Կոտայքի Մարզ Գեղարդ: գյուղ ՀՀ Կոտայքի մարզում

Գեղարդ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում` մարզկենտրոնից 40 կմ հարավ։ Գտնվում է Գեղամա լեռների լանջին, Ազատ գետի ակունքի մոտ։

Գյուղ
Գեղարդ
Կոտայքի Մարզ Գեղարդ: Անվան ստուգաբանություն, Պատմություն, Բնակչություն
Գեղարդի մոտակայքում
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
Հիմնադրված էմ.թ. I դար թ.
Այլ անվանումներԱրթիզ
Մակերես11.34 կմ²
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն399 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքkotayk.mtad.am/about-communities/24/
Գեղարդ (Կոտայքի մարզ) (Հայաստան)##
Գեղարդ (Կոտայքի մարզ) (Հայաստան)
Կոտայքի Մարզ Գեղարդ: Անվան ստուգաբանություն, Պատմություն, Բնակչություն

Գեղարդ է վերանվանվել 1946 թվականիի ապրիլի 4-ին։ Հենց այնտեղ է նկարահանվել 25 մասանոց «Սև հանքեր» հեռուստասերիալը։

Անվան ստուգաբանություն

Գյուղի նախկինում կոչվել է Արթիզ։ Կա մի գեղեցիկ ավանդույթ կապված գյուղի անվան հետ։ Տրդատ Ա հայոց թագավորը իր որդու հետ գժտվել է և նրան բնակության համար հողատարածք է տվել` ասելով. «Առ քեզ մի թիզ հող, գնա ու քեզ համար առանձին ապրիր»։ Այստեղից էլ առաջացել է Առթիզ անվանումը, որը աղավաղվելով դարձել է Արթիզ։

Պատմություն

Արթիզ անունով բնակավայրը հիմնադրվել է I դարում՝ Տրդատ Ա-ի որդու կողմից։

Գեղարդի վանքի շնորհիվ միջնադարում Արթիզը եղել է Հայաստանի գրչության խոշոր կենտրոններից մեկը։

Բնակչություն

Բնակչության նախնիները 1915-1918 թվականներին գաղթել են Վանի, Բերկրիի և Կարսի գյուղերից, մի մասն էլ 1933 թվականին այստեղ են տեղափոխվել Գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղից։

Գեղարդի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 221 426 184 356 191 221 218 231 337 363

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է։

Կրթություն

Առաջին դպրոցի շենքը Գեղարդում կառուցվել է 1914 թվականին։ Այդ դպրոցն էին հաճախում նաև հարևան 4 գյուղի դպրոցականներ։ 2014 թվականի դրությամբ դպրոցի շենքը դեռևս մնացել է անփոփոխ։

Պատմամշակութային կառույցներ

Կոտայքի Մարզ Գեղարդ: Անվան ստուգաբանություն, Պատմություն, Բնակչություն 
Գեղարդի վանքը

Գյուղում կա IX դարի եկեղեցի, իսկ գյուղից արևելք՝ ձորամիջում, գտնվում է Գեղարդի վանքը (10-17-րդ դդ.)։ Գյուղից 1,5 կմ հյուսիս գտնվում է “Քոզ քյոսա” գյուղատեղին, որտեղ նշմարվում են Արդոս կոչվող հին ջրմուղի հետքերը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Կոտայքի Մարզ Գեղարդ Անվան ստուգաբանությունԿոտայքի Մարզ Գեղարդ ՊատմությունԿոտայքի Մարզ Գեղարդ ԲնակչությունԿոտայքի Մարզ Գեղարդ ՏնտեսությունԿոտայքի Մարզ Գեղարդ ԿրթությունԿոտայքի Մարզ Գեղարդ Պատմամշակութային կառույցներԿոտայքի Մարզ Գեղարդ Տես նաևԿոտայքի Մարզ Գեղարդ ԾանոթագրություններԿոտայքի Մարզ Գեղարդ Արտաքին հղումներԿոտայքի Մարզ ԳեղարդԿոտայքի մարզՀայաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ՉեխիաՎիտամին B12 անբավարարությունՊարզ թիվԿանադաԳործակալ 044Տերունական աղոթքՆորավանքՎահագնՎանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՀռոմԵրևանԾրագրավորումՄեսրոպ ՄաշտոցՊարբերական հիվանդությունԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀայերենի կետադրությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՖրանսիաՄարդու աչքԱմբողջ թիվՔեթի ՓերրիԱբեղախոտԱղասի ԱյվազյանՄոնղոլական կայսրությունԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀերպեսԳեղամ ՍարյանՂազարոս ԱղայանՀորոսկոպՀաշվապահական հաշվառումՆշիկաբորբՄոտիվացիաՀարադրությունՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԵռանկյան մակերեսՀեշտոցԱնգկոր ՎատՀայկական մուֆլոնՄոնթե ՄելքոնյանՏուն ջրվեժի վերևումԹութքԹիթեռներԱշոտ ՆավասարդյանԶևսԱֆրիկաBTSՏնտեսագիտությունՍիրտՀրազդան մարզադաշտԱռիթմիաՁայնՊարույր ՍևակԱրամ ԽաչատրյանՆապաստակներԳրիգոր ԶոհրապՀայաստանի զինված ուժերԹուրքիաՖարինգիտԿաթնասուններՈղնաշարՀին ԿտակարանԴոնալդ ՖեյսոնԱշտարակ (քաղաք)ԱրջերՄայրցամաքՀայաստանի Հանրապետության բնակչությունԼյարդԳնաճՎիլյամ ՍարոյանԱրտաշեսյանների թագավորությունՍակուրաՔարերի սիմֆոնիաՈւղղանկյուն եռանկյունԱրաքսԽորանարդԲարդ ստորադասական նախադասությունՏիգրան Ավինյան🡆 More