քարանձավՕսմանյան կայսրությունԿայծակԴաունի համախտանիշՎանԵրկրաշարժՀայկական դիցաբանությունՀայաստանի պատմական մայրաքաղաքներԿապանՖրանսիայի քաղաքներՄինետՀիսուսի ծնունդԴոն Կիխոտ (վեպ)Հայերենի կետադրությունԽրիմյան ՀայրիկԶվարթնոցՍինդրիկՊարույր ՍևակՍահմանական եղանակՌուբեն ԲաբայանՎահանագեղձԵրևանի վարչական բաժանումՀեպատիտ CՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀայկոԲերանաբորբԲելգիաԿրիաներՍուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի (Ամրակից)ԼեղապարկՏասնաբանյաՄԻԱՎ/ՁԻԱՀՀունաստանՆերարգանդային պարույրՆեյմարԳոռ ՍահակյանՀամլետԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՄոսկվաՄաշկի սնկային հիվանդություններԳուրգեն ՄահարիՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՀայկական ատոմային էլեկտրակայանԱրարատի մարզԿարեն ԴեմիրճյանՌենե ԴեկարտՍևանի իշխանՀերպեսԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՇագանակագեղձի բարորակ գերաճԲայՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄեսրոպ ՄաշտոցԲարդ ստորադասական նախադասությունԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱրշակունիներՀայաստանի թռչունների ցանկ🡆 More