Արծաթի Նիտրատ: քիմիական միացություն

Արծաթի նիտրատ, AgNO3, ազոտական թթվի արծաթային աղը։ Ունի երկու ձևափոխություն՝ անգույն ռոմբային բյուրեղներ (խտությունը՝ 4352 կգ/մ³, որոնք 159, 8 °C–ից բարձր տաքացնելիս փոխարկվում են ռոմբոէդրային ձևին (հալման ջերմաստիճանը՝ 208, 6 °C)։ Արծաթի նիտրատը լավ լուծվում է ջրում (100 գ ջրում՝ 69, 5 գ, 20 °C–ում), սպիրտում, ացետոնում, քացախաթթվում և այլն։ 300°С–ում քայքայվում է՝ առաջացնելով արծաթ, ազոտ, թթվածին և ազոտի օքսիդներ։ Օրգանական խառնուրդներ չպարունակող արծաթի նիտրատը լույսից չի քայքայվում։ Ջրածինը և այլ վրականգնիչներ արծաթի նիտրատի լուծույթից անջատում են արծաթ, իսկ հալոգենները՝ արծաթի համապատասխան հալոգենիդներ։ Արծաթի նիտրատը ստանում են արծաթի և ազոտական թթվի փոխազդմամբ։ Արտադրական արծաթի նիտրատը սովորաբար պարունակում է պղինձ։ Օգտագործվում է արծաթի մյուս միացությունների, լուսանկարչական նյութերի, հայելիների պատրաստման և արծաթապատման համար, նաև քիմիական անալիզում և բժշկության մեջ որպես հականեխիչ և դաբաղող նյութ («լյապիս»)։

Արծաթի նիտրատ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևAgNO₃
Մոլային զանգված2,8E−25 կիլոգրամ գ/մոլ
Հալման ջերմաստիճան212 °C °C
Գոյացան էնթալպիա−124,4 կՋ/մոլ կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Բեկման ցուցիչ1,744
Դասակարգում
CAS համար7761-88-8
PubChem24470
EINECS համար231-853-9
SMILES[N+](=O)([O-])[O-].[Ag+]
ЕС231-853-9
RTECSVW4725000
ChEBI22878
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ

Արծաթի Նիտրատ: քիմիական միացություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծաթի նիտրատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 69 Արծաթի Նիտրատ: քիմիական միացություն 

Tags:

ԱզոտԱզոտական թթուԱղԱրծաթԱցետոնԲժշկությունԲյուրեղԴաբաղԹթվածինՀալոգենՀայելիՊղինձՋուրՋրածինՍպիրտՔացախաթթու

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բաժանարարների աղյուսակՇաղկապՄոնա ԼիզաԽորանարդՀին ՀունաստանՎահագն ԴավթյանՏուբերկուլոզԳորշ արջՇաղկապենաբորբՀունաստանՍայաթ-ՆովաՀամո ՍահյանԽՍՀՄ փլուզումՀեպատիտ BՖրանսիաԱնիԱֆղանստանՀայաստանի զինված ուժերԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱլյումինԹոմաս ԷդիսոնՀայաստանի Հանրապետության նախագահԷրիթրոցիտներՔանդակագործությունԱվշային հանգույցՀովհաննես ԹումանյանՍիամանթոՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԵրիցուկԱվարայրի ճակատամարտԱնալ սեքսԱվտոմեքենաՀամանուններՏիգրան ՊետրոսյանՀատկացուցիչՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՍերմՀայոց պատմությունԲջջային հեռախոսՍերմնահեղուկԲաթումի պայմանագիրՇախմատԹութակներ (ընտանիք)Արամ ԽաչատրյանԱրհեստական բանականությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՆեպտունԱնահիտ ՊարսամյանՄանուշակՀայաստանի ազգային հերոսԱրջերՏեսակարար ջերմունակությունԱպրիլի 24ԹրաֆիքինգԱկսել ԲակունցՀավասարասրուն սեղանՄԻԱՎՓոքրիկ իշխանըՇուշիի ազատագրումՎիտամինԲազմացումՆևրոզներԲագրատ ԳալստանյանՋրհեղեղՄարդու պապիլոմավիրուսԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՁեռնաշարժությունՄատյան ողբերգությանՀայաստանի Հանրապետության բնակչությունԳագիկ ԱՀամախառն ներքին արդյունքՊապ թագավորԽրիմյան ՀայրիկՎլադիլեն ԲալյանՄիապետությունԲադերԸղձական եղանակ🡆 More