Գյուղական Ծիծեռնակ

Գյուղական ծիծեռնակ (Hirundo rustica), ծիծեռնակների ընտանիքի թռչուն։ Հանրապետությունում բնադրվող, չվող թռչուն է։

Գյուղական ծիծեռնակ
Գյուղական ծիծեռնակ
Գյուղական ծիծեռնակ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Ծիծեռնակներ (Hirundinidae)
Ցեղ Hirundo
Տեսակ Գյուղական ծիծեռնակ (H. rustica)
Միջազգային անվանում
Hirundo rustica
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Գյուղական Ծիծեռնակ
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արտաքին կառուցվածք

Գյուղական ծիծեռնակի մարմնի վերին մասը սև է՝ կապտավուն փայլով, թևերի ու պոչի փայլը ավելի թույլ է, ճակատը, կզակը և կոկորդը մուգ շիկաշագանակագույն են, որովայնը, մարմնի կողային հատվածները, թևերի ստորին մակերեսը՝ սպիտակ կամ շիկավուն։ Պոչի վրա կան սպիտակ բծեր։ Քաշը՝ 14-22, 5 գ, թևի երկարությունը՝ 105-130 մմ։

Բնադրում

Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձու։

Սննդառություն

Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

Կենսակերպ

Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։ Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։

Տարածվածություն

Տարածված է Իռլանդիայից և Պիրենեյան թերակղզուց մինչև Հիմալայներ, Աֆրիկայում, Եգիպտոսում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանի հյուսիսում, Պեչորայի միջին հոսանքներում, Ենիսեյի, Լենայի ափերին, Յակուտիայում, Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում, Հարավային Կովկասում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գյուղական Ծիծեռնակ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուղական ծիծեռնակ» հոդվածին։
Գյուղական Ծիծեռնակ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուղական ծիծեռնակ» հոդվածին։

Tags:

Գյուղական Ծիծեռնակ Արտաքին կառուցվածքԳյուղական Ծիծեռնակ ԲնադրումԳյուղական Ծիծեռնակ ՍննդառությունԳյուղական Ծիծեռնակ ԿենսակերպԳյուղական Ծիծեռնակ ՏարածվածությունԳյուղական Ծիծեռնակ ՊատկերասրահԳյուղական Ծիծեռնակ ԾանոթագրություններԳյուղական Ծիծեռնակ Արտաքին հղումներԳյուղական ԾիծեռնակԹռչունԾիծեռնակներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿրոնԱնի (համայնք, Շիրակի մարզ)ԴաշտանԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ԵնթակաՏիգրան ԱվինյանԹաիլանդՊետրոս ԴուրյանԷդուարդ ՍպերցյանՆաիրի ԶարյանՀայաստանի ամերիկյան համալսարանՌամադան (ամիս)ԹռչուններԱլբերտ ԱյնշտայնՀայ գրերի գյուտՀին աստվածներ (դրամա)Դոնալդ ՖեյսոնՓոքրիկ իշխանըԿենսոլորտՁայնԿոտայքի մարզՀռոմեա-սելևկյան պատերազմՔութեշԿիպրոսԶատիկը ՀայաստանումՄարտի 27Գլխուղեղի բորբոքումՉակերտներԱրյան շրջանառությունՀայ ֆիդայիներԴերանունԿապ (խոսքի մաս)Սևանա լիճԿարճատեսությունՀիսուսԿրիաներԵրկաթ պակասորդային սակավարյունությունԵրվանդունիների թագավորությունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՀայկական առածներ և ասացվածքներԵրևանի վարչական բաժանումՀաստ աղիքների բորբոքումԹոքաբորբՏավուշի մարզՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԳովազդԲրուցելոզԱռիթմիաԱղիների բորբոքային հիվանդությունՀարադրությունԱլեն ՍիմոնյանԽալազիոնԾաղկեվանքՄթնոլորտՄաշկային հիվանդություններՍինգապուրԽաղողԿուսաթաղանթՀայկական հարցՀին ՀռոմԾաղիկՍիսիանՊապ թեստԶուգահեռագիծՍիրտՓարվանա (բալլադ)Լյուդվիգ վան ԲեթհովենԱռողջ ապրելակերպԽորվաթիաՀարցական նշանՀուլիոս ԿեսարԻմ սիրելի տիրակալՀրեաներՊրոտամին սուլֆատԱրյան ճնշումՄայրցամաքՀամո Սահյան🡆 More